Ակապուլկո
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ակապուլկո | |||
իսպ.՝ Acapulco de Juárez | |||
| |||
Երկիր | Մեքսիկա | ||
Համայնք | Acapulco de Juárez Municipality? | ||
Հիմնադրված է | 1520 թ. | ||
Մակերես | 1880,6 կմ² | ||
ԲԾՄ | 30 մետր, 18 մետր | ||
Պաշտոնական լեզու | իսպաներեն | ||
Բնակչություն | 673 478 մարդ (2010)[1] | ||
Ժամային գոտի | UTC-6 | ||
Հեռախոսային կոդ | 744 | ||
Փոստային դասիչ | 39300–39937 | ||
Պաշտոնական կայք | acapulco.gob.mx | ||
| |||
Ակապուլկո (իսպ.՝ Acapulco de Juarez), նավահանգստային քաղաք և զբոսաշրջային կենտրոն Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին` Գեռերո նահանգում։ Համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Մեխիկոյից 300 կմ հարավ-արևմուտք։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 673.479 մարդ։ Քաղաքի անունը ացտեկների լեզվից թարգմանվում է ácatl - եղեգ, poloa - ոչնչացնել, co - տեղ, այսինքն` եղեգը ոչնչացնելու տեղ[2]։ Կանկունի հետ Ակապուլկոն համարվում է երկրի ամենահին և ամենահայտնի ծովափնյա քաղաքներից մեկը։ 1950-ական թվականներին եղել է հոլիվուդյան դերասանների և միլիոնատերերի հանգստյան ամենասիրելի վայրերից մեկը։ Ներկայումս մեքիկացիների շրջանում մեծ հեղինակություն ունեցող հանգստավայրերից է, որը հայտնի է իր գիշերային կյանքով։ Հիանալի ձև ունեցող ծովախորշի շնորհիվ այն շատ հարմար է նավերի կայանման համար։ Ակապուլկոն կարևոր նավահանգիստ է գաղութային Մեքսիկայի պատմության մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ եվրոպացիները Ակապուլկոյի շրջանում են հիմնավորվել 1531 թվականին։ Ֆիլիպինների հետ առևտրի շնորհիվ` 15-րդ դարի կեսերին Ակապուլկոն դարձել է Նոր Իսպանիայի` կարևորությամբ երկրորդ քաղաքը Վերակրուսից հետո։ 1573 թվականին Ակապուլկոն ստացել է Մանիլայի հետ առևտրի մենաշնորհ։ Անգլիական և հոլանդական ծովահեններից պաշտպանվելու համար կառուցվել է Սան-Դիեգո ամրոցը, ինչը, սակայն, չի խանգարել հոլանդացիներին 1615 թվականին թալանելու քաղաքը։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակապուլկոն Մեքսիկայի ամենահին և հանրաճանաչ նավահանգստային քաղաքներից է[3]։ Այն ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկների է գրավում իր ձյունաճերմակ ափերով, բարենպաստ եղանակով, գիշերային կյանքով և հեքիաթային գեղեցկությամբ ծովախորշով (այն աշխարհի ամենագեղեցիկ չորս ծովածոցերից մեկն է)։ Որպես առողջարան` Ակապուլկոն մեծ համբավ է ձեռք բերել 1950-ական թվականներին` դառնալով ամերիկացի մեծահարուստների և հոլիվուդյան աստղերի սիրած հանգստավայրը։ Ներկայումս, երբ հանգստացողների այդ ալիքը նվազել է, Ակապուլկոն հանրամատչելի հանգստավայր է դարձել, որի նախկին փառքի մասին հիշեցնում են նշանավոր մարդկանց ձեռքերի հետքերը` թողնված այսպես կոչված «Փառքի պատին»։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակապուլկոյի կլիման ամբողջ տարվա կտրվածքով համաչափ է. միջին ջերմաստիճանը 26-28°С է, բացարձակ նվազագույն ջերմաստիճանը +11 °C է, առավելագույնը` +41 °C: Նոյեմբեր-մայիս ամիսներին տեղումներ գրեթե չեն լինում։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ակապուլկո | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 36 | 36 | 38 | 37 | 41 | 37 | 38 | 37 | 37 | 37 | 37 | 41 | 41 |
միջին առավելագույնը (°C) | 31 | 31 | 31 | 32 | 32 | 33 | 32 | 33 | 32 | 32 | 32 | 31 | 31 |
միջին նվազագույնը (°C) | 22 | 22 | 22 | 23 | 25 | 25 | 25 | 25 | 24 | 24 | 23 | 22 | 24 |
բացարձակ նվազագույնը (°C) | 11 | 18 | 18 | 18 | 20 | 21 | 21 | 25 | 20 | 21 | 19 | 11 | 11 |
տեղումների քանակը (մմ) | 6 | 1 | 0 | 1 | 36 | 281 | 256 | 252 | 349 | 159 | 28 | 8 | 1377 |
Աղբյուր՝ [1] (ռուսերեն) |
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայր տաճար` մոդեռն ոճով
- Պապագայո ազգային պարկ
- Խաղաղության մատուռ
- Հնագիտության թանգարան
- Սան-Դիեգո ամրոց
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբոսաշրջությունը քաղաքի տնտեսության առանցքային ճյուղն է։ Բնակչության 73 %-ը զբաղված է զբոսաշրջության հետ կապված առևտրով, 20 %-ը` հանածոների արդյունաբերությամբ և մշակմամբ, 5 %-ը` գյուղատնտեսությամբ։ Արդյունաբերությունն ուղղված է կաթնամթերքի, ցեմենտի և էներգետիկայի արտադրությանը։ Ակապուլկոյում հիմնականում մշակում են լոլիկ, եգիպտացորեն, ոլոռ, կանաչ չիլի պղպեղ, նաև ձմերուկ։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան շատ ավիաընկերություններ Ակապուլկո են թռչում ողջ տարին։ Քաղաքն ունի ավտոբուսային և տաքսու զարգացած համակարգ, սակայն տեղաբնակների մեծամասնությունը չի օգտվում հասարակական տրանսպորտից։
Տրանսպորտի ամենաէժան տեսակը ավտոբուսն է։ Զբոսաշրջիկների համար քաղաքային իշխանությունները թողարկել են դեղին ավտոբուսներ` «Ակապուլկո» մակագրությամբ։ Դրանք քաղաքի ամենագեղեցիկ և հարամարավետ ավտոբուսներն են, որոնք ընթանում են ափի երկայնքով։ Կան նաև ավտոբուսներ, որոնք ընթանում են հատուկ ուղղություններով, որոնք նշված են դիմապակուն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ակապուլկո
-
Ակապուլկոյի տեսարան
-
Ակապուլկոյի ծովախորշը պատկերող իսպանական նկար, 1628
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակապուլկո» հոդվածին։ |
|