Jump to content

Իսրայելի ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսրայելի ճարտարապետություն, բաղկացած է տարբեր ոճերի բազմաթիվ շենքերից, քանի որ երկիրը էթնիկական տեսանկյունից միատարր չէ և յուրաքանչյուր ազգ բերել է կառույցների ձևավորման իր նոր տարբերակները։ Բացի այդ շենքերի կառուցումն իրականացվում է հաշվի առնելով տեղական բնակլիմայական և լանդշաֆտային պայմանները։ Իսրայելում կան խաչակրաց ամրոցներ, իսլամական մեդրեսեներ, բյուզանդական եկեղեցիներ, նախկին տեմպլերի տներ, Բաուհաուզ ոճի շենքեր, արաբական մինարեթներ, ռուս ուղղափառ եկեղեցիներ գմբեթներով և ժամանակակից երկնաքերեր։

Ճարտարապետության ոճեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսրայելում շենքերի կառուցման համար օգտագործվել է Երուսաղեմի քարը և մետաղը

Արաբները կառուցում էին ոչ մեծ քարե տներ բլուրների լանջերին հարթ և գմբեթավոր տանիքներով։ Խաչակիրներն ամրոցներ էին կառուցում բլուրների ռազմավարական բարձունքներում, քրիստոնյաները եկեղեցի էին կառուցում։ Տեմպլերները կառուցում էին կղմինդրե տանիքներով տներ, գերմանական գյուղերի նմանությամբ։ Բրիտանական մանդատի ժամանակ Պաղեստինում օրենք ընդունվեց[1], որի համաձայն Երուսաղեմում բոլոր շինարարությունները պետք է կատարվեին երուսաղեմյան քարերով[2]։ Հենց այդ ժամանակներում էլ արվարձաններում սկսեցին այգիներ հիմնել։ Անկախության առաջին տարիներին նոր ներգաղթյալներին տեղավորելու նպատակով Իսրայելում սկսեցին բազմաբնակարան շենքեր կառուցել։ 2003 թվականին ՅՈՒՆԵՍԿՕԹել Ավիվի «Սպիտակ քաղաքը» հայտարարեց համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտ, որպես «20-րդ դարի սկզբի նոր ճարտարապետության և քաղաքաշինության ակնառու օրինակ»։ Չնայած անշարժ գույքի գների բարձրացմանը ամբողջ երկրում երկնաքերներ են կառուցում։ Ռամաթ Գանում գտնվող Մոշե Ավիվի աշտարակը 2001-2016 թթ. դրությամբ ամենաբարձր շենքն է եղել Իսրայելում։

Ավանդական գյուղական տուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 19-րդ դարի վերջը Պաղեստինում ավանդական արաբական գյուղական տունը ներկայիս Իսրայելի տարածքում բաղկացած էր սենյակներից, որոնք առանձնանում էին կախված տանը իրականացվող գործառույթներից։

  • Rawiyeh` ստորին մակարդակ, բակի բարձրությամբ, համարվում է տան «կեղտոտ» մասը, որը օգտագործվում է անասուններ պահելու համար։
  • Mastabeh` ավելի բարձր բնակելի մակարդակ, որը օգտագործվում է քնելու, սնվելու, հյուրերի ընդունման և իրերի պահման համար։
  • Սիդա (վերնասրահ)` մաստաբայի վերևում գտնվող ընդհանուր բնակելի տարածքը, որը օգտագործվում է հիմնականում քնելու համար[3]։

19-րդ դարի երկրորդ կեսի ավանդական տները բնութագրվում են նրանով, որ վերնասրահը առանձնանում է ներքին սենյակից միջհարկային տարածքով։ Շենքի յուրաքանչյուր հատված ունի առանձին մուտք։ Գյուղից դուրս կառուցվում էին ամրացված տներ։ Նրանք երկհարկանի էին, բարձրացված ցոկոլային հարկ փոքրիկ պատուհաններով, որը օգտագործվում էր անասուններ և ապրանքներ պահելու, առանձին բնակելի հարկ մեծ պատուհաններով և պատշգամբով, օգտագործվում էր բնակիչների ապրելու համար։

Ճարտարապետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականների սկզբին Իսրայելի առաջատար ճարտարապետներից էին Դով Կարմին, Զեև Ռեխտերը և Արիե Շարոնը։ Ռուդոլֆ (Reuven) Տրոստլերը (Trostler) էական դեր է խաղացել երկրի արդյունաբերական շենքերի նախագծման մեջ։ Դորա Գեդը նախագծել է Կնեսեթի, Իսրայելի թանգարանի, երկրի առաջին խոշոր հյուրանոցների, Հրեական ազգային և համալսարանական գրադարանի ինտերիերը։ Ամնոն Նիվը նախագծել է Մոշե Ավիվ աշտարակը, որը 2001-2006 թթ. Իսրայելում եղել է ամենաբարձր շենքը։ Դեյվիդ Ռեզնիկն արժանացել է Իսրայելի ճարտարապետական մրցանակին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Jerusalem Architecture Since 1948». Jewishvirtuallibrary.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
  2. PAUL GOLDBERGERPublished: September 10, 1995 (1995 թ․ սեպտեմբերի 10). «Passion Set in Stone, New York Times, Sept. 10, 1995». New York Times. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. История архитектуры в Израиле

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսրայելի ճարտարապետություն» հոդվածին։