Jump to content

Լեոնիդ Բրեժնև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Բրեժնև
Леонид Брежнев
Դրոշ
Դրոշ
ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար
հոկտեմբերի 14, 1964 - նոյեմբերի 10, 1982
Նախորդող Նիկիտա Խրուշչով
Հաջորդող Յուրի Անդրոպով
Դրոշ
Դրոշ
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ
հունիսի 16, 1977 - նոյմբերի 10, 1982
Նախորդող Նիկոլայ Պոդգորնի
Հաջորդող Վասիլի Կուզնեցով
 
Կուսակցություն՝ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն
(1929–1982)
Կրթություն՝ Դնեպրի պետական ​​տեխնիկական համալսարան (1935)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ճարտարագետ, ռազմական գործիչ և գեոդեզիստ
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր 1906 դեկտեմբերի 19
Ծննդավայր Ռուսաստան Կամենսկոե, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր նոյեմբերի 10, 1982(1982-11-10) (տարիքը 75)
Վախճանի վայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Զարեչե, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
Թաղված Կրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն  ԽՍՀՄ
Հայր Իլյա Բրեժնև[1]
Մայր Նատալիա Բրեժնևա[1]
Ամուսին Վիկտորիա Բրեժնևա (1928)
Զավակներ Գալինա Բրեժնևա
Յուրի Բրեժնև
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Լեոնիդ Իլյիչ Բրեժնև (ռուս.՝ Леонид Ильич Брежнев, ուկրաիներեն՝ Леонід Ілліч Брежнєв, դեկտեմբերի 19 1906 (հունվարի 1 1907)[9][11][12][…], Դնեպրոձերժինսկ, Romankovskaya Volost', Եկատերինոսլավսկի գավառ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 10, 1982(1982-11-10)[9][10][11][…], Զարեչե (քաղաքատիպ ավան, Օդինցովսկի շրջան), Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային քաղաքական և պետական գործիչ, ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար (1964-1982), ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ (1960–1964, 1977-1982), Lենինյան մրցանակի կրկնակի դափնեկիր, Խորհրդային Միության քառակի հերոս, սոցիալիստական աշխատանքի հերոս

Ծնվել է Ռուսական կայսրության Եկատերինոսլավի նահանգի Կամենսկոե քաղաքում։ 1927 թվականին ավարտել է Կուրսկի մելիորատիվ-հողաշինարարական տեխնիկումը։ Որպես հողաշինարար աշխատել է Բելառուսիայում, Կուրսկի նահանգում, Ուրալում։ 1935 թվականին ավարտել է Դնեպրոձերժինսկի մետալուրգիական ինստիտուտը և աշխատել տեղի մետալուրգիական գործարանում որպես ինժեներ։ 1937 թվականին ընտրվել է Դնեպրոձերժինսկի քաղսովետի գործկոմի նախագահի տեղակալ, 1938 թվականի մայիսից՝ ՈւԿ(բ)Կ Դնեպրոպետրովսկի մարզկոմի բաժնի վարիչ, 1939 թվականի փետրվարից՝ քարտուղար։

1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, եղել է Հարավային ռազմաճակատի քաղվարչության պետի տեղակալ, 18-րդ բանակի քաղվարչության պետ, Չորրորդ Ուկրաինական ռազմաճակատի քաղվարչության պետ։ 1943 թվականին Բրեժնևին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ Մասնակցել է մարտական գործողությունների Կովկասում, Ղրիմում, Ուկրաինայում, ինչպես նաև Չեխոսլովակիայի, Լեհաստանի, Հունգարիայի գրավման համար մղված մարտերին։

1946 թվականի օգոստոսից եղել է Զապորոժիեի, 1947 թվականի նոյեմբերից՝ Դնեպրոպետրովսկի մարզկոմի առաջին քարտուղար, 1950 թվականի հուլիսից՝ Մոլդավիայի կոմկուսի ԿԿ-ի առաջին քարտուղար։ ԽՄԿԿ XIX համագումարում ընտրվել է ՍՍԿԿ ԿԿ-ի Նախագահության անդամության թեկնածու և ԿԿ-ի քարտուղար։ 1953 թվականի մարտից մինչև 1954 թվականի փետրվարը եղել է խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի գլխավոր քաղվարչության պետի տեղակալ, 1954 թվականի փետրվարից՝ Ղազախստանի կոմկուսի ԿԿ-ի երկրորդ, 1955 թվականի օգոստոսից՝ առաջին քարտուղար։ ԽՄԿԿ XX համագումարում Բրեժնևն ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ անդամ, Նախագահության անդամության թեկնածու և ԽՄԿԿ ԿԿ քարտուղար, 1957 թվականի հունիսից՝ ԽՄԿԿ ԿԿ Նախագահության անդամ։ ԽՍՀՄ Գերագույն սովետի V գումարման V նստաշրջանում (1960 թվականի մայիս) ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահ, 1963 թվականի հունիսից՝ ԽՄԿԿ ԿԿ քարտուղար։ 1964 թվականի հոկտեմբերին Բրեժնևն ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար, փոխարինելով Նիկիտա Խրուշչովին։ Եղել է ԽՍՀՄ III—IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, դրա Նախագահության անդամ։

1961 թվականին Բրեժնևին շնորհվել է սոցիալիստական աշխատանքի, 1966 թվականին՝ Սովետական Միության, 1973 թվականին՝ Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության հերոսի կոչում, պարգևատրվել է ԳԴՀ բարձրագույն՝ «Կարլ Մարքս» շքանշանով (1974), Կուբայի Հանրապետության՝ «Խոզե Մարտի» (1974), ԼԺՀ «Վիրտուտի միլիտարի» (զինվորական արիության) շքանշաններով (1974), ՄԺՀ պատվավոր քաղաքացու Ոսկե աստղի շքանշանով, արժանացել է «Ժողովուրդների խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակի (1973)։ Պարգևատրվել է Ֆ․ Ժոլիո-Կյուրիի անվան խաղաղության ոսկե մեդալով (1975), Լենինի չորս, Կարմիր դրոշի երկու և այլ շքանշաններով։

Բրեժնևի կառավարման տարիները բնութագրվում էին քաղաքական հարաբերական կայունությամբ, ինչպես նաև կոռուպցիայով, անարդյունավետությամբ, տնտեսական լճացմամբ[13]։

  • Л. И. Брежнев. «Ленинским курсом»։ Речи и статьи. (В 9-ти томах, 5523 страницы) — Издательство։ М.։ Политиздат, 1970—1982.
  • Л. И. Брежнев. Воспоминания («Малая земля», «Возрождение», «Целина»). — ж-л. «Новый мир», 1978, № 2, 5, 11.
  • Л. И. Брежнев. Воспоминания (Глава 1 «Жизнь по заводскому гудку». Глава 2 «Чувство Родины». Глава 3 «Малая земля». Глава 4 «Возрождение». Глава 5 «Молдавская весна». Глава 6 «Целина». Глава 7 «Космический Октябрь». Глава 8 «Слово о коммунистах»). М., ИПЛ, 1983.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Geni(բազմ․) — 2006.
  2. Вручение товарищу Л. И. Брежневу Золотой медали имени Карла Маркса (ռուս.)Редакция газеты «Правда», 1977. — вып. 321 (21656). — С. 1. — 100300 экз. — ISSN 0233-4275; 1990-6838
  3. Брежнев Леонид Ильич (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. (unspecified title)ISBN 978-83-7177-924-4
  5. http://prawo.sejm.gov.pl/isap.nsf/DocDetails.xsp?id=WMP19470270210
  6. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 498. — ISBN 978-951-37-7005-1
  7. 7,0 7,1 7,2 https://web.archive.org/web/20160822183204/http://www.prazskyhradarchiv.cz/archivKPR/upload/rkg.pdf
  8. https://www.prazskyhradarchiv.cz/file/edee/vyznamenani/cs_rbl.pdf
  9. 9,0 9,1 9,2 Encyclopædia Britannica
  10. 10,0 10,1 filmportal.de — 2005.
  11. 11,0 11,1 11,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  12. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  13. «Լրացավ Լեոնիդ Բրեժնևի ծննդյան 100-ամյակը». Ազատություն. 2006 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Բրեժնև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Բրեժնև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 558