Jump to content

Տաք շոկոլադ (կակաո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաք շոկոլադ
Ենթատեսակթաք ըմպելիք, աշխուժացնող սննդամթերք և chocolate dish?
Ծագման երկիրՄեզոամերիկա
Գույնշագանակագույն և chestnut?
 Hot chocolate Վիքիպահեստում

Տաք շոկոլադ, ըմպելիք, որի կազմի մեջ պարտադիր մտնում է կակաո, նաև կաթ (կամ ջուր) և շաքարավազ։ Այն ոչ ալկոհոլային է։ Մեր ժամանակներում հայտնի է տաք շոկոլադի երկու հիմնական տեսակներ։

  1. Տաք շոկոլադ, պատրաստում են շոկոլադե հալած սալիկներից, կաթով` ավելացնելով վանիլ, շաքարավազ, դարչին և հարում են մինչև փրփուր առաջանալը։
  2. Ավելի մատչելի և հասարակ պատրաստվող ըմպելիք, որն անվանում են կակաո, եփում են կաթից կամ ջրից` ավելացնելով կակաոյի փոշի։ Օգտագործում են և՛ սառը, և՛ տաք վիճակում։ Իտալիայում և Իսպանիայում նախընտրում են կակաոյի թանձր տեսակը (իտալ. cioccolata densa):

Կակաո-կաթ, ստանում են կովի, այծի կամ այլ կաթից, որի մեջ ավելացնում են կակաոյի փոշի։ Սովորաբար օգտագործում են սառը վիճակում։ Մեքսիկայում հայտնի է եգիպտացորենի ալյուրով պատրաստված տաք շոկոլադը` չամպուրադո։

Շոկոլադի ճենապակե աման` ամպիր ոճով
Էյնեմա ֆիրմայի կակաո: 1910-ական թթ. պաստառ

16-17-րդ դարերում եվրոպական երկրներում կակաոն սկսեցին խմել տաք վիճակում` ավելացնելով շաքարավազ։ Այդպես առաջացավ տաք շոկոլադը` 17-18-րդ դարերի եվրոպական ազնվականության սիրելին։

19-րդ դարի սկզբներին տաք շոկոլադը պատրաստվում էր առանց շաքարի, այն ավելացվում էր հաճախորդի ցանկությամբ, և շատ թանկ էր:Այն պատրաստում էին փոքրիկ քթիկով հատուկ անոթում, երկար փայտե բռնակով և հատուկ կափարիչով, որպեսզի կարողանան լավ փրփրեցնել։ Տաք շակալոդը շատ թանձր էր և յուղային։

Հետագայում Հոլանդիայում հատուկ տեխնոլոգիա մշակեցին, որով առանձնացնում էին կակաոյի յուղային մասը` ստանալով կարծր շոկոլադը և կակաոյի փոշի։

Այժմեականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից սննդի արդյունաբերության մեջ արտադրվում է կակաո-ըմպելիքի լայն տեսականի տարբեր հավելանյութերով[1]։

Որպես կանոն, վաճառքի են հանվում ոչ թե հենց ըմպելիքները, այլ արագ լուծվող փոշին, որը ավելացնում են կաթին կամ ջրին։ Օրինակ կարող է հանդիսանալ Nestlé ընկերության «Նեսքվիկ» (Nesquik) արտադրանքը։

Բժշկական տեսանկյուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 19-րդ դարը հեղուկ շոկոլադը օգտագործվում էր բուժական նպատակներով և հաճախ վաճառվում էր դեղատներում։ Նրան վերագրում էին հետևյալ բուժական հատկությունները. դեպրեսիայի բուժում, ինքնազգացողության լավացում, վերքերի արագ ապաքինում[2]։ Մի քանի երկրներում նրան դասում էին աֆրոդիզիակների շարքը[3]։

Հետազոտություներից մեկի արդյունքների համաձայն սառը կակաոն հանդիսանում է մկանների վերականգնման ամենաարագ միջոցը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. С. М. Малютенкова. Товароведение и экспертиза кондитерских товаров: Учеб. пособие для вузов. СПб, 2004. ISBN 9785947238389. Стр. 231—232.
  2. Как бесполезные продукты стали незаменимыми в нашей жизни
  3. Ingall, Marjorie. «Chocolate can do good things for your heart, skin and brain». CNN Health. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.
  4. Холодное какао — самый быстрый восстановитель мышц.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]