Jump to content

Ռոջեր Ֆրայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոջեր Ֆրայ
Ծնվել էդեկտեմբերի 14, 1866(1866-12-14)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել էսեպտեմբերի 9, 1934(1934-09-09)[1][2][3][…] (67 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔլիֆթոն քոլեջ[5] և Թագավորական քոլեջ, Քեմբրիջ
Մասնագիտությունֆոնդապահ, արվեստագետ, նկարիչ, համալսարանի դասախոս, գծանկարիչ, արվեստի քննադատ, բուսաբան, վիզուալ արտիստ և գրող
ՈճBloomsbury խումբ
Ժանրբնանկար
ԹեմաներԿերպարվեստ[6], արվեստի քննադատություն[6], գիտահանրամատչելի գրականություն[6] և արվեստագիտություն[6]
Ուշագրավ աշխատանքներQ17496039? և Q17496137?
ՄեկենասներLady Ottoline Morrell?
ՀայրEdward Fry?[7]
ՄայրMariabella Hodgkin?[7]
ԱմուսինHelen Coombe?[7]
Համատեղ ապրողՎանեսա Բելլ[8] և Nina Hamnett?[9]
Զավակներ[Agnes] Pamela Fry?[7] և Julian Edward Fry?[7]
 Roger Fry Վիքիպահեստում

Ռոջեր Էլիոթ Ֆրայ (անգլ.՝ Roger Eliot Fry, դեկտեմբերի 14, 1866(1866-12-14)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - սեպտեմբերի 9, 1934(1934-09-09)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4][10]), անգլիացի նկարիչ, արվեստաբան, քննադատ, վորտիցիզմի նախակարապետներից մեկը, Բլումսբերի խմբի անդամ։ Հաստատելով իր համբավը որպես Հին վարպետների գիտակի՝ նա դարձել է ֆրանսիական գեղանկարչության վերջին զարգացումների ջատագովը, ջատագովը ավանգարդի նոր փուլի, որին տվել է իր իսկ ձևակերպած, հեղինակած պոստիմպրեսիոնիզմ եզրույթ-անվանումը։ Նա առաջին գործիչն էր, ով Բրիտանիայում բարձրացրեց հանրության իրազեկվածությունը ժամանակակից արվեստի վերաբերյալ և ընդգծեց նկարների ֆորմալ հատկանիշների գերակայությունը զուգակցվող գաղափարների նկատմամբ։ Արվեստի պատմաբան Քենեթ Քլարկը նրան բնորոշել է որպես մի արվեստագետի ու արվեստաբանի, ով «ամենամեծ ազդեցությունն է գործել ճաշակի վրա Ջոն Ռասկինի ժամանակներից ի վեր... Քանի որ ճաշակը կարող է փոխել մեկ մարդ, այն փոխել է Ռոջեր Ֆրայը»[11]։ Ֆրայի նորարական ճաշակն ազդել է հիմնականում անգլոֆոն աշխարհի վրա, և նրա հաջողությունը գլխավորապես կայանում էր նրանում, որ կրթված հանրությանն ազդարարեց փարիզյան ավանգարդի վերջին գեղարվեստական զարգացումների բեկումնային տարբերակի մասին[12]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Քեմբրիջի համալսարանի Թագավորական քոլեջում։ Ուսանողական տարիներին ճամփորդել է Իտալիայում, որոշ ժամանակ ապրել Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Փարիզում, ուսումնասիրել հին վարպետների արվեստը։ Ստեղծագործական առաջին շրջանում հիմնականում բնանկարներ է արել։

1906 թվականին դարձել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի համակարգող (կուրատոր)։ Այդ նույն տարում իր համար բացահայտել է Պոլ Սեզանի արվեստը և սկսել է բուռն կերպով հետաքրքրվել իր ժամանակակից ֆրանսիական գեղարվեստով։ 1910 թվականին լոնդոնյան Գրաֆտոն պատկերասրահում կազմակերպել է Մանեն և պոստիմպրեսիոնիստները ցուցահանդեսը։ Չնայած մամուլի քննադատական դիտողություններին՝ 1912 թվականին կազմակերպել է պոստիմպրեսիոնիստական երկրորդ ցուցահանդեսը, որտեղ ժամանակի անգլիացի նկարիչների գործերի կողքին ներկայացվել են Անրի Մատիսի, ֆովիստների, Պաբլո Պիկասոյի և ժորժ Բրաքի աշխատանքները։ գեղանկարչական, կազմակերպական, գրական գործունեության մեջ նրան աջակցել է մեկենասուհի լեդի Օտտոլայն Մոռելը, ով մի ժամանակ նրա սիրուհին էր եղել։

1913 թվականին Ֆրայը բացել է Omega Workshopsդիզայն-արվեստանոցը, որտեղ այլոց թվում աշխատել են նաև ճանաչված նկարիչներ Դունկան Գրանտը, Ուիլյամ Ռոբերտսը, Վանեսա Բելլը։

Ֆրայն անդամակցել է Բլումսբերի խմբին՝ հասարակական մի ակումբի, որտեղ ընդգրկված էին անգլիական մտավոր վերնախավի ներկայացուցիչներ։

1940 թվականին լույս է տեսել Ռոջեր Ֆրայի գեղարվեստական կենսագրությունը՝ Վիրջինյա Վուլֆի հեղինակությամբ։

Նկարչի աշխատանքները պահվում են բրիտանական Թեյթ պատկերասրահում, Էշմոլի թանգարանում, Մանչեստրի գեղարվեստական պատկերասրահում, Կուրթոյի արվեստի ինստիտուտում...[13]:

  • Art and Commerce (1926)
  • Art History as an Academic Study (1933)
  • The Artist and Psycho-Analysis (1924)
  • Arts of Painting and Sculpture (1932)
  • Vision and Design (1920)
  • Transformations (1926)
  • Cézanne. A Study of His Development (1927) [առաջին հրատարակությունը ֆրանսերեն էր, « Le développement de Cézanne », 1926]
  • Henri Matisse (1930)
  • Characteristics of French Art (1932)
  • Reflections on British Painting (1934)
  • Giovanni Bellini (1899)
  • Duncan Grant (1923)
  • Flemish Art (1927)
  • Last Lectures (1933)
  • A Sampler of Castille (1923)
  • Twelve Original Woodcuts (1921)

Թարգմանություն։

  • Some poems of Mallarme (1936)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Roger Fry (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118703390 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Biodiversity Heritage Library — 2006.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Kindred Britain
  8. https://www.theguardian.com/artanddesign/2017/jan/27/design-and-desires-how-vanessa-bell-put-the-bloom-in-bloomsbury
  9. Art UKArt UK.
  10. «Search Results for England & Wales Births 1837-2006 - findmypast.co.uk». search.findmypast.co.uk. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  11. Chilvers. Ian , "Fry, Roger." Oxford Dictionary of Art and Artists. Oxford, 1990, 9780199532940
  12. Reed, Christopher, Introduction,' A Roger Fry Reader' University of Chicago Press, Chicago 1996 978-0226266428
  13. «Roger Fry - English Post-Impressionist Painter and Writer, 1866-1934». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Virginia Woolf, Roger Fry: A Biography (1940) 0-15-678520-X
  • Denys Sutton, Letters of Roger Fry (1972) 0-7011-1599-8
  • Frances Spalding, Roger Fry: Art and Life, University of California Press, (1980) 0-520-04126-7
  • David Boyd Haycock. "A Crisis of Brilliance: Five Young British Artists and the Great War" (2009)
  • Christopher Reed, A Roger Fry Reader (1996) 0-226-26642-7
  • Gal, Michalle. Aestheticism: Deep Formalism and the Emergence of Modernist Aesthetics. Peter Lang AG International Academic Publishers, 2015 978-3-0351-9992-5

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոջեր Ֆրայ» հոդվածին։