Երուսաղեմ
Քաղաք | ||
---|---|---|
Երուսաղեմ | ||
Երկիր | Իսրայել/ Պաղեստին | |
Ղեկավար | Moshe Leon? | |
Հիմնադրված է | {{{հիմնադրման թվական}}} թվականին | |
Մակերես | 125,42 կմ² | |
Բարձր. ծովի մակ-ից | 754 մետր | |
Բնակչություն | ▲936 425 մարդ (2019)[1] | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 2[2] | |
Փոստային ինդեքսներ | 91000–91999[3] | |
Պաշտոնական կայք | jerusalem.muni.il(եբրայերեն) | |
| ||
| ||
Երուսաղեմ[4] (եբրայերեն՝ יְרוּשָׁלַיִם Երուշալաիմ, արաբ․՝ القدس ալ-կուդս), հին մերձարևելյան քաղաք, որը գտնվում է Միջերկրական և Մեռյալ ծովերի ջրաբաժանում՝ 650 - 840 մ բարձրության վրա։ Աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, նրա տարիքն ավելին է, քան 3500 տարին։ Երուսաղեմը համարվում է երեք կրոնների կենտրոն. հուդայականություն, քրիստոնեություն, իսլամ։ Բնակչությունը՝ ▲936 425 մարդ (2019)[1]։
Անցյալում Երուսաղեմը եղել է Հրեական թագավորության մայրաքաղաքը, հիմա այն պաշտոնապես հանդիսանում է Իսրայելի հանրապետության մայրաքաղաքը և այնտեղ են գտնվում բոլոր պետական կառույցները, սակայն քաղաքի արևելյան մասի վրա Իսրայելի սուվերենությունը մինչև 2017 թվականը ճանաչված չէր միջազգային հանրության զգալի մասի կողմից։ ԱՄՆ քառասունհինգերորդ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից 2017 թվականի դեկտեմբերին Երուսաղեմը՝ վերստին Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը և կարճ ժամանակ անց ԱՄՆ դեսպանությունն այնտեղ տեղափոխելու որոշման ընդունումը փոխեց այս հարցի վերաբերյալ գրեթե յոթանասուն տարի տևած անորոշ իրավիճակը[5]։ Ընդ որում, ԱՄՆ–ի նախագահի այս քայլի դեմ ամենաշատը բողոքողներից են եղել Թուրքիան և Ռուսաստանը[6][7]։ Չնայած Թուրքիայի և մյուս հակաամերիկյան ու հակաիսրայելական ուժերի բողոքներին, ԱՄՆ–ն 2018թ․ մայիսի 14–ին՝ Իսրայել պետության հռչակման յոթանասուներորդ տարեդարձի օրը, իր դեսպանատունը Թել–Ավիվից տեղափոխեց Երուսաղեմ[8]։
Երուսաղեմի կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ե՛վ Իսրայելը, և՛ Պաղեստինը Երուսաղեմը համարում են իրենց մայրաքաղաքը՝ չընդունելով մեկը մյուսի այդպիսի իրավունքը։ Իսրայելի գերիշխանությունը քաղաքի արևելյան մասի վրա չի ճանաչել ՄԱԿ-ը և միջազգային հանրության մի զգալի մասը։ Պաղեստինի վարչակազմի կառույցներն ընդհանրապես չեն եղել Երուսաղեմում։
Երուսաղեմի կարգավիճակը թեժ քննարկումների նյութ է։ ՄԱԿ-ի ԳԱ-ի՝ 1947 թվականի նոյեմբերի 29-ի համար 181 որոշումը, որը հայտնի է որպես «Պաղեստինի բաժանման բանաձև», ենթադրում էր, որ միջազգային հանրությունը բրիտանական մանդատից (1948 թվականի մայիսի 15) հետո իր ղեկավարության տակ է վերցնում Երուսաղեմի ապագան։
1950 թվականին Իսրայելը Երուսաղեմը հայտարարում է մայրաքաղաք։ Երուսաղեմում է գտնվում Կնեսետը (հրեական խորհրդարան) և բոլոր կառավարական ու պետական կառույցները։ 1950-1967 թվականներին, երբ արևելյան մասը օկուպացնում է Հորդանանը, այդպիսի կարգավիճակ ուներ միայն քաղաքի արևմտյան մասը։
1967 թվականին՝ յոթօրյա պատերազմի հաղթանակի արդյունքում, Իսրայելը վերահսկում է քաղաքի ամբողջ տարածքը, բաժանում Արևելյան Երուսաղեմը Հորդանան գետի արևմտյան ափից և հայտնում միավորված Երուսաղեմում իր սուվերենության մասին։
Երուսաղեմի մասին օրենքով (1980 թվականի հուլիսի 30), Իսրայելը Երուսաղեմը հայտարարում է որպես իր միակ և անբաժանելի մայրաքաղաք։
ՄԱԿ-ը Արևելյան Երուսաղեմի միակողմանի միավորումը չի ճանաչում։ Համարյա բոլոր պետությունները իրենց դեսպանատները տեղակայել են Մեծ Թել-Ավիվի շրջանում, բացառությամբ Բոլիվիայի և Պարագվայի, որոնց դեսպանատները տեղակայված են Երուսաղեմի արվարձանում՝ Մեվասերետ-Սիոն։
Դեռևս 2000 թվականին ԱՄՆ Սենատը որոշում է ընդունել իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին, սակայն ԱՄՆ կառավարությունը միշտ հետաձգել է այն։ Ներկայում ԱՄՆ դեսպանատունը գտնվում է Թել-Ավիվում, իսկ Երուսաղեմում է գտնվում ԱՄՆ Գլխավոր հյուպատոսությունը։
2006 թվականի օգոստոսի 15-ին Կոստա Ռիկայի կառավարությունը հայտարարում է իր դեսպանատունը Երուսաղեմից Թել-Ավիվ տեղափոխելու մասին, իսկ նույն թվականի օգոստոսի 25-ին նրա օրինակին հետևում է նաև Սալվադորը։ Այս կերպ ոչ մի պետության դեսպանատուն չի մնացել Երուսաղեմում։
Արևելյան Երուսաղեմում տեղակայված են ԱՄՆ և մի քանի այլ երկրների հյուպատոսություններ, որոնք կապեր ունեն նաև Պաղեստինի վարչակազմի հետ։
ԱՄՆ–ի դեսպանատան փոխադրումը Երուսաղեմ և Երուսաղեմի՝ Իսրայելի մայրաքաղաք ճանաչվելու միջազգայնացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երուսաղեմ քաղաքի արևելյան մասի վրա Իսրայելի սուվերենությունը մինչև 2017 թվականը ճանաչված չէր միջազգային հանրության զգալի մասի կողմից։ ԱՄՆ քառասունհինգերորդ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից 2017 թվականի դեկտեմբերին Երուսաղեմը՝ վերստին Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը և կարճ ժամանակ անց ԱՄՆ դեսպանությունն այնտեղ տեղափոխելու որոշման ընդունումը փոխեց այս հարցի վերաբերյալ գրեթե յոթանասուն տարի տևած անորոշ իրավիճակը[5]։ Ընդ որում, ԱՄՆ–ի նախագահի այս քայլի դեմ ամենաշատը բողոքողներից են եղել Թուրքիան և Ռուսաստանը[6][7]։ Չնայած Թուրքիայի և մյուս հակաամերիկյան ու հակաիսրայելական ուժերի բողոքներին, ԱՄՆ–ն 2018թ․ մայիսի 14–ին՝ Իսրայել պետության հռչակման յոթանասուներորդ տարեդարձի օրը, իր դեսպանատունը Թել–Ավիվից տեղափոխեց Երուսաղեմ[8]։
Երուսաղեմ՝ երեք կրոնների սրբավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երուսաղեմը բացարձակ այլ կարգավիճակ ունի որպես հուդաիզմի, քրիստոնեության և իսլամի սրբավայր։ Հրեաների համար սրբավայր է համարվում Տաճարի սարը, և նրա արևմտյան պատը՝ Լացի պատը (Կոտել), մուսուլմանների համար՝ վայելչագեղ մզկիթները, որոնք տեղակայված են Տաճարի սարի վրա (կրոնական ճարտարապետական համալիր Ալ-Համարամ ալ-Շարիֆ), իսկ բոլոր քրիստոնեաների համար եկեղեցիները, տեղակայված այնտեղ, որտեղ եղել է Քրիստոսը։
Երուսաղեմը հուդաիզմի ժամանակաշրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ.թ.ա. 960 թվականին Սողոմոն թագավորը Մորիա սարի վրա կառուցում է Առաջին տաճարը, որը մ.թ.ա. 586 թվականին ավերվում է Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի կողմից։ Բաբելոնի գերությունից վերադառնալով՝ հրեաները կառուցում են Երկրորդ տաճարը, որը գոյատևում է 500 տարուց ավելի և ամբողջությամբ վերակառուցվում Հերովդես թագավորի կողմից (մ.թ.ա. 34-7 թվականներին)։ Երուսաղեմի տաճարը, որը եղել է բոլոր ժամանակների հոյակապ կառույցներից մեկը, Երուսաղեմի խորհրդանիշն է համարվում, վկայում նրա մեծության ու հզորության մասին։ Հրեական մեծագույն սրբավայրն ամբողջությամբ ավերվում է 70 թվականին, Հռոմեական կայսր Տիտոսի (10-րդ Հռոմեական կայսր) կողմից։
1534 թվականին Երուսաղեմում ծնվել է լուիրական Կաբբալայի (միստիկ-փիլիսոփայական հոգևոր ուսում) հիմնադիր Արին (ռաբբի Իսահակ Լուրիա Աշկենազի)։
Երուսաղեմը իսլամի ժամանակաշրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]638 թվականին մուսուլմանները զավթում են Երուսաղեմը, Տաճարի սարը իսլամի սրբավայր հայտարարում և մի հարյուրամյակի ընթացքում բլուրի վրա կառուցում են ալ-Ակսա և Ժայռի Գմբեթ մոնումենտները։
Ըստ մուսուլմանների՝ Մուհամմադ մարգարեն գիշերը Կայծակ թևավոր ձիով Մեդինայից Երուսաղեմ ճանապարհորդելիս «իր սուրբ իզը դրել է Մորիա Ժայռի վրա, որը ճոճվում էր երկրի և երկնքի միջև»։ Կար բախում, որը հասնում էր մինչև դրախտի դարպասները, և Ժայռը ցնծության ձայն արձակեց։ Բայց մարգարեն հրամայեց լռել, և ներս մտավ դրախտի դարպասներով։ Իսկ Ժայռը նորից ընկավ երկրին և նորից վեր թռավ և իր շարժման մեջ է մինչև հիմա։
Երուսաղեմը քրիստոնեության ժամանակաշրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երուսաղեմում բազմաթիվ իրադարձություններ են կատարվել, որոնք նկարագրված են Աստվածաշնչում՝ Քրիստոսի չարչարանքները Գողգոթայում, Հիսուս Քրիստոսի հարությունը։ Այդ պատճառով էլ քրիստոնեաների համար Երուսաղեմը համարվում է սուրբ քաղաք։
1099-1187 թթ ինչպես նաև 1229-1244 թթ Երուսաղեմին տիրել են եվրոպական խաչակիրները։ Հենց նրանք են Հին քաղաքում կառուցել բազմաթիվ եկեղեցիներ և վանքեր, որոնք կապված են աստվածաշնչյան իրադարձություններով։
Երուսաղեմում գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղեմի Պատրիարքությունը։
Երուսաղեմի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երուսաղեմի պեղումները սկսվել են 1864 թվականին և շարունակվում են մինչ այսօր։
Մ.թ.ա. 5-4-րդ հազարամյակ։ Առաջին բնակավայրերի հնէաբանական նշանները Տաճարի սարի արևելյան լեռնալանջում։
Ուշ բրոնզե դարում առաջին բնակավայրը հեբուսացիների քաղաքն էր, ովքեր քանանական ժողովուրդներից մեկն են (Բ Թագ. V)։ Այն գտնվում էր Օֆել սարի վրա (ներկա Երուսաղեմի հարավարևելյան մասում)։
Տարբեր ժամանակներում Երուսաղեմի վրա տիրապետել են Հրեական թագավորությունը, Ալեքսանդր Մակեդոնացու կայսրությունը, Սիրիան, Եգիպտոսը, Հին Հռոմը, Բյուզանդիան, Արաբական խալիֆայությունը, խաչակիրները, մոնղոլ-թաթարները, Էյուդների պետությունը, մամլուկների պետությունը, Օսմանյան կայսրությունը, Բրիտանական կայսրությունը։
Երուսաղեմը աստվածաշնչյան ժամանակաշրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնգամատյանում (Աստվածաշնչի առաջին հինգ գրքեր՝ Ծննդոց, Ելից, Ղևտացոց, Թվոց, Երկրորդ Օրինաց, այսպես կոչված Մովսեսի Օրենքներ) Երուսաղեմը հիշատակվում է, որպես Շալեմ, կամ Հեբուս, որպես հեբուսացիների բնակավայր։ Սիոն անունով, որի բացատրությունը հայտնի չէ աստվածաշնչից, առաջին անգամ կազմավորվել է հեբուսացիների քաղաքի ամրոցը։
Քանզի այս Մելքիսեդեկը Սաղէմի թագավորն էր, Բարձրեալ Աստուծոյ քահանան, որ Աբրահամը դիմավորեց՝ երբ անիկա թագավորներում կոտորածեն կդառնար ու օրհնեց զանիկա |
Բայց Յուդայի որդիները կարող չեղան Երուսաղեմի մեջ բնակվող Յեբուսացիները վռնտել, ուստի Յեբուսացիները Յուդայի որդիներուն հետ Երուսաղեմի մեջ կբանակին մինչև այսօր |
Առաջին Տաճարի ժամանակաշրջան (մ.թ.ա. 950-586 թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ մ.թ.ա. 1000 թ. հրեաները Դավիթ թագավորի ղեկավարությամբ զավթել են քաղաքը։ Դավիթ թագավորը այստեղ կառուցում է իր քաղաքը, որը ստանում է «Իր Դավիթ» անունը և մեծ հանդիսությամբ այնտեղ է տեղափոխում Ուխտի Տապանակը (2 թագավորաց 6.), որը խորհրդանշում է Աստծո ներկայությունը քաղաքում, այսկերպ Դավիթը մայրաքաղաքը սուրբ քաղաք է դարձնում, որի շուրջ համախմբվում են Իսրայելի 12 ցեղերը։
Մ.թ.ա. 1000-586 թվականներին Երուսաղեմը Հրեական թագավորության մայրաքաղաքն է եղել։
Երուսաղեմում Դավիթ թագավորը հեբուսացի Արավնից գնում է Մորիյա սարը, որտեղ ողջակեզներ էին մատուցում Իսրայելի Աստծուն։ Ըստ աստվածաշնչի Մորիյան հենց այն սարն է, որտեղ տեղի է ունեցել Իսահակի զոհաբերությունը։ Դավիթ թագավորը պատրաստվում է տաճար կառուցել այդ սարի վրա, սակայն Աստված Նաթան մարգարեի միջոցով արգելում է նրան կառուցել այն, այդ առաքելությունը թողնելով նրա որդի Սողոմոնի վրա։
Սողոմոն (մ.թ.ա. 970-930 թվականներ) թագավորը Երուսաղեմի Տաճարի շինարարությունը սկսում է իր թագավորության չորրորդ տարում՝ 480 թվականին, հրեաների՝ Եգիպտոսից դուս գալուց հետո։ Տաճարի շինարարությունը տևում է 7 տարի՝ մ.թ.ա. 957-950 թվականներին (այլ տվյալներով՝ 1014-1007)։ Տաճարը թագավորի նստավայրի մաս էր կազմում, և, աներկբայորեն տիրապետում էր շրջապատող կառույցներին։ Թագավորի պալատը գտնվում էր Տաճարիի հարևանությամբ, և առանձին մուտք ուներ դեպի Տաճար։ Սողոմոնը Տաճարից ոչ հեռու կառուցել է նաև ամառային պալատ, և պալատ եգիպտական փարավոնի աղջկա համար, ում կնության էր առել նա։ Սողոմոնի տաճարական համալիրի շինարարությունը տևել է 16 տարի։
Ժամանակի ընթացքում Մորիայի սարը, որի վրա կառուցվել է Տաճարը, Տիրոջ լեռն է համարվում, իսկ Տաճարը՝ Աստծո տունը։ Մարգարեներն արդեն ասում էին, որ Սիոնը (որի մասն է կազմում Մորիայի սարը), երկրի վրա Աստծո գտնվելու վայրն է, (ինչպես մի ժամանակ Սինա լեռը)։
Եզիկել թագավորի ժամանակ, մ.թ.ա. VIII դարում (մ.թ.ա. 727-698 թվականներ) Տիրոպեոնի երկայնքով գտնվող գոտին մտնում է քաղաքի սահմանները։
Հյուսիսային թագավորության տապալման և ասորեցիների կողմից Դանում և Բեթ Էլումը (մ.թ.ա. 732 և 721 թվականներ) հրեական տաճարների ավերման ժամանակ համախմբում է Իսրայելի ցեղերին Երուսաղեմի Տաճարի շուրջ՝ այն նրանց համար դարձնելով վեհավայր։
Սողոմոն թագավորի մահից հետո Քանանի երկիրը երկու թագավորություն ունեցավ՝ Իսրայելի և Հուդայի։
Եզեկիայի թագադրությունից հետո (մ.թ.ա. 662 թվական) նա հրամայեց բնաջնջել բոլոր կուռքերը և Տաճարը վերջնականապես դարձրեց ազգային-կրոնական կենտրոն։ Այս ժամանակից Հուդայում կար միայն մեկ սրբավայր, որտեղ ուխտի էին գալիս նաև սամարացիները։
Մ.թ.ա. 587 թվականին Բաբելոնի Նաբուգոդոնոսր II թագավորը զավթում է Երուսաղեմը և թալանում ու ավերում է Աստծո տաճարը, որը կառուցել էր Իսրայելի թագավոր Սողոմոնը։ Բազմաթիվ բնակիչների Հուդայի թագավորի հետ միասին գերի են վերցնում և տանում Բաբելոն։
Երբ Եդեկիան հայտարարում է Հուդան Բաբելոնից անջատելու մասին, բաբելոնացիները նորից են գրավում Երուսաղեմը և այս անգամ հիմնահատակ քանդում Սողոմոնի Տաճարը։ Երուսաղեմի բնակիչների մեծ մասին սպանում են, իսկ մնացածներին գերության տանում Բաբելոն։ Այդ ժամանակ կորչում է նաև Ուխտի Տապանակը։
Երկրորդ Տաճարի ժամանակաշրջան (մ.թ.ա. 516-70 թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ.թ.ա. 538 թվականին՝ Բաբելոնի նվաճումից հետո, Պարսկաստանի թագավոր Կիր մեծը իրավունք է տալիս գերության տարվածներին վերադառնալ Հուդա և վերականգնել Երուսաղեմի Տաճարը, որը ավերել է Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքան։ Հավանաբար, քաղաքական նկատառում կար, որպեսզի Եգիպտոսի սահմանում լինեն պարսկամետ ժողովուրդ։
Շուտով տարաձայնություններ սկսվեցին հրեաների և սամարացիների միջև, որոնց արգելվում էր մասնակցել շինարարությանը, և նրանք սկսեցին տարբեր ձևի խոչընդոտել Երուսաղեմի Տաճարի վերականգնմանը։ Արդյունքում Տաճարի շինարարությունը դադարել է 15 տարի։ Միայն Դարեհ I-ի թագավորության երկրորդ տարում, Ագիա և Զաքարիա մարգարեների ազդեցությամբ սկսվում է Տաճարի շինարարությունը։ Դարեհի վերահսկողութամբ էր կատարվում շինարարությունը, իսկ այն խոչընդոտողները պետք է ենթարկվեին մահապատժի։
Աշխատանքներն ավարտվեցին ադար ամսվա երրորդ օրը, Դարեհի թագավորության վեցերորդ տարում, ինչը համապատասխանում է մ.թ.ա. 516 թվականին, Առաջին Տաճարի ավերումից 70 տարի հետո։
Մ.թ.ա. 333 թվականին Երուսաղեմը և ամբողջ Հուդան առանց դիմադրելու ենթարկվում էին Ալեքսանդր Մակեդոնացուն, որը հաստատում է նույն ժամանակաշրջանում պարսկական ղեկավարների առանձնաշնորհության մասին։ Ալեքսանդրի մահից հետո Եգիպտոսի տիրակալի կողմից գրավվում է Երուսաղեմը և մասամբ ավերվում։
Երուսաղեմի քաղաքապետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուսուֆ Ալ-Հալիդի (1899-1907)
- Ֆայդի ալ-Ալամի (1907-1909)
- Սելիմ ալ-Հուսեյնի (1909-1917)
- Արեֆ ալ Դաջանի (1917-1918)
- Մուսա ալ-Հուսեյնի (1918-1920)
- Ռաջիբ Նաշաշիբի (1920-1934)
- Հուսեյն Ալ-Հալիդի (1934-1937)
- Դանիել Օստեր (1937-1938)
- Մուստաֆա ալ-Հալիդի (1938-1944)
- Դանիել Օստեր (1944-1945)
- Մունիցիպալ խորհուրդ (1945-1948)
- Ռազմական մարզպետ (1948-1949)
- Դանիել Օստեր (1949-1951)
- Զալման Շրագայի (1951-1952)
- Իսահակ Կարիվ (1952-1955)
- Հերշոն Ահարոն (1955-1959)
- Մորդեհայ Իշ-Շալոմ (1959-1965)
- Թեդդի Քոլլեք (1965-1993)
- Էհուդ Օլմերտ (1993-2003)
- Ուրի Լուպոլյանսկի (2003-ից)
Հետաքրքրաշարժ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երուսաղեմի Բիբլիական կենդանաբանական այգին գտնվում է Երուսաղեմի հարավ-արևմուտքում։ Այգու անվանումը հուշում է, որ ստեղծողները նպատակ ունեին այստեղ հավաքել Աստվածաշնչում հիշատակբած Նոյան տապանի կենդանիներին։ Հատկապես հիշարժան է Եդեմյան պարտեզներ կոչվող հատվածը, որտեղ կարելի տեսնել տարբեր կենդանիների ձագերի։ Ամբողջ կենդանաբանական այգու տարածքը կազմում է 25 հա[9]։ Մուտքի տոմսը մեծահասակի համար 42 շեկել (մոտ $11) է[10]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Israeli Central Bureau of Statistics — 1949.
- ↑ http://dialcode.org/Asia/Israel/
- ↑ http://www.geopostcodes.com/Jerusalem
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
- ↑ 5,0 5,1 ՙԴեկտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք ու ստորագրել էր փաստաթուղթ Թել Ավիվից ամերիկյան դեսպանատունը այնտեղ տեղափոխելու մասին։՚ Նյուզ․ամ։ Երուսաղեմի մասին ԱՄՆ որոշումը հավասարազոր է պատերազմ հայտարարելուն, համարում են Պաղեստինում։ 21:57, 02.01.2018թ․։ [1]
- ↑ 6,0 6,1 ՙԵրուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ որոշումը խախտում է միջազգային իրավունքը և վնաս է հասցնում ՄԱԿ հեղինակությանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Ռուսաստանի «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Սպիտակ տունը խաչ է քաշել ՄԱԿ ԱԽ №478 բանաձևի վրա, որը ստորագրել է նաև ԱՄՆ-ն։ Չի կարող վստահություն լինել մի կազմակերպության նկատմամբ, որի որոշումներն անտեսվում են ՄԱԿ ԱԽ ամենամշտական անդամների կողմից։ Ոչ ոք իրավունք չունի իրեն օրենքից վեր դասել»,- ասել է Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։ Էրդողանի խոսքով՝ Թրամփը փորձում է նպատակներին հասնել «Ես արել եմ, ուրեմն այդպես էլ կլինի» սկզբունքով։ «Կներեք, բայց նման մտածելակերպով համաշխարհային հանրությունը կառավարելը հեշտ չէ։ Ուժը նման իրավունք չի տալիս։ Դիմում եմ առաջատար պետությունների ղեկավարներին, նրանք են պատասխանատու խաղաղության համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։՚ Երուսաղեմի մասին ԱՄՆ որոշումը հարված է ՄԱԿ հեղինակությանը․ Էրդողան։ 23:53, 09.12.2017 թվական։[2]
- ↑ 7,0 7,1 ՙՌուսաստանն ու Թուրքիան հայտարարել են, որ ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը չի օգնում իրավիճակի կարգավորմանը Մերձավոր Արևելքում, այլ ընդհակառակը՝ ապակայունացնում է առանց այդ էլ բարդ իրավիճակը տարածաշրջանում։ Այդ մասին երեկ երեկոյան Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Երեկվա բանակցությունները տևել են շուրջ մեկ ժամ, օրակարգի առանցքային հարցերն են եղել իրավիճակը Երուսաղեմում և Սիրիական ճգնաժամի կարգավորումը։ Հանդիպմանը հետևել է կարճ մամուլի ասուլիս, որի ժամանակ Պուտինը մասնավորապես հայտարարել է, որ Էրդողանի հետ նախևառաջ քննարկել է Մերձավոր Արևելքում իրավիճակն ու սիրիական կարգավորումը, որի շուրջ Մոսկվան և Անկարան ակտիվ համագործակցում են։ Ասուլիսին Էրդողանը նաև հայտարարել է, որ մեկ շաբաթից կավարտվեն C-400 (S-400) հրթիռային համակարգերի մատակարարման հետ կապված աշխատանքները։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիան և Ռուսաստանը ստորագրել են C-400 համակարգերի մասին համաձայնագիրը, ընդ որում C-400-ը գնելու համար Ռուսաստանը վարկ է տրամադրել Թուրքիային։ Թուրքիայում Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը դուրս է բերում իր զորքերի հիմնական մասն այդ արաբական երկրից։ Իսկ թե որքա՞ն զինծառայող է մնում Սիրիայում, Պուտինը չի հստակեցրել։ Նշենք, որ Պուտինը երեկ նախ այցելել է Սիրիա, ապա Եգիպտոս, հետո նոր Թուրքի։ Թե՛ Անկարայում, թե՛ Կահիրեում հիմնական հարցերից մեկը Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակն էր։ Այս հարցում Ռուսաստանը, Թուրքիան և Եգիպտոսը հայտարարել են, որ միակարծիք են և դեմ են Թրամփի որոշմանը։՚։ ՙԵրուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը ապակայունացնելու է իրավիճակը Մերձավոր Արևելքում. Պուտին՚։ ՙԱզատություն՚ ռադիոկայան, Դեկտեմբեր 12, 2017թ․։[3]
- ↑ 8,0 8,1 ԱՄՆ-ը այսօր Երուսաղեմ կտեղափոխի Իսրայելում իր դեսպանատունը։ ՙԱյս որոշման մասին, հիշեցնենք, ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները ամբողջ Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք։ Այսօր՝ մայիսի 14-ին լրանում է Իսրայել Պետության հռչակման 70-րդ տարեդարձը:՚ ՙԱզատություն՚ ռադիոկայան, Մայիս 14, 2018թ․։[4]
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ http://www.pref.kyoto.jp/en/01-04-03.html
- ↑ https://zastupitelstvo.bratislava.sk/data/att/11916.pdf
- ↑ https://tbilisi.gov.ge/img/original/2018/6/12/tbilisiinfigures.pdf
- ↑ http://economicforum.ge/img/original/2024/5/29/%E1%83%97%E1%83%91%E1%83%98%E1%83%9A%E1%83%98%E1%83%A1%E1%83%98_%E1%83%AA%E1%83%98%E1%83%A4%E1%83%A0%E1%83%94%E1%83%91%E1%83%A8%E1%83%98-Print-21.09.23.pdf
- ↑ https://old.kyivcity.gov.ua/files/2018/2/15/Mista-pobratymy.pdf
- ↑ https://kyivcity.gov.ua/kyiv_ta_miska_vlada/pro_kyiv/mista-pobratimi_z_yakimi_kiyevom_pidpisani_dokumenti_pro_poridnennya_druzhbu_spivrobitnitstvo_partnerstvo/
- ↑ http://www.aatccusco.com/ciudades_hermanas.php
- ↑ https://web.archive.org/web/20171209100042/http://www.sistercities.org/interactive-map/Jerusalem,%20Israel
- ↑ http://mail.camara.rj.gov.br/APL/Legislativos/contlei.nsf/50ad008247b8f030032579ea0073d588/3f4147a57ed8aa3483257e8800663664?OpenDocument
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երուսաղեմի պաշտոնական կայքը
- Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղեմի Պատրիարքության կայքը Արխիվացված 2018-04-05 Wayback Machine
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երուսաղեմ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 641)։ |