Jump to content

Իսրայելի լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներքին գործերի/Աբսորբցիայի նախարարության շենքի ցուցանակը Հայֆայում․ վերևից ներքև՝ եբրայերեն, արաբերեն, անգլերեն և ռուսերեն։

Իսրայելը բազմալեզու երկիր է։ Պաշտոնական լեզուն եբրայերենն է, արաբերեն ունի հատուկ կարգավիճակ։ Բացի այդ, տարածված են անգլերեն, ռուսերեն, ինչպես նաև ֆրանսերեն, ամհարերեն (եթովպերեն), իսպաներեն, ռումիներեն, լեհերեն, իդիշ, սեֆարդերեն և հունգարերեն լեզուները։ Ցանկում է նաև իտալերենը, պարսկերենը և նրա բուխարա բարբառը, ադըղեերենը և լեռնահրեական լեզուները։ Ethnologue-ի համաձայն՝ ընդհանուր առմամբ Իսրայելում խոսում են 39 լեզուներով և բարբառներով՝ ներառյալ նաև ժեստերի լեզուները[1]։ Աշխատանքային միգրանտների շրջանում տարածված է չինարենը, թագալերենը և թայերենը։

Միգրանտների լեզուները, ինչպիսիք են հունգարերենը, ռումիներենը, լեհերենը և հրեական սփյուռքի ավանդական լեզուները չունեն պաշտոնական կարգավիճակ, թեև դրանցից մի քանիսի (իդիշը և լադինոն) համար կան այդ լեզուների գրականության և մշակույթի պահպանության պետական հաստատություններ։ Ներգաղթյալների երեխաները խոսում են եբրայերենով։ Իսրայելի կենտրոնական վիճակագրական բյուրոյի տվյալների համաձայն՝ 2011 թվականին երկրի բնակչության շրջանում 20 տարեկանից բարձր քաղաքացիների 49%-ը մայրենի լեզու է անվանում եբրայերենը, 18%-ը՝ արաբերենը, 15%-ը՝ ռուսերենը, մոտ 2%-ը՝ իդիշը, անգլերենը և ֆրանսերենը[2], 1,8%-ը՝ իսպաներենը և 1,2%-ը՝ ամհարերենը։

Եբրայերենն Իսրայելի պաշտոնական լեզուն է՝ երեքհազարամյա պատմություն ունեցող զարգացող լեզուն։ Նրա բաղաձայն այբուբենն ունի 22 տառ։ Եբրայերենը սեմական լեզվաընտանիքի լեզու է․ այս լեզվական ընտանիքը ներառում է նաև արամեերեն, արաբերեն, ամհարերեն և այլ լեզուները։ Եբրայերենը գրավոր և խոսակցական լեզու էր մինչև Երկրորդ Տաճարի փլուզումը։ Գալուտի (աքսոր) և մյուս երկրներում հրեաների վերաբնակեցման սկզբից հրեաները սկսեցին այն օգտագործել որպես խոսակցական լեզու այն վայրերում, որտեղ գտնվում էին։ Եբրայերենով տպագրվել է կրոնական գրականություն, բանաստեղծություններ և այլ գրական ստեղծագործություններ։ Եբրայերենի՝ խոսակցական կյանքից օգտագործման դադարումը և հիմնականում կրոնական ծիսակարգերում կիրառումը որոշ հրեաների մոտ եբրայերենը սուրբ լեզու համարելու պատճառ է հանդիսացել։ Նրանք սրբապղծություն էին համարում եբրայերենի՝ առօրյա կյանքում օգտագործումը։ Աշքենազի հրեաները խոսում էին իդիշով, որը զարգացել է եբրայերենից և սլավոնական լեզուներից մեծ թվով փոխառություններ ունեցած գերմանական բարբառներից մեկից։

Եբրայերենը ունիկալ երևույթ է, երբեմնի մետած լեզուն, այն իմաստով, որ դադարել է խոսակցական լինել, վերածնվել է։ Չնայած՝ որպես գրավոր լեզու, եբրայերենը չի վերացել։

1998 թվականին Իսրայելում եբրայերենով խոսում էր 4,85 մլն մարդ[3]։ 2011 թվականի տվյալներով՝ չափահաս հրեա բնակչության 5%-ը և չափահաս արաբ բանկչության 22%-ը թույլ տիրապետում են խոսակցական, իսկ համապատասխանաբար 10%-ը և 26%-ը՝ գրավոր եբրայերենին։

Արաբերենը մայրենի լեզու է իսրայելցի արաբների համար, որոնք կազմում են երկրի բնակչության 1/5-ը։ 2018 թվականին ընդունված հիմնական՝ «Հիմնական օրենք․ Իսրայելը հրեա ժողովրդի ազգային պետությունն է» օրենքի, արաբերենն Իսրայելում ունի հատուկ կարգավիճակ[4]։

Ռուսալեզու խանութ Հայֆայում

Այժմ Իսրայելի բնակչության ավելի քան 20%-ն ազատ խոսում է ռուսերենով[5]։ Վերջին տասնամյակում Իսրայել է ժամանել մոտ մեկ միլիոն ռուսախոս հրեա և նրանց ընտանիքի անդամներ, նրանց մեծ մասը պահպանել է ռուսաց լեզուն որպես ընտանիքում խոսակցական հիմնական լեզու։ Գործընթացը համընկել է Իսրայելի լեզվական պրակտիկայում փոփոխությունների հետ, որը 80-ականների վերջից փոխվել է բազմալեզու լեզվին դեպի ավելի մեծ հանդուրժողականության։  Շատ հայրենադարձների համար իրենց մայրենի լեզուն նշանակալի արժեք է ներկայացնում՝ անկախ եբրայերենին տիրելու նրանց մոտիվացիայից։

Իսրայելում ռուսերենով տպագրվող գրքերի, ամսագրերի և թերթերի թվաքանակը գրեթե հավասար է եբրայերենով լույս տեսնող թերթերի թվաքանակին։ «Իսրայել Պլյուս» հեռուստատեսային ալիքը ռուսերեն լեզվով շուրջօրյա հեռարձակում ունի, ՌԷԿԱ ռադիոկայանը՝ օրական մոտ 12 ժամ։ Գրեթե բոլոր պետական և խոշոր մասնավոր կազմակերպություններում հնարավոր է ստանալ ծառայություններ ռուսերեն լեզվով, ամենուր տարբեր տեսակի գրություններ և հայտարարություններ ներկայացվում են նաև ռուսերենով։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում քարոզչական նյութերը տարածվում են ռուսերեն լեզվով, իսկ ընտրությունների օրն ընտրատեղամասերի պատերին և քվեարկության խցիկներում փակցված են պաստառներ, որոնց վրա ընտրական թերթիկներ թարգմանված են ռուսերեն[6][7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Israel(անգլ.)
  2. Israel Central Bureau of Statistics. «Selected Data from the 2011 Social Survey on Mastery of the Hebrew Language and Usage of Languages» (եբրայերեն). {{cite news}}: |archive-url= requires |url= (օգնություն)
  3. Hebrew
  4. «Основной закон: Израиль – национальное государство еврейского народа». Официальный сайт Кнессета.
  5. «Частые вопросы об Израиле». Селф Израел. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 21-ին. «В Израиле около 20% населения говорят по-русски, практически все говорят по-английски.» {{cite web}}: Invalid |url-status=+ (օգնություն)
  6. Динамика языковой ситуации и языковой политики в Израиле Արխիվացված 2007-09-30 Wayback Machine
  7. «Выборы-2019. Фото: Роман Янушевский».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսրայելի լեզուներ» հոդվածին։