Պրահայի գարուն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ԽՍՀՄ պատմության հետ կապված թեմաներ |
ԽՍՀՄ պատմություն |
---|
«Պրահայի Գարուն» (չեխ․՝ Pražské jaro, սլովակ.՝ Pražská jar), քաղաքական և մշակութային ազատական բարեփոխումների ժամանակաշրջան Չեխոսլովակիայում՝ 1968 թ. հունվարի 5-ից մինչև օգոստոսի 21-ը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1968-ի Հունվարի 4-ին Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար է նշանակվում Ալեքսանդր Դուբչեկը։ Մարտի 23-ին Չեխոսլովակիայի նախագահ է ընտրվում Լյուդվիգ Սվաբոդան։ Դուբչեկը և Սվոբոդան սկսվում են բարեփոխումներ իրականացնել՝ «Մարդկային դեմքով սոցիալիզմ» կարգախոսի ներքո։ Հունիս 13-ին վերականգնում են Սլովակիայի հունակաթոլիկ եկեղեցին։ Հունիսի 26-ին պաշտոնապես վերացնում են գրաքննությունը։ Սկսվում են լույս տեսնել քննադատական հոդվածներ։ Հունիսի 27-ին, գրող Լյուդվիկ Վացուլիկը (Ludvik Vaculik) հրապարակում է «Երկու հազար բառ, ուղղված բանվորներին, գյուղացիներին, ծառայողներին, գիտնականների, արվեստագետներին եւ մյուսներին» վերնագրով մանիֆեստը, որը դառնում է բարեփոխումների գաղափարական հենքը։ Փորձ է արվում ժողովրդավարացնել երկիրը։ Հանրային քննարկման է դրվում ֆեդերատիվ կառավարման հարցը։
ԽՍՀՄ-ի հակազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ-ի և սոցիալիստական մյուս երկրների կոմունիստները նամակներով կոչ են անում Չեխոսլովակիայի ժողովրդին վերականգնել գրաքննությունը և վերացնել քաղաքացիական բարեփոխումները։ Օգոստոսի 3-ին Բրատիսլավայում հանդիպում են ԽՍՀՄ-ի և Արևելաեվրոպական 5 երկրների ղեկավարները, ընդունում հայտարարություն՝ «Սոցիալիզմի պաշտպանությունը բոլոր սոցիալիստական երկրների պարտականությունն է» և որոշում ներխուժել Չեխոսլովակիա։
Խորհրդային ռազմական ներխուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]1968-ի օգոստոսի 20-ին, ժամը՝ 22։15-ին ռուսական-խորհրդային սահամանային դիվիզիանները ներխուժում են Չեխոսլովակիա, զավթում օդանավակայանը։ Ինտերվենցիային մասնակցում են 26 դիվիզիա, 5.000 տանկ և զրահամեքենա, 500.000 զինվոր և սպա։ Գիշերը, ժամը 2-ին Պրահայի ռադիոն տարածում է ռազմական ներխուժման մասին լուրը։ Չեխոսլովակիայի իշխանությունները բանակին կարգադրում են մնալ զորամասերում և դիմադրություն չույց չտալ, իսկ բնակչությանը հորդորում հանգստություն պահպանել։ Սակայն ժողովուրդը դուրս է գալիս փողոց և ինքնաբուխ ցույցեր կազմակերպում։
Բախումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգոստոսի 21-ին լուսաբացին խորհրդային-ռուսական տանկերը մտնում են Պրահա, շրջափակում Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության շենքը։ Ալեքսանդր Դուբչեկին և մի շարք պաշտոնյաների ձերբակալում են և նույն օրը տեղափոխում Մոսկվա։ Ժողովուրդը տրամվայներով բարիկադներ է կառուցում փողոցներում և դիմադրություն ցույց տալիս։ Մի քանի ժամ բախումներից հետո խորհրդային զորքերը գրավում են Չեխոսլովակիայի կառավարության, ՊՆ, ԳՇ, ՆԳՆ, հեռուսատատեսության, ռադիոյի, մի շարք ԶԼՄ-ների շենքերը և նախագահական նստավայրը։ Ներխուժման առաջին մի քանի օրերին զավթիչների և ցուցարարների բախումներից զոհվում են 108 և վիրավորվում ավելի քան 500 քաղաքացի, ինչպես նաև զոհվում են խորհրդային 11 զինվոր և սպա, վիրավորվում մի քանի տասնյակը։ Ներխուժմանը հաջորդող ամիսներին երկրից արտագաղթում է 300,000 մարդ։ Մնացողների մի մասը հալածվում և հետապնդվում են, այդ թվում Վացլավ Հավելը, որը «Պրահայի գարնան» օրերին ղեկավարում էր անկախ գրողների ակումբը։
Չեխոսլովակիայի բռնազավթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգոստոսի 23-ին նախագահ Լյուդվիկ Սվոբոդան մեկնում է Մոսկվա և համոզում ազատ արձակել Դուբչեկին։ Օգոստոսի 26-ին Ալեքսանդր Դուբչեկը վերադառնում է հայրենիք և հայտարարում բարեփոխումներից հրաժարվելու մասին։ Վերականգնվում է գրաքննությունը, բարեփոխումների կողմնակիցները հեռացվում են կուսակցությունից և կառավարությունից։ Հոկտեմբերի 18-ին 228 կողմ, 4 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, Չեխոսլովակիայի դաշնային խորհուրդը որոշում է Չեխոսլովակիայում տեղակայել խորհրդային զորքեր։
Ժողովրդական հետագա ցույցեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին երիտասարդները անցկացնում են զանգվածային ցույցեր՝ խոսքի ազատության և բարեփոխումները շարունակելու պահանջով. ձերբակալվում է 176 մարդ։ Նոյեմբերի 7-ին քաղաքներում այրում են խորհրդային դրոշները։ 1969-ի հունվարի 16-ին Պրահայում Վացլավյան հրապարակում ուսանող 20-ամյա Յան Պալախը ինքնահրկիզվում է՝ ի նշան բողոքի խորհրդային բռնազավթման դեմ։ Դրանից հետո Յան Պալախը դառնում է անկախության պայքարի խորհրդանիշ։ Չեխոսլովակիան խորհրդային բռնազավթումից ազատագրվում է 1989 թ.։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968թ. «Պրահայի գարունը» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Չեխոսլովակիայի 1968 թ. ներխուժման 40 ամյակը