Jump to content

Պեկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պեկին
չինարեն՝ 北京市
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ՀամայնքՉինաստան
Ներքին բաժանումԴունչեն, Xicheng District?, Чаоян (Пекин), Ֆենտայ, Շիցզինշան, Հայդյան, Mentougou District?, Fangshan District?, Tongzhou District?, Shunyi District?, Changping District?, Daxing District?, Huairou District?, Pinggu District?, Miyun District? և Yanqing District?
Մակերես16 410,54 կմ²
ԲԾՄ43 մետր
Պաշտոնական լեզուչինարեն
Բնակչություն21 893 095 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ10
Փոստային դասիչ100000
Պաշտոնական կայքbeijing.gov.cn, english.beijing.gov.cn(անգլ.), beijing.gov.cn/gate/big5/www.beijing.gov.cn/index.html, french.beijing.gov.cn(ֆր.), korean.beijing.gov.cn(կոր.), japanese.beijing.gov.cn(ճապոներեն), german.beijing.gov.cn(գերմ.), spanish.beijing.gov.cn(իսպ.), russian.beijing.gov.cn(ռուս.) և arabic.beijing.gov.cn(արաբ.)
Պեկին (Չինաստան)##
Պեկին (Չինաստան)

Պեկին (չինարեն՝ 北京, փինյին Běijīng ‒ Պեյճին), Չինաստանի մայրաքաղաքն է։ Աշխարհի խոշորագույն և ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկը՝ 2010 թվականի տվյալներով՝ Պեկինի բնակչությունը 19,612,368 մարդ է։ Պեկինը բնակչության թվով Չինաստանի երկրորդ քաղաքն է Շանհայից հետո։ Աշխարհում քիչ թվով քաղաքներ են եղել մշակութային և քաղաքական կենտրոն դարերով։ Դրանցից մեկը Պեկինն է։ Պեկինը հայտնի է իր բազմաթիվ շքեղ պալատներով, թանգարաններով, հսկայական քարե պատերով ու դարպասներով։ Այդ շքեղ կոթողները և համալսարանները Պեկինը դարձրել են Չինաստանի մշակութային և կրթական կենտրոն։

Ծագումնաբանություն և անուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկին, չինական նշանների ստուգաբանությամբ՝ 北 հյուսիս և 京 մայրաքաղաք, բառացի թարգմանությամբ նշանակում է "Հյուսիսային մայրաքաղաք"։ Վերջին 3,000 տարիների ընթացքում քաղաքը բազմիցս փոխել է իր անունը։ Միայն 1949 թ., երբ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը քաղաքը դարձրեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք, քաղաքին վերադարձվեց իր նախկին Պեկին անունը։

Անվանման ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր թվարկությունից առաջ 1027 թվականին Պեկինը հիշատակվել է Ծի անունով։ 608 թվականին Յան կայսեր հրամանով Հուանհե գետի ջրերն այստեղ են հասցվել ջրանցքով, որը մինչև օրս գործում է և նավարկելի է։ 936 թվականին քաղաքն անվանվել է Սիցզին, 937 թվականից՝ Նանցզին, 12-րդ դարի կեսից՝ Չժունդու կամ Դասին։ 1215 թվականին քաղաքը նվաճել են մոնղոլները, 13–14-րդ դարերում Դադու կամ մոնղոլական Հանբալըկ անվամբ եղել է մոնղոլական Յուան կայսրության մայրաքաղաքը։ 1368 թվականից՝ մոնղոլական լծից Չինաստանի ազատագրումից հետո, կոչվել է Բեյպին (խաղաղ հյուսիս)։ 1421 թվականին, դառնալով չինական Մին կայսրության մայրաքաղաքը, անվանվել է Բեյցզին (այստեղից էլ՝ Պեկին անվանումը)։ 1644 թվականին Պեկինը գրավել են ապստամբած գյուղացիները, ապա՝ մանջուրները, որոնք Չինաստանում հիմնել են Ցին թագավորական հարստությունը։

Չինական Հանրապետության հռչակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականին՝ Սինհայի բուրժուական հեղափոխության ժամանակ, Պեկինը հռչակվել է Չինական Հանրապետության մայրաքաղաք։ 1937 թվականին քաղաքը զավթել են ճապոնացիները։ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության օգնությամբ 1945 թվականին Կվանտունյան բանակն այնտեղից դուրս մղելուց հետո 3,5 տարի եղել է Գոմինդանի (Ազգային ժողովրդական կուսակցություն) իշխանության տակ։ 1949 թվականի հունվարի 31-ին Չինաստանի բանակն ազատագրել է քաղաքը և հռչակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (ՉԺՀ)՝ Պեկին մայրաքաղաքով։

Պեկինը Չինաստանի 3-րդ խոշոր քաղաքն է՝ Չունցինից ու Շանհայից հետո, մոլորակի ամենաարագ աճող քաղաքային ագլոմերացիան, Չինաստանի ամենախոշոր տրանսպորտային հանգույցը, որտեղ խաչաձևվում են բազմաթիվ երկաթուղիներ և ավտոմայրուղիներ, ավելի քան 100 օդային ուղիներ։ Պեկինում է Շոուդու միջազգային օդանավակայանը, գործում է մետրոպոլիտեն (1970 թվականից)։ Քաղաքը նախանավահանգիստ է Դեղին ծովի Բոհայվան ծոցում (ծովից հեռու է 180 կմ) և Պեկինի ջրանցքով (25 կմ) կապվում է Յունդինհե գետին։

Չինաստանի խոշորագույն ուսումնական հաստատություններից մայրաքաղաքում են Պեկինի համալսարանը (1898 թվական), բազմաթիվ բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ, ՉԺՀ գիտությունների, բժշկական և գյուղատնտեսական գիտությունների ակադեմիաները, աստղադիտարանը, բուսաբանական այգին, գործում են Գեղարվեստի պատկերասրահը, Չինաստանի պատմության, Չինական հեղափոխության, Գուգուն (նախկին կայսերական պալատը) և այլ թանգարաններ, գրադարաններ, թատրոններ։

Չինական օպերային արվեստը, որի կենտրոնը Պեկինն է, չինական մշակույթի գլխավոր նվաճումներից է. այն երգի, երկխոսության և ժեստերի, շարժումների, մարտական հնարքների ու ակրոբատիկայի բեմական գործողությունների համադրություն է։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկինի պատմական մասը կառուցվել է խիստ երկրաչափորեն. կազմված է Ներքին ու Արտաքին քաղաքներից։ Հնագույն՝ Ներքին քաղաքը ներառում է Կայսերական քաղաքի համալիրը, որի միջուկը Փակ քաղաքն է՝ Կայսերական պալատի համալիրով (15-րդ դարի 1-ին կես)։ Կայսերական քաղաքի համալիրում են Տայմյաո (նախնիների հիշատակի) տաճարը (1420 թվական, վերակառուցվել է 1544 թվականին), Երեք ծովերի զբոսայգին և այլ շինություններ։ Արտաքին քաղաքի հարավային մասում է «Երկնքի տաճար» համալիրը (1420–1530 թվականներին, վերակառուցվել է 18–19-րդ դարերում)։ 1949 թվականին Ժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո սկսվել է Պեկինի վերակառուցումը, ընդարձակվել է գլխավոր մայրուղին, կառուցվել են բազմաթիվ բնակելի տներ, հասարակական շենքեր, ստեղծվել են նոր թաղամասեր։ Քաղաքական-վարչական կենտրոնը Տյանանմին հրապարակն է, որի արևմտյան և արևելյան մասերում են Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական համագումարների, Չինական հեղափոխության և Չինաստանի պատմության թանգարանների շենքերը[2][3]։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկինը աշխարհով մեկ ունի բազմաթիվ քույր և եղբայրացած քաղաքներ, դրանցից շատերը մայրաքաղաքներ են իրենց երկրներում.

  • Հայկական Հանրագիտարան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 国务院第七次全国人口普查领导小组办公室 中国人口普查分县资料—2020 (չին.)北京市: 中国统计出版社, 2022. — 983 p. — ISBN 978-7-5037-9772-9
  2. «Sister Cities». Beijing Municipal Government. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին.
  3. Paris and Rome are "partner cities" due to an exclusive agreement between those two cities. «Le jumelage avec Rome» (French). Municipalité de Paris. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 4,29 4,30 4,31 4,32 4,33 4,34 4,35 4,36 4,37 4,38 4,39 4,40 4,41 4,42 4,43 4,44 4,45 4,46 4,47 4,48 4,49 4,50 4,51 4,52 4,53 Sister Cities of Beijing
  5. https://www.cmtedd.act.gov.au/communication/cir/beijing_china
  6. Перелік Міст, З Якими Києвом Підписані Документи Про Поріднення, Дружбу, Співробітництво, Партнерство (укр.)
  7. https://kyivcity.gov.ua/kyiv_ta_miska_vlada/pro_kyiv/mista-pobratimi_z_yakimi_kiyevom_pidpisani_dokumenti_pro_poridnennya_druzhbu_spivrobitnitstvo_partnerstvo/
  8. La Comunidad de Madrid se hermana con Pekín, organizadora de los JJ.OO. de 2008 (իսպ.)
  9. http://www.city.musashino.lg.jp/area/material/youran/2017english/html5.html#page=23
  10. Pekina (Ķīnas Tautas Republika) (լատիշ.)
  11. http://legislacao.prefeitura.sp.gov.br/leis/lei-14471-de-10-de-julho-de-2007
  12. https://kvs.gov.spb.ru/en/agreements/
  13. http://www.ebeijing.gov.cn/Sister_Cities_2017/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեկին» հոդվածին։