Jump to content

Ջուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուր
Изображение химической структуры
Քիմիական բանաձևH₂O
Մոլային զանգված3,0E−26 կիլոգրամ գ/մոլ
Խտություն0,983854 գ/սմ³[1], 0,993547 գ/սմ³[1], 0,998117 գ/սմ³[1], 0,9998395 գ/սմ³[1], 0,999972 գ/սմ³[1], 0,99996 գ/սմ³[1], 0,9997026 գ/սմ³[1], 0,9991026 գ/սմ³[1], 0,9982071 գ/սմ³[1], 0,9977735 գ/սմ³[1], 0,9970479 գ/սմ³[1], 0,9956502 գ/սմ³[1], 0,99403 գ/սմ³[1], 0,99221 գ/սմ³[1], 0,99022 գ/սմ³[1], 0,98804 գ/սմ³[1], 0,9857 գ/սմ³[1], 0,98321 գ/սմ³[1], 0,98056 գ/սմ³[1], 0,97778 գ/սմ³[1], 0,97486 գ/սմ³[1], 0,9718 գ/սմ³[1], 0,96862 գ/սմ³[1], 0,96531 գ/սմ³[1], 0,96189 գ/սմ³[1] և 0,95835 գ/սմ³[1] գ/սմ³
Դինամիկ մածուցիկություն1,7911 միլիպասկալ վայրկյան, 1,0016 միլիպասկալ վայրկյան և 0,89002 միլիպասկալ վայրկյան Պա/վ
Կինեմատիկ մածուցիկություն0,01012 սմ²/վ սմ²/վ
(20 °C-ում)
Իոնիզացման էներգիա2,0E−18 ջոուլ[2] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան0,002519 °C[3] և 0 ± 0,002 °C[4] °C
Կազմալուծման ջերմաստիճան2200 °C
Եռման ջերմաստիճան99,9839 °C[5] °C
Ջերմահաղորդականություն0,56 Վտ/(մ.Կ) Վտ/(մ.Կ)
Գոյացան էնթալպիա−241 818 ջոուլ մեկ մոլի համար[6] և −285 830 ջոուլ մեկ մոլի համար[6] կՋ/մոլ
Եռման էնթալպիա40,656 կՋ/մոլ[7] և 40 655,928 ջոուլ մեկ մոլի համար[8] կՋ/մոլ
Բեկման ցուցիչ1,3945, 1,33432, 1,32612, 1,39336, 1,33298 և 1,32524
Դիպոլ մոմենտ6,2E−30 Կլ·մ[2]
Դասակարգում
CAS համար7732-18-5
PubChem962, 22247451
EINECS համար231-791-2
SMILESO
ЕС231-791-2
RTECSZC0110000
ChEBI937
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Ջուր

Ջուր, անօրգանական միացություն, ջրածնի օքսիդ, քիմիական բանաձևը՝ H2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։

Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է, որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև առաջանում է ջրածնական կապ։ Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։ Թթվածնի հիբրիդացումը sp3։

Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։

Ֆիզիկական հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական պայմաններում ջուրն անգույն, անհամ, անհոտ հեղուկ է, tհալ=0 °C, tեռ=100 °C, ամենամեծ խտությունը 4 °C-ում է՝ ρ=1 գ/մլ։ Դրանից ցածր և բարձր ջերմաստիճաններում ρ<1։ Ջերմաստիճանից կախված խտության այս անոմալ կախվածությամբ ջուրը խիստ տարբերվում է մյուս նյութերից, որոնց խտությունը ջերմաստիճանի բարձրացումից փոքրանում է, իսկ այս դեպքում, օրինակ, սառույցի խտությունը փոքր է ջրի խտությունից, դրա համար այն լողում է ջրի վրա, դրա շնորհիվ է ձմռանը սառույցի տակ կյանքը շարունակվում։ Ջուրն ունի ամենամեծ ջերմունակությունը, այդ պատճառով դանդաղ տաքանում է, դանդաղ սառչում։ Դրա միջոցով ջրավազանները կարգավորում են մեր մոլորակի ջերմաստիճանը։ Ջրի բոլոր այս անոմալ հատկություները պայմանավորված են ջրի մոլեկուլնեի միջև առկա ջրածնային կապերով։

Ջրի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղուկ ջրի և սառույցի կառուցվածքները

Ջրի ագրեգատային վիճակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնության մեջ հանդիպող տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձյան փաթիլներն ըստ Ուիլսոն Բենթլիի, 1902

Բնության մեջ ջուրը հանդիպում է ամեն տեղ և ամենատարբեր տեսքերով։ Ջրի տեսակները բաժանվում են ըստ նրա ֆիզիկական և քիմիական հատկանիշների, ըստ ծագման առանձնահատկությունների, կազմի կամ օգտագործման տեսակների։

  • Ըստ տեղումների տեսակների՝
  • Ըստ մթնոլորտային երևույթների՝
  • Ըստ բաղադրության՝

Ջրի մշակված տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Եկեղեցական արարողություններում՝
  • Հեքիաթներում՝

Քիմիական հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1.Ջուրը ամֆոտեր միացություն է, ունի դիսոցման շատ փոքր աստիճան (10−9)

H2ՕH++ OH- կամ HՕH+HOHH3Օ++ OH-

2.Փոխազդում է մետաղների հետ.

2Na+2H2O=2NaOH+H2
Ca+2H2O=Ca(OH)2+H2
Zn+H2O=ZnO+H2
3Fe+4H2O=Fe3O4+4H2

պասիվ մետաղների հետ ջուրը չի փոխազդում։

3.Փոխազդում է ակտիվ մետաղների օքսիդների հետ.

K2O+H2O=2KOH
BaO+H2O=Ba(OH)2

4.Փոխազդում է թթվային օքսիդների հետ (բացի SiO2)

SO3+H2O=H2SO4
P2O5+3H2O=2H3PO4

5.Հաստատուն հոսանքի ազդեցությամբ քայքայվում է.

6.Առաջացնում են բյուրեղահիդրատներ

nH2O+H2SO4=H2SO4 • nH2O
CuSO4+5H2O=CuSO4 • 5H2O
Na2CO3+10H2O=Na2CO3 • 10H2O
Na2SO4+10H2O=Na2SO4 • 10H2O

Այն միացությունները, որոնք ջուր են միացնում, կարող են ծառայել որպես չորացնող նյութեր գազերի համար (P2O5, CaO, BaO խոնավածուծ են)։

7.Ուժեղ տաքացնելիս փոխազդում է ոչմետաղների հետ.

C+H2O=CO+H2 (ջրագազ)

8.Որոշ աղեր ջրային միջավայրում հիդրոլիզվում են.

Na2CO3+2H2O=2NaOH+H2CO3
MgS+2H2O=Mg(OH)2+H2S

Շատ պինդ նյութեր ունեն ներքին կարգավորված դասավորություն։ Երբ նրանք վերածվում են հեղուկի, այդ դասավորությունը խախտվում է, և մոլեկուլների միջև հեռավորությունը մեծանում է։ Տաքացնելիս այդ հեռավորությունն ավելի է մեծանում, մինչև, ի վերջո, մոլեկուլներն այնքան են հեռանում, որ նյութը վերածվում է գազի։ Երբ ջուրը սառեցվում է մինչև 4 °C կամ սառը ջուրը տաքացվում է մինչև 4 °C նրա մոլեկուլների փոխադարձ դասավորությունը դառնում է առավել խիտ, այնպես որ նրանք զբաղեցնում են ամենափոքր ծավալը։ Այսինքն՝ այդ ջերմաստիճանում ջուրն ունի ամենամեծ խտությունը։

Անձրևակաթիլների առաջացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի մակերևութային լարվածությունը՝ ծավալի շուրջ մակերևույթը կծկելու և «փաթաթելու» ունակությունն է, ինչի շնորհիվ նրա պարունակությունը մնում է միասնական։ Ջրի կպչուն խոնավությունը նույնպես մակերևութային լարվածության արդյունք է։ Մակերևութային այդ ուժը, որը ձգտում է ջրի մասնիկները պահել միասնական, բավարար է, որպեսզի այն ներծծվելով բարձրանա և թրջի իր մեջ ընկղմված սրբիչը կամ զտիչ թուղթը։

Թթվային անձրև

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքուր ջուրը ոչ թթվային է, ոչ հիմնային։ Մաքուր կամ թորած ջրի մեջ ընկղմված ինդիկատորային թուղթը ցույց է տալիս, որ այն չեզոք է։ Անձրևաջուրը միշտ թթվային է, քանի որ պարունակում է ածխածնի երկօքսիդ։ Մթնոլորտի միջով ընկնելու ընթացքում անձրևի կաթիլների մեջ օդից որոշ քանակությամբ ածխաթթու գազ է լուծվում։ Դրա հետևանքով անձրևը վերածվում է թույլ թթվի։ Այս փորձի ընթացքում ածխաթթու գազ ստացվում է՛ կալցիումի կարբոնատի կտորների վրա թթու ավելացնելով։ Գազն անցկացվում է թորած ջրի միջով, որը, ինչպես ցույց է տալիս ինդիկատորային թուղթը, դառնում է թթու։ Թթվային անձրևաջուրը հողմահարող գործոն է. այն, թեև դանդաղ, բայց կարող է քայքայել կրաքարը։

Ջուրը բնության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոսող ջուր գետում

Կյանք գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ ջուր կա։ Բույսերը հողից յուրացնում են ջուրը և նրա մեջ լուծված նյութերը։ Ջրի միջոցով կենդանի օրգանիզմներից հեռանում են ոչ պիտանի նյութերը։ Ջրային կենդանիները ջրի միջոցով ստանում են նաև ցամաքում գտնվող իրենց անհրաժեշտ նյութերը։ Աղբյուրների, գետերի և լճերի քաղցրահամ ջրերի պաշարը կազմում է ջրոլորտի սոսկ 1/10000 մասը։


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընթերցե՛ք «ջուր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուր» հոդվածին։