Բրեժնևի դոկտրին
«Բրեժնևի դոկտրին» (ռուս.՝ Доктрина Брежнева), Խորհրդային Միության արտաքին քաղաքականության ձևակերպում։ Համաձայն դոկտրինի՝ ԽՍՀՄ-ը իրավունք էր ձեռք բերում միջամտելու Սոցիալիստական ճամբարի կազմում ընդգրկված Կենտրոնական Եվրոպայի պետությունների ներքին գործերին՝ քաղաքական ընթացքի կայունությունն ապահովելու համար։
Բրեժնևը պնդում էր, որ սոցիալիստական հանրապետությունների ենթադրյալ գերիշխանությունը հանդիսանում է բոլոր մարքսիստ-լենինիստների հաջողությունը. «Երբ առաջանում է վտանգ սոցիալիզմի գործի համար որևէ հանրապետությունում, վտանգ սոցիալիստական համագործակցության անվտագության համար ընդհանրապես, ապա դա արդեն դառնում է ոչ միայն խնդիր տվյալ հանրապետության համար, այլև ընդհանուր խնդիր բոլոր սոցիալիստական հանրապետությունների համար»։ «Չխառնվելու» քաղաքականությունը նրա կարծիքով ուղիղ հակազդում էր «եղբայրական պետությունների» պաշտպանությանը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- А.с.Орлов, А.Ю. Полунов, Ю. Я. Терещенко.,Основы курса истории России,Москва, 2009։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://academic.ru/dic.nsf/ruwiki/430325 http://www.gromyko.ru/Russian/DA/an2.htm Արխիվացված 2009-02-12 Wayback Machine
|