Ոլոռ
Ոլոռ | |
Ոլոռ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Fabeae |
Ցեղ | Pisum |
Տեսակ | Ոլոռ (P. sativum) |
Միջազգային անվանում | |
Pisum sativum |
Ոլոռ (լատին․՝ Pisum), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 6-7 տեսակ։ Սննդի մեջ օգտագործվում են ինչպես ոլոռի հատիկները, այնպես էլ մատղաշ ունդերը։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում՝ 2 տեսակ՝
- Ոլոռ բարձր (P. elatius), հանդիպում է Կոտայքի, Սյունիքի մարզերում (ստորինից մինչև վերին լեռն, գոտի) և Երևանի շրջակայքում, աճում է
թփուտներում, մարգագետիններում ու ցանքսերում,
- Ոլոռ ցանովի (P. sativum), որն ունի 2 ենթատեսակ՝
- Ոլոռ սովորական կամ ցանովի (P. sativum),
- Ոլոռ դաշտային (P. arvense)
Մշակվում են Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը անկյունավոր է, փռվողկառչող, երբեմն՝ կանգուն, բարձրություն՝ 20 սմ - 2,5 մ։ Տերևները զույգփետրաձև են, ձվաձև, կլորավուն կամ երկարավուն տերևիկներով, վերջանում են բեղիկներով։ Ծաղկաբույլը ողկույզ է կամ կեղծ հովանոց, ծաղիկները՝ սպիտակ կամ կարմրամանուշակագույն երանգավորումներով։ Ծաղկում է հունիսի կեսերին։ Ինքնափոշոտվող է (սակայն չոր ու տաք պայմաններում փոշոտվում է նաև խաչաձև)։ Պտուղը սրաձև ունդ է, ուղիղ համրիչանման։ Սերմերը (3-10 հատ) ձվաձև են, կլորավուն, անկյունավոր, հարթ կամ կնճռոտ, տարբեր գույների։ Ցրտադիմացկուն է, խոնավասեր։
Քիմիական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համեմատած այլ բանջարային մշակաբույսերի հետ՝ ոլոռը սպիտակուցային նյութերով ամենահարուստն է և սննդարժեքի տեսակետից գրավում է առաջին տեղերից մեկը։ Տարբեր տեսակներ բնակլիմայական տարբեր պայմաններում տարբեր քիմիական կազմ են ունենում, սակայն ոլոռի չոր նյութի մեջ սպիտակուցային նյութերը միջին հաշվով կազմում են մոտ 22-32%, շաքարները՝ 16-27%, օսլան՝ 10-31%, ճարպերը՝ 1,6-2%, թաղանթանյութը՝ 2-6%։ Կալորիականությամբ ոլոռը 1,5-2 անգամ ավելի բարձր է, քան մյուս բանջարեղենները։ Ոլոռը հարուստ է նաև A, B և C վիտամիններով։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարենային, կերային, ագրոտեխնիկական մշակաբույս է։
Սերմերն օգտագործվում են սննդի մեջ, կանաչ սերմերը նաև պահածոյացնում են։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- European Association for Grain Legume Research (AEP). Pea. http://www.grainlegumes.com/default.asp?id_biblio=52 Արխիվացված 2006-10-17 Wayback Machine.
- Hernández Bermejo, J. E. & León, J., (1992). Neglected crops: 1492 from a different perspective, Food and Agricultural Organization of the United Nations (FAO) Contents Արխիվացված 2018-11-06 Wayback Machine
- Muehlbauer, F. J. and Tullu, A., (1997). Pisum sativum L. Purdue University. Pea
- Oelke, E. A., Oplinger E. S., et al. (1991). Dry Field Pea. University of Wisconsin.Dry Field Pea
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- plantnames.unimelb.edu.au
- USDA-ի (ԱՄՆ Գյուղդեպարտամենտի) պրոֆիլ
- Sorting Pisum names
- USDA plant profile
- http://www.nal.usda.gov/fnic/foodcomp/search/ Արխիվացված 2015-03-03 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոլոռ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոլոռ» հոդվածին։ |
|
|