Jump to content

Մարատ Սաֆին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարատ Սաֆին
թաթ.՝ Марат Мөбин улы Сафин
Սեռարական
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ1980 թվական հունվարի 27
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Հասակ193 սմ
Քաշ88 կգ
Կարիերայի սկիզբ1997
Կարիերայի ավարտ2009 թվական նոյեմբերի 11
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչՄաթս Վիլանդեր, Alexander Vladimirovich Volkov? և Hernán Gumy?
Պարգևավճար, USD14 373 291
Մենախաղ
Խաղեր Հ/Պ422–267[1]
Ամենաբարձր վարկանիշ1 (2000 թվականի նոյեմբերի 20)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաՀաղթանակ (2005)
Ֆրանսիա1/2 եզրափակիչ (2002)
Ուիմբլդոն1/2 եզրափակիչ (2008)
ԱՄՆՀաղթանակ (2000)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ96–120[1]
Ամենաբարձր վարկանիշ71 (2002 թվականի ապրիլի 22)
Թարմացվել է՝ ավարտել է ելույթները

Մարատ Սաֆին (ռուս.՝ Мара́т Мубинович Са́фин[2], թաթ.՝ Марат Мөбин улы Сафин, հունվարի 27, 1980(1980-01-27)[3], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), ռուս թենիսիստ, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, 9 շաբաթվա ընթացքում թենիսի նախկին առաջին ռակետ մենախաղում։ 2011 թվականից Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր։ Պատվո Շքանշանի դափնեկիր[4]։

Ընդհանուր տեղեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարատի հայրը՝ Մուբին (Միխաիլ) Ալեքսեևիչը, «Սպարտակ» մարզական ակումբի ենթակառուցվածքում զբաղեցնում էր ադմինիստրատիվ պաշտոն։ Մայրը՝ Ռաուզա Իսլանովան, 1960-1970-ական թվականների սահմանագծում եղել է ԽՍՀՄ առաջատար թենիստիտուհիներից մեկը, հետագայում՝ ռուսական թենիսի առաջատար մարզիչներից մեկը[5]։

Կրտսեր քույրը՝ Դինարա Սաֆինան, նույնպես պրոֆեսիոնալ թենիսիստուհի է, կանաց մենախաղերում աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ։ Դա պատմության մեջ միակ քույր ու եղբայրն են, ովքեր եղել են աշխարհի թիվ մեկ ռակետ։

Ազգությամբ թաթար է, ըստ դավանանքի՝ մուսուլման

Բացի ռուսերեն լեզվից, տիրապետում է իսպաներեն և անգլերեն լեզուներին, որոշ չափով գիտի իտալերեն և թաթարերեն։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաֆինը երբեք ամուսնացած չի եղել, սակայն պարբերաբար հայտնվում էր ԶԼՄ-ների էջերում՝ մի շարք կինոյի, թատրոնի և շոու-բիզնեսի աստղերի հետ մերձավոր հարաբերությունների պատճառով[6]։

Վալերիա Յակուբովսկու հետ ոչ երկարատև սիրավեպի արդյունքում լույս աշխարհ է գալիս Մարատի դուստր Եվան, ով ապրում է մոր հետ, իսկ Մարատը միջոցներ է տրամադրում նրա դաստիարակության համար։

Մարատը խաղում էր աջ ձեռքով, արդյունավետ և գեղեցիկ երկձեռքանի բեքհենդով, որը հաճախ իրականացնում էր թռիչքով։ Սաֆինը եղել է իր ժամանակակից թենիսիտների շրջանում ամենահզոր և համակողմանի խաղացողներից մեկը։ Տիրապետելով բարձր հասակի, նա իր խաղում կարողանում էր համատեղել այդպիսի գաբարիտներով խաղացողի լիովին յուրահատուկ հզոր մատուցումը կորտում ճարպիկ և արագ տեղափոխումների հետ։ Մարատի համակողմանիությունը հաստատում է նաև այն փաստը, որ ռուսաստանցին խաղացել է եզրափակիչներ բոլոր ծածկույթների վրա, իսկ Մեծ Սաղավարտի բոլոր չորս մրցաշարերում խաղացել է նվազագույնը կիսաեզրափակիչներում։ Գործնականում իր կարիերայի ամփողջ ժամանակաընթացքում Մարատը չէր սիրում խոտածածկույթը, նրան գրգռում էր այդ ծածկույթի վրա գնդակի անհարթ և քիչ կանխատեսելի անդրադարձը, ինչպես նաև սեփական, ոչ հուսալի խաղը ընթացքից։

Խաղաոճի յուրահատկություններն են՝ հզոր խաղը ետին գծից համակցված ամբողջ կորտով լավ խաղով։ Ուժեղ կողմերից էին հանդիսանում հզոր և ճշգրիտ հարվածները մատուցման ժամանակ և անդրադարձից, ինչպես նաև, բեքհենդը, որի ժամանակ Մարատի քաղում էր հուսալի և կարող էր քաղարկությունը ավարտել սուր անկյուն հարվածով։ 2005 թվականին ծնկահոդի ծանր վնասվածքը վատ առումով զգալիորեն ազդել է նրա արագության վրա։ ցանցի մոտ նրա վրիպումները մեծ հաշվով արդյունք էին պատանեկական շրջանում իսպանական ակադեմիաներում գրունտային ծածկույթների վրա ետին գծում նրա խաղի հղկման։ Միևնույն ժամանակ, նա կատարում էր մեծ քանակի ոչհարկադիր վրիպումներ, ավելի շատ, քան իր ժամանակի այլ ուժեղագույն թենիսիստներ։ Մարատի խաղում բացակայում էր հոգեբանական կայունություն, սառնասրտություն, այդ պատճառով Սաֆինը խաղի ընթացքում հաճախ կորցնում էր կենտրոնացումը, տուրք էր տալիս զգացմունքներին, որի արդյունքում նա հաճախ կոտրում էր ռակետը և կորցնում էր խաղում իր առավելությունը, որտեղ նրա առաջատարությունը սահմանափակվում էր ոչ միայն հաշվում, այլ նաև խաղարկման զարգացման մեջ[7]։

Մարզական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարատը թենիսով զբաղվել սկսել է վեց տարեկանից, «Սպարտակ-Շիրաևո պոլե» թենիսի բազայում, որը ղեկավարում էր նրա հայրը։ Մինչ 13 տարեկանը նրա մարզիչը մայրն էր[8]։ 10 տարեկանում փորձուոմ է ընդունվել Նիկ Բոլետիերիի թենիսի ակադեմիա, սակայն չի անցնում ընտրությունը։ Չորս տարի անց մայրը նոր փորձ է ձեռնարկում տղային տեղավորելու թենիսի ակադեմիա, այս անգամ Պանչո Ալվարինի Ակադեմիան Վալենսիայում և հաջողության է հասնում։ Այնտեղ Մարատը սովորում է 4 տարվա ընթացքում՝ Ռաֆաել Մենսուայի ղեկավարությամբ[6]։

Սաֆինը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսում է 1997 թվականին։ 1997 թվականի սեպտեմբերին նա հաղթում է «չելենջեր» շարքի իր առաջին մրցաշարը պորտուգալական Էշպինյու քաղաքում։ Հոկտեմբերին առաջին անգամ մասնակցում է ATP-մրցաշարի մրցույթում՝ Կրեմլի Գավաթում (Մոսկվա), սակայն նորամուտը անհաջող էր, առաջին իսկ խաղում Մարատը պարտվում է դանիացի Քենեթ Կարլսենին՝ 5-7, 7-6(4), 6-7(4)։ 1998 թվականի գարնանը 18-ամյա Մարատը նորամուտում է Դևիսի Գավաթում՝ ԱՄՆ-ի հավաքականի հետ մրցախաղում։ Մարատը երեք խաղ է անցկացնում անվանի մրցակիցների դեմ և զիջում Անդրե Աղասիիին երեք սեթում՝ 3-6, 3-6, 3-6, այնուհետև Եվգենի Կաֆելնիկովի հետ զույգով չորս սեթում զիջում են Թոդ Մարտին-Ռիչի Ռենեբերգ զույգին։ Եվգենին, իր հերթին, հաղթանակ է տանում իր երկու մենախաղերում, այնպես որ, Սաֆին-Կուրիե հակամարտությունը դառնում է որոշիչ։ Առաջին սեթը Մարատը հաղթում է զրոյով, երկրորդում հաղթում էր 4-1 հաշվով, սակայն արդյունքում, համառ հինգ-սեթանոց խաղում, զիջում է փորձառու Կուրիեին՝ 6-0, 4-6, 6-4, 1-6, 4-6։

Ամառը, «Ռոլան Գարոս»-ում, Սաֆինը, անցնելով որակավորման փուլը, հաջորդաբար պարտության է մատնում Աղասիին և գործող չեմպիոն բրազիլացի Գուստավո Կուերտենին։ այդպիսով Սաֆինը դառնում է «Մեծ Սաղավարտի» ամբողջ պատմության մեջ առաջին խաղացողը, ում հաջողվել է անցնել որակավորման միջով և հաղթել գործող չեմպիոնին։ Մրցաշարի չորրորդ ռաունդում Մարատին հինգ սեթում կանգնեցնում է ֆրանսիացի Սեդրիկ Պիոլին՝ 5-7, 6-4, 7-6(5), 4-6, 4-6[9]։ Այդ մրցելույթով Մարատը իր վրա է հրավիրում թենիսային հասարակության ուշադրությունը և առաջին անգամ մտնում է համաշխարհային դասակարգման Թոփ-100։

Անմիջապես Ֆրանսիայի բաց առաջնությունից հետո ռուսաստանցին նորամուտում է Ուիմբլդոնում, սակայն առաջին իսկ շրջանում պարտություն է կրում ուկրաինացի Անդրեյ Մեդվեդևից՝ 3-6, 4-6, 6-3, 4-6։ Դրանից հետո Մարատը ամբողջ ամառ խաղում է շատ անհաջող՝ մինչ օգոստոսի վերջը, երբ Լոնգ Այլենդի մրցաշարում հասնում է մինչև կիսաեզրափակիչ։ ԱՄՆ բաց առաջնությունում կիկին «կրակում է», կարողանալով հասնել մինչև չորրորդ շրջան և երրորդ շրջանում հաղթել աշխարհի նախկին առաջին ռակետ ավստրալիացի Թոմաս Մուստերին՝ 6-4, 6-4, 1-6, 6-3։ Ռուսաստանցուն կանգնեցնել կարողանում է միայն ամերիկացի Փիթ Սամփրասը, այդ ժամանակների աշխարհի թիվ մեկ ռակետը՝ 4-6, 3-6, 2-6։

Անմիջապես US Open-ից հետո Մարատը խաղում է Տաշքենդի մրցաշարում, որտեղ դուրս է գալիս քառորդ եզրափակիչ։ Սեպտեմբերին Սաֆինը հաղթում է Դևիսի Գավաթի շրջանակներում իր առաջին խաղը, փլեյ-օֆֆի շրջանակներում ճապոնացի Տակաո Սուձուկիի հետ մրցախաղում։ Օստրավայի մրցաշարի առաջին շրջանում Մարատը հաղթում է համաշխարհային էլիտայի ևս մեկ թենիսիտի, կորտի տանտեր Պետեր Կորդային՝ 6-4, 6-2, սակայն հաջորդ իսկ մրցախաղում պարտվում է շվեդ Նիկոլաս Կուլտիին՝ 6-7(4), 6-7(1)։ Թենիսի ասպարեզում փորձագետները անմիջապես նշում են Մարատին և մրցաշրջանի ավարտին Սաֆինը արժանանում է ATP մրցանակի՝ որպես տարվա լավագույն նորեկ։

1999—2000 թվականներ. Հաղթանակ ԱՄՆ-ում և աշխարհում առաջինի կոչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին ռուսաստանցին առաջին անգամ մասնակցում է Australian Open-ին, Մարատը երկրորդ շրջանում ևս մեկ անգամ հաղթում է նախորդ առաջնության հաղթող Գուստավո Կուերտենին և կրկին հինգ սեթում՝ 6-3, 5-7, 4-6, 6-3, 6-4։ Ճիշտ է, երրորդ շրջանում Մարատը զիջում է սլովակ Կարոլ Կուչերին՝ 2-6, 3-6, 2-6։ Փակ մարզասրահներում ձմեռային մրցաշարերի ընթացքում Մարատը դուրս է գալիս Սանկտ Պետերբուրգի և Ռոտերդամի մրցաշարերի կիսաեզրափակիչ, ինչպես նաև աչքի է ընկնում ուժեղ մրցակիցների դեմ հաղթանակներով՝ Ալեքս Կորետխոյի, Թոմաս Էնկվիստի։ Գարնանը Մայամիի «Մասթերս» շարքի մրցաշարում ռուսաստանցին հաղթում է լեգենդար գերմանացի Բորիս Բեկկերին՝ 7-5, 6-0 (վերջինս, ճիշտ է, անց էր կացնում իր հրաժեշտի մրցաշրջանը և արդյունքներով չէր փայլում) և երիտասարդ և հզոր ավստրալիացի Մարկ Ֆիլիպուսիսին՝ 7-6(4), 7-6(3), սակայն երրորդ շրջանում անզոր էր հուժկու մատուցումների տիրապետող հոլլանդացի Ռիհարդ Կարյչեկի դեմ՝ 3-6, 1-6, ով և դառնում է մրցաշարի հաղթող։

Բավականին անհաջող խաղալով գարնանը գրունտային ծածկույթի վրա (ի դեպ, Հռոմի գրունտային «Մասթերսում» Մարատը երկրորդ շրջանում առաջին անգամ կարիերայում խաղում է Եվգենի Կաֆելնիկովի հետ և պարտվում՝ 1-6, 2-6), այնուամենայնիվ կրկին դուրս է գալիս «Ռոլան Գարոս»-ի չորրորդ շրջան, որտեղ զիջում է սլովակ Դոմինիկ Հրբաթին՝ — 4-6, 6-3, 6-7(5), 3-6։ Ուիմբլդունում Մարատ Սաֆինը մասնակցություն չի ունենում։ Դրա պատճառ է հանդիսանում արմնկահոդի վնասավածքը։ Բժիշկները Ռուսաստանի երկրորդ ռակետին խորհուրդ են տալիս երեք շաբաթ ձեռնպահ մնալ մրցաշարերում մասնակցություններից։ Կորտ վերադարձը տեղի է ունենում հուլիսին, Դևիսի Գավաթի շրջանակներում Սլովակիայի հավաքականի հետ մրցախաղի շրջանակներում, որտեղ Մարատը ցուցադրում է հիանալի թենիս և հաղթում է մենախաղի երկու մրցախաղերում էլ՝ Ռուսաստանին դուրս բերելով կիսաեզրափակիչ։ Օգոստոսին դուրս է գալիս Ամստերդամի մրցաշարի կիսաեզրափակիչ։ ATP իր առաջին տիտղոսը Մարատը շահում է 19 տարեկան 7 ամսական հասակում Բոստոնում (օգոստոսին US Open-ից առաջ նախավարժանքային մրցաշարում), եզրափակիչ հաղթելով անգլացի Գրեգ Ռուսեդսկուն՝ 6-4, 7-6(11), դառնալով АТР մրցաշարերի պատմությանմ մեջ ամենաերիտասարդ ռուս հաղթողը[10]։

Բոստոնում հաղթանակից հետո անմիջական US Open-ում վիճականությունը առաջին շրջանում Մարատի մրցակից է որոշում ամերիկացի Փիթ Սամփրասին, աշխարհի թիվ մեկ ռակետին։ Սաֆինին բախտը ժպտում է՝ Սամփրասը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվում է մրցաշարին մասնակցելուց։ Ռուսաստանցին չի կարողանում օգտվել այդ հաջողությունից և երկրորդ շրջանում զիջում է չեխ Իրժի Նովակին։ Տաշքենդի մրցաշարում Մարատը այնդես էլ չի կարողանում ավարտել առաջին շրջանի մրցախաղը քիչ հայտնի ֆինն մրցակցի դեմ՝ որպեսզի խուսափի առողությամբ Ավստրալիայի դեմ Դևիսի Գավաթի կիսաեզրափակիչ հանդիպման նախաշեմին։ Սակայն դա չի օգնում։ Սեպտեմբերի վերջին կիսաեզրափակիչում Սաֆինին սկզբից հաղթում է այն ժամանակ դեռևս անհայտ 18-ամյա Լեյթոն Հյուիթը՝ 6-7(0), 2-6, 6-4, 3-6 (դա Մարատի և Լեյթոնի առաջին հանդիպումն էր պաշտոնական խաղերում), իսկ այնուհետև, ոչինչ չորոշող մրցախաղում, Մարատը զիջում է Ուեյն Արտուրսին՝ 3-6, 2-6։ Դրանից հետո փակ մարզասրահներում անհաջող խաղալով մի քանի մրցաշարերում, նոյեմբերին Մարատը առաջին անգամ խաղում է Փարիզի «Մասթերս» մրցաշարի եզրափակիչում, որտեէ չորս սեթանոց համառ պայքարում զիջում է աշխարհի թիվ մեկ ռակետ Անդրե Աղասիին՝ 6-7(1), 2-6, 6-4, 4-6։ Մրցաշրջանն ավարտում է դասակարգման աղյուսակի 23-րդ հորիզոնականում։

2000 թվականը Սաֆինը սկսում է այսպես-այնպես, հինգ անգամ անընդմեջ դուրս մնալով առաջին շրջանում (այդ թվում նաև Australian Open-ում, որտեղ, բավականին սկանդալային խաղում պարտվելով հարավաֆրիկացի Գրանտ Ստաֆորդին՝ 6-7(4), 4-6, 1-6, Մարատը տուգանվում է 2000 դոլլարով՝ պայքարելու ցանկության բացակայության պատճառով)[11]։ Մարտի սկզբին վերջապես դուրս է գալիս Կոպենհագենի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Մրցաշրջանի սկզբից երեք ամսվա ընթացքում Մարատը հաղթել էր ընդամենը հինգ խաղում, ներառյալ Բելգիայի հավաքականի հետ Դևիսի Գավաթի խաղարկության խաղը։ Բարսելոնայում մրցաշարում Մարատը հաղթում է Թոփ-10-ից երկու թենիսիստի՝ Նիկոլաս Լապենտի և Մագնուս Նորման և դուրս է գալիս եզրափակիչ, որտեղ հաղթում է վերջերս Դևիսի Գավաթում իրեն հաղթած Խուան Կառլոս Ֆեռերոյին՝ 6-3, 6-3, 6-4 և արժանանում է չեմպիոնական տիտղոսին։ Հաջորդ շաբաթ նա հաղթում է տիտղոս Մալյորկայում։ Մայիսին Սաֆինը, մասնակցելով Համբուրգի «Մասթերս»-ին, կարողանում է հասնել մինչև մրցաշարի եզրափակիչ, որտեղ, կորտում անց կացնելով համարյա հինգ ժամ, կարիերայում առաջին անգամ պարտվում է բրազիլացի Գուստավո Կուերտենին, որոշիչ սեթի թայ-բրեյքում՝ 4-6, 7-5, 4-6, 7-5, 6-7(3)։

Ֆրանսիայի բաց առաջնությունում Մարատն առաջին անգամ դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ երկրորդ անգամ չի կարողանում հաղթել Բարսելոնայում հաղթած Մագնուս Նորմանին՝ 4-6, 3-6, 6-4, 5-7։ Դրա շնորհիվ նա առաջին անգամ դասակարգման մեջ բարձրանում է Թոփ-10-յակ։ Ուիմբլդոնի մրցաշարում անհաջող ելույթից հետո, որտեղ Մարատը երկրորդ շրջանում զիջում է չեխ Մարտին Դամմին, ամռանը ամերիկյան հարդում Մարատը կրկին ցուցադրում է բարձր մակարդակի թենիս։ Օգոստոսի սկզբին Մարատը Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչում կարողանում է հաղթել Փիթ Սամփրասին 6-4, 3-6, 7-6(10) հաշվով և արդյունքում առաջին անգամ հաղթում է «Մասթերս» շարքի մրցաշարում, եզրափակիչում հեշտությամբ հաղթելով Իսրայելից իր մրցակից Հարել Լևիին՝ 6-2, 6-3։ «Մասթերս» շարքի Ցինցինատիի հաջորդ մրցաշարում Մարատը երրորդ շրջանում զիջում է ֆրանսիացի Ֆաբրիս Սանտորոյին՝ 1-6, 6-7(3), իսկ ԱՄՆ բաց առաջնությունից քիչ առաջ մասնակցություն է ունենում Ինդիանապոլիսի մրցաշարին, որտեղ եզրափակիչում զիջում է Գուստավո Կուերտենին՝ 6-3, 6-7(2), 6-7(2)։

ԱՄՆ բաց առաջնությունում Սաֆինը հասնում է իր կարիերայում ամենագլխավոր հաջողություններից մեկին։ Հաղթահարելով առաջին շրջանների դժվարությունները, Մարատը ոգևորվում է և կիսաեզրափակիչ խաղին դուրս գալով նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից ամերիկացի վետերան-հսկա Թոդ Մարտինի դեմ (նա տասը տարով մեծ է և հինգ սանտիմետրով բարձր 193-սանտիմետրանոց Սաֆինից, ով այդ ժամանակ 20 տարեկան էր), հաղթանակ է տանում երեք սեթում։ Իսկ եզրափակիչում Փիթ Սամփրասի դեմ, բառացիորեն ոչնչացնում է նրան՝ 6-4, 6-3, 6-3, առանց մատուցման բացարձակ կորստի, շահելով երկու բրեյք-փոինթ։ Գծային կատարյալ կատարված հարվածները և ընդամենը 12 ոչ հարկադիր սխալներ խաղի ընթացքում։ Սաֆինը ոչ միայն հաղթում է մրցակցին ետին գծում, այլ նաև կարողանում է գերազանցություն ունենալ մատուցման գործոնում (Մարատի 12 էյսին գալիս են միան երկու կրկնակի սխալներ, այն ժամանակ, երբ Սամփարսի նմանատիպ ցուցանիշները կազմում են 8 և 4)։ Այդպիսով, Սաֆինը իր համար նվաճում է Մեծ Սաղավարտի մրցաշարի առաջին տիտղոսը, դառնալով երկրորդ ռուսաստանցին, ում հաջողվել էր հասնել այդ բարձունքին։

Նյու Յորքում հաջողությունից հետո Մարատն անմիջապես ուղևորվում է Տաշքենդ, որտեղ նույնպես տիտղոս է շահում, եզրափակիչում պաղթելով իտալացի Դավիդե Սանգվինետիին՝ 6-3, 6-4։ Սեպտեմբերի կեսին Տաշքենդում շահելով տարվա ընթացքում իր 5-րդ տիտղոսը, Մարատ Սաֆինը առաջին անգամ գլխավորում է չեմպիոնական մրցավազքը[12]։ Օլիմպիական խաղերում Մարատը նորամուտում է նույն տարում, Սիդնեյում։ Առաջին իսկ փուլում նրան բաժին է ընկնում նրա համար ամենաանհարմար մրցակիցներից մեկը՝ ֆրանսիացի Ֆաբրիս Սանտորոն և Սաֆինը զիջում է 6-1, 1-6, 4-6 հաշվով։ Հոկտեմբերին Կրեմլի Գավաթում Սաֆինը հասնում է մինչև կիսաեզրափակիչ։ Սանկտ Պետերբուրգում անց կացվող մեկ այլ ռուսական մրցաշարում Սաֆինին հաղոջվում է տիրել այդ տարում իր 6-րդ տիտղոսին և 7-րդին կարիերայի ընաթցքում (եզրափակիչում նա հղթահարում է սլովակ Դոմինիկ Հրբաթին՝ 2-6, 6-4, 6-4)։ Դա Սաֆինին թույլ է տալիս կարիերայի ընթացքում պաշտոնապես գլխավորել թենիսիստ-պրոֆեսիոնալների դասակարգման աղյուսակը, այդ պահին դառնալով թենիսի պատմությանմ մեջ ամենաերիտասարդ թիվ մեկ ռակետը (ճիշտ է, արդեն հաջորդ տարի այդ տիտղոսը Մարատից վերցնում է ավստրալիացի Լեյթոն Հյուիթը)։ Նա դառնում է երկրորդ ռուսաստանցին Եվգենի Կաֆելնիկովից հետո, ով կարողանում է նվաճել այդ բարձունքը։

Մարատ Սաֆինը մրցաշրջանի ավարտից երեք շաբաթ առաջ երկրորդ անգամ դուրս է գալիս АТР Champions Race-2000 դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնական։ Իր մոտակա հետապնդող բրազիլացի Գուստավո Կուերտենին ռուսաստանցին գերազանցում էր 20 միավորով։ Լիսաբոնի տարվա ամփոփիչ մրցաշարից առաջ Փարիզի «Բերսի» սրահում կայացած «Մասթերս» մրցաշարում բոլորը սպասում էին Սաֆին-Կուերտեն եզրափակիչին։ Մարատն իրոք երկրորդ տարին անընդմեջ հասնում է Փարիզի մրցաշարի եզրափակիչ, կիսաեզրափակիչում 52 րոպեի ընթացքում ջախջախելով իսպանացի Խուան Կառլոս Ֆեռերոյին՝ 6-2, 6-2, այն ժամանակ, երբ բրազիլացին պատյանն է դնում ռակետը, կիսաեզրափակիչում պարտվելով երկու համառ թայ-բրեյքում Մարկ Ֆիլիպուսիսին։ Եզրափակիչում ռուսաստանցին հաղթում է ավստրալիացուն՝ 3-6, 7-6(7), 6-4, 3-6, 7-6(8), և հաղթում է այդ հեղինակավոր մրցաշարում։ Այդպիսով, Տարվա ամփոփիչ մրցաշարին Մարատն ուղևորվում է աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում, Կուերտենից մի փոքր առաջ անցնելով։

Իր համար նորամուտային Լիսաբոնի ամփոփիչ մրցաշարում Մարատը խմբային փուլում հաղթում է իսպանացի Ալեքս Կորետհին՝ 6-7(6), 7-5, 6-3, և Լեյթոն Հյուիթին՝ 6-4, 6-4, սակայն պարտվում է Փիթ Սամփրասին՝ 3-6, 2-6։ Չնայած դրան, Մարատը դուրս է գալիս կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցն է հանդիսանում Անդրե Աղասին։ Որպեսզի տարվա արդյունքներով իր համար ապահովի առաջին ռակետի տիտղոսը, Մարատին բավական էր հաղթել մրցակցին և դուրս գալ եզրափակիչ։ Սակայն դա տեղի չի ունենում։ Կիսաեզրափակիչում Մարատը զիջում Աղասիին՝ 3-6, 3-6։ Առաջին ռակետի կոչման նրա մրցակից Գուստավո Կուերտենին այժմ անհրաժեշտ էր հաղթել մրցաշարում։ Թենիսի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջին ռակետի տիտղոսը որոշվում էր մրցաշրջանի վերջին խաղում, ինչը հանդիսանում էր յուրահատուկ դեպք և չի կրկնվել մինչ օրս։ Եզրափակիչում հաղթելով Անդրե Աղասիին՝ 6-4, 6-4, 6-4, Կուերտենը 20-ամյա Մարատ Սաֆինին թույլ չի տալիս տարվա արդյունքներով դառնալու դասակարգման աղյուսակի պատմության ամենաերիտասարդ առաջին ռակետը։ Չնայած դրան, մրցաշրջան-2000-ը ռուսաստանցու համար դառնում է հիասքանչ։ Նա տիրում է 7 տիտղոսի, մի քանի շաբաթով դառնում է աշխարհի թիվ մեկ ռակետ։ Այդ տարվա ընթացքում Մարատի հաղթանակների և պարտությունների հարաբերակցույթունը կազմում է 73-27։ Մարատն իրականացնում է 921 էյս (միավոր մատուցումից), ինչը 2000 թվականի ընթացքում լավագույնն էր բոլոր թենիսիստների շրջանում և այդ ամենը 20 տարեկանում։

2001-2003 թվականներ. Առաջին եզրափակիչը Ավստրալիայում և հաղթանակ Դևիսի Գավաթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Մարատը ևս երկու անգամ (4 և 3 շաբաթով) գլխավորել է ATP դասակարգման աղյուսակը, իր ընդհանուր հաշիվը հասցնելով 9 շաբաթի։ Ավստրալիայի բաց առաջնությունում Մարատը չորրորդ շրջանում պարտվում է Դոմինիկ Հրբաթին՝ 2-6, 6-7(6), 4-6։ Ավստրալիայից հետո քառորդ եզրափակիչ է դուրս գալիս Միլանի մրցաշարում։ Մարտի սկզբին Դուբայում հասնում է մինչև եզրափակիչ, սակայն մրցաշարի կիսաեզրափակիչում Թոմաս Յուհանսոնի դեմ մրպցախաղում վնասում է մեջքը և չնայած այդ խաղում Մարատը հաղթանակ է տանում, Խուան Կառլոս Ֆեռերոյի դեմ խաղը ավարտին չի հասցնում, իսկ այնուոհետև, վնասվածքի հետևանքների արդյունքում, չի կարողանում ամբողջ ուժով խաղալ[13]։ Մայիսին, ոչպաշտոնական Աշխարհի Թիմային Գավաթում, Ռուսաստանի հավաքականի կազմում, կարողանում է հասնել մինչև եզրափակիչ։ Ֆրանսիայի բաց առաջնության արրորդ շրջանում նրպան բաժին է հասնում իր համար անհարմար մրցակից, ֆրանսիացի Սանտորոն և Մարատը արդյունքում պարտվում է 4-6, 4-6, 6-4, 6-0, 1-6 հաշվով։ Ամռանը, իր կարիերայում առաջին անգամ, Մարատը դուրս է գալիս Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ չորս սեթում զիջում է մրցաշարի ապագա հաղթող հորվաթ Գորան Իվանիշևիչին՝ 6-7(2), 5-7, 6-3, 6-7(3)։

Օգոստոսին խաղում է Ինդիանապոլիսի մրցաշարի կիսաեզրափակիչում։ Այնուհետև Մարատը պաշտպանում էր ԱՄՆ բաց առաջնության նախորդ տարվա իր տիտղոսը։ Հասնելով մինչև կիսաեզրափակիչ, նա այնտեղ զիջում է նախորդ տարվա եզրափակիչում իր մրցակից Փիթ Սամփրասին՝ 3-6, 6-7(5), 3-6։ Պաշտպանել տիտղոսը նրան հաջողվում է Տաշքենդի մրցաշարում, որտեղ եզրափակիչում նա հաշտությամբ հաղթում է Եվգենի Կաֆելնիկովին՝ 6-2, 6-2, և Սանկտ Պետերբուրգում, որտեղ հերթականությամբ հաղթում է Գորան Իվանիշևիչին, Եվգենի Կաֆելնիկովին և եզրափակիչում հաղթում է գերմանացի Ռայներ Շուտլերին։ Սակայն Մարատին չի հաջողվում պաշտպանել նախորդ տարվա իր տիտղոսը Փարիզի «Մասթերս»-ում, որտեղ երրորդ փուլում պարտվում է շվեդ Անդրեաս Վինչիգուերին՝ 4-6, 4-6։ արդյունքում ռուսաստանցին չի ընդգրկվում լավագույնների ութնյակում և մրցաշրջանն ավարտում է ATP դասակարգման աղյուսակի 11-րդ հորիզոնականում։

2002 թվականի մրցաշրջանը Մարատի համար սկսվում է հաջող՝ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ դուրս գալով, որի ճանապարհին նա հաղթահարում է հայրենակից Միխաիլ Յուժնիին և համաշխարհային էլիտայի երկու թենիսիստների՝ Փիթ Սամփրասին և Թոմի Հաասին։ սակայն դառնալ Մեծ Սաղավարտի մրցաշարի կրկնակի հաղթող Մարատին չի հաջողվում, եզրափակիչում, որի հավակնորդ համարվում էր Սաֆինը, նա պարտություն է կրում շվեդ թենիսիստ Թոմաս Յուհանսոնից՝ 6-3, 4-6, 4-6, 6-7(4)։ Որոշիչ խաղը տեղի էր ունենում ռուս թենիսիստի 22-ամյակի օրը, ով, ստացվում է, ինքն իրեն զրկում է նվերից։ Հետխաղյա հարցազրույցում ռուսաստանցին հղվում է հոգեկան հյուծվածության վրա, որը դարձել էր նրա անհաջողության պատճառը։

Գարնանը Մարատը առաջին անգամ հասնում է մինչև Մայամիի «Մասթերս»-ի քառորդ եզրափակիչ։ Գրունտի վրա հանդես է գալիս հաջող, սակայն առանց շահած տիտղոսների։ Էշտորիլի մրցաշարի քառորդ եզրափակիչում նա պարտվում է ֆինն Յարկո Նիեմինենին, Մոնտե Կառլոյի «Մասթերս»-ի քառորդ եզրափակիչում՝ իսպանացի Կառլոս Մոյաին։ Համբուրգի «Մասթերս»-ում հաղթում է իտալացի Դավիդե Սանգվինետիին, իսպանացի Ալբերտո Մարտինին, արգենտինացի Խուան Իգնասիո Չելին, Լեյթոն Հյուիթին (այդ պահին № 1-ն աշխարհում) և կիսաեզրափակիչում իսպանացի Թոմի Ռոբրեդոյին, սակայն եզրափակիչում ոչինչ չի կարողանում հակադրել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին՝ 1-6, 3-6, 4-6։ Ֆեդերերի համար դա իր կարիերայում առաջին շահած մրցաշարն էր «Մասթերս»-ի մրցաշարերում։ Թիմային Աշխարհի գավաթում նա Ռուսաստանի հավաքականին երկրորդ անգամ անընդմեջ դուրս է բերում մրցաշարի եզրափակիչ։ Որոշիչ խաղում, փոքրիկ վնասվածքի պատճառով, որպեսզի ռիսկի չդիմի Ֆրանսիայի բաց առաջնությունից առաջ, Խոսե Ակասուկոյի հետ մրցախաղի կեսից հրաժարվում է շարունակել պայքարը, այդպիսով հաղթանակ տալով Արգենտինայի հավաքականին[14]։

Ֆրանսիայի բաց առաջնությունում մարատը առաջին անգամ հասնում է մինչև կիսաեզրափակիչ, սակայն այնտեղ անհուսալիորեն պարտվում է իսպանացի Խուան Կառլոս Ֆեռերոյին՝ 3-6, 2-6, 4-6։ Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում ռուսաստանցին, լինելով № 2-ն աշխարհում, սենսացիոն պարտություն է կրում № 64 բելգիացի Օլիվիե Ռոհուսից՝ 2-6, 4-6, 6-3, 6-7(1)։ Ամռանը Տորոնտոյի «Մասթերս»-ում հասնում է մինչև կիսաեզրափակիչ։ ԱՄՆ բաց առաջնությունում Մարատը երկրորդ շրջանում երեք սեթում պարտվում է բրազիլացի Գուստավո Կուերտենին՝ 4-6, 4-6, 5-7։ Այսպիսով, Սաֆինը նույնիսկ տեսականորեն կորցնում է տարվա արդյունքներով թիվ մեկ ռակետ դառնալու բոլոր հնարավորությունները։ Սաֆինը չի կարողանում պաշտպանել Տաշքենդի մրցաշարի հաղթողի տիտղոսը, քառորդ եզրափակիչում պարտվելով թայվանցի Պարադորն Շրիչապհանին՝ 3-6, 6-7(5)։ Սեպտեմբերին Մարատը Ռուսաստանի հավաքականին օգնում է հաղթելու Արգենտինայի ընտրանում՝ 3-2 և դուրս գալու Դևիսի Գավաթի եզրափակիչ։ Սաֆինը հաղթում է երկու մենախաղային մրցախաղերը՝ Խուան Իգնասիո Չելի և Դավիթ Նալբանդյանի դեմ։ Հոկտեմբերին Կրեմլի Գավաթի քառորդ եզրափակիչում առաջին անգամ կարիերայում հաղթում է Ռոջեր Ֆեդերերին՝ 7-5, 6-4։ սակայն կիսաեզրափակիչում անսպասելիորեն զիջում է ֆրանսիացի Պոլ Անրի Մաթյոին՝ 6-7(3), 4-6, ով այդ տարի դառնում է մրցաշարի հաղթող։ Լիոնի մրցաշարի քառորդ եզրափակիչում, երեք սեթում, զիջում է Գուստավո Կուերտենին՝ 5-7, 6-4, 6-7(3)։ Այդպիսով, չնայած նրան, որ Մարատը հաղթել էր Կուերտենի հետ առաջին երեք հանդիպումներում, բրազիլացին պատասխանում է չորս անընդմեջ հաղթանակով և նրանց հանդիպումների ընդհանուր հաշիվը դառնում է 4-3՝ հօգուտ բրազիլացու։ Այլևս նրանք պաշտոնական հանդիպումներում չեն հանդիպում։

Նոյեմբերին Սաֆինը հաղթում է առաջին և միակ մրցաշարն այդ տարում, հաղթանակ տանելով Փարիզի «Մասթերս» մրցաշարում։ Կիսաեզրափակիչում նա հաղթում է Կառլոս Մոյաին՝ 7-5, 7-6(4), իսկ եզրափակիչում՝ աշխարհի թիվ մեկ ռակետ ավստրալիացի Լեյթոն Հյուիթին՝ 7-6(4), 6-0, 6-4։ Մարատը շատ անհաջող է խաղում Շանհայի Ամփոփիչ մրցաշարում, պարտություն կրելով ոչ միայն Կառլոս Մոյայից և Լեյթոն Հյուիթից, այլ նաև Ալբերտո Կոստայից, ով շատ վատ էր խաղում փակ մարզասրահներում։ Դուրս մնալով կիսաեզրափակիչում պայքարողների ցուցակից, Մարատն այնուամենայնիվ իր համար ապահովում է տարվա ընթացքում АТР դասակարգման աղյուսակի երրորդ հորիզոնականը։

Նոյեմբերի վերջին Սաֆինին մեկ անգամ ևս վիճակված էր վերադառնալ իր համար երջանիկ Փարիզ, որպեսզի, այս անգամ Ռուսաստանի հավաքականի կազմում, արդեն խաղա Դևիսի Գավաթի եզրափակիչում։ Հանդիպումը տեղի էր ունենում գրունտային ծածկույթի վրա և Ռուսաստանի հավաքականի հետ միասին Սաֆինին հաջողվում է առաջին անգամ տիրանալու թենիսում ամենահեղինակավոր թիմային գավաթին, հաղթանակ տանելով Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ՝ 3-2, ճիշտ է, այդ եզրափակիչի հերոս դառնում է ոչ թե Սաֆինը, այլ Միխաիլ Յուժնին, ով հաղթում է հենց հինգերորդ, որոշիչ խաղում։ Մարատ Սաֆինը, Եվգենի Կաֆելնիկովի հետ զույգով, հինգ սեթում պարտվում են զուգախաղում, սակայն հաղթում է իրեն վստահված երկու մենախաղերում՝ Կրեմլի Գավաթի իր «վիրավորող» Պոլ Անրի Մաթյոին՝ 6-4, 3-6, 6-1, 6-4 և Սեբաստիան Գրոժանին՝ 6-3, 6-2, 7-6(11)։

2003 թվականի մրցաշրջանը Մարատի համար խաթարվում է առողջության հետ խնդիրների պատճառով։ Ավստրալիայի բաց առաջնությունից առաջ, Սիդնեյի մրցաշարում, նրա ապագա հաղթող Լի Հյոն Թհեկի հետ քառորդ եզրափակիչ խաղին Ռուսաստանի լավագույն թենիսիստը չի կարողանում դուրս գալ աջ ուսի վնասվածքի պատճառով[15], իսկ մրցաշրջանի Մեծ Սաղավարտի շարքի առաջին մրցաշարի երրորդ փուլում գերմանացի Ռայներ Շուտլերի (ով այնուհետև սենսացիոն կերպով հասնում է մինչև մրցաշարի եզրափակիչ) հետ հանդիպումն անցկացնելուն նրան խանգարում է դաստակի վնասվածքը։ Փետրվարի կեսին, ընդմիջումից հետո առաջին անգամ, կորտ է դուրս գալիս Ռոտերդամում, որտեղ վիճակահանությունը Մարատին և Եվգենի Կաֆելնիկովին հանդիպեցնում է արդեն մրցաշարի երկրորդ շրջանում և 1999 թվականից ի վեր առաջին անգամ հաղթանակ է տանում Կաֆելնիկովը՝ 6-4, 6-7(5), 4-6։ Արգենտինայի հավաքականի հետ Դևիսի Գավաթի քառորդ եզրափակիչում, արդեն Արգենտինայում մարզումների ժամանակ, Սաֆինը սայթաքում է և լրջորեն վնասում աջ ոտնաթաթը, այդ պատճառով գտնվում էր պահեստայինների ցուցակում։ Առանց Սաֆինի հավաքականը արտագնա խաղում պարտվում է արգենտինացիներին՝ 0-5[16]։

Ապրիլին Սաֆինը խաղում էր Բարսելոնայի մրցաշարի եզրափակիչում, ճանապարհին հաղթելով Գաուդիոյին և Ֆեռերոյին, սակայն ավարտին չի հասցնում այն (Կառլոս Մոյայի դեմ՝ 7-5, 2-6, 2-6, 0-3, հրաժարում)։

Այդ հարաբերական հաջողությունից հետո ռուսաստանցին մասնակցություն է ունենում Վալենսիայի մրցաշարին, սակայն առաջին իսկ փուլում երեք սեթում զիջում է արգենտինացի Ֆրանկո Սկիլարիին՝ 4-6, 7-5, 2-6։ Միայն պարտությունով գործը չի ավարտվում, Սաֆինը խորացնում է Ավստրալիայի բաց առաջնությունում ստացած ձեռքի դաստակի վնասվածքը, այդ պատճառով ստիպված է լինում բաց թողնել ոչ միայն Ֆրանսիայի առաջնությունը, այլ նաև Ուիմբլդոնի մրցաշարը։

Նա կորտ վերադառնում է հուլիսի վերջին, Լոս Անջելեսի մրցաշարում, սակայն դա վերադարձ անվանել չի կարելի։ Հնդկաստանից քիչ հայտնի թենիսիստ Պրակաշ Արմիտրաժի հետ հանդիպման ժամանակ, 3-5 պաշվով զիջելիս, Մարատը հրաժարվում է պայքարից, հասկանալով որ շտապել է վերադառնալու հարցում։ Այդպիսով, ռուսաստանցին բաց է թողնում նաև ԱՄՆ բաց առաջնությունը, շարք վերադառնալով միայն հոկտեմբերի վերջին, հարազատ Մոսկվայի Կրեմլի Գավաթում, որտեղ առաջին իսկ փուլում զիջում է Ուեյն Բլեկին՝ 4-6, 7-6(5), 4-6։ Մոսկվայից հետո պարտվում է մրցաշարերի ևս երեք մրցախաղում անընդմեջ և հաշվի առնելով Բարսելոնայում Մոյայից ապրիլին կրած պարտությունը, Մարատը ATP մրցաշարերում արդյունքում պարտվում է յոթ խաղում անընդմեջ։ Մարատը չի մեկնում պաշտպանելու իր տիտղոսը Փարիզում, դասակարգման աղյուսակում ընկնելով մինչը հարյուրյակի վերջը։

2004-2005 թվականներ. Հաջողություն Ավստրալիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնվելով АТР դասակարգման աղյուսակի իր համար անսովոր 86-րդ հորիզոնականում, Մարատը չի հայտնվում Ավստրալիայի բաց առաջնության «դասակարգվածների» մեջ։ Հասնելով քառորդ եզրավակիչ, Մարատը, ում 24-տարին լրանում էր հենց խաղի օրը, դրամատիկ հինգ սեթանոց պայքարում հաղթում է աշխարհի թիվ մեկ ռակետ ամերիկացի Էնդի Ռոդիկին՝ 2-6, 6-3, 7-5, 6-7(0), 6-4։ Կիմսաեզրափակիչում ռուսաստանցու մրցակիցը 33-ամյա Անդրե Աղասին՝ ավստրալիական առաջնության քառակի հաղթողը, ով այդ մրցաշարում արդեն հաղթել էր 26 խաղ անընդմեջ, ընդ որում վերջին 13-ում զիջել էր ընդամենը մեկ սեթ։ Ռուսաստանցին հաղթում է համարյա չորսժամանոց մրցախաղում և ընդհատում է Աղասիի հաղթական շարքը։ Եզրափակիչում Մարատի մրցակիցը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն էր։ Եզրափակիչում հավասար պայքար ծավալվում է միայն առաջին սեթում, սակայն, պարտվելով թայ-բրեյքում, Սաֆինը փաստացիորեն խաղարկում է մրցախաղը՝ 6-7(3), 4-6, 2-6։ Չնայած պարտությանը, այդ մրցաշարը Մարատը կարող մտցնել հաջողվածների մեջ՝ դասակարգման աղյուսակում նա 86-րդ հորիզոնականից բարձրանում է մինչև 35-րդ հորիզոնականը։

Ավստրալիայում հաջող մրցելույթներից հետո, Մարատը փետրվարի սկզբին Ռուսաստանի հավաքականի կազմում Մինսկում ելույթ է ունենում Դևիսի Գավաթի առաջին շրջանում։ Հոգնած Մարատկ, ով դեռևս չէր հարմարվել Մինսկի արագ կորտին և ժամային գոտու փոփոխությանը, առաջին օրը զիջում է Մաքսիմ Միրնում՝ 6-7(3), 6-7(5), 6-1, 6-4, 9-11։ Խաղի ընդհանուր հաշիվը 3-2, հօգուտ բելառուսների։ Դրանից հետո հարդում Մարատը անհաջող է հանդես գալիս։ Ճիշտ է, բախտը չի բերում նաև վիճակահանությունում։ Նախկինի պես լինելով «չդասակարգված», Մարատը Դուբայում արդեն առաջին իսկ շրջանում հանդիպում է Ֆեդերերի հետ և կրկին պարտվում է՝ 6-7(2), 6-7(4), իսկ Ինդիան Ուելսի «Մասթերս» շարքի մրցաշարում երկրորդ շրջանում ևս մեկ անգամ չի կարողանում հաղթել Էնդի Ռոդիկին՝ 6-7(6), 2-6։ Գարնանը, անցնելով գրունտի, Մարատը հասնում է մինչև Էշտորիլի մրցաշարի եզրափակիչ, սակայն կարիերայում առաջին անգամ զիջում է արգենտինացի Խուան Իգնասիո Չելին՝ 7-6(2), 3-6, 3-6, իսկ մեկ շաբաթ անց հասնում է Մոնտե Կառլոյի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ զիջում է մեկ այլ արգենտինացի Գիլյերմո Կորիին՝ 4-6, 6-1, 3-6։

Ապրիլի կեսին Մարատը փոխում է մարզչին։ Սաֆինի նոր մարզիչ է դառնում շվեդ Պետեր Լունդգրենը, ով մինչև 2003 թվականի դեկտեմբերը, երեք տարվա ընթացքում, աշխատում էր աշխարհի առաջին ռակետ շվեյցարիացի Ռոջեր Ֆեդերերի հետ։ Ֆրանսիայի բաց առաջնությունից առաջ Մարատը բողոքում էր վատ մարզավիճակից, ակնարկում, որ կարող է նույնիսկ հրաժարվել մրցաշարից, սակայն, արդյունքում, մասնակցություն է ունենում մրցաշարին։ Roland Garros-ում հասնում է մինչև չորրորդ շրջան, որտեղ պարտվում է արգենտինացի Դավիթ Նալբանդյանին՝ 5-7, 4-6, 7-6(5), 3-6։ Խոտածածկի մրցաշրջանը Մարատը ընդհանրապես տապալում է, պարտվելով առաջին շրջանում Հալլում և Ուիմբլդոնի մրցաշարում, այն ժամանակ դեռևս անհայտ հայրենակից Դմիտրի Թուրսունովին՝ 6-4, 5-7, 3-6, 6-7(1)։ Զիջելով Թուրսունովին, Մարատը բորբոքված հայտարարում է, որ ատում է խոտածածկը և դեռևս կմտածի, կժամանի արդյոք Լոնդոն կրկին։ Ճիշտ է, հետագայում Մարատը ներողություն է խնդրում այդ արտահայտության համար[17]։

Օգոստոսին Ցինցինատիի «Մասթերս»-ում Սաֆինը հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, սակայն պարտվում է Լեյթոն Հյուիթին։ Սաֆինը դուրս մնում նաև իր համար երկրորդ Օլիմպիադայի երկրորդ շրջանում, զիջելով իսպանացի Ֆելիսիանո Լոպեսին՝ 6-7(4), 3-6։ Այնուհետև Սաֆինը, իր կարիերայում առաջին անգամ, պարտվում է ԱՄՆ բաց առաջնության առաջին շրջանում, պարտություն կրելով 30-ամյա շվեդ Թոմաս Էնկվիստից՝ 6-7(5), 4-6, 6-3, 3-6։ Աշնանը գործերը հարթվում են։ Սկզբում Մարատը երկու տարվա թնթացքում առաջին անգամ արժանանում է ATP տիտղոսին՝ հաղթելով Պեկինում։ Այնուհետև օգնում է Ռուսաստանի հավաքականին հաղթելու 2005 թվականին Համաշխարհային խմբում խաղալու համար Թաիլանդի դեմ Ընտրական խաղում՝ 5-0։ Մեկ շաբաթ անց Մարատը խաղում էր Բանգկոկի մրցաշարում, որտեղ կիսաեզրափակիչում, հավասար պայքարում, զիջում է Էնդի Ռոդիկին՝ 6-7(1), 7-6(0), 6-7(2)։ Հոկտեմբերի վերջին, կատարյալ մարզավիճակ ձեռք բերած Մարատը, կատարում է համարյա անհնարինը՝ երկու անգամ անընդմեջ եվրոպական փակ մարզասրահներում հաղթում է աշնանային «Մասթերս»-ում՝ Մադրիդում և Փարիզում, ընդ որում Փարիզում հաղթում է արդեն երրորդ անգամ, այդպիսով կրկնելով Բորիս Բեկկերի ռեկորդը։ Ճիշտ է, այդ մրցաշարերում չէր մասնակցում Ֆեդերերը։ Ֆեդերերի հետ Մարատը խաղում է տարվա Ամփոփիչ մրցաշարում։ Պարտվելով Ռոդիկին, սակայն հաղթելով Գիլյերմո Կորիին և Թիմ Հենմենին, Մարատկ դուրս գալիս մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ և հանդիպում է Ֆեդերերի հետ։ Մարատը կիսաեզրափակիչում զիջում է Ֆեդերերին՝ 3-6, 6-7(18), ընդ որում թայ-բրեյքի ընթացքում, որը տևում է 25 րոպե, ռուսաստանցին կարողանում է ետ բերել 7 մաթչ-փոինթ։ Արդյունքում, այդ թայ-բրեյքը դառնում է թենիսի պատմության մեջ տղամարդկանց մենախաղերում ռեկորդային տևողությամբ մրցախաղի կրկնությունը։ Նախկինում 20-18 հաշիվը գրանցվել էր 1973 թվականին Ուիմբլդոնում, Բյորն Բորգի և Պրեմժիտ Լալայի խաղում, ինչպես նաև 1993 թվականին US Open-ում, Գորան Իվանիշևիչի և Դանիել Նեստորի խաղում։ Մրցաշրջանն ավարտում է ATP դասակարգման աղյուսակի 4-րդ հորիզոնականում։

Նոր մրցաշրջանը Մարատը սկսում է Հոպմանի Գավաթում մրցելույթներով, որտեղ Ռուսաստանի հավակականը դուրս չի գալիս խմբից, իսկ անձամբ Մարատը անհամոզիչ էր երևում, պարտվելով իր բոլոր խաղերը գերմանացի Թոմի Հաասին, արգենտինացի Գիլյերմո Կորիին և իտալացի Դավիդ Սանգինետիին։ Սակայն Ավստրալիայի բաց առաջնությունում Մարատը ցույց է տալիս, որ գտնվում է լավ մարզավիճակում։ 2005 թվականի Ավստրալիական առաջնությունում, ի տարբերություն մեկ տարվա վաղեմությանբ նմանատիպ մրցաշարից, Սաֆինը ժամանում է չորրորդ ռակետի կարվագիճակում, այնպես ևր ուժեէ մրցակիցներ մեկնարկում չի ունենում։ Առաջին շրջանում նրան մրցակից է հասնում 17-ամյա սերբ Նովակ Ջոկովիչը, «Մեծ Սաղավարտ»-ի մրցաշարերի նորեկը, ով այն ժամանակ կարողանում է Մարատից վերցնել ընդամենը երեք գեյմ՝ 6-0, 6-2, 6-1։ Այնուհետև պարտության են մատնվում Բոգդան Ուլիգրախը, Մարիո Անչիչը, Օլիվիե Ռոհուսը և քառորդ եզրափակիչում սլովակ Դոմինիկ Հրբաթին։ Կիսաեզրափակիչում Մարատը հաղթում է Ռոջեր Ֆեդերերին՝ անհավանական դժվարին հինգ սեթանոց մրցախաղում։ Ֆեդերերը չորրորդ սեթի թայ-բրեյքի իր մատուցման ժամանակ ուներ մաթչ-բոլ, սակայն Սաֆինը չի երկնչում, ցանցի մոտ դուրս եկած համաշխարհային առաջատարին շրջանցելով բարձր ուղղաձիգ հարվածով։ Ավելի ուշ Սաֆինը այդ խաղը անվանում է «թենիսային ուղեղների» մարտ։ Սաֆինի հաղթանակը վերջ է դնում առաջին տասնյակի թենիսիտների հանդեպ Ֆեդերերի հաղթական շարքին, բաղկացած 26 խաղից։ Եզրափակիչում Սաֆինին դիմակայում էր մրցաշարի տանտեր Լեյթոն Հյուիթը։ Շնորհիվ հաջող խաղի և բրեյք-փոինթների իրացման (4-ը 11-ից), Մարատը հաղթում է 1-6, 6-3, 6-4, 6-4 հաշվով և արժանանում վերջին հինգ տարիների ընթացքում երկրորդ «Մեծ Սաղավարտ»-ի տիտղոսին։ Այդ պահին ոչ մեկը, ոչ մի դեպքում, չէր կարող հավատալ, որ ռուսաստանցու համար այդ տիտղոսը կարող է դառնալ նրա կարիերայում վերջին մենախաղային տիտղոսը։ 2005 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթանակից հետո Սաֆինը հայտարարում է, որ հաջող մրցելույթների համար նա պարտական է ներկա գտնվող իր նոր մարզիչ Պետեր Լունդգրենին. «Ես չէի հավատում ինքս ինձ, մինչ սկսեցի աշխատել Պետերի հետ»։

Բոլոր ենթադրությունները. որ Սաֆինը վերջապես կսկսի խաղալ կայուն, չի հաստատվում։ Նա պարտվում է յոթ մրցաշարեի նախնական շրջաններում, որոնք անց կացվեցին փետրվարից մինչ հունիս։ Այն, որ Մարատը փետրվարից խաղում է ծունկի ծանրագույն վնասվածքով, հայտնի է դառնում միայն հետագայում։ 2005 թվականի հունիսին, Ֆրանսիայի բաց առաջնությունում անհաջողությունից հետո, որտեղ չորրորդ շրջանում Մարատը ցավալի պարտություն է կրում իսպանացի Տոմի Ռոբրեդոից՝ 5-7, 6-1, 1-6, 6-4, 6-8, թենիսիտը ելույթ է ունենում Հալլի խոտածածկի վրա, որտեղ հասնում է մինչև եզրափակիչ, որտեղ պարտվում է Ֆեդերերին՝ 4-6, 7-6(6), 4-6։ Բացի այդ, Սաֆինը կարիերայի ընթացքում երկրորդ անգամ խաղում է մեկ օրվա ընթացքում խաղում է երկու եզրափակիչ՝ մենախաղում և զուգախաղում (զուգախաղի եզրավակիչում Մարատը շվեդ Յոահիմ Յուհանսոնի հետ միասին պարտվում են նույն Ֆեդերերին, ով խաղում է իր հայրենակից Իվո Ալեգրոյի հետ զույգով՝ 5-7, 7-6(6), 3-6), առաջին անգամ դա տեղի էր ունեցել 2001 թվականին Սանկտ Պետերբուրգում։ Ուիմբլդոնի մրցաշարում դուրս է գալիս երրորդ շրջան, որտեղ պարտվում է իսպանացի Ֆելիսիանո Լոպեսին՝ 4-6, 6-7(4), 3-6։ Օգոստոսին մասնակցություն է ունենում Ցինցինատիի մրցաշարին, սակայն քառորդ եզրափակիչում ամերիկացի Ռոբի Ջինեպիից պարտություն կրելուց հետո՝ 2-6, 3-6, Մարատը ստիպված է լինում ժամանակից շուտ ավարտել մրցաշրջանը ծունկի վնասվածքի պատճառով։

2006-2007 թվականներ. Էլիտա վերադառնալու փորձ և երկրորդ Դևիսի Գավաթը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաֆինը 2006 թվականի գարնանը Մայամիի մրցաշարի ժամանակ

Ծունկի լուրջ վնասվածքը խոչընդոտում է ATP դասակարգման աղյուսակում Մարատի առաջխաղացմանը։ Իսկ քանի որ Մարատը բաց է թողնում ոչ միայն 2005 թվականի ԱՄՆ բաց առաջնությունը, այլ նաև «Մասթերս» շարքի մրցաշարերը Մադրիդում և Փարիզում, ինչպես նաև 2006 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունը, որի գործող չեմպիոնն էր նա համարվում, ապա Ավստրալիայի առաջնությունից հետո դասակարգման աղյուսակում նա իջնում է 50-րդ հորիզոնական։ Նա կորտ է վերադառնում փետրվարին, Դուբայում, որտեղ դուրս է գալիս միայն երկրորդ շրջան։ Ռուսաստանցին գարնանը մասնակցում է Վալենսիայի գրունտային մրցաշարին, որտեղ մրցաշրջանում առաջին անգամ դուրս է գալիս կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվում է իսպանացի Նիկոլաս Ալմագրոին՝ 2-6, 6-2, 4-6։ Մարատի խաղում բացակայում էր կայունությունը և նա հաճախ պարտվում էր մրցաշարերի առաջին իսկ շրջաններում, այդ թվում նաև Ֆրանսիայի բաց առաջնությունում, պարտվելով չիլացի Ֆերնանդո Գոնսալեսին՝ 3-6, 6-1, 3-6, 1-6։ Նրան նաև Սաֆինը զիջում է Ուիմբլդոնի մրցաշարում, երկրորդ շրջանի մրցախաղում։

Օգոստոսին Վաշինգտոնում Սաֆինը մրցաշրջանում երկրորդ անգամ դուրս է գալիս ATP մրցաշարերի կիսաեզրափակիչ, այդ թվում հաղթանակ տանելով նաև Թոփ-10-յակի թենիսիտ ամերիկացի Ջեյմս Բլեյքի նկատմամբ, սակայն կիսաեզրափակիչում պարտվում է ֆրանսիացի Առնո Կլեմանին՝ -7(5), 6-7(4), ով և հաղթում է մրցաշարում։ Մարատը չի կարողանում պահպանել դասակարգային միավորները, որոնք նրան նախորդ տարի շնորհվել էին Ցինցինատիի մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար և հայտնվում է Թոփ-100-յակից դուրս, առաջին անգամ 1998 թվականից ի վեր։ Իջնելով մինչև դասակարգման աղյուսակի 104-րդ հորիզոնականը, նա բաժանվում է իր մարզիչ Պետեր Լունդգրենից։ ԱՄՆ բաց առաջնությունում Մարատը լավ մեկնարկ է վերցնում, երկրորդ շրջանում հինգ սեթում հաղթելով չորրորդ դասակարգված Դավիթ Նալբանդյանին՝ 6-3, 7-5, 2-6, 3-6, 7-6(6)։ Գտնվելով համաշխարհային դասակարգման 104-րդ հորիզոնականում, Մարատը ութ տարվա ընթացքում առաջին անգամ հաղթանակ է տանում մրցակցի նկատմամբ, ով դասակարգման աղյուսակում իրենից բարձր է գտնվում ուղիղ 100 հորիզոնականով։ Ինչևիցե, այդ վերելքը նույնպես երկար չի տևում։ Չորրորդ շրջանում Սաֆինը պարտվում է գերմանացի Թոմի Հաասին, նույնպես հինգ սեթում՝ 6-4, 3-6, 6-2, 2-6, 6-7(5)։

Սեպտեմբերին, Դևիսի Գավաթի շրջանակներում, Ռուսաստանի հավաքականը 3-2 հաշվով հաղթանակ է տանում ԱՄՆ հավաքականի նկատմամբ և իր համար ամրագրում է տեղը եզրափակիչում։ Այդ ամենը տեղի է ունենում մեծ մասամբ շնորհիվ Մարատի, ով առաջին օրն անսպասելոիրեն հեշտ հաղթանակ է տանում Էնդի Ռոդիկի նկատմամբ՝ 6-4, 6-3, 7-6(5)։ Թաիլանդի մրցաշարի կիսաեզրափակիչում ռուսաստանցուն կանգնեցնել կարողանում է Ջեյմս Բլեյքը՝ 6-3, 4-6, 6-7(3), ով հաջորդ օրն արժանանում է մրցաշարի հաղթողի տիտղոսին։ Հոկտեմբերին Սաֆինը խաղում է Կրեմլի Գավաթի եզրափակիչում, որտեէ զիջում է Ռուսաստանի թիվ մեկ ռակետ Նիկոլայ Դավիդենկոյին՝ 4-6, 7-5, 4-6։ Մադրիդի և Փարիզի «Մասթերս»-ներում նա հասնում է քառորդ եզրափակիչ։ Մրցաշրջանն ավարտում է ATP դասակարգման աղյուսակի 26-րդ հորիզոնականում։

2006 թվականի դեկտեմբերին կայանում է Դևիսի Գավաթի եզրափակիչը, որում հանդիպում էին Ռուսաստանի և Արգենտինայի ազգային հավաքականները։ Առաջին օրը պարտվելով Դավիթ Նալբանդյանին՝ 4-6, 4-6, 4-6, Մարատը և Դմիտրի Թուրսունովը զուգախաղում հեշհությամբ հաղթում են Նալբանդյան-Ագուստին Կալիերի զույգին՝ 6-2, 6-3, 6-4։ Դեկտեմբերի 3-ին Սաֆինը որոշիչ խաղում 6-3, 3-6, 6-3, 7-6(5) հաշվով առավելության է հասնում Խոսե Ակասուկոյի նկատմամբ և Ռուսաստանի հավաքականին երկրորդ անգամ բերում է Դևիսի Գավաթի խաղարկության չեմպիոնի տիտղոսը (եզրափակիչի ընդհանուր հաշիվն է 3-2)։ Չնայած հարաբերական անհավող տարվան, Դևիսի Գավաթում հաղթանակը 2006 թվականին Սաֆինի համար հանդիսանում է հաջող վերադարձ։ Բացի այդ, 2006 թվականին Սաֆինի հաշվին գրացվում է 7 հաղթանակ (յոթ պարտության պարագայում) դասակարգման աղյուսակի առաջին տասնյակի թենիսիստների նկատմամբ։ Սաֆինը հաղթանակներ էր տարել Բաղդատիսի, Նալբանդյանի, Ռոդիկի, Բլեյքի, Գաուդիոյի և Դավադենկոյի (երկու անգամ) նկատմամբ։ Դասակարգային առաջին տասնյակի նկատմամբ 2006 թվականին ավելի շատ հաղթանակներ ունեին միայն Ֆեդերերը (19), Նադալը (10) և Բլեյքը (8)։ Սաֆինը մրցաշրջանն ավարտում է դասակարգման աղյուսակի 26-րդ հորիզոնականում։

Մարատ Սաֆինը նախապատրաստվում է 2007 թվականի ԱՄՆ բաց առաջնությանը

Քանի որ 2006 թվականին թենիսիստը վնասվածքի պատճառով ստիպված էր բաց թողնել Australian Open մրցաշարը, ապա 2007 թվականին այդ մրցաշարը առաջին առաջնությունն է հանդիսանում Սաֆինի համար այն բանից հետո, էր նա 2005 թվականին արժանանում է մրցաշարի հաղթողի տիղոսին։ Մարատը հասնում է մինչև երրորդ շրջան, որտեղ հանդիպում է ամերիկացի Էնդի Ռոդիկի հետ և պարտվում լարված պայքարում, որը տևում է երեք ժամ՝ 6-7(2), 6-2, 4-6, 6-7(2)։ Մրցաշրջան-2007-ը Մարատը շարունակում է հաջող՝ Սան Խոսեի մրցաշարի քառորդ եզրափակիչով և Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչով, որտեղ նա զիջում է թափ հավաքած Լեյթոն Հյուիթին։ Փետրվարին Մարատ Սաֆինը Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցություն է ունենում Դևիսի Գավաթի խաղարկությանը, ով հաղթանակ է տանում Չիլիի հավաքականի հետ մրցախաղում՝ մրցակցի դաշտում, 3-2։ Մարատը երեք սեթում հաղթանակ է տանում Նիկոլաս Մասի հետ մենախաղում, սակայն երեք սեթում պարտվում է զուգախաղում և Ֆերնանդո Գոնսալեսի հետ մենախաղում։ Սակայն, այնուհետև Մարատի մոտ սկսվում է «սև շրջան»։ Ձախողվելով Ինդիան Ուելսի և Կի Բիսկեյնի սուպերմրցաշարերում (երկու մրցաշարերում էլ պարտվում է առաջին իսկ հանդիպումներում), նա երկու շաբաթ հանդես չի գալիս վնասվածքի պատճառով։ Սակայն ապրիլին, Դևիսի Գանվաթում, Մարատը ցուցադրում է ուղղակի ֆանտաստիկ թենիս, հավաքականի կազմում հաղթանակ է տանում Ֆրանսիայի ընտրանու դեմ քառորդ եզրափակիչի որոշիչ խաղում, երեք սեթում ջախջախելով Պոլ Անրի Մաթյոին՝ 7-6(3), 6-3, 6-2։ Գրունտային մրցաշրջանը Մարատը անկեղծորեն ձախողում է։ Սաֆինը անհաջող փորձում է մարտանցել Roland Garros-ի նախապատրաստությունը, այդպես էլ վարնանը չհավաքելով լավ ֆիզիկական մարզավիճակ և այդ պատճառով, մասնակցություն ունենալով չորս գրունտային մրցաշարերի հինգ շաբաթվա ընթացքում, Սաֆինը յոթ խաղերից հաղթում է ընդամենը երեքում, այդպես էլ չհաղթահարելով երրորդ շրջանի արգելքը։ Ֆրանսիայի բաց առաջնությունում ևս Մարատը սայթաքում է արդեն երկրորդ շրջանում, ռուսաստանցին պարտվում է սերբ Յանկո Տիպսարևիչին երեք սեթում՝ 4-6, 4-6, 5-7, որից հետո երկար ժամանակ չէր կարողանում ձեռք բերել ինքնավստահություն։ Ամռանը, Ուիմբլդոնի մրցաշարից հետո, որտեղ Մարատը երրորդ շրջանում երեք սեթում պարտություն է կրում Ֆեդերերից՝ 1-6, 4-6, 6-7(4), նա սկսում է համագործակցել նոր մարզիչ, արգենտինացի Էռնան Գումի հետ, սակայն այդ տարում արդյունքներ այդպես էլ չեն լինում։ Օգոստոսին դուրս է գալիս Լոս Անջելեսի և Վաշինգտոնի մրցաշարերի քառորդ եզրափակիչ, այնուհետև Մարատը պարտվում է ԱՄՆ բաց առաջնության երկրորդ շրջանում, քիչ հայտնի շվեյցարիացի Ստանիսլաս Վավրինկային՝ 3-6, 3-6, 3-6։ Այդ պարտությունից հետո մարատը որոշում է դադար վերցնել և որպես հանգիստ արշավի է ուղևորվում Հիմալայներ։ Վերադառնալով լեռներից, մասնակցություն է ունենում Կրեմլի Գավաթում, որտեղ մենախաղում իգոր Անդրեևից պարտություն է կրում երկրորդ շրջանում՝ 4-6, 4-6, դրա փոխարեն Դմիտրի Թուրսունիվի հետ զուգախաղերում տիրում է տիտղոսին։ Դա զուգախաղերում Մարատի երկրորդ և վերջին տիտղոսն էր։ Մադրիդի մրցաշարի առաջին շրջանում պարտվելով Իվո Կարլովիչին՝ 3-6, 4-6, Մարատը որոշում է ժամանակից շուտ ավարտել մրցաշրջանը՝ հոգնածության և վատ ֆիզիկական մարզավիճակի պատճառով։ Մասնակցություն չի ունենում Դևիսի Գավաթի կիսաեզրափակիչ և եզրափակիչ մրցախաղերին, որտեղ Ռուսաստանի հավաքականը հյուրընկալվելիս պարտվում է ԱՄՆ հավաքականին։ 1998 թվականից ի վեր առաջին անգամ Սաֆինը մասնակցություն չի ունենում ATP մրցաշարերի և ոչ մի եզրափակիչում։

2008-2009 թվականներ. Կարիերայի ավարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Ավստրալիայի բաց առաջնությունում Մարատը երկրորդ շրջանում հինգ սեթում պարտվում է Մարկոս Բաղդատիսին՝ 4-6, 4-6, 6-2, 6-3, 2-6։ Դևիսի Գավաթում Մարատը քառամկանի վնասվածքի և գրիպի պատճառով մասնակցություն չի ունենում, ինչն էլ խորտակում է ձմռան ընթացքում նրա ձեռք բերած լավ մարզավիճակը։ Այնուհետև Դևիսի Գավաթում Մարատը հաղթում է չեխ Տոմաշ Բերդիխին, ընդ որում առաջին անգամ կարիերայում նա հաղթում է հինգ սեթից բացկացած հանդիպման ժամանակ, ըստ պարտիաների պարտվելով 0-2՝ 6-7(5), 4-6, 6-3, 6-2, 6-4։ Ռուսաստանը հաղթում է Չեխիային 3-2 հաշվով և դուրս է գալիս կիսաեզրափակիչ։ Մինչ ապրիլի վերջը պարտվում է բոլոր մրցաշարերում, առաջին իսկ շրջանում։ Մյունխենի մրցաշարում, առաջին անգամ մրցաշրջանի ընթացքում, նա դուրս է գալիս քառորդ եզրափակիչ։ Առաջին անգամ 10 տարվա թնթացքում Մարատը Համբուրգի մրցաշարում խաղում է դասակարգման մրցաշարում։ Մրցաշարը Մարատն անցնում է և արդյունքում հասնում մինչև երրորդ շրջան, որտեղ պարտում է Կառլոս Մոյային։ Ֆրանսիայի բաց առաջնությունում պարտություն է կրում երկրորդ շրջանում, Նիկոլայ Դավիդենկոյին, երեք սեթում՝ 6-7(4), 2-6, 2-6, իսկ խոտածածկի վրա Լոնդոնում պարտվում է նույնպես երկրորդ շրջանում, այդպիսով չմասնակցելով Օլիմպիադային ցածր վարկանիշի պատճառով։

Սաֆինը Տորոնտոյի «Մասթերս» մրցաշարում, 2008 թվական

Ուիմբլդոնի մրցաշարում, ցուցադրելով հիանալի հաղթանակների շարք Ֆաբիո Ֆոնինիի, Նովակ Ջոկովիչի, Անդրեաս Սեպիի, Ստանիսլավ Վավրինկայի և այդ ժամանակ հիանալի մարզավիճակում գտնվող Ֆելիանո Լոպեսի նկատմամբ, կիսաեզրափակիչում երեք սեթում պարտվում է Ֆեդերերին՝ 3-6, 6-7(3), 4-6։ Մարատը դառնում է առաջին ռուսաստանցին, ով անցնում է ամենալեգենդար թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչ (1973 թվականին Ալեքսանդր Մետրևելիին հաջողվում է հասնել նույնիսկ եզրափակիչ)[18]։ Այդպիսով, Սաֆինը մտնում է թենիսիստների ակումբ, ովքեր կարողացել են հասնել կիսաեզրափակիչ Մեծ Սաղավարտի բոլոր չորս մրցաշարեում։ Օգոստոսին դուրս է գալիս Լոս Անջելեսի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ ԱՄՆ բաց առաջնության երկրորդ շրջանում պարտվում է Տոմի Ռոբրեդոյին՝ 6-4, 6-7(4), 4-6, 0-6։

Հոկտեմբերին Մարատը դուրս է գալիս Մոսկվայի Կրեմլի Գավաթի եզրափակիչ, որտեղ քառորդ եզրափակիչում հաղթում է իր հայրենակից Նիկոլայ Դավիդենկոյին՝ 7-6(5), 4-6, 6-4։ Սակայն որոշիչ խաղում Մարատը անսպասելիորեն զիջում է Իգոր Կունիցինին՝ 6-7(6), 7-6(4), 3-6։ Այնուհետև Մարատը պարտություն է կրում Փարիզի «Մասթերս»-ում, առաջին իսկ շրջանում, արգենտինացի Խուան Մոնակոյին՝ 0-6, 6-7(4)։ Պրատությունից հետո Մարատը հայտարարում է, որ արդեն մտածում է կարիերայի ավարտի մասին, և, հնարավոր է, 2009 թվականին կորտ արդեն դուրս չի գա։ «Այս մրցաշրջանըկարող է դառնալ վերջինը» — հայտարարում է Սաֆինը Մոնակոյից կրած պարտությունից հետո։ Չնայած 9 անգամ նա պարտվում է առաջին շրջանում, այնուամենայնիվ մրցաշրջանում նա ունի հաղթանակների և պարտությունների չեզոք բալանս՝ 24-24, մեծ մասամբ շնորհիվ Ուիմբլդոնի կիսաեզրափակիչի և Կրեմլի Գավաթի եզրափակիչի։ Մրցաշրջանն ավարտում է ATP դասակարգման աղյուսակի 31-րդ հորիզոնականում։

Սաֆինը որոշում է, որ Կրեմլի Գավաթի եզրափակիչը և սիրելի «Բերսի»-ում պարտությունը Մոնակոյից 0-6 հաշվով, ոչ շատ հաճելի հրաժեշտ է։ Հունվարին մասնակցություն է ունենում Հոպմանի Գավաթին, որտեղ առաջին և վերջին անգամ կարիերայի ընթացքում խառը զուգախաղում խաղում է իր քույր Դինարայի հետ։ Եզրափակիչում Սաֆինները զիջում են Սլովակիայի հավաքականին։ Ավստրալիայի բաց առաջնությունում Մարատը հեշտությամբ, երեք սեթում, առավելության է հասնում իսպանացի ոչ ուժեղ թենիսիստներ Իվան Նավարոյի և Գիլյերմո Գարսիա-Լոպեսի նկատմամբ, սակայն երրորդ շրջանում, որտեղ հանդիպում է Ռոջեր Ֆեդերերի հետ, Մարատն արդեն ինքն է երեք սեթում զիջում առանց տարբերակների, երրորդ սեթի թայ-բրեյքի ժամանակ վիճելով մրցավարի հետ՝ 3-6, 2-6, 6-7(5)։

Փետրվարին Դուբայում Մարատը իսպանացի Դավիդ Ֆերերի հետ զուգախաղում դուրս է գալիս կիսաեզրափակիչ։ Մարտի սկզբին, Դևիսի Գավաթում, առաջին շրջանում Մարատը օգնում է Ռուսաստանի հավաքականին առավելության հասնել Ռումինիայի հավաքականի նկատմամբ արտագնա խաղում, փակ մարզասրահում, որտեղ Դմիտրի Թուրսունովի հետ միասին հինգ սեթում պարտվում են զուգախաղը, սակայն մենախաղումերեք սեթում հաղթում է Վիկտոր Կրիվոյին և Ռուսաստանի հավաքականը հաղթում է 4-1 հաշվով։ Խաղից հետո մամլո-ասուլիսում Մարատը ասում է. «Դեռ կտեսնենք, հեռանալ թե ոչ»[19]։ Չնայած անվստահ ելույթներին գարնանային մրցաշարերին, ապրիլի 21-ին Մարատ Սաֆինը, առաջին անգամ 2006 թվականի հունվարից ի վեր, մտնում է համաշխարհային դասակարգման առաջին քսանյակի մեջ և երեք շաբաթ գտնվում էր 20-րդ հորիզոնականում։ Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանում Սաֆինը զիջում է ֆրանսիացի Ժոսելեն Ուանին՝ 6-7(2), 6-7(4), 6-4, 6-3, 8-10։ Մրցաշարի ընթացքում Մարատը հայտարարում է, որ որոշում է ընդունել և հաստատ հեռանում է թենիսից։

Ուիմբլդոնի մրցաշարում ռուսաստանցին առաջին շրջանում պարտվում է անհայտ ամերիկացի Ջես Լևայնին՝ 2-6, 6-3, 6-7(4), 4-6, բավականին զգալի իջնելով վարկանիշով։ Հուլիսին Լոս Անջելեսում Մարատն առաջին անգամ մրցաշրջանում հասնում է մինչև ATP մրցաշարերի քառորդ եզրափակիչ։ ԱՄՆ բաց առաջնությունում Մարատը զիջում է առաջին իսկ շրջանում, ավստրալիացի Յուրգեն Մելցերին՝ 6-1, 4-6, 3-6, 4-6, այդպիսով ավարտելով իր մրցելույթները Մեծ Սաղավարտի մրցաշարերում։ Պեկինի մրցաշարում Մարատը հասնում է քառորդ եզրափակիչ, որտեղ առանց պայքարի զիջում է Ռաֆայել Նադալին՝ 3-6, 1-6։ Լավ մրցելույթներ է ունենում Ռուսաստանում իր վերջին մրցաշարում՝ Սանկտ Պետերբուրգում, հասնելով մինչև կիսաեզրավակիչ, որտեղ երեք սեթում Մարատը զիջում է մրցաշարի ապագա հաղթող ուկրաինացի Սերգեյ Ստախովսկուն՝ 4-6, 6-4, 4-6, զիջելով թաքնված մաթչ-բոլը որոշիչ սեթի 4-4 հաշվի ժամանակ։ Խաղից հետո մամլո-ասուլիսում Մարատը խոստովանում է, որ նա արդեն չունի ոչ նախկին արագությունը, ոչ դրդապատճառ, որպեսզի երկար և համառ խաղերում հաղթի երիտասարդ մրցակիցներին, այդ պատճառով էլ հեռանում է թենիսից[20]։

Պրոֆեսիոնալ կարիերան ավարտում է Փարիզի «Մասթերս» մրցաշարում, որտեղ նա հաղթել էր երեք մենախաղային տիտղոս և 2002 թվականին Ռուսաստանի հավաքականի կազմում Դևիսի Գավաթը։ Մարատի հետ հրաժեշտը կարող էր ձևակերպել ֆրանսիացի Տիերի Ասիոնը։ Սակայն «Բերսի» մարզասրահում մրցաշարի եռակի հաղթող Սաֆինի համար ամեն ինչ բարեհաջող է ավարտվում՝ ետ բերելով երեք մաթչ-բոլ (ընդ որում բոլոր երեքն էլ էյսերով), Մարատը դուրս է գալիս երկրորդ շրջան՝ 6-4, 4-6, 7-6(3)։ Այնուամենայնիվ երկրորդ շրջանում արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի հետ 2009 թվականի նոյեմբերի 11-ի մրցախաղը վերջինն է դառնում Մարատ Սաֆինի կարիերայի թնթացքում՝ 4-6, 7-5, 4-6,մեկ ժամ և 56 րոպեի ընթացքում։ Սաֆինի կարիերայի եզրափակիչ խաղում կատարում է 15 էյս և թույլ տալիս մեկ կրկնակի վրիպում, որից հետո իրականացվում է հատուկ հրաժեշտի արարողություն Բերսիի Կենտրոնական կորտում։ Բազմաթիվ թենիսիստներ կորտ են դուրս գալիս հրաժեշտի արարողության համար՝ դել Պոտրո, Նովակ Ջոկովիչ, Ժիլ Սիմոն, Տոմի Ռոբրեդո, Ֆրեդերիկո Ժիլ, Իվո Կարլովիչ, Ալբերտ Կոստա, Մարկ Ռոսե և Յունես Էլ-Այնաուի։ Հանգչում է լույսը և մեծ էկրանին, ամրացված սրահի կենտրոնում առաստաղի տակ, ցուցադրվում է Մարատի մասնակցությամբ վառ հաղթանակների տեսահոլովակ և նրա մասին այլ խաղացողների կարծիքներ։ Դրանից հետո Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ժան Գաշասենը ռուսաստանցուն հանձնում է «Բերսի»-ի խորհրդանշական բանալին, որտեղ Սաֆինը հաղթել էր երեք անգամ։ Սաֆինը կարճ ելույթում շնորհակալություն է հայտնում բոլորին նրա համար, որ նրանք հավաքվել են այդտեղ, բոլորին հետագա կարիերայում հաջողություններ է մաղթում։ «Այսօր ես իմ բոլոր հիշողությունները, հաղթանակները և պարտությունները դրեցի մի փոքրիկ արկղիկի մեջ։ Դուռը փակ է և, հուսով եմ, կբացվի մեկ ուրիշը», — հրաժեշտին ասում է ռուսաստանցի թենիսիստը։

Վարկանիշը տարվա վերջին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Մենախաղային
վարկանիշ
Զուգախաղային
վարկանիշ
2009 61 234
2008 29 307
2007 56 171
2006 26 127
2005 12 264
2004 4 170
2003 77 276
2002 3 105
2001 11 85
2000 2 108
1999 24 110
1998 49 451
1997 203 431
1996 445 1 085

Ելույթները մրցաշարերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարերում ելույթների պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական հանդիպումների պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից համարյա անմիջապես հետո Մարատը սկսում է մասնակցություններ ունենալ ցուցադրական և վետերանների խաղերին։

Անմիջապես կարիերայի ավարտից հետո Մարատ Սաֆինը ծրագրում էր 2009 թվականի դեկտեմբերի 17-ին իր թեկնածությունը դնել Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի փոխ-նախագահի պաշտոնին[22], սակայն արդյունքում նա չի ընտրվում այդ պաշտոնին[23]։

2010 թվականի նոյեմբերի 19-ին Մարատ Սաֆինը ռուսաստանի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշևի հրամանով նշանակվում է Ռուսաստանի Թենիսի ֆեդերացիայի փոխ-նախագահի պարտականություների կատարող հասարակական կարգով։ Նրա պարտականությունների մեջ էին մտնում Ռուսաստանի տարածքում միջազգային մրցաշարերի կազմակերպման աշխատանքները, ինչպես նաև Ռուսաստանի Թենիսի ֆեդերացիայի ներկայացուցչությունը АТР և WTA միջազգային մրցաշարերում[24]։

2011 թվականի հուլիսին Մարատ Սաֆինը որոշում է ընդունվել «Եդինայա Ռոսիա» ցուցակով իր ըեկնածությունը դնել Պետական Դումայի պատգամավոր ընտրվելու համար։ «Եդինայա Ռոսիա»-ի պրայմերիզի մեջ Սաֆինը մտնում է Նիժնի Նովգորոդի մարզի հաղթողների ցանկում[25]։

2016 թվականի հուլիսի 16-ին ԱՄՆՆյուպորտ (Ռոդ Այլենդ նահանգ) տեղի է ունենում Թենիսի փառքի սրահում Մարատ Սաֆինին ընդգրկելու արարողությունը։ Նա առաջինն է ռուսաստանցի թենիսիտների մեջ, ով արժանանում է նման փառքի։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մարատ Սաֆինը հայտնի է խաղերի ժամանակ իր զգացմունքների պոռթկումներով։ Նա ջարդել է անհավանական քանակի ռակետներ, իսկ 2004 թվականի Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության Ֆելիքս Մանտիլի հետ հանդիպման ժամանակ իր շորտերը իջեցնում է մինչև կոնքերը նրանից հատո, երբ շահում է հերթական միավորը։
  • Մարատ Սաֆինը ամենաբարձրահասակ թենիսիստն է (հասակը 193 սանտիմետր) АТР-ի պատմության մեջ, ում հաջողվել է դառնալ աշխարհի թիվ մեկ ռակետ, ինչպես նաև, ամենաբարձրահասակ խաղացողը նրանցից, ով մեկ մրցաշարից ավելի է շահել Մեծ սաղավարտի մրցաշարերի մենախաղերում։
  • Իր կարիերայի ընթացքում Մարատ Սաֆինը Մեծ Սաղավարտի բոլոր հաղթողներից, ում հետ հանդիպել է կորտում, չի կարողացել հաղթել միայն Ռաֆայել Նադալին (անձնական հանդիպումների բալանսը կազմում է 0-2), Ռիխարդ Կրայչեկին (0-1), Պատրիկ Ռաֆտերին (0-1) և Խուան Մարտին դել Պոտրոին (0-1)։
  • Չնայած իր արդեն հանրահայտ խաղում անկայունությանը, Ուիմբլդոն-2001-ից մինչև Ռոլան Գարոս-2002-ն ընկած ժամանակատվածում հենց Մարատ Սաֆինն էր հանդիսանում ամենակայուն խաղացողը ATP-ում, այդ տարբեր ծածկույթներով չորս մրցաշարում հասնելով նվազագույնը մինչև քառորդ եզրափակիչ։
  • Իր կարիերայի ընթացքում Մարատ Սաֆինը հռչակված էր իր շատ հզոր, սակայն ոչ միշտ կայուն մատուցումով։ Սակայն Սաֆինը Անդրե Աղասիի դեմ Australian Open-2004-ի կիսաեզրավակիչում սահմանում է ռեկորդ՝ առաջին անգամ 1991 թվականից ի վեր, երբ АТР-ն սկսում է հավաքել նման վիճակագրություն, խաղացողը, ով կատարել է 31 էյս (այլ ոչ թե 33, ինչպես հաղորդում են այլ աղբյուրները), չի կատարում ոչ մի կրկնակի վրիպում, ռեկորդ, որը միայն Australian Open-2010-ում կրկնում է Էնդի Ռոդիկը Ֆերնանդո Գոնսալեսի դեմ հանդիպման ժամանակ։ Կարևոր է նշել, որ և Մարատը, և Էնդի Ռոդիկը, այդ խաղերում հաղթանակ են տարել[26]։
  • Սաֆինի ամենահամառ և սկզբունքային մրցակիցներն են եղել սլովակ Դոմինիկ Հրբաթին և ավստրալիացի Լեյթոն Հյուիթը, որոնց հետ մինչ վերջ այդպես չի պարզվում, թե ով է նրանցից ուժեղագույնը (երկու խաղացողների հետ էլ ոչ-ոքի է՝ 7-7), ինչպես նաև իսպանացի-տարեկից Խուան Կառլոս Ֆեռերոն (նրա հետ նույնպես ոչ-ոքի է՝ 6-6)։
  • Սաֆինի ամենաանհարմար մրցակիցներից են Ռոջեր Ֆեդերերը (հանդիպումների անձնական հաշիվը՝ 2-10), ֆրանսիացիներ Ֆաբրիս Սանտորոն (2-7) և Գաել Մոմֆիսը (0-4), շվեդ Անդրեաս Վինչիգերը (0-4), ինչպես նաև չիլացի Ֆերնանդո Գոնսալեսը (3-6)։
  • Անձամբ Սաֆինը ոչ մի թենիսիստի չի հաղթել ծայրահեղ դեպքում տասը անգամ (կարիերայի ընթացքում նրա գլխավոր «հաճախորդը» եղել է իսպանացի Ալբերտո Մարտինը՝ 7-0), իսկ միակ թենիսիստը, ով կարողացել է նրան հաղթել տասը անգամ, Ռոջեր Ֆեդերերն է։
  • Ինչպես անհաջող մրցակիցներ, Սաֆինի համար կային նաև անհաջող մրցաշարեր։ Սաֆինը երկու անգամ պարտվել է Համբուրգի մրցաշարի եզրափակիչում, երկու անգամ Australian Open-ում և երկու անգամ Կրեմլի Գավաթում, ճիշտ է, Australian Open-ում երրորդ փորձից նա այնուամենայնիվ հաղթում է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ATP վեբկայք
  2. «Список кандидатов в спортивные сборные команды РФ по теннису на 2011 год» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  3. 3,0 3,1 3,2 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 671. — ISBN 978-0-942257-70-0
  4. Президент наградил орденами Сафина, Мыскину и Баха«Спорт-Экспресс», 31 декабря 2009
  5. Исланова Рауза Мухамеджановна Արխիվացված 2012-02-10 Wayback Machine в энциклопедии «Российский теннис»
  6. 6,0 6,1 «Биография на сайте vesti.ru» (ռուսերեն). Վերցված է 16 сентября 2014-ին.]
  7. Marat Safin — Game Profile Արխիվացված 2015-04-06 Wayback Machine(անգլ.)
  8. Марат Сафин
  9. Вечный рекорд Сафинаобзор Roland Garros в «Спорт-Экспрессе» 1 июня 1998 года
  10. Марат Сафин стал самым молодым российским победителем за всю историю турниров АТРобзор турнира Roland Garros в Бостоне «Спорт-Экспрессе» 31 августа 1999 года
  11. Сафина оштрафовали за нежелание боротьсяобзор Australian Open в «Спорт-Экспрессе» 21 января 2000 года
  12. Сафин: первый в Ташкенте, первый в мире. Первый в Сиднее?обзор в «Спорт-Экспрессе» 18 сентября 2000 года
  13. Сафин вышел в финалновости в «Спорт-Экспрессе» 2 марта 2001 года
  14. Участие Сафина в Открытом чемпионате Franceнции под вопросомновости в «Спорт-Экспрессе» 25 мая 2002 года
  15. Сафин повредил плечоновости в «Спорт-Экспрессе» 8 января 2003 года
  16. Так мы проигрывали лишь трижды — обзор в «Спорт-Экспрессе» 8 апреля 2003 года
  17. Сафин просит прощения у организаторов Уимблдонановости в «Спорт-Экспрессе» 25 июня 2004 года
  18. Достижения, которых добились в 2008 году игроки, вошедшие по его итогам в первую сотню рейтинга АТРитоги сезона в «Спорт-Экспрессе» от 18 ноября 2008
  19. Марат Сафин: «Ещё посмотрю, уходить или нет»интервью в «Спорт-Экспрессе» от 11 марта 2009
  20. Сафин: не пишите плохо о спортсменах Արխիվացված 2016-03-04 Wayback Machineинтервью в «Чемпионат.com» 1 ноября 2009 года
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 Начал турнир с квалификации.
  22. Марат Сафин будет баллотироваться на пост вице-президента ОКР
  23. Им доверено будущее российского олимпизма(չաշխատող հղում)сайт ОКР, 17 декабря 2009
  24. Марат Сафин становится чиновником Արխիվացված 2016-03-05 Wayback Machine19 ноября 2010
  25. ЕР и ОНФ заканчивают прием заявок на участие в праймериз
  26. В матче против Агасси Марат Сафин установил рекордитоги Australian Open-2004 в «Спорт-Экспрессе» 3 февраля 2004 года
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարատ Սաֆին» հոդվածին։