Հնդկական Ովկիանոս
դասաւորում | 20°S 80°E / 20°S 80°E | |
Ընդհանուր մակերեսը | 70 240 հազ. քմ² | |
Ծաւալը | 282 650 հազ. քմ³ | |
Ամենամեծ խորութիւնը | 7 729 մ | |
Միջին խորութիւնը | 3 711 մ | |
Հնդկական ովկիանոս[1], աշխարհի մեծութեամբ՝ երրորդ մեծ ովկիանոսը։ Անիկա կ'ընդգրկէ երկրագունդին ջրային մակերեսին շուրջ 20 տոկոսը։ Մակերեւոյթին տարածութիւնն է 73,5 միլիոն քառակուսի քիլոմեթր։ Հիւսիսէն կ'ողողէ Ասիոյ, արեւմուտքէն՝ Ափրիկէի եւ արեւելքէն՝ Աւստրալիոյ ափերը, հարաւէն սահմանակից է Անթարքթիքային[2]։ Հնդկական ովկիանոսը ունի ծայրամասային կամ տարածաշրջանային ծովեր, ինչպիսիք են Արաբական ծովը, Լակաթիւի ծովը, Սոմալի ծովը, Պենկալեան ծոցը եւ Անդամանեան ծովը:
Անուան Ծագում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հնդկական ովկիանոսը իր ներկայ անունով կոչուած է 1515-էն ի վեր, երբ լատիներէնով «Հնդկական արեւելեան ովկիանոս» ձեւը որդեգրուած էր: Հետզհետէ այդ անուանումը սկսած է վերաբերիլ միայն մօտակայ ծովուն, իսկ ովկիանոս անուանումը ստացած է այն օրերուն իր հարստութիւններով ամէնէն յայտնի ծովափնեայ երկիրին՝ Հնդկաստանի անունով: Ալեքսանտր Մակեդոնացի Ք․ա 4-րդ դարուն զայն անուանած է «Հինտիքոն Փելակոս» (հին յուն․՝ Ἰνδικόν πέλαγος)՝ «Հնդկական ծով»։ Արաբներուն կողմէ անիկա ծանօթ է Պահր-էլ-Հինտ (ժամանակակից արաբերէնով՝ արաբերէն՝ الهندي المحيط [ալ-մուհիթ ալ-հինտի])՝ «Հնդկական ովկիանոս» անունով։ ԺԶ. դարուն հաստատուած է Ա. դարուն հռոմէացի գիտնական Փլինիոս Աւագին կողմէ Օքիանուս Ինտիքուս (լատ.՝ Oceanus Indicus)՝ Հնդկական ովկիանոս անուանումը։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9
- ↑ Հնդկական Ովկիանոս