Լեզվակ
Լեզվակ | |
---|---|
Ենթադաս | օրգանների ստորաբաժանման կլաստեր[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | փափուկ քիմք և Խոսելու գործարաններ |
Անատոմիական տեղայնացում | բերանի խոռոչ |
MeSH | A14.549.617.780.729 |
Foundational Model of Anatomy | 55022 |
Terminologia Anatomica 98 | A05.2.01.004 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան և Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան |
Palatine uvula Վիքիպահեստում |
Լեզվակ, կամ քմային լեզվակ (լատին․՝ ūvula, հայերենում հայտնի է որպես փոքրիկ խաղող)[3], փափուկ քիմքի հետին մասի կենտրոնից կախված կոնաձև գոյացություն` կազմված ալվեոլյար գեղձեր և մկանային տարրեր պարունակող շարակցական հյուսվածքից[4][5]։ Այն կարող է պարունակել նաև շատ շճային գեղձեր, որոնք արտադրում են թուք[6]։ Լեզվակն առկա է միայն մարդկանց մոտ[7]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մկան
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեզվակի մկանային հատվածը (լատին․՝ musculus uvulae) նեղացնում և լայնացնում է լեզվակը։ Սրա արդյունքում փոխվում է փափուկ քիմքի հետին հատվածի եզրագիծը։ Այս փոփոխությունը թույլ է տալիս լեզվակին մոտենալ ըմպանի հետին պատին, փակել քթըմպանը կլլման ժամանակ[8]։
Լեզվակի մկանները նյարդավորվում և կառավարվում են թափառող նյարդի ըմպանային ճյուղերով։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկատված լեզվակը բնութագրվում է ճեղքված տեսքով։ Ճեղքված քիմքով նորածինների մոտ հաճախ առկա է նաև ճեղքված լեզվակ։ Երկատված լեզվակն առաջանում է պտղի զարգացման ընթացքում քմային ճեղքի ոչ լրիվ, խանգարված սերտաճման հետևանքով։ Ճեղքված լեզվակը ավելի քիչ մկանային տարրեր է պարունակում քան նորմալ լեզվակը, որը կարող է միջին ականջի բորբոքային հիվանդությունների հանգեցնել։ Կլլման ժամանակ փափուկ քիմքը հետ է սեղմվում, կանխելով սնունդի և հեղուկների՝ քթի խոռոչ թափանցումը։ Այս ֆունկցիայի խանգարման դեպքում սնունդն ու ուտելիքը անցնում են դեպի քթի խոռոչ[9]։ Երկատված լեզվակը հաճախ չի հանդիպում, սակայն այն հանդիսանում է նորածինների մոտ բերանի և քթի ճեղքվածքների ամենահաճախ հանդիպող տեսակը։ Երկատված լեզվակը հանդիպում է երկրագնդի բնակչության մոտ 2%-ի մոտ[10], սակայն որոշ պոպուլյացիաներում, մասնավորապես բնիկ ամերիկացիների մոտ, դիտվում է 10% հանդիպման հաճախականություն[11]։
Երկատված լեզվակը հազվադեպ հանդիպող Լոեյս-Դիեցի գենետիկ համախտանիշի նշան է[12], որին բնորոշ է նաև աորտալ անևրիզմայի առաջացման բարձր ռիսկը[13]։
Ֆունկցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ կատարվում է կլլման ակտ, փափուկ քիմքը և լեզվակը միասին հետ են ձգվում՝ քթըմպանի մուտքը փակելու, որը կանխում է սննդի մուտքը դեպի քթի խոռոչ։
Կա կանխավարկած, որ լեզվակի կողմից արտադրած քիչ քանակությամբ թուքը ապահովում է կոկորդի խոնավության պահպանումը[6]։
Լեզվակը դեր ունի նաև խոսքի ձևավորման մեջ։ Շատ լեզուներում որոշ բաղաձայների (հագագ) արտասանության համար լեզվակի և լեզվի արմատի միջև օդի հոսքի նեղացում է պահանջվում։
Քանի որ լեզվակը բացակայում է այլ կաթնասունների մոտ, ինչպես նաև դրա թքարտադրող ֆունկցիայի շնորհիվ, այն դասում են երկրորդային խոսքի օրգանների շարքում[7]։ Լեզվակի գրգռումը հանգեցնում է ըմպանային ռեֆլեքսի առաջացման։ Սա հաճախ հանդիպող խնդիր է լեզվակի փիրսինգ ունեցող մարդկանց մոտ։
Կլինիկական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորբոքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար լեզվակի շուրջ գտնվող լորձաթաղանթը կարող է այտուցվել, որը հանգեցնում է լեզվակի չափերի՝ նորմայից 3-5 անգամ մեծացման։ Այս վիճակը հայտնի է որպես ուվուլիտ։ Երբ այտուցված լեզվակը դիպչում է կոկորդին կամ լեզվին, առաջանում է սպազմի կամ խեղդվելու զգացողություն, չնայած ոչ մի օտար մարմին կոկորդում չկա։ Սա կարող է առաջացնել շնչառության, խոսքի, ուտելու հետ խնդիրներ։
Լեզվակի այտուցման բազբաթիվ պատճառներ կան, որոնցից են ջրազրկումը, մոլի ծխելը կամ այլ գրգռիչների ներշնչելը, խռմփոցը, ալերգիկ ռեակցիաները կամ վիրուսային և բակտերիալ ինֆեկցիաները։ Լեզվակի վրա առաջացած աֆթոզ խոցը նույնպես կարող է այտուց և դիսկոմֆորտ առաջացնել[14]։
Եթե այտուցն առաջացել է ջրազրկման հետևանքով, հեղուկների օտագործումը կարող է բարելավել վիճակը։ Եթե առաջացման պատճառը բակտերիալ ինֆեկցիան է, խորհուրդ է տրվում կատարել աղաջրով ողողումներ։ Այնուամենայնիվ, այտուցը կարող է առաջանալ նաև այլ պատճառներից։ Որոշ մարդիկ, ում մոտ առկա է կրկնվող ուվուլիտների պատմություն, իրենց մոտ միշտ ունենում են էֆեդրինի աուտոներարկիչներ՝ գրոհի ժամանակ առաջացած ախտանիշերի դեմ։ Այտուցված լեզվակը կյանքին սպառնացող վիճակ չէ և ախտանշանները հետաճում են կարճ ժամանակ, սովորաբար 1-2 օրվա ընթացքում։
Խռմփոց և քնի ապնոէ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկարած ուվուլան քնած ժամանակ ենթարկվում է վիբրացիաների, որը կարող է հանգեցնել խռմփոցի։ Որոշ դեպքերում կայն կարող է հանգեցնել քնի ապնոէի առաջացման, որի բուժումը ենթադրում է ուվուլայի ավելցուկային լորձափաղանթի հեռացում (ուվուլոպալատոֆարինգոպլաստիկա)։ Այնուամենայնիվ, եթե առկա է հետվիրահատական սպի, այն նույնպես կարող է հանգեցնել քնի ապնոէի առաջացման՝ քմաըմպանային հատվածում օդի հոսքի խանգարման հետևանքով։ Քնի ապնոէի բուժման հարցում ուվուլոպալատոպլաստիկայի կիրառման օգտակարությունը ճշտված չէ, սակայն որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ 40–60% դեպքերում ախտանշանները հետ են զարգանում։ Սովորաբար ապնոէն կարճ ժամկետում հետ է զարգանում, սակայն հազվադեպ ախտանշանները կարող են վերադառնալ և հարաճել՝ դառնալով ավելի արտահայտված, քան մինչև վիրահատությունը։
Քմաըմպանային անբավարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդկանց քիչ տոկոսի մոտ լեզվակը պատշաճ կերպով չի փակում քիթըմպանի մուտքը, հանգեցնելով քմաըմպանային անբավարարության։ Սա հանգեցնում է քթախոսության, երբ խոսելու ժամանակ քթով հավելյալ քանակությամբ օդ է անցնում, և խոսողը դժվարանում է արտաբերել «բ» և «մ» հնչյունները։
Քթային հետհոսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլլման ժամանակ փափուկ քիմքը և լեզվակը փակում են քթըմպանի բերանային մուտքը։ Երբ այս պրոցեսը խանգարվում է, արդյունքում առաջանում է սնունդի քթային հետհոսք։ Սա հաճախ հանդիպում է քմաըմպանային անբավարարությամբ, միոզիտներով, նյարդամկանային հիվանդություններով մարդկանց մոտ։ Ուժեղ հազի ժամանակ դիտվում է նաև հեղուկների հետհոսք։
Հանրություն և մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկայի որոշ հատվածներում՝ Սոմալիում, Եթովպիայում և Էրիթրեայում, լեզվակը հատում են ծիսակատարության ընթացքում[15]։ Այս դեպքում լեզվակը կարող է արտահայտված կարճանալ։ Այս գործողության ընթացքում սովորաբար քմաըմպանային անբավարարություն չի առաջանում, բացառությամբ այն դեպքերի, երբ քմային նշիկները նույնպես հեռացված են[16]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ http://www.bartleby.com/107/241.html
- ↑ The American Heritage Dictionary of the English Language (4th ed.). Boston: Houghton Mifflin. 2000. էջ 1896. ISBN 978-0618082308.
- ↑ «eMedicine Definition». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Ten Cate's Oral Histology, Nanci, Elsevier, 2007, page 321
- ↑ 6,0 6,1 Back, GW; Nadig, S; Uppal, S; Coatesworth, AP (December 2004). «Why do we have a uvula?: literature review and a new theory». Clinical Otolaryngology and Allied Sciences. 29 (6): 689–93. doi:10.1111/j.1365-2273.2004.00886.x. PMID 15533161.
- ↑ 7,0 7,1 Finkelstein Y, Meshorer A, Talmi Y, Zohar Y, Brenner J, Gal R (1992). «The riddle of the uvula». Otolaryngol Head Neck Surg. 107 (3): 444–50. doi:10.1177/019459989210700318. PMID 1408233. S2CID 25135787.
- ↑ Illustrated Anatomy of the Head and Neck, Fehrenbach and Herring, Elsevier, 2012, page 108
- ↑ «Split Uvula: Is It a Problem?». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Shu, M.D., Jennifer (2010 թ․ ապրիլի 12). «Will a bifid uvula cause any problems?». CNN. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ McMillan, Julia A.; Feigin, Ralph D.; DeAngelis, Catherine; Jones, M. Douglas (2006). Oski's pediatrics: principles & practice (4th ed.). Lippincott Williams & Wilkins. էջ 469. ISBN 978-0-7817-3894-1.
- ↑ «Loeys-Dietz Syndrom Foundation». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին.
- ↑ Vilacosta, Isidre; Godoy, Victoria Cañadas (2008). «Bifid Uvula and Aortic Aneurysm». New England Journal of Medicine. 359 (2): e2. doi:10.1056/NEJMicm070582. PMID 18614778.
- ↑ Biblo LA, Gilbert IA (May 1983). «Aphthous ulcer of the uvula and the painful burp». N. Engl. J. Med. 308 (19): 1168. doi:10.1056/NEJM198305123081922. PMID 6835348.
- ↑ Ethiopian Refugees
- ↑ Hartley B, Rowe-Jones J (1994). «Uvulectomy to prevent throat infections». J Laryngol Otol. 108 (1): 65–6. doi:10.1017/s0022215100125873. PMID 8133174.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- MedlinePlus|MedlinePlus Encyclopedia 001257 - Ուվուլիտ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեզվակ» հոդվածին։ |
|