Jump to content

Մազանոթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մազանոթներ
Տեսակարյունատար անոթներ
Ենթադասմիկրոսխեմաներ, անոթային ծառի օրգանի տարածքը[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էարյունատար անոթներ
Միանում էարտրիոլ և վենուլա
MeSHA07.015.461.165
Foundational Model of Anatomy63194
Terminologia Anatomica 98A12.0.00.025
Terminologia HistologicaH3.09.02.0.02001
Նկարագրված էԲրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան և Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 7
 Capillaries Վիքիպահեստում
Տարբեր տեսակի մազանոթներ

Մազանոթներ, կենդանիների և մարդու բոլոր հյուսվածքներով անցնող արյունատար մանրագույն անոթներ, ցանց են առաջացնում հյուսվածքները արյունով մատակարարող զարկերակիկների և արյունը հեռացնող երակիկների միջև։ Մազանոթների պատերով տեղի է ունենում գազերի ու այլ նյութերի փոխանակություն արյան և հյուսվածքների միջև։ Մազանոթների պատերը բաղկացած են 3 շերտից, ներքին՝ էնդոթելային, միջին՝ հիմնային (բազալ), և արտաքին՝ ադվենտիցիալ։ Էնդոթելային շերտի բջիջներում կան փոխանակվող նյութերը փոխադրող միկրոպինոցիտոզային վեզիկուլներ։ Զարկերակային և երակային մազանոթները տարբերվում են իրարից, օրինակ՝ զարկերակային մազանոթների տրամագիծը մինչև 7 մկմ է, էնդոթելային շերտը հարթ է և հզոր, մինչդեռ երակային մազանոթների տրամագիծը սովորաբար 7-12 մկմ է, էնդոթելային շերտը բարակ է՝ ծածկված ցիտոպլազմային ելուստներով և այլն։ Տարբերվում են նաև տարբեր օրգանների մազանոթներ, օրինակ՝ մկանային մազանոթների էնդոթելային շերտը հաստ է, հիմնայինը՝ բարակ, ոսկրածուծի մազանոթները հիմնային շերտ չունեն, լյարդի և փայծաղի մազանոթները ծակոտկեն են և այլն։ Ավշային մազանոթները, ի տարբերություն արյունատար մազանոթների, բաղկացած են միայն էնդոթելային շերտից, թափանցում են համարյա բոլոր օրգանները, դրանցով հյուսվածքներից դուրս են բերվում արյունատար մազանոթները չթափանցող սպիտակուցների կոլոիդային լուծույթները, օտար մասնիկները և բակտերիաները։ Ավիշը միջբջջային ճեղքերից հավաքվում է ավշային մազանոթներում, որոնք միանալով կազմում են ավշային անոթներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 131