Տիրանոս
Արտաքին տեսք
Տիրանոս (rupavvog– բռնապետ, ինքնակալ, բռնակալ)
- Հին Հունաստանում բռնությամբ իշխանությունը զավթած և միանձնյա կառավարող անձ, որի իշխանությունը կոչվել է տիրանիա (xupavvig, tupavvta)։ Եղել են մի քանի տիպի՝ վաղ հունական (կամ ավագ), պարսկամետ, ուշ հունական (կամ կրտսեր) տիրանիաներ։ Վաղ հունական տիրանիան ծագել է պոլիսների ձևավորման շրջանում (մեր թվարկությունից առաջ 7–6-րդ դարում), տոհմային ավագանու և դեմոսի (որին գլխավորում էր քաղաքի առևտրաարհեստավորական վերնախավը) միշե պայքարի ընթացքում։ Զինված ուժի օգնությամբ իշխանության հասնելով և հենվելով դեմոսի աշակցությանվրա, տիրանոսները կարևոր վերափոխումներ են կատարել արհեստավորների և գյուղացիների դրությունը բարելավելու համար, նպաստել արհեստների և առևտրի զարգացմանը, հուն, գաղութացման ընթացքին։ Տոհմային կարգերից դասակարգային կարգերի անցման շրշանի առանձնահատկությունների ծնունդ լինելով և հիմնականում հենվելով ռազմական ուժի վրա՝ տիրանիան հաստատուն վարչակարգ չէր և մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի կեսին սպառել է իրեն՝ տեղը զիջելով պոլիսային հանրապետությանը։ Պարսկամետ տիրանիան գոյություն է ունեցել Փոքր Ասիայի և Եգեյան ծովի կղզիների հուն, քաղաքներում, պարսկական տիրապետության ժամանակ (մեր թվարկությունից առաջ 6-րդ դարի վերջ)։ Պարսիկների նշանակած կառավարիչներին (հույն օլիգարխների միշավայրից) անվանել են տիրանոս։ Ավելի ուշ հունական տիրանիան ծագել է մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի վերշին, դեմոսի սնանկացող խավերի և պոլիսների հարուստ վերնախավի միշև սոցիալ․ սուր պայքարի պայմաններում ու գոյատևել մինչև մեր թվարկությունից առաջ 11-րդ դարում։
Փոխաբերական իմաստով տիրանոս նշանակում է կեղեքիչ, դաժան մարդ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 17)։ |