Սուլուգունի
Արտաքին տեսք
Սուլուգունի | |
---|---|
Առաջացման երկիր | Վրաստան |
Տարածաշրջան | Սվանեթ և Մեգրելիա |
Կաթ | հում կաթ և կովի կաթ |
Sulguni Վիքիպահեստում |
Սուլուգունի (վրաց.` სულუგუნი, մեգր.` სელეგინ, աբխ.` ашә, ашәлагәан), վրացական ազգային աղաջրած պանրի տեսակ։ Պատրաստվում է կովի պաստերիզացված կաթից` պանրային եղանակի հալեցման եղանակով։ Աղադրումից հետո օգտագործում են թարմ վիճակում։ Սուլուգունիները, որպես կանոն, պետք է ունենան կիսափափուկ կազմություն, առաձգական շերտավոր կառուցվածք, հաճելի կաթնաթթվային համ, գույնը՝ սպիտակից մինչև բաց դեղին։ Աչքեր չունի, կարող են նկատվել ճեղքաձև դատարկություններ։ Արտադրվում է 0,3-ից 1,5 կգ քաշ ունեցող բլիթների տեսքով։
Սովորաբար վաճառվում են վակուումային պոլիմերային թաղանթի մեջ փաթեթավորված։
Սուլուգունիները լայն կերպով օգտագործվում են որպես նախուտեստ, ինչպես նաև պիցցա, խաչապուրի, տաք բուտերբրոդներ պատրաստելու համար։
Բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաղադրիչը | % |
---|---|
յուղի պարունակությունը չոր նյութերում | 45-50 % |
ջուր | 46-50 % |
աղ | 1,0-2,0 % |
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արաքսյանց, Անդրեյ (2007). Հայկական պանրի գույները
- Ջոնս, Էվան (1984). Պանրի աշխարհում
- Գուդկով, Ա. Վ. (1999). Նախկին ԽՍՀՄ-ի պանիրները, Ֆոքս, Պատրիկ (1999). Պանիր. քիմիական և ֆիզիկական կազմը, մանրէաբանությունը. պանրի հիմնական խմբերը, երկրորդ հատոր ISBN 0-8342-1339-7, ISBN 978-0-8342-1339-5.