Պեմզա
Արտաքին տեսք
Պեմզա (լատին․՝ pumex՝ փրփուր), չեչաքար, թեթև (ջրում չսուզվող), խիստ ծակոտկեն հրաբխային ապար՝ սովորաբար սիլիկաթթվի բարձր պարունակությամբ։ Ծավալային կշիռը 0, 3-0, 6 գ/սմ³ է, գույնը՝ սպիտակ, բաց մոխրագույն, դեղին, դարչնագույն։
Առաջացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջանում է գազով հագեցած մածուցիկ մագմաներից, որոնցում ժայթքման ժամանակ ճնշման անկման հետևանքով գազերը խիստ ընդարձակվում են, և լավան վերափոխվում է սպունգանման զանգվածի։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանը հարուստ է պեմզայի հանքավայրերով (Պեմզաշեն, Անիպեմզա, Իրինդ գյուղեր)։ Օգտագործվում է որպես լցանյութ՝ պեմզաբետոնի, և հղկանյութ՝ ռետինի, պլաստմասսաների, դիմահարդարման միջոցների արտադրության մեջ և արդյունաբերության այլ ճյուղերում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեմզա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |