Պատերազմ
Պատերազմ, քաղաքական-հասարակական միավորումների (պետություններ, ցեղեր, քաղաքական խմբավորումներ և այլն) միջև հակամարտություն, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի (բանակներ) միջև ռազմական (մարտական) գործողությունների տեսքով։
Որպես կանոն, պատերազմը հետապնդում է հակառակորդին սեփական կամքի պարտադրման նպատակ։ Ըստ 19-րդ դարի ռազմական տեսաբան Կարլ ֆոն Կլաուզևիցի ձևակերպման՝ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով»[1]։ Այդ իմաստով պատերազմը կազմակերպված զինված բռնություն է, որի խնդիրը քաղաքական նպատակներին հասնելն է։ Որպես կանոն, պատերազմը հակառակ կողմին սեփական կամքը թելադրելն է։ Քաղաքականության մի սուբյեկտը ուժի գործադրմամբ ազդում է մյուսի վարքի վրա, ստիպում նրան հրաժարվել ազատությունից, գաղափարների, սեփականության իրավունքից, հանձնել ռեսուրսներ՝ ցամաքային կամ ջրային տարածք և այլն։ Կլաուզևիցի ձևակերպմամբ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ բռնի միջոցներով»։ Քաղաքական ղեկավարությունից է կախված, սկսել պատերազմը, ինչ ինտենսիվությամբ այն վարել, երբ և ինչ պայմաններով համաձայնել հաշտության թշնամու հետ։ Քաղաքական ղեկավարությունից է կախված դաշնակիցների ձեռքբերումը, կոալիցյաների ստեղծումը։ Պետությունների ներքին քաղաքականությունը նույնպես մեծ ազդեցություն ունի պատերազմի ընթացքի վրա։ Այսպես, թույլ իշխանություները արագ հաջողությունների կարիք ունեն։ Հաջողությունը պատերազմում կախված է ինչպես ներքին քաղաքականությունից, այնպես էլ ներքաղաքական ղեկարության և ռազմական հրամանատարության միջև համաձայնույթունից։
Պատերազմում նպատակին հասնելու հիմնական միջոցը կազմակերպված զինված պայքարն է՝ որպես գլխավոր և վճռորոշ միջոց, կարևորվում են նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, ինֆորմացիոն և պայքարի այլ միջոցնրը։ Այս իմաստով պատերազմը կազմակերպված զինված բռնություն է, որի նպատակն է հասնել քաղաքական նպատակների։ Տոտալ պատերազմը դա զինված բռնություն է, որը հասցվել է ծայրահեղ սահմանների։ Պատերազմի գլխավոր միջոց են հանդիսանում զինված ուժերը (բանակ, ավիացիա և նավատորմ)։ Պատերազմի ընդհանուր նպատակը մշտապես թշնամուն ուժազրկելու մեջ է՝ մինչև վերջինս դադարի դիմադրելը։ Դրան կարելի է հասնել ոչ բարեկամական զինված ուժերին և պետություններին հաղթելու, իսկ երբեմն էլ գոյության համար անհրաժեշտ միջոցները անհասանելի դարձնելու միջոցով։ Ռազմական առումով ուժեղ պետությունների ռազմական կոնֆլիկտները ավելի ցածր մակարդակում գտնվող պետությունների հետ բերում են խաղաղության պարտադրման, ռազամական էքսպեդիցաների կամ նոր տարածքներ զավթման։ Փոքր պետություններում՝ հանգեցնում են նեխուժման կամ ռեպրեսիաների, ներքին խմբավորումների ապստամբության, ներքին կոնֆլիկտների (քաղաքացիական պատերազմ)։ Նման միջադեպերը, երբ հանդիպում է բավական ուժեղ դիմադրության կամ ձգձգվում են, կարող են լուրջ թափ ստանալ, որպեսզի որակվեն որպես «պատերազմ»[2]։ Պատերազմի բացակայությունը կոչվում է խաղաղություն։
Տարբեր հանրագիտարաններում ու ռազմագիտական գրքերում կարելի է հանդիպել պատերազմի մեկնաբանության տարբեր ձևեր, որոնք ծնվել են հիմնականում Բոնապարտից հետո, այսինքն՝ ռազմական գիտության կայացման փուլում։ Դրանք բոլորն էլ արտահայտում են իրական իրավիճակը, սակայն ժամանակակից պատերազմի բնույթին ու բովանդակությանը ավելի համըկնող մեկնաբանություն է հետևյալը․
ՊԱՏԵՐԱԶՄԸ որոշակի ռազմաքաղաքական, տնտեսական սուբյեկտի միասնական ուժային համակարգի (հաճախ՝ բանակի բոլոր զորատեսակների կամ դրանց մեծ մասի) ներդաշնակված գործունեությունն է (երբեմն՝ հակազդեցությունը) բոլոր հարթություններում, բոլոր մեթոդներով ու եղանակներով, հակառակորդի բոլոր մակարդակի կառույցների և կենսատարածքների նկատմամբ՝ դրանք վերահսկելու կամ ոչնչացնելու նպատակով:
Այս սահմանումը էականորեն տարբերվում է դասական դարձած այն սահմանումներից, որտեղ պատերազմը դիտարկվում է միայն պետությունների իրավասության գործառույթ։ Ժամանակակից պատերազմների հիմնական բնութագրիչներն են․
- Պատերազմները կոալիցիոն բնույթ ունեն։ Երբեմն դա անգամ պաշտոնական դաշնակցային ձևով չի արտահայտվում, սակայն գլոբալ աշխարհում շահերը գլոբալ են, և ցանկացած կոնֆլիկտի ներգրավվում են տարբեր ռազմաքաղաքական ու տնտեսական սուբյեկտներ։
- Պատերազմների հարթությունները ընդգրկում են ցամաքը, օդը, ջուրը, տիեզերքը, վիրտուալ աշխարհը, որի հետ անքակտելի է նաև մարդու ներաշխարհը։
- Պատերազմի տարածքը լիարժեք է բոլոր կենսատարածքներում. չկա թիկունք, ապահով ու անվտանգ տեղ։
- Պատերազմի մասնակից են գրեթե բոլորը. չկա զուտ ԶՈՒ-ի ներգրավվածություն, գրեթե բոլոր գերատեսչությունները, ծառայությունները ունեն կոնկրետ գործառույթ, և դրանք զուտ ապահովման չեն, այլ հենց բախման-պայքարի կոնկրետ ճակատներ են։
- Պատերազմի ժամանակ բոլոր գործառույթների ժամանակը կրճատվել է, պատերազմը դարձել է գերարագ պրոցես։ Մարտական գործողությունները զարգանում են շատ դինամիկ։
- Պատերազմավարման կանոնները ճկուն են, դասական, և ոչ դասական կանոնները խառնվել են իրար, ասիմետրիկ, ոչ համաչափ, հիբրիդային լուծումները լայնորեն կիրառվում են գրեթե զուգահեռ, իսկ միմյանց փոխարինում են շատ ճկուն։
- Խոցման, ավերման, ճնշման համար գործում են ինչպես ուժային, այնպես էլ փափուկ միջոցներ։ Լայնորեն կիրառվում է համոզման մեթոդը։
- Օպերատիվ արվեստի սահմանները դարձել են անհստակ։ Ավելի ու ավելի հաճախ մարտավարական միջոցներն ու ուժերը լուծում են օպերատիվ, երբեմն նաև ռազմավարական խնդիրներ։
- Խոցման, ճնշման, քայքայման, ավերման պրոցեսները դարձել են արագ և իրականացվում են մեծ խտությամբ, տարափի ներքո, երբեմն սահմանափակ տեսակի միջոցներով ու ուժերով, համազորային մարտ չկա այլևս։
- Մարտավարական ուժերն ու միջոցները դարձել են լիովին ինքնաբավ և արագաշարժ, դրանք ունեն ունիվերսալ դեր ու կառուցվածք։
Այս հսկայական փոփոխությունները իրենց հետ բերել են բազում վերագնահատման ու վերարժևորման պայմաններ։ Սակայն պատերազմի էությունը չի փոխվել, այն շարունակում է լինել ուժի գործադրում, ուղղակի երբեմն այդ ուժը փափկել է։ Պատերազմը, իհարկե, քաղաքական գործունեության շարունակություն է այլ մեթոդներով, սակայն դասական գիտության համար պատերազմը պետք է վարվի ո՛չ մեկ կամ երկու առանձին հարթություններում, ո՛չ մեկ կամ երկու զորատեսակով։ Պատերազմը ընթանում է բոլոր հարթություններում, որոնք շատացել են, բոլոր կամ զորատեսակների մեծամասնությամբ, ֆիզիկական կամ ոչ ֆիզիկական վնասներով, ավերածություններով և այլն։ Պատերազմում մեծ դեր են ստանում տեղական ինքնակառավարման քաղաքացիական մարմինները, ծրագրավորողները, տարատեսակ քննչական մարմինները, բժիշկները և այլն։ Նրանցից ոչ մեկը չի դասակարգվում որևէ զորատեսակի մեջ, իսկ նրանց զորակոչելը պատերազմի ժամանակ կարող է ուշանալ, իրենք հաճախ պատերազմ են մտնում հընթացս կամ իրենց խնդիրը կատարում են մշտական ռեժիմով։ Ժամանակակից պատերազմներին պատրաստ բանակները, ուժային համակարգերը պետք է կարողանան լուծել մի քանի կարևոր խնդիրներ, առանց դրանց լուծման հնարավորության այդ ուժային համակարգերը թերի են։ Դրանք են՝
- հակառակորդի ամբողջ տարածքի լիարժեք հետախուզություն,
- հակառակորդի ամբողջ տարածքի վրա հարվածներ հասցնելու հնարավորություն, հիմնականում ՕՀՄ-ներով,
- հակառակորդի ամբողջ տարածքի նկատմամբ տեղեկատվահոգեբանական օպերացիաների իրականացման հնարավորություն,
- հակառակորդի ամբողջ տարածքում թեկուզ մասնակի հատուկ օպերացիաների իրականացում։
Այս կետերի իրականացման հնարավորություններով է պայմանավորված տվյալ ուժային համակարգի հզորությունը։ Ցանկում ներառված չէ հակառակորդի ամբողջ տարածքի գրավման կամ լայնածավալ մարտական գործողությունների վարման հնարավորության կետերը։ Դա արդեն շատ բարդ խնդիր է, որը քիչ երկրներ կարող են իրականացնել այլ պետությունների նկատմամբ[3]։
Պատերազմի առաջացման պատճառները և դրանց դասակարգումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմների առաջացման հիմնական պատճառը քաղաքական ուժերի ձգտումն է օգտագործել զինված ուժերը ներքին և արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ըստ իրենց մասշտաբի պատերազմները բաժանվում են համաշխարհային և տարածաշրջանային (կոնֆլիկտ)։ Կարևոր նշանակություն ունի նաև պատերազմների բաժանումը «ներքին» (external warfare) և «արտաքին» (internal warfare) պատերազմների։ Պատերազմները դասակարգվում են նաև որպես «արդարացի» և «աանարդար»։
- Արդարացի պատերազմ են ազատագրական պատերազմները՝ անհատական կամ կոալիցոն պատերազմները, որոնք համապատասխանում են ՄԱԿ-ի կանոադրության 51-րդ հոդվածին կամ ազգային-ազատագրական պատերազմները՝ ուղղված ինքնորոշման իրավունքի իրականացման սահմանափակման դեմ։ Ժամանակակից աշխարհում արդարացի, բայց ոչ թույլատրելի են համարվում պատերազմները, որոնք մղվում են Աբխազիայում, Ղարաբաղում, Քաշմիրում, Պաղեստինում։
- Անարդարացի՝ «նվաճողական» կամ անօրինական ագրեսիա։ Միջազգային իրավունքով բռնությունը որակվում է որպես միջազգային հանցագործություն։ 1990 -ական թվականներին հայտնվեց հումանիտար պատերազմ հասկացությունը, որը համարվում է բռնություն հանուն բարձրագույն նպատակի՝ էթնիկ զտման կանխում կամ խաղաղ բնակչության հումանիտար օգնություն։
Ըստ իրենց պատճառների պատերազմները կարող են բաժանվել տնտեսական (Իրանական պատերազմը) և գաղափարական (Վիետնամական պատերազմ) պատերզմների։
Ըստ բնույթի պատերազմները բաժանումվում են երկու տեսակի՝ ջախջախման եւ հյուծման։ Առաջինի դեպքում ուժային համակարգերը գործում են ավելի արագ եւ պրոֆեսիոնալ, ավելի քիչ կորուստներով երկու կողմից եւ հասնում են իրենց նպատակին թշնամում պատճառելով ավելի քիչ վնասներ։ Երկրորդ տարբերակը ավելի երկար է տեւում եւ դիմացինին պատճառում է ավելի շատ կորուստ ու վնաս։ Կան նաեւ այլ խորքային տարբերություններ, որոնց պայմանավորված են քաղաքական, տնտեսական, աշխարհագրական, գիտական եւ բազում այլ հանգամանքներով։
Վարքագծային տեսություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեբանները, օրինակ Է․ Դրուբանը և Ջոն Բոուլբին, պնդում են, որ մարդուն ի բնե բնորոշ է բռնությունը[4]։ ազյն արտահայտվում է, երբ մարդը իր դժգոհությունը այլ ազգերի, ռասաների, կրոնական կամ գաղափարական խմբերի նկատմամբ վերածում է ատելության։ Այս տեսության համաձայն, պետույունը ստեղծում և պահպանում է որոշակի կանոներ տեղական հասարակության մեջ և միևնույն ժամանակ ստեղծում է պատերազմի տեսքով բռնություն հիմք։ Եթե պատերազմը հանդիսանում է մարդկային բնույթի մաս, ամբողջությամբ այն բացառել հնարավոր չէ։
Զիգմունդ Ֆրոյդը բռնությունը համարում էր մարդու հիմնական բնազդներից մեկը։ Ֆրոյդը, առաջնորդվելով այս դիրքորոշումով, նույնիսկ հրաժարվեց մասնակցել շարժմանը հանուն խաաղության, քանի որ պատերազմները համարում էր մարդկային անխուսափելի բռնության նոպաների հետևանք։
Չնայած որ տվյալ տեսությունը կարող է բացատրել ինչու են պատերազմներ լինում, դրանք չեն մեկնաբանում դրանց առաջացման պատճառները, միևնույն ժամանակ դրանք չեն բացատրում որոշ քաղաքակրթությունների գոյությունը, որոնք չգիտեն թե ինչ է պատերազմը[5]։ Եթե մարդու բանականության ներքին հոգեբանությունը անփոփոխ է, ապա նման քաղաքակրթությունները չպետք է գոյություն ունենաին։ Որոշ ռազմամոլներ, ինչպիսին Ալեկսանդր Ֆրանցն է, պնդում են, որ խաղաղությունը պատրանք է։ Ժամանակաշրջանները, որոնք ընդումված է անվանել «խաղաղ», իրականում հանդիսանում են պատերազմի նախապատրաստվելու շրջան, կամ ռազմական ինստիտուտները ճնշվում են ավելի ուժեղ պետությունների կողմից, օրինակ Pax Britannica[6]։
Նման տեսությունները հիմնվում են իբր բնակչության մեծամասնության կամքի վրա։ Սակայն դրանք հաշվի չեն առնում այն փաստը, որ միայն շատ քիչ պատերազմներ են, որ տեղի են ունեցել բնակչության կամարտահայտության արդյունքում[7]։ Առավել հաճախ ազգաբնակչությունը բռնի կերպով է մտնում պատերազմի մեջ։ Տեսություններից մեկը, որը խնդրի հիմքում դնում է քաղաքքական և ռազմական լիդերներին, մշակել է Մորիս Ուոլշը[8]։ Նա պնդում էր, որ բնակչության ճնշող մեծամասնությունը չեզոք են պատերազմական հարցերում և պատերազմները տեղի են ունենում, երբ իշխանության են գալիս մարդկային կյանքի նկատմամբ հոգեբանական աննորմալ վերաբերմունք ունեցող լիդերներ։ Պատերազմները սանձազերծվում են այնպիսի ղեկավարների, որոնք կանխամտածված ուզում են պատերազմել, օրինակ, Ալեքսանդր Մակեդոնացին,Նապոլեոնը, Հիտլերը։ Նման մարդիք իշխանության են գալիս ճգնաժամի շրջանում, երբ հասարակությունը փնտրում է ամուր կամքով առաջնորդ, ով, ինչպես իրենց է թվում, կարող է լուծել իրենց խնդիրները։ Քննադատելով տվյալ տեսակետը Էրիխ Ֆրոմը XV—XX դարերի Եվրոպայի պատմության օրինակով մատնանշում է, որ պատերազմների քանակը և հաջորդականությունը հաստատուն մեծություններ չեն, այլ մեծապես աճում են կապված տեխնիկական զարգացման և քաղաքական իշխանության ուժեղացմանը զուգընթաց[9]։
Էվոլյուցիոն հոգեբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտնականները, ովքեր ուսումնասիրում են Էվոլյուցիոն հոգեբանությունը, հակված են նրան, որ մարդկային պատերազմները դրանք այն կենդանիների վարքի կրկնօրինակումն են, որոնք պայքարում են տարածքի կամ մրցակցում են սննդի կամ զույգի համար։ Կենդանիները ագրեսիվ են իրենց բնույթով, իսկ մարդկային միջավայրում նման ագրեսիվությունը վերածվում է պատերազմի։ Տեխնոլոգիաների զարգազմանը զուգընթաց մարդկային բռնությունը այնքան է աճել, որ սկսել է սպառնալ ամբողջ մարդկային տեսակի կյանքին։ Այս տեսության առաջին համակիրներից է եղել Կոնրադ Լորենցը[10]։ Նման տեսությունները քննադատության են արժանացել այնպիսի գիտնականների կողմից, ինչպիսին է Ջոն Քենեդին է, ովքեր կարծում էին, որ շարունակական պատերազմները ամբողջությամբ տարբերվում են կենդանիների պայքարից։ Էշլի Մոնտեգյուն[11] նշում է, որ սոցիալական գործոնները և դաստիարակությունը հանդիսանում են մարդկային պատերազմների բնույթը և ելքը որոշող կարևոր պատճառ։ Ամեն դեպքում պատերազմը հանդիսանում է իր պատմական և սոցիալական արմատներն ունեցող մարդկային ստեղծագործություն։
Սոցիոլոգիական տեսություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոցիոլոգները երկար ժամանակ ուսումնասիրել են պատերազմների առաջացման պատճառները։ Այս հարցով կան բազմաթիվ տեսություններ, որոնցից շատերը հակասում են իրար։ Primat der Innenpolitik (Ներքին քաղաքականության գերակայություն) ուղղության ներկայացուցիչները, հիմք ընդունելով Կարտ Քերիի և Հանս Ուիլրիխ Վելերի աշխատությունները, նշում էին, որ պատերազմը հանդիսանում է լոկալ պայմանների ծնունդ։ Այսպես, օրինակ, Առաջին համաշխարհային պատերամը եղել է ոչ թե միջազգային կոնֆլիկտի, ուժերի հաշվեկշռի խախտման պատճառով, այլ կոնֆլիկտի մեջ ներգրավված յուրաքանչյուր երկրի տնտեսական, սոցիալական և քաղաքական իրավիճակի արդյունք։ Տվյալ եզրույթը տարբերվում է ավանդական մոտեցումից։ Վերջինս պատերազմը և խաղաղությունը դիտարկում է որպես քաղաքական գործիչների որոշումների և աշխարհքաղաքական իրավիճակների արդյունք։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Barzilai, Gad (1996). Wars, Internal Conflicts and Political Order: A Jewish Democracy in the Middle East. Albany: State University of New York Press.
- Beer, Francis A. (1974). How Much War in History: Definitions, Estimates, Extrapolations, and Trends. Beverly Hills: SAGE.
- Beer, Francis A. (1981). Peace against War: The Ecology of International Violence. San Francisco: W.H.Freeman.
- Beer, Francis A. (2001). Meanings of War and Peace. College Station: Texas A&M University Press.
- Blainey, Geoffrey (1973). The Causes of War. Simon and Schuster.
- Butler, Smedley (1935). War is a Racket.
- Chagnon, N. (1983). The Yanomamo. Holt, Rinehart & Winston.
- Clausewitz, Carl Von (1976). On War, Princeton University Press
- Codevilla, Angelo (2005). No Victory, No Peace. Rowman and Littlefield
- Codevilla, Angelo; Seabury, Paul (2006). War: Ends and Means (2 ed.). Potomac Books.
- Fog, Agner (2017). Warlike and Peaceful Societies: The Interaction of Genes and Culture. Open Book Publishers.
- Fornari, Franco (1974). The Psychoanalysis of War. Translated by Pfeifer, Alenka. NY: Doubleday Anchor Press.
- Fry, Douglas (2004). «Conclusion: Learning from Peaceful Societies». In Kemp, Graham (ed.). Keeping the Peace. Routledge. էջեր 185–204.
- Fry, Douglas (2005). The Human Potential for Peace: An Anthropological Challenge to Assumptions about War and Violence. Oxford University Press.
- Fry, Douglas (2009). Beyond War. Oxford University Press.
- Gat, Azar (2006). War in Human Civilization. Oxford University Press.
- Heinsohn, Gunnar (2003). Söhne und Weltmacht: Terror im Aufstieg und Fall der Nationen [Sons and Imperial Power: Terror and the Rise and Fall of Nations] (PDF) (German). Orell Füssl.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Howell, Signe; Willis, Roy (1990). Societies at Peace: Anthropological Perspectives. London: Routledge.
- James, Paul; Friedman, Jonathan (2006). Globalization and Violence, Vol. 3: Globalizing War and Intervention. London: Sage Publications.
- James, Paul; Sharma, RR (2006). Globalization and Violence, Vol. 4: Transnational Conflict. London: Sage Publications.
- Keegan, John (1994). A History of Warfare. Pimlico.
- Keeley, Lawrence (1996). War Before Civilization, Oxford University Press.
- Keen, David (2012). Useful Enemies: When Waging Wars Is More Important Than Winning Them. Yale University Press.
- Kelly, Raymond C. (2000). Warless Societies and the Origin of War, University of Michigan Press.
- Kemp, Graham; Fry, Douglas (2004). Keeping the Peace. New York: Routledge.
- Kolko, Gabriel (1994). Century of War: Politics, Conflicts, and Society since 1914. New York, NY: The New Press.
- Lebow, Richard Ned (2008). A Cultural Theory of International Relations. Cambridge University Press.
- Lindemann, Thomas (2010). Causes of War. The Struggle for Recognition. Colchester, ECPR Press
- Maniscalco, Fabio (2007). World heritage and war: linee guida per interventi a salvaguardia dei beni culturali nelle aree a rischio bellico. Massa. ISBN 978-88-87835-89-2.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կլաուզևից, Կարլ ֆոն (1976), On War (Princeton University Press) էջ 87 (անգլ.)
- ↑ Պատերազմի մասին հոդված Բրիտանիկայում
- ↑ Արծրուն Հովհաննիսյան Ռազմարվեստ։ Հատոր երկրորդ, Երեւան 2020
- ↑ Durbin, E.F.L. and John Bowlby .Personal Aggressiveness and War, 1939.
- ↑ Turnbull, Colin (1987), «The Forest People» (Touchstonbe Books)
- ↑ Alexander, Franz. «The Psychiatric Aspects of War and Peace.» 1941
- ↑ Blanning, T.C.W. «The Origin of Great Wars.» The Origins of the French Revolutionary Wars. pg. 5
- ↑ Walsh, Maurice N. War and the Human Race. 1971.
- ↑ Эрих Фромм Анатомия человеческой деструктивности. — М.: Республика, 1994. — 447 с. — ISBN 5-250-02472-6
- ↑ Lorenz, Konrad On Aggression 1966
- ↑ Montagu, Ashley (1976), «The Nature of Human Aggression» (Oxford University Press)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընթերցե՛ք «պատերազմ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
- An Interactive map of all the battles fought around the world in the last 4,000 years
- Timeline of wars on Histropedia
- War zone safety travel guide from Wikivoyage
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատերազմ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատերազմ» հոդվածին։ |
|