Աթենքի Ակրոպոլիս
Աթենքի Ակրոպոլիս | |
Acropolis of Athens* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Հունաստան |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | i, ii, iii, iv, vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա և Հս․ Ամերիկա |
Կոորդինատներ | 37°58′17″ հս․. լ. 23°43′34″ ավ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1987 (11-րդ նստաշրջան) |
Համար | 404 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 404 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Աթենքի Ակրոպոլիս (հուն․՝ Ακρόπολη Αθηνών), հնադարյան միջնաբերդ, որը տեղակայված է Աթենք քաղաքից վեր գտնվող ժայռոտ բարձունքի վրա և իր մեջ ներառում է ճարտարապետական և պատմական մեծ նշանակություն ունեցող հնադարյան մի քանի կառույցների ավերակներ, որոնցից ամենահայտնին Պարթենոնն է։ «Acropolis» բառը ծագում է հունարեն «ἄκρον» (ակրոն, «բարձրագույն կետ, ծայր») և «πόλις» (պոլիս, «քաղաք») բառերից[1]։ Չնայած «ակրոպոլիս» եզրն օգտագործվում է ընդհանուր իմաստով և Հունաստանում շատ այլ ակրոպոլիսներ կան, Աթենքի Ակրոպոլիսի նշանակությունն այնպիսին է, որ այն պարզապես անվանվում է «Ակրոպոլիս»՝ առանց բնութագրման։ Հնագույն ժամանակներում հայտնի է եղել նաև որպես Կեկրոպիա․ անունն ստացել է առասպելական մարդաօձ Կեկրոպից, որը ենթադրաբար առաջին աթենացի թագավորն է եղել։
Վկայություն կա այն մասին, որ բարձունքը բնակեցված է եղել մ․թ․ա․ չորրորդ հազարամյակում, սակայն մ․թ․ա․ հինգերորդ դարում Պերիկլեսն է (մոտավորապես մ․թ․ա․ 495-429) համակարգել տարածքի ամենակարևոր կառուցների, այդ թվում՝ Պարթենոնի, Պրոպիլեայի, Էրեքթեոնի ու Աթենաս Նիկե աստվածուհու տաճարի շինարարությունը[2][3]։ Պարթենոնն ու մյուս կառույցները լուրջ վնասներ են կրել 1687 թվականի թուրք-վենետիկյան պատերազմի ժամանակ՝ վենետիկցիների պաշարման ընթացքում, երբ Պարթենոնում պահվող վառոդի պաշարը պայթել է հրանոթի գնդակից[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ բնակեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակրոպոլիսը տեղակայված է Աթենք քաղաքում՝ ծովի մակարդակից 150 մ բարձրություն ունեցող հարթ գագաթով ժայռի վրա, և զբաղեցնում է մոտավորապես 3 հեկտար մակերեսով տարածք։ Ամենավաղ գտածոները թվագրվում են միջին նեոլիթի ժամանակաշրջանով, սակայն Ատտիկեում փաստացի բնակավայրեր են եղել վաղ նեոլիթի ժամանակներից ի վեր (մ․թ․ա․ 6-րդ հազարամյակ)։
Կասկած չկա այն մասին, որ ուշ բրոնզե դարում միկենյան մեգարոն է գտնվել բլրի վրա, որից, սակայն, ոչինչ չի պահպանվել, բացի մեկ կրաքարե հիմնասյունից ու մի քանի ավազաքարե աստիճանների ավերակներից[5]։ Պալատի կառուցումից անմիջապես հետո կառուցվել է նաև 760 մ երկարությամբ և 10 մ բարձրությամբ կիկլոպյան վիթխարի շրջանաձև պարիսպ, որն ունեցել է 3.5-6 մ հաստություն և մինչև 5-րդ դարը ծառայել որպես գլխավոր պաշտպանական գիծ[6]։ Պարիսպը բաղկացած է եղել երկու հողապատնեշից, որ կառուցված են եղել «էմպլեկտոն» (հունարեն՝ ἔμπλεκτον) կոչվող հողախառնուրդով[7] իրար միացված խոշոր քարե բլոկներից։ Հոմերոսը հավանաբար այս կառույցն է նկատի ունեցել, երբ գրել է․ «ամրակառույց պալատն Էրեկտեոսի» («Ոդիսական» 7.81)։ Մ․թ․ա 13-րդ դարից առաջ ինչ-որ ժամանակ երկրաշարժի պատճառով Ակրոպոլիսի հյուսիսարևելյան ծայրին ճեղք է առաջացել, որը տարածվել է 35 մետր դեպի փափուկ կրակավե հիմքը, որտեղ ջրհոր կար փորված[8]։ Պատրաստվել է աստիճանաշար, որի օգնությամբ ջրհորը ծառայել է որպես խմելու ջրի անգնահատելի ու պաշտպանված աղբյուր, երբ միկենյան ժամանակաշրջանում ամրոցը ենթարկվել է պաշարումների[9]։
Հնադարյան Ակրոպոլիս
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ բան հայտնի չէ Ակրոպոլիսի ճարտարապետական տեսքի մասին մինչև արխաիկ դարաշրջանը։ Մ․թ․ա․ 7-րդ և 6-րդ դարերում՝ կիլոնյան խռովության ընթացքում, տարածքը գտնվել է Կիլոնի վերահսկողության տակ[10], երկու անգամ՝ Պիսիստրատոսի, որոնցից յուրաքանչյուրի նպատակը պետական հեղաշրջմամբ քաղաքական իշխանությունը գրավելն է եղել։ Բացի հետագայում հիշատակված Հեկաթոմպեդոնից, Պիսիստրատոսը նաև կառուցել է մուտքի դարպասը կամ պրոպիլեան (հունարեն՝ προπύλαια)[11]։ Ակրոպոլիսի բլրի շուրջը կառուցված է եղել նաև ինը դարպասով պարիսպ[12], որից ներս՝ հյուսիսարևմտյան ստորոտին, գտնվել է նաև ջրի մեծ, բնական աղբյուր։
Մ․թ․ա․ 570-550 թվականների ընթացքում կառուցվել է Աթենք քաղաքի հովանավոր սուրբ Աթենասին նվիրված տաճարը։ Դորիական օրդերի կրաքարե այս կառույցը, որից շատ հետքեր են պահպանվել, հայտնի է եղել որպես Հեկաթոմպեդոն (հունարեն բառացի՝ «հարյուրոտքանի»), Ուր-Պարթենոն (գերմաներեն «սկզբնական Պարթենոն»), «Կապույտ մորուքի» ամրոց՝ ի պատիվ վերնաճակատում պատկերված եռամարմին մարդաօձի քանդակի, որի մորուքները ներկված են եղել մուգ կապույտ գույնով։ Արդյոք այս կառույցը փոխարինել է ավելի վաղ շրջանի որևէ կառույցի կամ զոհասեղանի, հայտնի չէ, սակայն այն գտնվել է այն վայրում, որտեղ այժմ Պարթենոնն է[13]։
Մ․թ․ա 529-520 թվականներին Պիսիստրատոսը կառուցել է ևս մեկ տաճար՝ Աթենասի հին տաճարը, որը, ըստ Վիլհելմ Դյորպֆելդի հիմնավորումների[14], գտնվել է Էրեքթեոնի և այժմ կանգուն է Պարթենոնի միջև։ Ավերվել է մ․թ․ա․ 480-479 թվականներին՝ դեպի Հունաստան կատարված պարսկական երկրորդ ներխուժման ընթացում, սակայն հավանաբար վերականգնվել է մ․թ․ա․ 454 թվականին, քանի որ Աթենական ծովային միության գանձարանը տեղափոխվել է այնտեղի օպիստոդոմ։ Հնարավոր է, որ տաճարը հրդեհված լինի մ․թ․ա․ 406/405 թվականին, ինչպես նշել է Քսենոփոնը, որի մասին սակայն Պավսանիասն իր «Հունաստանի նկարագրություն» աշխատությունում չի հիշատակել[15]։
Մ․թ․ա․ մոտավորապես 500 թվականին Հեկաթոմպեդոնն ապամոնտաժվել է, որպեսզի տեղ ազատվի ավելի մեծ կառույցի համար, որը կոչվել է Հին Պարթենոն։ Այս նպատակով աթենացիները դադարեցրել են Օլիմպիական Զևսի տաճարի կառուցումը, որը կապված էր բռնակալ Պիսիստրստոսի և իր որդիների հետ, ու դրա փոխարեն, դրա համար նախատեսված ու Պիրեյոսից բերված կրաքարով կառուցել են Հին Պարթենոնը։ Նոր տաճարը տեղավորելու համար բլրի հարավային մասը մաքրվել է, հարթեցվել՝ ավելացնելով երկու տոննա կշռող 8,000 կրաքարե բլոկներ, իսկ մնացած մասը լցվել է հողով։ Սակայն մ․թ․ա․ 490 թվականի Մարաթոնի ճակատամարտի հաղթական ավարտից հետո նախագիծը վերանայվել է և մարմար է օգտագործվել։ Կրաքարից կառուցված հատվածը հայտնի է եղել որպես Նախապարթենոն I, իսկ մարմարե հատվածը՝ Նախապարթենոն II։ Մ․թ․ա․ 485 թվականին միջոցներ խնայելու նպատակով շինարարությունը դադարեցվել է, քանի որ Քսերքսես I-ը դարձել էր Աքեմենյան Պարսկաստանի թագավոր, և պատերազմն անխուսափելի էր[16]։ Հին Պարթենոնի կառուցումը դեռևս ավարտված չէր, երբ պարսիկները մ․թ․ա․ 480 թվականին գրավել ու թալանել են քաղաքը․ կառույցը հրդեհվել ու կողոպտվել է բլրի վրա գտնվող համարյա ամեն ինչի հետ[17][18]։ Պարսկական ճգնաժամն ավարտվելուց հետո աթենացիներն անավարտ կառույցի ճարտարապետական մասերն ընդգրկել են Ակրոպոլիսի նորակառույց հյուսիսային կուրտինայի մեջ, որտեղ դրանք ծառայել են որպես նշանավոր «պատերազմական հուշարձան» ու այսօր էլ տեսանելի են։ Ավերված տարածքը մաքրվել է բեկորներից։ Արձանները, պաշտամունքային առարկաները, կրոնական նվիրաբերությունները հանդիսավորությամբ թաղվել են բլրի վրա փորված խոր փոսի մեջ, որը ծառայել է որպես դասական Պարթենոնի շուրջն ստեղծված արհեստական սարահարթի լցոնում։ Այսպիսով, այս պարսկական աղբն ամենահարուստ հնագիտական գտածոն էր, որը պեղվել է Ակրոպոլիսում մինչև 1890 թվականը[19]։
Պերիկլեսի կառուցման ծրագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ․թ․ա․ 468 թվականին Էվրիմեդոնտեի ճակատամարտում հաղթելուց հետո աթենացի զորավարներ Կիմոնը և Թեմիստոկլեսը հրամայել են վերակառուցել Ակրոպոլիսի հարավային և հյուսիսային պարիսպները, իսկ խոշոր տաճարների մեծամասնությունը, այդ թվում՝ Պարթենոնը, վերակառուցվել է Պերիկլեսի հրամանով այսպես կոչված «Աթենքի ոսկեդարում» (մ․թ․ա․ 460-430)։ Աթենացի քանդակագործ Ֆիդիասը և հայտնի ճարտարապետներ Իկտինոսն ու Կալիկրատեսն են պատասխանատվություն կրել վերակառուցման համար[20]։
Մ․թ․ա․ 437 թվականին Մնեսիկլեսն սկսել է կառուցել մոնումենտալ շքամուտքը, որը գտնվում էր Ակրոպոլիսի արևմտյան հատվածում և բաղկացած էր Պենտելիկուս լեռան մարմարից պատրաստված դորիական սյուներից[21]։ Այս սյունաշարքերը համարյա ավարտվել են մ․թ․ա․ 432 թվականին և ունեցել երկու թև, որոնցից հյուսիսայինը զարդարված էր Պոլիգնոտոսի նկարներով[22]։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում սկսվել է Աթենաս Նիկե աստվածուհու տաճարի կառուցումը, որը Պելոպոնեսյան պատերազմով պայմանավորված ընդհատումից հետո ավարտվել է մ․թ․ա․ 421-409 թվականների ընթացքում[23]։
Պենդելիկոն լեռան մարմարով Էրեքթեոն հոյակերտ տաճարի կառուցումը (մ․թ․ա․ 421-406) բարդ նախագծի մի մասն էր, որը հաշվի է առել տարածքի ծայրաստիճան անհարթությունը։ Դեպի արևելք ուղղված մուտքը պատված էր հունական վեց սյուներով։ Տաճարն արտասովոր կերպով բաղկացած էր երկու ճակատամուտքերից․ մեկը հյուսիսարևմտյան մասում՝ հունական սյուներով, մյուսը հարավարևմտյան մասում՝ Կարիատիդի կերպարանքով սյունարձանով։ Տաճարի արևելյան մասը նվիրված էր Աթենասին, արևմտյան մասը, որը ծառայում էր արխայիկ թագավոր Պոսեյդոն-Էրեքտեուսի պաշտամունքին, իր մեջ ներառում էր Հեփեստոսի և Էրեքտեուսի եղբայր Վուտոսի զոհասեղանները։ Քիչ բան է հայտնի ներսակողմի սկզբնական նախագծի մասին, քանի որ այն հրդեհից ավերվել է մ․թ․ա․ առաջին դարում և մի քանի անգամ վերանորոգվել[24][25]։
Նույն ժամանակաշրջանում սկսվել է մի շարք սրբավայրերի, այդ թվում՝ Աթենասի հին տաճարի, Պոսեյդոնի, Էրեքտեուսի, Կեկրոպս I-ի և վերջինիս դուստրեր Հերսեի, Պանդրոսոսի և Ագլորոսի տաճարների կառուցումը[26]։ Աթենաս Նիկեի և Պարթենոնի միջև գտնվել է Բրաուրոնիայի սրբավայրը, որի աստվածուհին պատկերվել է արջի տեսքով ու երկրպագվել Աթենքի Բրաուրոն շրջանում։ Ըստ Պավսանիասի՝ սրբավայրում գտնվել են աստվածուհու փայտե արձանն ու մ․թ․ա․ չորրորդ դարում Պրաքսիտելեսի քանդակած Արտեմիսի արձանը[27]։
Շքամուտքից ներս տեղադրված է եղել մ․թ․ա․ 450-448 թվականներին Ֆիդիասի ստեղծած Աթենաս Պրոմաքոսի հսկա բրոնզե արձանը, որի պատվանդանը 1․5 մ բարձրություն է ունեցել, իսկ ամբողջ արձանի բարձրությունը 9 մ է եղել։ Աստվածուհու ձեռքին նիզակ կար, որի ոսկեզօծ ծայրի արտացոլանքը տեսանելի էր Սունիոնյան ծովածոցում նավարկող նավերի անձնակազմերի կողմից, իսկ ձախ կողմում հսկայական վահան էր՝ զարդարված Կենտավրոսի և լապիտների մենամարտի դրվագներով[28]։ Եղել են նաև այլ հուշարձաններ, որոնցից համարյա հետք չի մնացել, այդ թվում՝ Աթենայի զոհասեղանը, Զևս Պոլիեուսի սրբավայրը, ինչպես նաև հռոմեական ժամանակների Օկտավիանոս Օգոստոսի և Դեա Ռոմայի կլոր տաճարները[29]։
Հելլենիստական և հռոմեական ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հելլենիստական և հռոմեական ժամանակաշրջաններում Ակրոպոլիսի տարածքում գոյություն ունեցող կառույցներից շատերը, որոնք ժամանակի և պատերազմների արդյունքում վնասվել էին, վերանորոգվել են[30]։ Կանգնեցվել են օտար թագավորների արձաններ, մասնավորապես՝ Ատտալյան դինաստիայի ներկայացուցիչներ Պերգամոն Ատտալոս II-ի և Յումենես II-ի, որոնք հետագայում վերագրվել են համապատասխանաբար Օգոստոսին (կամ Կլավդիոսին) և Ագրիպպային[31]։ Յումենեսը կառուցել է նաև հարավային լանջին գտնվող Ատտալոսի ստոան[32]։
Հուլիոս-Կլավդիոսների ժամանակաշրջանում կառուցվել է Ռոմայի տաճարն ու Պարթենոնից 23 մ հեռավորության վրա գտնվող` Օգոստոսին նվիրված փոքրիկ, կլոր շինությունը[33]։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում հյուսիսային լանջին, Պան աստծո քարայր-սրբավայրի մոտ ստեղծվել է ևս մեկը, որտեղ արքոնտները պաշտոնի անցնելուց հետո նվիրաբերություն էին անում Ապոլլոնին[34]։ Մ․թ․ 161 թվականին Հերովդես Ատտիկացին հարավային լանջին կառուցել է իր մեծ ամֆիթատրոնը կամ օդեոնը, որը մեկ դար անց ավերվել է գերմանական հերուլի ցեղի հարձակման ժամանակ ու վերակառուցվել 1950-ական թվականներին[35]։
3-րդ դարում, հերուլական հարձակումների սպառնալիքի ներքո, վերանորոգումներ են արվել Ակրոպոլիսի պարիսպներում, կառուցվել է «Բյոլեի դարպասը», որը սահմանափակում էր մուտքը պրոպիլեայից՝ այսպիսով Ակրոպոլիսին վերադարձնելով ամրոցի կարգավիճակի[30]։
Բյուզանդական, լատինական և օսմանյան ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանում Պարթենոնն օգտագործվել է որպես Մարիամ Աստվածածնին նվիրված եկեղեցի[36]։ Աթենքի դքսության լատինական ժամանակաշրջանում Ակրոպոլիսը գործել է որպես քաղաքի ադմինիստրատիվ (վարչական) կենտրոն, որտեղ Պարթենոնը մայր տաճարն էր[37]։ Ավելացվել է «Ֆրանկոպիրգոս» կոչվող մի մեծ աշտարակ, որն ապամոնտաժվել է 19-րդ դարում[38]։
Հունաստանի օսմանյան նվաճումից հետո Պարթենոնն օգտագործվել է որպես թուրքական բանակի կայազորի շտաբ[39], իսկ Էրեքթեոնը վերածվել է բերդակալի հարեմի։ Ակրոպոլիսի կառույցներն անդառնալի վնաս են կրել 6-րդ օսմանա-վենետիկյան պատերազմի ընթացքում՝ 1687 թվականի պաշարման ժամանակ։ Պարթենոնը, որն օգտագործվել է որպես վառոդի զինապահեստ, հրետանու ռմբակոծությունից խիստ վնասվել է[40]։
Հետագա տարիների ընթացքում Ակրոպոլիսը դարձել է մարդկային աշխույժ գործունեության վայր՝ բազմաթիվ բյուզանդական, ֆրանկյան ու օսմանյան կառույցներով։ Օսմանյան ժամանակաշրջանի բնորոշ հատկանիշը Պարթենոնի ներսում կառուցված մզկիթն էր՝ ավարտուն մինարեթով։
Հունաստանի անկախության պատերազմի ընթացքում Ակրոպոլիսը երեք անգամ պաշարվել է․ երկու անգամ հույն ապստամբների կողմից՝ 1821-1822 թվականներին, և մեկ անգամ օսմանցիների կողմից՝ 1826-1827 թվականներին։ 1822-1825 թվականների ընթացքում կառուցվել է Ոդիսևս Անդրուցոսի անվան նոր հողապատնեշ՝ պաշտպանելու համար վերջերս վերահայտնաբերված Կլեպսիդրա աղբյուրը, որն ամրոցին թարմ ջրի պաշարով ապահովելու միակ աղբյուրն էր։
Անկախությունից հետո բյուզանդական, ֆրանկյան ու օսմանյան ժամանակաշրջաններին բնորոշ կառույցները վերացվել են տեղանքից՝ նպատակ ունենալով վերականգնել հուշարձանն իր նախնական տեսքով, «մաքրված» հետագայում արված բոլոր հավելումներից[41]։
Հնագիտական մասունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակրոպոլիսի մուտքը «պրոպիլեա» կոչվող մոնումենտալ դարպասաշեմքն էր, որից դեպի հարավ գտնվել է Աթենաս Նիկեի փոքրիկ տաճարը։ Ակրոպոլիսի կենտրոնում Պարթենոնն էր կամ Աթենաս Պարթենոսի (կույս Աթենայի) տաճարը։ Շքամուտքից դեպի արևելք և Պարթենոնից դեպի հյուսիս գտնվել է Էրեքթեոն անունով տաճարը։ Ակրոպոլիսի գագաթը կազմող հարթակից դեպի հարավ գտնվում են հնադարյան, թեև հաճախ վերափոխված Դիոնիսոսի թատրոնի ավերակները։ Մի քանի հարյուր մետր հեռավորության վրա այժմ մասամբ վերականգնված Հերովդես Ատտիկացու օդեոնն է[42]։
Արժեքավոր բոլոր հնադարյան արտեֆակտները (հին մշակույթի մնացորդներ) պահպանվում են նույն ժայռի վրա՝ Պարթենոնից 280 մ հեռավորության վրա գտնվող Հին Ակրոպոլիս թանգարանում[43]։
Տեղանքի քարտեզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աթենքի Ակրոպոլիսի տեղանքի քարտեզը, որտեղ նշված են գլխավոր հնագիտական մասունքները
- Պարթենոն
- Աթենասի հին տաճար
- Էրեքթեոն
- Աթենաս Պրոմաքոսի արձան
- Շքամուտք
- Աթենաս Նիկե աստվածուհու տաճար
- Էլեուզինիոն
- Բրավրոնեյոն
- Խալկոտեկա
- Պանդրոսեյոն/Պանդրոսոսի սրբավայր
- Արեֆորիոն
- Աթենասի զոհասեղան
- Զևս Պոլիեուսի սրբավայր
- Պանդիոնի սրբավայր
- Հերովդես Ատտիկացու օդեոն
- Էվմենեսի ստոա
- Ասկլեպիոն
- Դիոնիսոսի թատրոն
- Պերիկլեսի օդեոն
- Դիոնիսոսի թատրոնի թեմենոս
- Ագլավրեյոն
Ակրոպոլիսի վերականգնման նախագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագիծը մեկնարկել է 1975 թվականի ընթացքում, սակայն 2017 թվականի դրությամբ այն գրեթե դադարել է։ Վերականգնման նպատակը դարավոր քայքայումը, աղտոտումն ու ավերվածությունը վերացնելն էր։ Նախատեսված էր հավաքել և նույնականացնել Ակրոպոլիսի ու նրա լանջերի բոլոր, նույնիսկ ամենափոքրիկ քարե հատվածները և փորձել վերականգնել որքան հնարավոր է շատ բան՝ օգտագործելով հավաքված ճարտարապետական տարրերը, միաժամանակ խնայողաբար օգտագործելով Պենդելիկոն լեռան մարմարը։ Ամբողջ վերականգնումը կատարվել է տիտանե սեպերի օգտագործմամբ և նախատեսվել է ամբողջովին շրջելի լինել, եթե ապագա փորձագետները որոշեին որևէ բան փոխել։ Օգտագործվել է կտրվածքի ձևավորման ժամանակակից տեխնոլոգիա և հնադարյան տեխնիկաների լայնածավալ հետազոտություն և նորոգում[44]։
Վերկանգնվել են 17-րդ դարում վենետիկյան ռմբակոծության հետևանքով մեծապես ավերված Պարթենոնի սյունաշարերը, իրենց տեղն են վերադարձվել նախկինում սխալ տեղադրված սյուները։ Շքամուտքի տանիքն ու հատակը մասամբ վերանորոգվել են, տանիքի որոշ հատվածներ փոխարինվել են նոր մարմարով և զարդարվել կապույտ և ոսկեգույն ներդիրներով, ինչպես եղել է նախկինում[44]։ Աթենաս Նիկե աստվածուհու տաճարի վերականգնումն ավարտվել է 2010 թվականին[45]։
Վերականգնվել է ընդհանուր առմամբ 2,675 տոննա ճարտարապետական միավոր, օրիգինալի մնացորդներից վերահավաքվել է 686 քար, 905-ը «կարկատվել» են նոր մարմարով, 186 հատված ամբողջապես ստեղծվել է նոր մարմարից․ օգտագործվել է 530 խորանարդ մետր Պենդելիկոն լեռան մարմար[46]։
Մշակութային նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր չորս տարին մեկ աթենացիները նշել են «Մեծ պանաթենեա» կոչվող փառատոնը, որն իր ժողովրդականությամբ գերազանցել է Անտիկ օլիմպիական խաղերին։ Փառատոնի ընթացքում շքերթը քաղաքի միջով շարժվել է դեպի Ակրոպոլիս, որտեղ բրդից հյուսված նոր թիկնոց է գցվել կա՛մ Էրեքթեոնում գտնվող Աթենա Պոլիաս աստվածուհու արձանի, կա՛մ Պարթենոնում գտնվող Աթենա Պարթենոսի արձանի վրա[47]։
18-րդ դարակեսից ի վեր Ակրոպոլիսը համարվել է հունական ժառանգության և Դասական Հունաստանի փառքի առանցքային խորհրդանիշ։
Երկրաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակրոպոլիսը լիթոսֆերային երկու մասից բաղկացած ժայռ է, որոնցից առաջինն Աթենքի թերթաքարերն են, իսկ երկրորդը՝ դրա վրա գտնվող Ակրոպոլիսի կրաքարը։ Աթենքի թերթաքարը Կավճի ժամանակաշրջանի փափուկ կարմրավուն ժայռ է։ Բուն նստվածքաշերտը կուտակվել է գետի դելտայում մոտավորապես 70 միլիոն տարի առաջ։ Ակրոպոլիսի կրաքարը թվագրվում է Յուրայի ժամանակաշրջանով և գոյություն է ունեցել Աթենքի թերթաքարերից 30 միլիոն տարի առաջ։ Ակրոպոլիսի կրաքարն Աթենքի թերթաքարերի վրա հայտնվել է սեղմիչ տեկտոնական ուժերի օգնությամբ՝ ստեղծելով վերհրված վերնաշերտ։ Այս վերնաշերտի էրոզիան (քայքայումը) հանգեցրել է Ակրոպոլիսի վերջնական առանձնացմանը՝ ձևավորելով ներկայիս դիրքը։ Աթենքի շրջանում բլուրների մեծ մասը, այդ թվում՝ Լիկավիտոսը, Արեոպագոսը և Մուսեյոնը, ձևավորվել են Ակրոպոլիսի նման՝ նույն վերնաշերտի քայքայմամբ[48]։ Ակրոպոլիսի կառույցների համար օգտագործված մարմարը բերվել է Աթենքի հյուսիս-արևելքում գտնվող Պենդելիկոն լեռան քարհանքերից[49]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ acro-. (n.d.). In Greek, Acropolis means "Highest City". The American Heritage Dictionary of the English Language, Fourth Edition. Retrieved September 29, 2008, from Dictionary.com website: Quote: "[From Greek akros, extreme; see ak- in Indo-European roots.]"
- ↑ Hurwit 2000, p. 87
- ↑ "History" Արխիվացված 2007-04-29 Wayback Machine, Odysseus. Retrieved 2 December 2012.
- ↑ Nicholas Reeves and Dyfri Williams, "The Parthenon in Ruins" Արխիվացված 2009-08-06 Wayback Machine, British Museum Magazine 57 (spring/summer 2007), pp. 36–38. Retrieved 2 December 2012.
- ↑ Castleden, Rodney (2005). Mycenaeans. Routledge. էջեր 64–. ISBN 978-1-134-22782-2.
- ↑ Hurwit 2000, pp. 74–75.
- ↑ ἔμπλεκτος, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus Digital Library
- ↑ Hurwit 2000, p. 78.
- ↑ "The springs and fountains of the Acropolis hill" Արխիվացված 2013-07-28 Wayback Machine, Hydria Project. Retrieved 2 December 2012.
- ↑ Pomeroy, Sarah B. (1999). Ancient Greece: A Political, Social, and Cultural History. Oxford University Press. էջեր 163–. ISBN 978-0-19-509742-9.
- ↑ Starr, Chester G. «Peisistratos». Encyclopædia Britannica. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ "Acropolis fortification wall" Արխիվացված 2012-11-28 Wayback Machine, Odysseus. Retrieved 2 December 2012.
- ↑ Hurwit 2000, p. 111.
- ↑ Hurwit 2000, p. 121.
- ↑ [1], Retrieved 5 June 2012
- ↑ Manolis Korres, Topographic Issues of the Acropolis, Archaeology of the City of Athens; Retrieved 7 June 2012
- ↑ "Athens, Pre-Parthenon (Building)", Perseus Digital Library. Retrieved 3 December 2012.
- ↑ Dörpfeld, W: Der aeltere Parthenon, Ath. Mitt, XVII, 1892, pp. 158–189.
- ↑ Kavvadias, Panagiotis, Kawerau, Georg: Die Ausgrabung der Akropolis vom Jahre 1885 bis zum Jahre 1890, Athens, 1906 de
- ↑ "Ictinus and Callicrates with Phidias", Architecture Week. Retrieved 3 December 2012.
- ↑ «Mnesicles». Encyclopædia Britannica. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ McCulloch, John Ramsay (1841). A Dictionary, Geographical, Statistical, and Historical: Of the Various Countries, Places and Principal Natural Objects in the World. Longman, Orme, Brown, Green and Longmans. էջեր 205–.
- ↑ Mark, Ira S. (1993). The Sanctuary of Athena Nike in Athens: Architectural Stages and Chronology. ASCSA. էջեր 72–. ISBN 978-0-87661-526-3.
- ↑ Thomas Sakoulas, "Erechtheion", Ancient-Greece.org. Retrieved 7 December 2012.
- ↑ Venieri, "Erechtheion" Արխիվացված 2014-11-29 Wayback Machine, Odysseus. Retrieved 7 December 2012.
- ↑ "The Acropolis of Athens" Արխիվացված 2012-04-02 Wayback Machine. Retrieved 9 February 2013.
- ↑ "The Sanctuary of Artemis Brauronia" Արխիվացված 2020-09-24 Wayback Machine, Acropolis Museum. Retrieved 9 February 2013.
- ↑ Mikalson, Jon D. (2011). Ancient Greek Religion. John Wiley & Sons. էջեր 73–. ISBN 978-1-4443-5819-3. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Brouskarē, Maria S. (1997). The monuments of the Acropolis. Ministry of Culture, Archeological Receipts Fund. էջեր 56–57. ISBN 978-960-214-158-8. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ 30,0 30,1 Travlos, John, Pictorial Dictionary of Ancient Athens, London: Thames and Hudson, 1971. p. 54.
- ↑ Hurwit 2000 p. 278
- ↑ "The Stoa of Eumenes", The Acropolis of Athens. Greek Thesaurus. Retrieved 9 February 2013.
- ↑ Hurwit 2000, p. 279.
- ↑ Nulton, Peter, The Sanctuary of Apollo Hypoakraios and Imperial Athens, Archaeologia Transatlantica XXI, 2003.
- ↑ Steves, Rick (2011). Rick Steves' Greece: Athens & the Peloponnese. Avalon Travel. էջեր 115–. ISBN 978-1-61238-060-5. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ "The Partenon", Ancient Greece. Retrieved 9 February 2013.
- ↑ Melton, J. Gordon; Baumann, Martin (2010 թ․ սեպտեմբերի 21). Religions of the World, Second Edition: A Comprehensive Encyclopedia of Beliefs and Practices. ABC-CLIO. էջեր 233–. ISBN 978-1-59884-204-3.
- ↑ Neils, Jenifer (2005 թ․ սեպտեմբերի 5). The Parthenon: From Antiquity to the Present. Cambridge University Press. էջեր 346–. ISBN 978-0-521-82093-6.
- ↑ Hellenistic ministry of culture History of the Acropolis of Athens Արխիվացված 2007-04-29 Wayback Machine
- ↑ "Acropolis, Athens: Long description", UNESCO. Retrieved 9 February 2013.
- ↑ Nicholas Reeves and Dyfri Williams, "The Parthenon in Ruins" Արխիվացված 2009-08-06 Wayback Machine, British Museum Magazine, No. 57, 2007, pp. 36–38. Retrieved 9 February 2013.
- ↑ Hadingham, Evan (2008 թ․ փետրվար). «Unlocking Mysteries of the Parthenon». Smithsonian. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ "The Acropolis Museum". Retrieved 9 February 2013.
- ↑ 44,0 44,1 Fani Mallouchou-Tufano, "The Restoration of the Athenian Acropolis" Արխիվացված 2012-12-02 Wayback Machine, University of Michigan. Retrieved 9 February 2013.
- ↑ "2010–2011, The progress of restoration on the Acropolis" Արխիվացված 2018-08-20 Wayback Machine, The Acropolis Restoration News, July 2011. Retrieved 9 February 2013.
- ↑ "Acropolis Restoration Project-Lecture by Maria Ioannidou, Director, Acropolis Restoration Service", Columbia University. Retrieved 9 February 2013.
- ↑ «Panathenaic Festical». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Regueiro y González-Barros, Manuel; Stamatakis, Michael; Laskaridis, Konstantinos (2014 թ․ նոյեմբերի 30). «The geology of the Acropolis (Athens, Greece)». European Geologist. 38: 45–52.
- ↑ «Material: Pentelic Marble». www.artofmaking.ac.uk. Art of Making. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Andronicos, Manolis (2005). The Acropolis. Ekdotike Athenon S.A. ISBN 978-960-213-006-3.
- Bouras, Charalampos; Ioannidou, Maria; Jenkins, Ian (2012). Acropolis Restored. British Museum Press. ISBN 978-0-86159-187-9.
- Brouskarē, Maria S. (1997). The monuments of the Acropolis. Ministry of Culture, Archeological Receipts Fund. ISBN 978-960-214-158-8.
- Cohen, Beth. (2010). "Deconstructing the Acropolis: The Acropolis Museum, Athens, opened 20 June 2009 by Bernard Tschumi Architects." American Journal of Archaeology 114:745-753.
- Economakis, Richard; Bettella, Mario (2010). Acropolis: Ancient Cities. Artmedia Press. ISBN 978-1-902889-06-1.
- Goette, Hans Rupprecht. (2001). Athens, Attica and the Megarid: An Archaeological Guide. London and New York: Routledge.
- Harris, Diane. (1995). The Treasures of the Parthenon and Erechtheion. New York: Oxford Univ. Press.
- Higgins, Michael D; Higgins, Reynold (1996). A Geological Companion to Greece and the Aegean. Duckworths. ISBN 0-8014-3337-1.
- Hurwit, Jeffrey M. (2000). The Athenian Acropolis: History, Mythology, and Archaeology from the Neolithic Era to the Present. Cambridge University Press. ISBN 978-0-521-42834-7.
- Hurwit, Jeffrey M. (2004). The Acropolis in the Age of Pericles. Cambridge University Press. ISBN 978-0-521-52740-8.
- Keesling, Catherine M. (2008). The Votive Statues of the Athenian Acropolis. Cambridge University Press. ISBN 978-0-521-07126-0.
- Miller, Walter (2009). A History of the Akropolis of Athens. Gorgias Press. ISBN 978-1-60724-498-1.
- Neils, Jenifer (2005). The Parthenon: From Antiquity to the Present. Cambridge University Press. ISBN 978-0-521-82093-6.
- Neils, Jenifer, ed. (1996). Worshipping Athena: Panathenaia and Parthenon. Madison: Univ. of Wisconsin Press.
- Pollitt, Jerome J. (1990). The Art of Ancient Greece: Sources and Documents. New York: Cambridge Univ. Press.
- Rhodes, Robin Francis (1995). Architecture and Meaning on the Athenian Acropolis. Cambridge University Press. ISBN 978-0-521-46981-4.
- Shuter, Jane (1999). The Acropolis. Heinemann Library. ISBN 978-1-57572-855-1.
- Servi, Katerina (2011). The Acropolis: The Acropolis Museum. Ekdotike Athenon. ISBN 978-960-213-452-8.
- Tanaka, Michitaro (1978). The Acropolis. Kodansha America, Inc. ISBN 978-0-87011-085-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աթենքի Ակրոպոլիս Արխիվացված 2007-04-29 Wayback Machine (Հունական կառավարության կայքէջ)
- Ակրոպոլիսի վերականգնման նախագիծ Արխիվացված 2020-04-09 Wayback Machine (Հունական կառավարության կայքէջ)
- Վիրտուալ շրջագայություն Աթենքի Ակրոպոլիսում
- Ակրոպոլիսի թանգարան և Աթենա աստվածուհի
- Գլաֆկա նախագիծ
- ՅՈՒՆԵՍԿՈյի համաշխարհային ժառանգություն՝ Աթենքի Ակրոպոլիս
- Հին Աթենք 3D
- Հատված Աթենքի երկրաբանությունից, Մայքլ և Ռեյնոլդ Հիգինսների «Հունաստանի և Էգեյան ծովի երկրաբանական տեղեկագիր» գրքից, Կոռնել համալսարանի հրատարակություն, 1996
- Աթենքի Ակրոպոլիս-Աթենքգիդ
- Շրջագայություն Աթենքի Ակրոպոլիսով, Պարթենոնի կայք-About.com Արխիվացված 2013-05-18 Wayback Machine
- Աթենքի Ակրոպոլիս
- Աթենքի Ակրոպոլիսի կայծակը, 4 վիրավոր
- Ակրոպոլիսի ժամանակագրությունը Արխիվացված 2008-03-17 Wayback Machine
- Տեսանյութեր
- Acropolis of Athens, Full Reconstruction, animation by the Technological Research Institute, University of Santiago de Compostela, on YouTube
- Timelapse video of Acropolis during Earth Hour 2010 Timelapse showing how the Acropolis of Athens switched off & on the lights during Earth Hour 2010
- The Acropolis in 1955
- The Acropolis in 1969
- Greek Glory A tour of ancient Greek buildings and monuments in Athens in the 1940s
- Acropolis of Athens from the old Greek TV show "Ελλάδος Περιήγησις..." (Greece Tours), 1998
- Athens, Greece: Ancient Acropolis and Agora by Rick Steves
- Three dimensional reconstruction of ancient Acropolis
- Βασιλόπουλος (Vasilopoulos), Χρίστος (Christos) (2011). «Η ιστορία της Ακρόπολης» [The history of Acropolis]. Μηχανή Του Χρόνου (The Time Machine) (Greek). Greece. New Hellenic Television.
{{cite episode}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթենքի Ակրոպոլիս» հոդվածին։ |
|
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2020 թվականի 31-րդ շաբաթվա հոդված։ |