Բաքու
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բաքու | |||||
ադրբ.՝ Bakı | |||||
| |||||
Երկիր | Ադրբեջան | ||||
Համայնք | Ադրբեջան | ||||
Հիմնադրված է | 1-ին դար թ. | ||||
Առաջին հիշատակում | 5-րդ դար | ||||
Մակերես | 2140 կմ² | ||||
ԲԾՄ | −28 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | ||||
Բնակչություն | ▲2 300 500 մարդ (հունվարի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Հեռախոսային կոդ | 12 | ||||
Փոստային դասիչ | AZ1000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 10, 90 և 99 | ||||
Պաշտոնական կայք | baku-ih.gov.az(ադրբ.) | ||||
| |||||
Բաքու[2] (ադրբ.՝ Bakı, Baraca/պարս.՝ باراکا, Պակովան), Ադրբեջանի մայրաքաղաքը։ Գտնվում է Ապշերոնյան թերակղզու հարավային մասում։ Խոշորագույն արդյունաբերական, տնտեսական և գիտա-տեխնիկական կենտրոն Հարավային Կովկասում, ինչպես նաև Կասպից ծովի ամենամեծ նավահանգիստը և Կովկասի ամենամեծ քաղաքը[3][4]։ Բնակչությունը՝ ▲2 300 500 մարդ (հունվարի 1, 2021)[1]։
Բնական պաշարներ
Բաքվի ընդերքը հարուստ է նավթով, բնական գազով, կրաքարերով, զարգացած են նավթի և գազի արդյունահանումը, նավթաքիմիական, քիմիական, շինանյութերի, թեթև և սննդի արդյունաբերությունները, մեքենաշինությունը (նավթասարքավորումների արտադրություն, սարքաշինություն, էլեկտրոնիկա և ռադիոտեխնիկա, նավանորոգում և այլն)։
Կրթություն
Բաքվում գործում են Ադրբեջանի գիտությունների ակադեմիան, 11 բարձրագույն ուսումնական հաստատություններ (այդ թվում՝ 3 համալսարան), 7 թատրոն, մետրոպոլիտեն (1967 թվականից), շուրջ 30 թանգարան՝ արվեստի, գորգերի, ժողովրդական կիրառական արվեստի և այլն։
Պատմություն
Բաքուն 1540 թվականին գրավել է Սեֆյան Պարսկաստանը, 1580-ական թվականներին՝ Օսմանյան կայսրությունը։ 1747 թվականին Բաքուն դարձել է Բաքվի խանության կենտրոնը։ Ռուս-պարսկական պատերազմի (1804–1813 թվականներին) ժամանակ՝ 1806 թվականին, Բաքուն միացվել է Ռուսաստանին։ Խորհրդային իշխանության տարիներին՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, 1991 թվականից Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաքն է։ Բաքվի պատմական մասից պահպանվել են Ամրոցը կամ Իչերիշահերը (պետական ճարտարապետական ինստիտուտ-արգելոց է), Շիրվանշահերի պալատը (15-րդ դար), Սընըղ Կալա մզկիթը (11-րդ դար), Բաիլովյան քարերը (13-րդ դար), Կըզ Կալասին (Կույսի աշտարակը, 13-րդ դար) և այլն։
Վարչական բաժանում
Բաքուն ներառում է 12 վարչական շրջան և 59 ավան։
պատկեր | Շրջանի անուն | Կազմավորման թվական | Տարածք (քառ. կմ) | Բնակչություն; (մարդ) |
---|---|---|---|---|
Բինագադի շրջան | 1920[5] | 170[6] | 268.400[5] | |
Գարադաղ շրջան | 1923[5] | 1.080[6] | 127.900[5] | |
Նարիմանովի շրջան | 1931 | 20[6] | 179.800[5] | |
Նասիմիի շրջան | 1969[5] | 10[6] | 222.600[5] | |
Նիզամիի շրջան | 1980[5] | 20[6] | 201.800[5] | |
Սաբունչու շրջան | 1920[7] | 240[6] | 247.200[5] | |
Սաբաիլի շրջան | 1920[5] | 30[6] | 102.600[5] | |
Սուրախանու շրջան | 1920[5] | 120[6] | 222.000[5] | |
Փիրալլահի շրջան | 2012[5] | 30[6] | 20.600[5] | |
Խաթաի շրջան | 1904[5] | 30[6] | 289.900[5] | |
Խազարի շրջան | 1934[5] | 370[6] | 168.400[5] | |
Յասամալի շրջան | 1932[5] | 10[6] | 249.300[5] |
Մշակույթ
Բաքուն անցյալում եղել է նաև հայ մշակույթի կենտրոն։ 500 թվականին Արցախի հայոց Վաչագան Բարեպաշտ թագավորը քաղաքում կառուցել է հայկական առաջին եկեղեցին։ 19-րդ դարում Բաքվի բնակչության մեկ քառորդը հայ էր, որոնք էլ ակտիվորեն մասնակցել են քաղաքի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքին։ Բաքվի նավթահանքերի զգալի մասը պատկանում էր հայ նավթարդյունաբերողներին Ալեքսանդր Մանթաշյան, Ստեփան Լիանոզով, Պավել (Պողոս) Ղուկասով, Եսայի Փիթոև և ուրիշներ, ովքեր ունեին նավթի սեփական փոխադրամիջոցներ (այդ թվում՝ ծովային)։ Հայերը նշանակալի դեր են խաղացել նաև ձկնարդյունաբերության, ծխախոտագործության, գինեգործության բնագավառներում։ Բաքվի առաջին բանկերի հիմնադիրները նույնպես հայեր էին։
Ճարտարապետություն
1863–1869 թվականներին հայերը Բաքվում կառուցել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ 1895 թվականին օծվել է քաղաքի հայկական գերեզմանատան մատուռ-եկեղեցին, 1911 թվականին՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին։ Առաջին հայկական դպրոցը Բաքվում բացվել է 1860 թվականին, և արդեն 19-րդ դարի վերջին այդտեղ գործում էր 12 դպրոց, իսկ 1930–1950-ական թվականներին հայկական միջնակարգ դպրոցների թիվը հասել էր 80-ի։ Այդ տարիներին գործում էին նաև մանկավարժական տեխնիկումը, հայկական ֆակուլտետներ՝ Բաքվի համալսարանում և մանկավարժական ինստիտուտում։ Հայ ճարտարապետները (Գաբրիել Տեր-Միքելյան, Վարդան Սարգսյան, Հ. Տեր-Հովհաննիսյան և ուրիշներ) և շինարարները գործուն մասնակցություն են ունեցել Բաքվի կառուցապատմանը։ 1980-ական թվականների վերջերին Բաքվում բնակվել է շուրջ 300 հազար հայ։ Վերջին հայկական դպրոցը փակվել է 1983 թվականին։ 1990 թվականի հունվարի 13–19-ը Բաքվում կազմակերպված հայերի ջարդերից հետո հայերը հարկադրաբար հեռացել են քաղաքից։
Թատրոն
Հայ թատերական կյանքը Բաքվում սկզբնավորվել է 1870 թվականին, բացվել է հայկական թատրոն (որպես պետական թատրոն գործել է 1939–1949 թվականներին)։ Բաքվում գործել են նաև երաժշտական անսամբլներ, գրադարան-ընթերցարաններ, ակումբներ։ Տարբեր տարիների Բաքվի հայ թատերական կյանքը ղեկավարել են Հովհաննես Աբելյանը, Հովհաննես Զարիֆյանը, Հովսեփ Ոսկանյանը, Լևոն Երամյանը, Ժասմենը, Արշակ Հարությունյանը և ուրիշներ։ Այստեղ գործել են նաև տպարաններ, հրատարակվել հայերեն պարբերականներ («Հայկական աշխարհ», «Օրեր», «Շեփոր», «Առավոտ», «Թատրոն և երաժշտություն», «Նոր խոսք» և այլն), դասագրքեր, գրականություն։ 1890-ական թվականների կեսերին Բաքվում գործել է «Օջախ» գրական խմբակը, 1910–1917 թվականներին՝ Հայ գրողների ընկերություններ, որոնց աշխատանքներին մասնակցել են Ղազարոս Աղայանը և Հովհաննես Թումանյանը։ Բաքվի մշակութային կյանքում նշանակալի դեր են խաղացել հայ կոմպոզիտորներ Քրիստափոր Կարա-Մուրզան, Մակար Եկմալյանը, Կոմիտասը, Անտոն Մայիլյանը և ուրիշներ։
Ժողովրդագրություն
Տարի | Ադրբեջանցիներ | % | Ռուսներ | % | Հայեր | % | Հրեաներ | % | Այլ | % | Ընդամենը |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1886[8] | 37,530 | 43.3 | 21,390 | 24.7 | 24,490 | 28.3 | 391 | 0.5 | 2,810 | 3.2 | 86,611 |
1897[9] | 40,341 | 36 | 37,399 | 33.4 | 19,099 | 17.1 | 3,369 | 3 | 11,696 | 10.5 | 111,904 |
1926[10] | 118,737 | 26.2 | 167,373 | 36.9 | 76,656 | 16.9 | 19,589 | 4.3 | 70,978 | 15.7 | 453,333 |
1939[11] | 215,482 | 27.4 | 343,064 | 43.6 | 118,650 | 15.1 | 31,050 | 3.9 | 79,377 | 10.1 | 787,623 |
1959[12] | 211,372 | 32.9 | 223,242 | 34.7 | 137,111 | 21.3 | 24,057 | 3.7 | 56,725 | 8.7 | 652,507 |
1970[13] | 586,052 | 46.3 | 351,090 | 27.7 | 207,464 | 16.4 | 29,716 | 2.3 | 88,193 | 6.9 | 1,262,515 |
1979[14] | 530,556 | 52.4 | 229,873 | 22.7 | 167,226 | 16.5 | 22,916 | 2.3 | 62,865 | 6.2 | 1,013,436 |
1999[15] | 1,574,252 | 88 | 119,371 | 6.7 | 378 | 0.02 | 5,164 | 0.3 | 89,689 | 5 | 1,788,854 |
2009[16] | 1,848,107 | 90.3 | 108,525 | 5.3 | 104 | 0.005 | 6,056 | 0.6 | 83,023 | 4.1 | 2,045,815 |
Բնակչության 1897-2021 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Կլիմա
Բաքուն գտնվում է բարեխառն գոտում՝ ցամաքային կլիմային բնորոշ հատկանիշերով։ Դրա շնորհիվ այստեղ պարզ արտահայտվում են տարվա բոլոր չորս եղանակները։ Ձմեռները զով են, երբեմն՝ ցուրտ և ձնառատ։ Ամռանը հիմնականում շոգ է, չորային։ Կլիման կիսաչոր է (Köppen կլիմայի դասակարգում։ BSk)։ Տեղումների հիմնական մասը գալիս է, գարնանը, աշնանը և ձմռանը։ Լինում են ուժեղ քամիներ ամբողջ տարվա ընթացքում։ Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են։
Բաքուի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 6.6 (43.9) |
6.3 (43.3) |
9.8 (49.6) |
16.4 (61.5) |
22.1 (71.8) |
27.3 (81.1) |
30.6 (87.1) |
29.7 (85.5) |
25.6 (78.1) |
19.6 (67.3) |
13.5 (56.3) |
9.7 (49.5) |
18.1 (64.6) |
Միջին օրական °C (°F) | 4.4 (39.9) |
4.2 (39.6) |
7.0 (44.6) |
12.9 (55.2) |
18.5 (65.3) |
23.5 (74.3) |
26.4 (79.5) |
26.3 (79.3) |
22.5 (72.5) |
16.6 (61.9) |
11.2 (52.2) |
7.3 (45.1) |
15.1 (59.2) |
Միջին ցածր °C (°F) | 2.1 (35.8) |
2.0 (35.6) |
4.2 (39.6) |
9.4 (48.9) |
14.9 (58.8) |
19.7 (67.5) |
22.2 (72) |
22.9 (73.2) |
19.4 (66.9) |
13.6 (56.5) |
8.8 (47.8) |
4.8 (40.6) |
12.0 (53.6) |
Տեղումներ մմ (դյույմ) | 21 (0.83) |
20 (0.79) |
21 (0.83) |
18 (0.71) |
18 (0.71) |
8 (0.31) |
2 (0.08) |
6 (0.24) |
15 (0.59) |
25 (0.98) |
30 (1.18) |
26 (1.02) |
210 (8.27) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 6 | 6 | 5 | 4 | 3 | 2 | 1 | 2 | 2 | 6 | 6 | 6 | 49 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 1 cm) | 4 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 10 |
Միջին ամսական արևային ժամ | 89.9 | 89.0 | 124.0 | 195.0 | 257.3 | 294.0 | 313.1 | 282.1 | 222.0 | 145.7 | 93.0 | 102.3 | 2207,4 |
Աղբյուր #1: World Meteorological Organisation (UN)[26], Hong Kong Observatory[27] for data of sunshine hours | |||||||||||||
Աղբյուր #2: Meoweather (Snowy days)[28] |
Հայերը Բաքվում
Հայկական դպրոցներ
Հայկական դպրոցները մինչև ԽՍՀՄ կազմավորում
- Բաքվի հայկական Մեսրոպյան ծխական երկդասյան դպրոց
- Բաքվի հայկական Հռիփսիմյան օրիորդաց միջնակարգ դպրոց
- Բաքվի Ս. Աստվածածին եկեղեցու իգական ծխական դպրոց
- Բաքվի հայկական միջնակարգ հոգևոր դպրոց
- Բաքվի Գրիգոր Լուսավորչի անվան դպրոց
- Բաքվի եկեղեցական աղքատանոցի արական դպրոց
- Բաքվի եկեղեցական աղքատանոցի իգական դպրոց
- Բաքվի մարդասիրական աղքատանոցի արական դպրոց
- Բաքվի մարդասիրական աղքատանոցի իգական դպրոց
- Բաքվի «Շամախու» թաղի արական ծխական դպրոց
- Բաքվի «Շամախու» թաղի օրիորդաց դպրոց
- Բաքվի հայ բողոքականների դպրոց
- Բաքվի Ա. Տեր-Ղուկասյանի հիմնած դպրոց
- Բաքվի հայկական ձայնագրության դպրոց
- Բաքվի հայ-լյութերական դպրոց
- Բաքվի հայ կանանց արհեստագիտական դպրոց
- Բաքվում բացվեց Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը
ԽՍՀՄ շրջանի հայկական դպրոցներ
Քույր քաղաքներ
- Աբերդին, Միացյալ Թագավորություն[29]
- Ակապուլկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
- Ամման, Հորդանան (1989)
- Բալակովո, Ռուսաստան
- Բասրա, Իրաք[29][30]
- Բորդո, Ֆրանսիա (1979)[31][30]
- Դակար, Սենեգալ[29][30]
- Թավրիզ, Իրան[29][30]
- Թբիլիսի, Վրաստան (1993)[32][33][34]
- Իզմիր, Թուրքիա (սեպտեմբերի 4, 1985)[35][29]
- Լոնդոն, Միացյալ Թագավորություն
- Կիև, Ուկրաինա (սեպտեմբերի 12, 1997)[36][30][37][…]
- Հյուստոն, ԱՄՆ (1976)[29][30]
- Հոնոլուլու, ԱՄՆ (օգոստոսի 5, 1998)[38][39]
- Հոնոլուլու շրջան, ԱՄՆ (օգոստոսի 5, 1998)[30][39]
- Մայնց, Գերմանիա (1984)[29][30][40]
- Նեապոլ, Իտալիա[29][30]
- Պրետորիա, ՀԱՀ
- Ջիդդա, Սաուդյան Արաբիա
- Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[41]
- Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան (1998)[30][37][42]
- Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա (1972)[29][30][43][…]
- Սեբաստիա, Թուրքիա
- Սթավանգեր, Նորվեգիա[29]
- Ստամբուլ, Թուրքիա
- Վենետիկ, Իտալիա
- Վունգտաու, Վիետնամ[29]
- Քոնիա, Թուրքիա
- Քրիստիանսթեդ, Ամերիկյան Վիրջինյան կղզիներ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.baku.azstat.org/section/demography/001.xls
- ↑ Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ (2012). Աշխարհի պետությունների և տարածքների համառոտ տեղեկատու-բառարան. Երևան: «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ. էջ 5. ISBN 978-99941-2-663-7.
- ↑ «Столица Азербайджана Баку — самый большой город на Кавказе и крупнейший порт на Каспийском море». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Азербайджан
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 «Բաքվի շրջանների կազմավորման թվականը, տարածքը և բնակչությունը». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 «Բաքվի շրջանների բնակչությունը». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 18-ին.
- ↑ (ռուս.) Свод статистических данных о населении Закавказского края, извлечённых из посемейных списков 1886 года, г. Тифлис, 1893
- ↑ (ռուս.) Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. — г. Баку
- ↑ (ռուս.) Всесоюзная перепись населения 1926 года, т. 14, Закавказская СФСР, г. Москва, 1929
- ↑ Soviet 1939 census
- ↑ Soviet 1959 census
- ↑ Soviet 1970 census
- ↑ Soviet 1979 census
- ↑ (անգլ.) Ethnic composition of Azerbaijan 1999
- ↑ (անգլ.) Ethnic composition of Azerbaijan 2009
- ↑ Russian Empire census
- ↑ 1926 Soviet census
- ↑ 1939 Soviet census
- ↑ 1959 Soviet census
- ↑ 1970 Soviet census
- ↑ Перепись населения СССР (1979)
- ↑ Перепись населения СССР (1989)
- ↑ 24,0 24,1 https://www.stat.gov.az/source/demoqraphy/ap/az/2_4.xls
- ↑ https://www.stat.gov.az/source/demoqraphy/?lang=en
- ↑ «World Weather Information Service». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ "Climatological Information for Baku, Azerbaijan" Արխիվացված 2012-01-19 Wayback Machine – Hong Kong Observatory
- ↑ «Baku, Azerbaijan». Meoweather. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ 29,00 29,01 29,02 29,03 29,04 29,05 29,06 29,07 29,08 29,09 29,10 http://baku-ih.gov.az/page/26.html
- ↑ 30,00 30,01 30,02 30,03 30,04 30,05 30,06 30,07 30,08 30,09 30,10 http://azerbaijans.com/content_1719_az.html
- ↑ http://www.bordeaux.fr/ebx/LinkResolverServlet?classofcontent=presentationStandard&id=89715
- ↑ http://baku-ih.gov.az/az/page/26.html
- ↑ https://tbilisi.gov.ge/img/original/2018/6/12/tbilisiinfigures.pdf
- ↑ http://economicforum.ge/img/original/2024/5/29/%E1%83%97%E1%83%91%E1%83%98%E1%83%9A%E1%83%98%E1%83%A1%E1%83%98_%E1%83%AA%E1%83%98%E1%83%A4%E1%83%A0%E1%83%94%E1%83%91%E1%83%A8%E1%83%98-Print-21.09.23.pdf
- ↑ https://www.izmir.bel.tr/tr/KardesKentler/62
- ↑ https://old.kyivcity.gov.ua/files/2018/2/15/Mista-pobratymy.pdf
- ↑ 37,0 37,1 https://baku-ih.gov.az/az/page/26.html
- ↑ https://www.azerbaijans.com/content_1719_az.html
- ↑ 39,0 39,1 https://www4.honolulu.gov/docushare/dsweb/Get/Document-114443/98-206.pdf
- ↑ https://www.mainz.de/verwaltung-und-politik/partnerstaedte/baku.php#c15
- ↑ http://mail.camara.rj.gov.br/APL/Legislativos/contlei.nsf/50ad008247b8f030032579ea0073d588/3f4147a57ed8aa3483257e8800663664?OpenDocument
- ↑ https://kvs.gov.spb.ru/en/agreements/
- ↑ https://www.sarajevo.ba/bs/article/3187/gradonacelnik-behmen-i-ambasador-hasanov-intenzivirati-pobratimske-veze-izmedu-sarajeva-i-bakua
Արտաքին հղումներ
- Բաքվի քաղաքապետարանի պաշտոնական կայք (ադրբ.)
- Հայերը Բաքվում (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաքու» հոդվածին։ |
|
|
|
|