Ալմա-Աթայի հռչակագիր
Ալմա-Աթայի հռչակագիր | |
---|---|
Ստորագրվել է — վայր |
1991 թվականի դեկտեմբերի 21 Ալմա Աթա, Ղազախստան |
Ուժի մեջ է մտել | 1991 թվականի դեկտեմբերի 21 |
Ստորագրել են | Ռուսաստան՝ Բորիս Ելցին Ուկրաինա՝ Լեոնիդ Կրավչուկ |
Լեզու | ռուսերեն |
Ալմա Աթայի հռչակագիր կամ Ալմա Աթայի համաձայնագիր, հռչակագիր ԱՊՀ նպատակների և սկզբունքների, դրա հիմքերի մասին։ Հռչակագիրը վերահաստատել է Բելովեժյան համաձայնագիրը՝ նշելով, որ ԱՊՀ կազմավորման հետ ԽՍՀՄ-ը դադարում է գոյություն ունենալ։
1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում կայացել է նախագահների հանդիպման ժամանակ (ավելի ուշ նման հանդիպումներ տեղի են ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերի տեսքով)։ Արդյունքում ԱՊՀ-ին բացի Բելառուսից, Ռուսաստանից և Ուկրաինայից միացել են ևս 8 հանրապետություններ, որոնք են Ադրբեջանը (1993 թվականի սեպտեմբերի 24), Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը։
Վրաստանը ԱՊՀ-ին միացել է 1993 թվականի դեկտեմբերին։ Բալթյան երկրները (Լատվիա, Լիտվա և Էստոնիա) հրաժարվել են ստորագրել ինչպես Ալմա Աթայի, այնպես էլ Բելովեժյան համաձայնագիրը։
Իրավաբանորեն ստորագրվել է՝ հակասելով «ԽՍՀՄ օրենք 03.04.1990 № 1409-I»-ի և ԽՍՀՄ պահպանման մասին համամիութենական հանրաքվեի արդյունքներին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Леонид Млечин. «КГБ. Председатели органов госбезопасности. Рассекреченные судьбы». // books.google.ru