Jump to content

Պաթում

Բնակավայր
Պաթում
վրաց.՝ ბათუმი
Դրօշակ Զինանշան

Երկիր  Վրաստան
Տարածութիւն 64,9 քմ²
ԲԾՄ 3±1 մեթր
Բնակչութիւն 169 095 մարդ (2020)[1]
Կը գտնուի ափին Սեւ Ծով
Ժամային գօտի UTC+4։00
Հեռախօսային ցուցանիշ 422
Փոստային ցուցանիշ 6000–6099[2]
Պաշտօնական կայքէջ Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-ka" does not exist։

Պաթում[3][4] կամ Պաթումի (վրաց.՝ ბათუმი), մեծութեամբ երկրորդ մեծագոյն քաղաքը Վրաստանի մէջ։ Կը համարուի Աճարիոյ Ինքնավար Հանրապետութեան մայրաքաղաքը։

Տեղակայուած է Սեւ ծովու ափին եւ կը համարուի ժամանակակից Վրաստանի գլխաւոր զբօսաշրջային[5], ինչպէս նաեւ տնտեսական եւ մշակութային կեդրոններէն մէկը։ Տեղակայուած է Մեծ Կովկասեան լեռնաշղթային մէջ՝ ծովու մակարդակէն 3 մեթր բարձրութեան վրայ։

Պաթումի մէջ կը գտնուի Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահին, ինչպէս նաեւ Աճարիոյ կառավարութեան ղեկավարին նստավայրը։

Պաթումի մէջ կը գործէ նաեւ Վրաստանի մէջ Հայաստանի գլխաւոր հիւպատոսութիւնը։

Անուան ստուգաբանութիւնը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պաթում քաղաքին անուանումը առնուած է քարթվելական լեզուաընտանիքին պատկանող սվաներէն լեզուէն եւ թարգմանաբար կը նշանակէ «քար»[6]։

Քաղաքին մասին առաջին յիշատակումը եղած է Ք.Ա. 4-րդ դարուն՝ յոյն փիլիսոփայ Արիստոտէլի կողմէ։ Ք.Ա. 1-ին դարուն հռոմէացի գրող եւ գիտակ Պլինիոս Աւագը քաղաքը յիշատակած է «Բատուս» անուանումով, որ թարգմանաբար կը նշանակէ «խոր» (յուն․՝ Βαθύς)[6]:

Միջնադարուն քաղաքը ծանօթ է Պատոմի անուանումով[6], 1878-էն՝ Պատում։ Քաղաքին ժամանակակից վրացերէն անուանումը ընդունուած է 1936-ին։ Բոլոր լեզուներով ընդունուած է քաղաքը անուանել Պաթումի, իսկ հայերէն լեզուով՝ Պաթում (առանց վրացերէն լեզուի մէջ լայն կիրարկութիւն ունեցող «ի» տառին[3]):

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. https://geostat.ge/media/31044/1-3---population-by-cities-and-boroughs.xlsx
  2. საქართველოს ფოსტა — 1805.
  3. 3,0 3,1 Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 47։ ISBN 99941-56-03-9 
  4. Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Վրացական տեղանունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 46։ ISBN 99941-56-03-9 
  5. https://web.archive.org/web/20120119072949/http://www.president.gov.ge/index.php?lang_id=GEO&sec_id=228&info_id=2263։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-01-19-ին։ արտագրուած է՝ 2017-01-11 
  6. 6,0 6,1 6,2 Առցանց օրագիր։ «Պաթում քաղաքին անուան ստուգաբանութիւնը - Российский Сервис»։ www.liveinternet.ru։ արտագրուած է՝ 11-01-2017