Քիմք
Քիմք | |
---|---|
Գլուխ և պարանոց | |
Քիմքը, որի վրա լավ երևում է torus palatinus-ը | |
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | օրգանների ստորաբաժանման կլաստեր[1], roof of mouth? և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | բերանի խոռոչ |
Կազմված է | փափուկ քիմք և hard palate? |
Անատոմիական տեղայնացում | բերանի խոռոչ |
Լատիներեն անվանում | Palatum |
Նյարդայնացած | maxillary nerve? |
MeSH | A14.521.658 և A14.549.617 |
Foundational Model of Anatomy | 54549 |
Terminologia Anatomica 98 | A05.1.01.102 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], «Օտտո» գիտական հանրագիտարան, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան, Նոր հանրագիտարանային բառարան, 1911-1916, 1911 Encyclopædia Britannica և The Domestic Encyclopædia; Or, A Dictionary Of Facts, And Useful Knowledge? |
Palate Վիքիպահեստում |
Քիմքը (լատին․՝ palatum), մարդու և այլ կաթնասունների բերանի տանիքային մասը։ Այն բաժանում է բերանի խոռոչը քթի խոռոչից[3]։ Նմանատիպ կառուցվածք հանդիպում է նաև կոկորդիլոսների մոտ, չնայած դրան բերանի և քթի խոռոչները մյուս կենդանիների մոտ ամբողջությամբ բաժանված չեն։ Քիմքը բաժանվում է երկու հատվածի՝ առաջնային կամ կարծր քիմք և հետին կամ փափուկ քիմք (velum)[4][5]:
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիմքը բաղկացած է երկու մասից։ Նրա առջևի 2/3-ը ունի ոսկրային հենք (վերին ծնոտի քմային ելունը և քմոսկրի հորիզոնական թիթեղը), որն էլ կարծր քիմքն է (palatum durum), իսկ հետին 1/3-ը փափուկ քիմքն է (palatum molle), որը մկանային գոյացություն է և ունի ներդաշարակցական հենք։ Քթով հանգիստ շնչելու ժամանակ փափուկ քիմքը թեքորեն կախվում է ցած՝ անջատելով բերանի խոռոչը ըմպանից։ Քիմքի վրա միջին գծով նկատվում է կարան (raphe palati)։ Այս կարանի առաջային ծայրի մոտ նկատվում են մի քանի (մոտ վեց) լայնական ծալքեր (plicae palatinue transverse)։ Կարծր քիմքի ստորին երեսը ծածկող լորձաթաղանթը խիտ շարակցաներդային հյուսվածքի միջոցով ձուլված է շրջոսկրին։
Դասավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փափուկ քիմքը իր առջևի եզրով կպչում է կարծր քիմքի հետին եզրին, իսկ նրա հետին եզրը ազատ կախ է ընկած դեպի ցած ու հետ (քմային վարագույր՝ velum palatinum), որի մեջտեղում կա մի լեզվականման գոյացություն (uvula)։ Դեպի կողքերը փափուկ քիմքը դառնում է աղեղներ։ Սրանից առջևինը՝ քմալեզվային աղեղը (arcus palatoglossas) ուղղվում է դեպի լեզվի կողմնային եզրը, իսկ հետինը՝ քմաըմպանային աղեղը (arcus palatopharyngeus) որոշ տարածություն անցնում է ըմպանի կողմնային պատով և ի վերջո ձուլվում է նրա հետ։ Առջևի ու հետին աղեղների միջև գոյանում է մի փոսիկ, որտեղ տեղավորված է քմային նշիկը (tonsilla palatina)։ Յուրաքանչյուր քմային նշիկ իրենից ներկայացնում է ավշային հյուսվածքի ձվաձև կուտակում։ Նշիկը գրավում է աղեղների միջև ընկած եռանկյուն փոսիկի (sinus tonsillari), ստորին ավելի մեծ մասը, իսկ նրանցից վեր մնում է վերնշիկային փոսիկը։ Նշիկը ուղղաձիգ ուղղությամբ ունի 20-25մմ, առաջնահետային ուղղությամբ՝ 15-20մմ, իսկ միջաձիգ ուղղությամբ՝ 12-15մմ մեծություն։ Ամբողջ նշիկը պատված է նուրբ պատիճով։
Անոթավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենամոտ կարևոր արյունատար անոթը դիմային զարկերակն է (a. facialis), որը երբեմն իր ընթացքի ծռումների ժամանակը այդ մակարդակի վրա շատ է մոտենում ըմպանի պատին։ Այս հանագամանքը բժիշկը պետք է հաշվի առնի նշիկները հեռացնելիս։ Նշիկից մոտ 1սմ հեռավորության վրա անցնում է ներքին քնային զարկերակը (a. carotis interna)։
Մկաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փափուկ քիմքի կազմության մեջ մտնում են հետևյալ մկանները.
- Քմաըմպանային մկան (m. palatopharyngeus)
- Քմալեզվային մկան (m. palatoglossus)
- Քմային վարագույրը բարձրացնող մկան (m. levator veli palatini)
- Քմային վարագույրը լարող մկան (m. tensor veli palatini)
- Լեզվակային մկան (m. uvulae)
Գործառույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերանի այլ մասերի հետ փոխհարաբերվելիս՝ այն օգնում է արձակել որոշակի ձայներ, մասնավորապես՝ հետին քմային, քմային, քմայնացված, հետին ալվեոլային, ալվեոլային-քմային և լեզվակային բաղաձայնները[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ https://web.archive.org/web/20150511183523/http://www.bartleby.com/107/242.html
- ↑ Wingerd, Bruce D. (1994). The Human Body Concepts of Anatomy and Physiology. Fort Worth: Saunders College Publishing. էջեր 166. ISBN 0-03-055507-8.
- ↑ Wingerd, Bruce D. (1994). The Human Body Concepts of Anatomy and Physiology. Fort Worth: Saunders College Publishing. էջեր 478. ISBN 0-03-055507-8.
- ↑ Goss, Charles Mayo (1966). Gray's Anatomy. Philadelphia: Lea & Febiger. էջ 1172.
- ↑ Goss, Charles Mayo (1966). Gray's Anatomy. Philadelphia: Lea & Febiger. էջ 1201.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմք» հոդվածին։ |
|