Jump to content

Օլիվիե (աղցան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիվիե
Օլիվիե աղցան, պատրաստաված է Լյուսիեն Օլիվիեի բնօրինակ բաղադրատոմսով
Ռուսական խոհանոց, Soviet cuisine? և Ֆրանսիական խոհանոց
Ծագում
Տեսակկերակուր
Ենթատեսակաղցան, կերակուր և zakuski?
Առաջացման երկիրՌուսաստան
ՀեղինակԼյուսիեն Օլիվիե
Բաղադրամասեր
Հիմնականեփած միս, կարտոֆիլ, գազար, թթու վարունգ, ձու
Հնարավորմայոնեզ, սև պղպեղ
 Olivier salad Վիքիպահեստում

Օլիվիե, Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ երկրներում հայտնի աղցան, համարվում էր ավանդական տոնական և ամանորյա աղցան[1]։ Անվանումն ստացել է ի պատիվ իր ստեղծողի` Լյուսիեն Օլիվիեի, որը 1860-ական թվականներին Մոսկվայի «Էրմիտաժ» ռեստորանի շեֆ-խոհարարն էր։ Արտասահմանում հայտնի է որպես «Ռուսական աղցան» (իսպ.՝ Ensalada rusa, բուլղար․՝ Руска салата, թուրքերեն՝ Rus salatası, ֆր.՝  salade russe, հոլ.՝ huzarensalade): Ռուսաստանում Օլիվիեն անվանում են նաև «մսով աղցան» կամ «ձմեռային աղցան»։

Աղցանի ամենավաղ բաղադրատոմսը հրատարակվել է «Մեր սնունդը» («Наша пища») ամսագրի 1894 թվականի մարտի 31-ի թիվ 6 համարում[2]։

Մի քանի տեղեկություների համաձայն աղցանի սկզբնական բաղադրատոմսը[3][4] հետևյալն էր` 2 շահպրակ, հորթի լեզու, մամլախավիար, 25 եփած խեցգետին, կես բանկա պիկուլի, կես բանկա սոի-կաբուլ, 2 թարմ վարունգ, կապարի թուփ, 5 ձու։

Սուսի համար` մայոնեզը պետք է պատրաստվեր ֆրանսիական քացախով 2 ձվից և զեյթունի ձեթով[5]։

Սովետական Օլիվիե

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիվիե աղցանի բաղադրիչները

Սովետական շրջանում Օլիվիե աղցանի բաղադրատոմսը փոխվեց, բաղադրիչներից ոմանք փոխարինվեցին ավելի էժան և մատչելի այլ բաղադրիչներով։ Սովետական դասական Օլիվիեն կազմված էր 6 կամ 8 բաղադրիչներից.

Ամենը, բացի ոլոռից, կտրտել խորանարդաձև, խառնել և ծածկել մայոնեզով կամ թթվասերով։

Պատրաստման հեշտության ու մատչելիության շնորհիվ աղցանը սովետական տարիներին ճանաչված էր։ Այն Նոր տարվա սեղանի պարտադիր բաղադրիչներից էր։ Կար նաև այլ տարբերակ հավի մսով, որն անվանում էին «Մայրաքաղաքային աղցան»։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամենամեծ Օլիվիե աղցանը` քաշով 1841 կգ, պատրաստվել է 2012 թվականին Օրենբուրգում[6]։ Նրա պատրաստման համար անհրաժեշտ է եղել 220 կգ կարտոֆիլ, 40 կգ սոխ, 80 կգ գազար, 20 կգ կանաչի, 500 կգ երշիկ, 170 կգ թթու վարունգ, 260 լ մայոնեզ, 5040 ձու և 136 կգ կանաչ ոլոռ[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Результаты опроса исследовательской компании «Ромир» на сайте «Русской службы БиБиСи»
  2. К вопросу о классическом «Оливье»
  3. «Тайну рецепта Оливье унес в могилу»
  4. История салата Оливье
  5. Первоначальный рецепт салата «Оливье»(չաշխատող հղում)
  6. Книга рекордов России
  7. «Мировой рекорд по приготовлению салата «Оливье» установлен в Оренбурге». РИА «Новости». 16 декабря 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվիե (աղցան)» հոդվածին։