Jump to content

Պաբլո Պիկասո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաբլո Պիկասո
իսպ.՝ Pablo Picasso
Ի ծնեիսպ.՝ Pablo Diego José Francisco de Paula Juan Nepomuceno María de los Remedios Cipriano de la Santísima Trinidad Ruiz y Picasso[1]
ԿեղծանունPau de Gósol[2]
Ծնվել էհոկտեմբերի 25, 1881(1881-10-25)[3][4][5][…]
ԾննդավայրՄալագա, Անդալուզիա, Իսպանիա[6][7][8][…]
Վախճանվել էապրիլի 8, 1973(1973-04-08)[6][4][5][…] (91 տարեկան)
Մահվան վայրMas Notre-Dame-de-Vie de Mougins, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա[6][8][9] և Մուժեն[10]
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Escola de Arte e Superior de Deseño Pablo Picasso?
Դավանանքաթեիզմ և չդավանող կաթոլիկ
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, գրաֆիկական դիզայներ, նկարիչ-փորագրող, պարուսույց, խեցեգործ, պլակատի նկարիչ, նկարազարդող, լուսանկարիչ, հագուստ ձևագծող, դիզայներ, ակնագործ, գծանկարիչ, գծագրող, muralist, assemblage artist, collagist, բեմանկարիչ, գծանկարիչ, սցենարիստ, վիզուալ արտիստ և արվեստագետ
Ոճկուբիզմ[8], սյուրռեալիզմ և Պոստիմպրեսիոնիզմ
Ժանրգրաֆիկա, խեցեգործություն, ֆիգուրատիվիզմ[11], ինքնապատկեր[8], դիմապատկեր[8], նյու[8], Ֆիգուր[8], պատմական գեղանկարչություն[8], դիցաբանական գեղանկարչություն[8], այլաբանություն[8], Անիմալիստիկա[8], աբստրակցիոնիզմ[8], բնանկար[8], ծովանկար[8], նատյուրմորտ[8] և սնափառություն[8]
Թեմաներգեղանկարչություն, ակնագործություն[12] և ոսկերչական իրերի դիզայն[12]
Ուշագրավ աշխատանքներԳեռնիկա, Ավինյոնի աղջիկները (կտավ), Chicago Picasso?, Three Musicians?, Գիտություն և բարեգործություն, Ծխամորճով տղան և Կոտորած Կորեայում
ՈւսուցիչJosé Ruiz Blanco?, Isidoro Brocos? և Antonio Muñoz Degrain?
ԱշակերտներKulo Green?
Ներշնչվել էԱնրի Ռուսո[13], Պոլ Սեզան[14], African sculpture?[14] և Մարիա Պրիմաչենկո[15]
Պարգևներ
ՊաշտոնՄադրիդի Պրադո թանգարանի տնօրեն
ԱնդամակցությունԳԴՀ Արվեստների ակադեմիա և Գեղարվեստի ակադեմիա
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն
ՀայրJosé Ruiz Blanco?
ՄայրMaria Picasso?
ԱմուսինՕլգա Խոխլովա[18] և Ժակլին Ռոկ
Համատեղ ապրողՆուշ Էլյուար, Դորա Մաար, Fernande Olivier?[19], Մարիա-Թերեզա Վալտեր[20], Ֆրանսուազա Ժիլո և Eva Gouel?
ԶավակներՊաուլո Ռուիս Պիկասո, Maya Widmaier-Picasso?, Claude Picasso? և Պալոմա Պիկասո
ԱզգականներJosé Vilató Ruiz?, Javier Vilató y Ruiz?, Xavier Vilató?, Marina Picasso?, Pablito Picasso?, Bernard Ruiz-Picasso?, Florian Picasso? և Diana Widmaier Picasso?
ստորագրություն
Изображение автографа
Պաբլո Պիկասո Վիքիքաղվածքում
 Pablo Picasso Վիքիպահեստում

Պաբլո Պիկասո (ամբողջական անունը՝ Պաբլո Դիեգո Խոսե Ֆրանսիսկո դե Պաուլա Խուան Նեպոմուսենո Մարիա դե լոս Ռեմեդիոս Սիպրիանո դե լա Սանտիսիմա Տրինիդադ Ռուիս ի Պիկասո, հոկտեմբերի 25, 1881(1881-10-25)[3][4][5][…], Մալագա, Անդալուզիա, Իսպանիա[6][7][8][…] - ապրիլի 8, 1973(1973-04-08)[6][4][5][…], Mas Notre-Dame-de-Vie de Mougins, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա[6][8][9] և Մուժեն[10]), իսպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ, կերամիստ։ Կյանքի մեծ մասն անցկացրել է Ֆրանսիայում։ Հայտնի է որպես կուբիզմի հիմնադիր։ Աշխատել է բազմազան ժանրերում՝ նպաստելով այդ ժանրերի զարգացմանը։ Պիկասոն դեռևս վաղ տարիքից դրսևորել է գեղարվեստական ընդունակություններ՝ իր մանկության և երիտասարդության շրջանում նկարելով ռեալիստական ոճում։ Սակայն 20-րդ դարի առաջին կեսին նրա ոճը փոխվում է տեսությունների, տեխնիկաների և գաղափարների ազդեցության տակ։ Պիկասոյի արտիստիկ կատարումները նրան բերեցին համաշխարհային ճանաչում՝ դարձնելով նրան 20-րդ դարի արվեստի ամենահայտնի կերպարներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկասոն ծնվել է 1881 թվականի հոկտեմբերի 25-ին Իսպանիայի Անդալուզիա շրջանի Մալագա քաղաքում (նկարչի ամբողջական անունը, ըստ մկրտության վկայականի՝ Պաբլո Դիեգո Խոսե Ֆրանսիսկո դե Պաուլա Խուան Նեպոմուսենո Մարիա դե լոս Ռեմեդիոս Սիպրիանո դե լա Սանտիսիմա Տրինիդադ Ռուիս ի Պիկասո էր)։ Նա Դոն Ժոզե Ռուիզ ու Բլասկոյի և Մարիա Պիկասո ու Լոպեզի առաջին զավակն էր։ Պիկասոյի ընտանիքը պատկանում էր միջին խավին։ Նրա հայրը նկարիչ էր, որը մասնագիտացել էր հատկապես թռչունների բնապատկերներում։ Ռուիզը իր կյանքի ընթացքում հիմնականում եղել է Կրաֆտա դպրոցի արվեստի պրոֆեսոր և տեղի թանգարանի վարիչ։ Ռուիզի նախնիները եղել են աղքատ ազնվականներ։

Տուն, որտեղ ծնվել է Պիկասոն Մալագայում

Պիկասոն նկարչական ընդունակություններ է դրսևորել դեռ վաղ տարիքից։ Ըստ մոր, Պիկասոյի առաջին բառը եղել է “piz, piz” /lapiz բառից/, այսինքն՝ մատիտ։ Յոթ տարեկանում Պիկասոն հիմնական կրթություն է ստանում իր հոր մոտ որպես բնորդներ նկարող և յուղանկարիչ։ Ռուիզը ավանդական, ակադեմիական նկարիչ էր և ուսուցիչ, ով հավատում էր, որ ճիշտ ուսուցումը պահանջում է վարպետների կարգավորված կրկնօրինակում և նկարել մարդկային մարմնի պլաստիկ ու կենդանի մոդելներ։

1891 թ. ընտանիքը տեղափոխվում է Կորունա, որտեղ նրա հայրը դառնում է կերպարվեստի դպրոցի պրոֆեսոր։ Նրանք այստեղ մնացին շուրջ 4 տարի։ Մի անգամ Պիկասոյի հայրը նրան գտնում է անավարտ աղավնու իր էսքիզի վրա աշխատելիս։ Ասում են, թե բացահայտելով որդու տեխնիկայի ճշգրտությունը, Ռավիզը զգում է, որ իր 13-ամյա որդին գերազանցել է իրեն և ցանկանում է թողնել նկարչությունը։

1895 թ. դիֆթերիայից մահանում է Պիկասոյի յոթամյա քույրը՝ Կոնչիտան։ Նրա մահից հետո ընտանիքը տեղափոխվում է Բարսելոնա։ Ռուիզը համոզում է ակադեմիայի իր աշխատակիցներին՝ թույլ տալ որդուն քննություններ հանձնել ավագ դասարան ընդունվելու համար։ Սովորաբար այս գործընթացը ուսանողներից խլում էր մեկ ամիս, բայց Պիկասոյից պահանջվեց մեկ շաբաթ այն ավարտելու համար և հանձնաժողովը ակադեմիա ընդունեց 13-ամյա Պիկասոյին։ Ուսանողը կարգապահության պակաս ուներ, բայց կարողացավ ձեռք բերել ընկերներ, որոնք հետագայում պետք է ազդեցություն թողնեին Պիկասոյի հետագա կյանքի վրա։ Պիկասոյի հայրը իրենց տանից ոչ հեռու նրա համար սենյակ վարձեց, որպեսզի Պիկասոն կարողանա աշխատել մենակ։ Ռուիզը օրվա ընթացքում հաճախ էր գալիս ստուգելու և գնահատելու իր որդու աշխատանքները։

Պիկասոյի հայրը և հորեղբայրը որոշում են երիտասարդ նկարչին ուղարկել Մադրիդի Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայում՝ քաղաքի լավագույն արվեստի դպրոցում սովորելու։ Տասնվեց տարեկան հասակում Պիկասոն առաջին անգամ միայնակ ճանապարհորդության է մեկնում, բայց չի հավանում կանոնավոր ուսուցումը և ցուցակագրումից հետո այլևս չի հաճախում դասերին։ Սակայն նա Մադրիդում այլ գրավչություններ, հետաքրքրություններ է գտնում։ Դրանցից էր, օրինակ, Պրադոյի նկարիչների տունը։ Պիկասոյին առաձնահատուկ կերպով դուր էին գալիս Էլ Գրեկոյի աշխատանքները. տարրեր՝ նման երկարացված վերջավորությունների, գրավիչ գույներ և միստիկ դեմքի արտահայտություն, որոնք իրենց արտահայտությունը գտան Պիկասոյի հետագա աշխատանքներում;

Կարիերայի սկիզբը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոդիլիանի, Պիկասո և Անդրե Սալմոն 1916 թ.

1900 թ. Պիկասոն կատարում է իր առաջին ճանապարհորդությունը դեպի Փարիզ, որը այն ժամանակ համարվում էր Եվրոպայի արվեստի մայրաքաղաքը։ Այստեղ նա հանդիպում է իր առաջին փարիզյան ընկերոջը՝ լրագրող և բանաստեղծ Մաքս Ջակոբսին, որը Պիկասոյին օգնում է սովորել լեզուն և գրականությունը։ Շուտով նրանք բնակվում են միևնույն սենյակում, որտեղ Մաքսը քնում էր գիշերը, երբ Պիկասոն աշխատում էր, իսկ Պիկասոն քնում էր ցերեկը։ Դա սովի, աղքատության, ցրտի և անհուսության ժամանակներ էին։ Պիկասոյի աշխատանքներից շատերը այդ ժամանակ այրվեցին՝ փոքր սենյակը տաք պահելու համար։ 1901 թ. առաջին հինգ ամիսները Պիկասոն ապրեց Մադրիդում, որտեղ նա և իր ընկեր Ֆրանցիսկո դե Ասիս Սոլերը հիմնադրեցին «Նոր արվեստ» սրահը, որը հինգ թողարկում ունեցավ։ Այդ ժամանակ նկարիչը արդեն սկսել էր իր աշխատանքերի տակ ստորագրել պարզապես Պիկասո, իսկ մինչ այդ նա ստորագրում էր Պաբլո Ռուիզ ու Պիկասո։ 1905 թ. Պիկասոն դարձավ ամերիկացի կոլեկցիոներիստներ Լեո և Գերթրադ Սթեյների սիրելին։ Նրանց ավագ եղբայրը՝ Միքայել Սթեյնը, և նրա կինը՝ Սառան, նույնպես սկսեցին հավաքել Պիկասոյի աշխատանքները։ Պիկասոն նկարել է Գերթրադ սեյնի և նրա զարմիկ Ալլան Սթեյնի դիմանկարները։ Գերթրադ Սթեյնը դարձավ Պիկասոյի գլխավոր հաճախորդը։ Նա ձեռք բերեց Պիկասոյի գծանկարներն ու նկարները և դրանք ցուցադրեց Փարիզի իր տանը գտնվող ոչ պաշտոնական սալոնում։

1905 թ. Սթեյնի կազմակերպած հավաքույթնեից մեկի ժամանակ, Պիկասոն հանդիպեց Անրի Մատիսին, որը դարձավ նրա ողջ կյանքի ընկերը և մրցակիցը։ Սթեյները Պիկասոյին ներկայացրեցին Քլարիբել Քոնին և նրա քրոջը՝ Էտտային, որոնք ամերիկացի կոլեկցիոներիստներ էին։ Նրանք նույնպես սկսեցին հավաքել Պիկասոյի և Մատիսի աշխատանքները։ Սակայն Լեո Սթեյնը տեղափոխվեց Իտալիա, իսկ Միքայել և Սառա Սթեյները դարձան Մատիսի հաճախորդները։ Սակայն Գերթրադ Սթեյնը շարունակեց հավաքել Պիկասոյի աշխատանքերը։ 1907 թ. Պիկասոն միացավ մի արվեստի ցուցահանդեսի, որը վերջերս էր բացվել Փարիզում Դանիել-Հենրի Կանվեյլերի կողմից։ Կանվեյլերը գերմանացի արվեստաբան էր, կոլեկցիոներ, ով դարձավ 20-րդ դ. Ֆրանսիայում արվեստի առաջին առևտրականներից մեկը։

Փարիզում Պիկասոն հյուրընկալեց ընկերական տարբեր շրջանակներին, որոնց թվում էին նաև Անդրե Բրետոնը, բանաստեղծ Ջուլիամ Ապոլինյարը, գրող Ալֆրեդ Ջերրին և Գերթրադ Սթեյնը։ Սակայն շուտով Ապոլինայրին բանտարկեցին։ Նրան կասկածում էին 1911 թ. Լուվրից «Մոնա Լիզան» գողանալու մեջ։ Ապոլինայրը նրանց ուշադրությունը հրավիրեց Պիկասոյի վրա, ով նույնպես հարցաքննության ենթարկվեց, բայց ավելի ուշ երկուսն էլ ազատ արձակվեցին։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դ. սկիզբը Պիկասոյի համար բաժանվում է 2 շրջանի՝ բարսելոնյան և փարիզյան։ 1904 թ. նա հանդիպում է Բոհեմյան նկարիչ Ֆերնանդե Օլիվերին։ Սակայն որոշ հաջողության և ճանաչման հասնելուց հետո Պիկասոն թողնում է Օլիվերին Մարշել Համբերտի պատճառով, ում նա անվանում էր Եվա Գուել։ Պիկասոն իր Կուբիստական աշխատանքներում ընդգրկել է սիրո խոստովանություններ ուղղված Եվային։ 1915 թ. 30 տարեկան հասակում Եվան մահանում է հիվանդությունից։ Պիկասոն շատ ծանր է տանում սիրած կնոջ վաղաժամ մահը։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Պիկասոն բարեկամական հարաբերություններ հաստատեց Ջին Կուկտեաուի, Ջին Հյուգոյի, Խուան Գրիսի և ուրիշների հետ։ 1918 թ. ամռանը Պիկասոն ամուսնանում է բալերինա Օլգա Խոխլովայի հետ։ Խոխլովան Պիկասոյին ներկայացրեց բարձր հասարակությանը։ Պաշտոնական ճաշկերույթները և բարձր հասարակությանը բնորոշ նրբությունները ներթափանցեցին Պիկասոյի կյանք։ Պիկասոն և Օլգան ունեին որդի՝ Պաուլոն, ով իր հոր վարորդն էր։ Խոխլովայի պատշաճ դիրքը հասարակության մեջ հակասում էր Պիկասոյի բոհեմական կյանքին, և նրանք ապրում էին մշտական կոնֆլիկտների մեջ։ Այս նույն ժամանակ Պիկասոն համագործակցում է Դյագիլևի խմբի հետ։

1927 թ. Պիկասոն հանդիպում է 17-ամյա Մարի-Թերեզ Վոլտերին և գաղտնի սիրային կապի մեջ է մտնում նրա հետ։ Պիկասոյի ամուսնությունը Խոխլովայի հետ շուտով ավարտվեց բաժանմամբ, բայց ոչ ամուսնալուծությամբ, քանի որ ամուսնալուծության դեպքում ֆրանսիական դատարանը Պիկասոյից պահանջում էր, որ նա կիսի իր ունեցվածքը։ Իսկ Պիկասոն դա չէր ցանկանում։ Նրանք մնացին ամուսնացած մինչև Խոխլովայի մահը՝ 1955 թ.: Պիկասոն շարունակում էր գաղտնի հարաբերությունների մեջ մնալ Մարի-Թերեզ Վոլտերի հետ և նրանից մի դուստր ունեցավ՝ Մայան։ Մարի-Թերեզը ապրում էր այն հույսով, որ Պիկասոն մի օր կամուսնանա իր հետ։ Պիկասոյի մահից հետո նա կախեց իրեն, այդպիսով վերջ դնելով իր կյանքին։ Պիկասոն ամուսնացել է երկու անգամ և ունեցել է չորս երեխա երեք կանանցից։

Պատերազմական տարիները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային տարիներին, երբ գերմանացիները պաշարել էին քաղաքը, Պիկասոն մնաց Փարիզում։ Այս ժամանակաշրջանում նա չցուցադրեց իր գործերը։ Նա մեկուսացավ իր արվեստանոցում և շարունակեց նկարել։ Այս տարիների ընթացքում Պիկասոն սկսում է նաև պոեմներ գրել։ 1935-1959 թթ. նա գրում է շուրջ 300 պոեմ։ 1944 թվականին՝ Փարիզի ազատագրումից հետո, Պիկասոն սիրային հարաբերություններ է սկսում երիտասարդ ուսանողուհի Ֆրանկոիզ Գիլոտի հետ, ով 40 տարի փոքր էր նրանից։ Հոգնելով իր տիրուհուց՝ Դորա Մաարայից, Պիկասոն և Գիլոտը սկսում են ապրել միասին։ Նրանք ունեցան երկու երեխա։ Կլաուդը ծնվեց 1947 թ., իսկ Պալոման՝ 1949 թ.: 1964 թ. Գիլոտի «Կյանքը Պիկասոյի հետ» գրքում նա նկարագրել է Պիկասոյի վիրավորական վարքը և նրա անթիվ դավաճանությունները, որոնք ստիպեցին Գիլոտին թողնել նրան և երեխաներին տանել իր հետ։ Պիկասոն շարունակում էր հարաբերություններ ունենալ կանաց հետ անգամ ծեր հասակում։ Երբ նա դեռ Գիլոտի հետ էր, 1951 թ. Պիկասոն 6 շաբաթով կապվում է Գենևիե Լապորտեի հետ, ով չորս տարի երիտասարդ էր Գիլոտից։ Ժակլին Ռոքույը /1927-1986 թթ./ աշխատում էր “Madoura pottery”-ում, որտեղ Պիկասոն պատրաստում և նկարում էր կերամիկաներ։ Նա դառնում է Պիկասոյի սիրուհին, իսկ այնուհետև՝ 1961 թ. նրա կինը։ Նրանք ապրում են միասին մինչև Պիկասոյի կյանքի վերջը։

Պաբլո Պիկասոն մահացել է 1973 թվականի ապրիլի 8-ին Ֆրանսիայում, այն պահին, երբ նա և իր կինը՝ Ժակլինը, դիմավորում էին ճաշկերույթի եկած հյուրերին։ Նրա վերջին խոսքերն էին. «Խմեք իմ կենացը, խմեք իմ առողջության համար, գիտեք, որ ես այլևս չեմ կարող խմել»։

Քաղաքական հայացքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմների նկատմամբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի հակապատերազմական նկարներ ստեղծելուց բացի, Պիկասոն չեզոք դիրք է գրավում Առաջին համաշխարհային պատերազմի, Իսպանիայի քաղաքացիական պատերազմի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Նա հրաժարվում է միանալ կողմերից որևէ մեկի բանակին։ 1937 թ. Իսպանիայի քաղաքացիական պատերազմի պոռթկման ժամանակ Պիկասոն արդեն հիսունն անց էր, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին նա այնքան մեծ էր, որ նրան չէին էլ սպասում բանակում։ Որպես Ֆրանսիայում բնակվող Իսպանիայի քաղաքացի, նա որևէ հարկադրանքի տակ չէր գտնվում գերմանացիների դեմ կռվելու համար։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, արտասահմանում ապրող Սպանիարդների համար ծառայությունը ընտրովի էր և նրանք կամավոր կարող էին վերադառնալ երկիր որևէ ջոկատին միանալու համար։

Չնայած, որ Պիկասոն արտահայտեց իր զայրույթը և դատապարտեց Ֆրանցիսկո Ֆրանկոյին և ֆաշիստներին իր արվեստի միջոցով, այնուամենայնիվ նա զենք չվերցրեց նրանց դեմ։ Նա նաև մի կողմ քաշվեց Կատալինայի անկախության համար շարժման ժամանակ, չնայած արտահայտելով ընդհանուր աջակցություն և ընկերական հարաբերությունների մեջ լինել այդ ընթացքի ակտիվիստների հետ։

1944 թ. Պիկասոն միացավ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությանը, անդամակցեց Լեհաստանում միաջազգային խաղաղության համագումարին, իսկ 1950 թ. Սովետական կառավարության կողմից ստացավ Ստալինի անվան խաղաղության մրցանակ։ 1962 թ. Պիկասոյին նաև շնորհվեց Լենինի անվան խաղաղության մրցանակ։

Կոմունիստական կուսակցությունը քննադատեց Պիկասոյի ստեղծած Ստալինի դիմանկարը՝ որպես անբավարար հետաքրքրություն կոմունիստական քաղաքականության մեջ։ Չնայած դրան, Պիկասոն շարունակեց մնալ կոմունիստական կուսակցության հավատարիմ անդամ մինչև իր մահը։ 1945 թ. Ջերոմե Սեքլերին տված հարցազրույցի ժամանակ Պիկասոն ասել է. «Ես կոմունիստ եմ և իմ նկարները կոմունիստական են։ Բայց եթե ես լինեի կոշկակար ռոյալիստ կամ կոմունիստ, կամ ինչ-որ այլ բան, ես անհրաժեշտություն չէի ունենա իմ կոշիկները մեխել հատուկ ձևով՝ ցույց տալու համար իմ քաղաքականությունը»։

1940-ական թթ. Պիկասոյի հին ընկեր, սոցիալիստ պոետ և հակաստալինիստ Անդրե Բրետոն հրաժարվեց նրա հետ ձեռքսեղմումից։ Նա ասաց Պիկասոյին. « Ես հավանություն չեմ տալիս ոչ քո միությանը կոմունիստական կուսակցության հետ և ոչ էլ քո այն տեսակետին, որ դու ազատագրումից հետո արդարացնում ես մտավորականներին»։

Մոսկվան օգտագործեց Պիկասոյի համբավը պրոպագանդելու նպատակով։ Հատկապես վարչակարգը մերժեց նրա աշխատանքները՝ համարելով դրանք անկումային։ Նրա նկարները երբեք չցուցադրվեցին։ Ըստ Ջոն Բերգերի Պիկասոյի տաղանդը որպես նկարիչ համարվեց վատագույնը Ստալինի կողմից;

Պիկասոն դեմ էր ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի միջամտությանը կորեական պատերազմին, որ պատկերել է «Կորեայի կոտորածը» կտավում։ 1962 թ. նա ստացել է Միջազգային Լենինյան խաղաղության մրցանակ։

Պիկասոյի աշխատանքերը սովորաբար բաժանվում են շրջանների։ Նրա ուշ շրջանի շատ ստեղծագործություններ վեճի առարկա են, իսկ սովորաբար ընդունվում են նրա Կապույտ շրջանի /1901-1904 թթ./, Վարդագույն ժամանակաշրջանի /1905-1907 թթ./, Աֆրիկյան ազդեցության ժամանակաշրջանի /1908-1909 թթ./, Անալիտիկ Կուբիզմի ժամանակաշրջանի /1909-1912 թթ./ աշխատանքերը։

1939-1940 թթ. Նյու Յորքի Մոդեռն արվեստի թանգարանում, որի տնօրենն էր Ալֆրեդ Բարրը, մեծ հաջողություն ունեցան Պիկասոյի մինչ այդ առաջատար գործերը։ Այս ցուցահանդեսը նկարչին բերեց Ամերիկայում արվեստի շրջանակի մեծաթիվ հանդիսատես։

Պիկասոն մինչև 1890 թ. կրթությունը ստացել է իր հոր մոտ։ Նրա առաջընթացը հնարավոր է տեսնել վաղ շրջանի աշխատանքերում, որոնք այսօր պահվում են Բարսելոնայում՝ Պիկասոյի թանգարանում։ 1893 թ. ընթացքում նրա վաղ աշխատանքները անկում են ապրում և միայն 1894 թ.-ից կարող ենք ասել, որ Պիկասոյի կարիերան սկսվեց։ 1890-ական թթ. կեսերին նրա աշխատանքերում ակնհայտ երևում է ակադեմիական ռեալիզմը։ Այդ աշխատանքները ցուցադրվեցին 1896 թ. «Առաջին հաղոդությունում»։ Այդ նույն տարում՝ 14 տարեկան հասակում, նա նկարում է հորաքույր Պեպայի դիմանկարը, մի կայտառ և թատերական դիմանկար, որը Ժուան-Էդուարդո Կիրլոտը անվանեց «անկասկած Իսպանիայի նկարչության պատմության ամենամեծերից մեկը»։

Կապույտ շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկասոյի Կապույտ շրջանը /1901-1904 թթ./ բաղկացած է մռայլ նկարներից՝ կապույտ և կապտա-կանաչավուն ստվերներով, ու միայն հազվադեպ են հարստացված այլ գույներով։ Թե երբ է սկսել այս ժամանակաշրջանը անորոշ է։ Հնարավոր է, որ այն սկսվել է 1901 թ. գարնանը Իսպանիայում կամ նրա կյանքի երկրորդ կեսին՝ Փարիզում։ Նիհար մայրերի և նրանց երեխաների շատ նկարներ թվագրված են եղել այդ տարեթվին։ Նրա խոժոռ գույների օգտագործումը և երբեմն թախծալի թեմաների պատճառներն էին փողոցային կանայք և մուրացկանները։ Պիկասոն շատ տպավորված էր Իսպանիա կատարած ճանապարհորդությունից և իր ընկերոջ՝ Կարլոս Կասագեմասի ինքնասպանությունից։ 1901 թ. աշնանից սկսած Պիկասոն ետմահու նկարել է Կասագեմայի դիմանկարները։

Այդ նույն տրամադրությունը արտահայտվել է «Չափավոր հոգեհացը» փորագրությունում /1904 թ./, որտեղ պատկերված է մի կույր տղամարդ և մի կին, երկուսն էլ հյուծված՝ նստած դատարկ սեղանի շուրջ։ Կուրությունը, Պիկասոյի այս շրջանի աշխատանքերի հերթական թեման էր։ Այս թեման ներկայացված է նաև «Կույրերի ճաշը» /1903 թ./ և Կելեստինայի դիմանկարում /1903 թ/, ինչպես նաև Սոլերի և Սյուզան Բլոխների դիմանկարներում։

Վարդագույն շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդագույն շրջանը /1904-1906 թթ/ բնորոշվում է որպես ավելի ուրախ շրջան՝ նարնջագույն և մանուշակագույն երանգներով՝ հատկանշվելով կրկեսի մարդկանցով։ Ծաղրածուներին և կատակերգական բնավորությունը սովորաբար պատկերում էր վանդակավոր հագուստով, որը Պիկասոյի համար դարձավ խորհրդանիշ։

1904 թ. Փարիզում Պիկասոն հանդիպում է Ֆերնանդե Օլիվերի հետ։ Շատ նկարներ նկարել է նրա ջերմ բարեկամական ազդեցության ներքո։ Այս շրջանի լավատեսական տրամադրությամբ նկարները հիշեցնում են 1899-1901 թթ., և 1904 թ. կարող է համարվել անցումային այս երկու շրջանների միջև։

Աֆրիկյան ազդեցության շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկասոյի Աֆրիկյան շրջանը /1907 -1909 թթ./ սկսվեց այն ժամանակ, երբ նա նկատեց Լես Դեմոիսելես դը Ավինգոյին։ Հիմնական գաղափարները զարգացան այս շրջանում, որոնք Պիկասոյին առաջնորդեցին ուղիղ դեպի Կուբիզմի շրջան, որը հաջորդն էր։

Անալիտիկ /վերլուծական/ կուբիզմի շրջանում /1909 -1912 թթ./ Պիկասոն զարգացրեց Ջեոջիս Բրաքուի հետ՝ օգտագործելով միատոն շագանակագույնը և բնական գույներ։ Երկու նկարիչներն էլ առանձնացնում էին առարկաները և դրանք վելուծում իրենց ուվագծերի, մասերի մեջ։ Այս ժամանակաշրջանում Պիկասոյի և Բրաքուի նկարները ունեն բազմաթիվ նմանություններ։ Սինթետիկ կուբիզմը /1912-1919 թթ./այդ ժանրի զարգացման հաջորդ փուլն էր, որտեղ թուղթը բաժանվում էր ֆրագմենտների /հաճախ պատառը կամ թերթի էջերի մասերը/, որոնք առանձնանում էին ստեղծագործության վրա՝ նշելով ստեղծագործության առաջին օգտագործված կոլաժը։

Կլասիցիզմ և սյուրռեալիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Պիկասոն սկսեց ստեղծագործել նեոկլասիկական ոճում։ Պիկասոյի այս աշխատանքները հաճախ հիշեցնում են Ինգրեսի աշխատանքերը։ Պիկասոյի այս ժամանակաշրջանի հայտնի նկարներից է Guernica-ն։ Այստեղ Պիկասոն մարմնավորել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի անմարդկայնությունը, դաժանությունը և անհուսությունը։ Երբ Պիկասոյին խնդրել են բացատրել իր սիմվոլները, նա պատասխանել է «Նկարիչը չէ, որ պետք է սահմանի իր սիմվոլները։ Այլապես ավելի լավ կլիներ, որ նա դա արտահայտեր բազմաթիվ բառերով։ Հասարակությունը, որ նայում է այդ նկարին, պետք է սահմանի այդ սիմվոլները այնպես, ինչպես ինքն է հասկանում»։ Guernica-ն երկար տարիներ կախված է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում։ 1981 թ. այն ցուցադրվել է Իսպանիայում։ 1992 թ. այն կախվել է Մադրիդի Ռեյնա Սոֆյա թանգարանում՝ թանգարանի բացման ժամանակ։

Ուշ շրջանի աշխատանքները

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ձուկը» (1965 թ.),
Ամստերդամ, Ֆոնդելպարկ

1950-ական թթ. Պիկասոյի ոճը նորից փոխվում է։ Նա ստեղծում է մի շարք աշխատանքեր Վելասկեսի Las Meninas նկարի հիման վրա։ Նա ստեղծել է նաև աշխատանքներ Գոյայի, Պուսենի, Մանեի, Կոուրբեի և Դելակրուայի ստեղծագործությունների հիման վրա։ Պիկասոյին հանձնարարեցին պատրաստել 15մ բարձրությամբ մակետ, որը գտնվում է Չիկագոյում։ Այն հայտնի է որպես Չիկագո Պիկասո անվամբ։ Նա այդ առաջարկն ընդունեց մեծ խանդավառությամբ։ Նախագծեց քանդակը, որը անորոշ էր և հակասական։ Թե պատկերն ինչ էր, հայտնի չէ։ Այն կարող էր լինել թռչուն, ձի, կին կամ լրիվ աբստրակտ ինչ-որ բան։ Քանդակը Չիկագոյի կենտրոնի ամենահայտնի հուշարձաններից մեկն է, որը կանգնեցվել է 1967 թ.: Պիկասոն այդ աշխատանքի համար հրաժարվել է ստանալ 100, 000 $: Նա այդ գումարը նվիրաբերել է քաղաքի բնակչությանը։

Պիկասոյի վերջին աշխատանքերը ոճերի խառնուրդներ են։ Իր ողջ էներգիան ներդնելով իր աշխատանքների մեջ՝ Պիկասոն դարձավ ավելի հանդուգն, իսկ նրա աշխատանքերը ավելի գունառատ և արտահայտիչ։ 1968-1971 թթ. նա ստեղծում է բազմաթիվ նկարներ և պղնձե տախտակի վրա հարյուրավոր փորագրություններ։ Միայն հետագայում՝ Պիկասոյի մահից հետո, արվեստի աշխարհը աբստրակտից անցում կատարեց դեպի էքսպրեսիոնիզմ։ Քննադատական համայնքը պարզեց, որ Պիկասոն դեռևս իր կյանքի սկզբում բացահայտել էր նեո-էքսպրեսիոնիզմը։

Ոգեշնչում և ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկասոն իր երկարատև կյանքի ընթացքում ստեղծել է 50.000 աշխատանք՝ 1.885 նկար, 1.228 քանդակ, 2.880 կերամիկա, մոտ 12.000 գծանկար, հազարավոր կրկնօրինակումներ։ Պիկասոյի կենդանության օրոք նկարները հենց իր՝ նկարչի սեփականությունն էին, և նա դրանք չէր հանում արվեստի շուկա վաճառքի, քանի որ դրա կարիքը չուներ։ Բացի այդ, Պիկասոն ուներ հայտնի նկարիչների հավաքածուներ, այդ թվում նաև Անրի Մատիսի նկարներինը։ Քանի որ Պիկասոն ոչ մի կտակ չէր թողել, նրա մահվան արարողությունների համար Ֆրանսիայի կառավարությանը վճարել են իր աշխատանքների և իր մյուս հավաքածուների տեսքով։ Այս աշխատանքները ցուցադրվել են Փարիզի Պիկասոյի անվան թանգարանում։ 2003 թ. Պիկասոյի բարեկամները թանգարան են նվիրել նրա ծննդավայրին՝ Իսպանիայի, Մալագա քաղաքին, որտեղ գտնվում է Պիկասոյի թանգարանը։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վավերագրական
  • Գեղարվեստական /կենսագրական/
    • 1958 : Pekka ja Pätkä miljonääreinä, դերակատար՝ Toimi Kiviharju
    • 1975 : Paul Gauguin, դերակատար՝ Gabriel Jabbour
    • 1978 : Il furto della Gioconda, դերակատար՝ Bruno Cirino
    • 1978 : Les Folles Aventures de Picasso, դերակատար՝ Gösta Ekman Jr.
    • 1987 : American Playhouse, դերակատար՝ Adolfo Vargas
    • 1988 : The Legendary Life of Ernest Hemingway, դերակատար՝ José Luis Gómez
    • 1989 : Modigliani]], դերակատար՝ David Brandon
    • 1991 : Dalí, դերակատար՝ Anani Yavashev
    • 1992 : Les Aventures du jeune Indiana Jones, դերակատար՝Danny Webb
    • 1993 : El joven Picasso]], դերակատար՝ Tony Zenet
    • 1993 : Animaniacs]], դերակատար՝ Jeff Bennett
    • 1994 : Yo Picasso]], դերակատար՝ Brian Cox
    • 1996 : Surviving Picasso, ռեժիսոր՝ James Ivory, դերակատար՝ Anthony Hopkins
    • 1997 : Pterodactyl Woman from Beverly Hills]], դերակատար՝ Ron Soble
    • 1997 : Snide and Prejudice]], դերակատար՝ Mick Fleetwood
    • 1997 : Picasso in München]], դերակատար՝ Herbert Achternbusch
    • 2001 : Matisse and Picasso: A Gentle Rivalry]], դերակատար՝ Miguel Ferrer
    • 2004 : Modigliani (film)|Modigliani]], դերակատար՝ Omid Djalili
    • 2007 : Monsieur Ma]], դերակատարներ՝ Féodor Atkine, Raphaël Goldman, Nazim Boudjenah
    • 2008 : Óscar. Una pasión surrealista, դերակատար՝ Alejandro Jornet
    • 2009 : El Vuelo del Poeta: Una Historia Sobre Vicente Huidobro, դերակատար՝ Andrés Velasco
    • 2011 : La femme qui pleure au chapeau rouge (TV), ռեժիսոր՝ Jean-Daniel Verhaeghe,դերակատար՝ Thierry Frémont
    • 2011 : Lives and Deaths of the Poets, դերակատար՝ Raja Deka
    • 2011 : Minuit à Paris, դերակատար՝ Marcial Di Fonzo Bo
    • 2011 : At Apollinaire's Grave, դերակատար՝ Alec Gray
    • 2012 : La banda Picasso, դերակատար՝ Ignacio Mateos
    • 2012 : The Irate Gamer, դերակատար՝ Chris Bores
    • 2013 : 33 dias ռեժիսորէ Carlos Saura, դերակատար՝ Antonio Banderas
    • 2013 : Epic Rap Battles of History, դերակատար՝ Lloyd Ahlquist/Epic Lloyd/
    • 2013 : Remix the Movies, դերակատար՝ Henrik Kromann
    • 2011 : Trimming Pablo, դերակատար՝ Paul Freeman
    • 2014 : Caravaggio and My Mother the Pope, դերակատարներ՝ Denny Porschie, Mike Nitzani

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.nacion.com/archivo/pablo-picasso-tenia-12-nombres/XNPYKSH4DVFBDDTZVV6AY7RHZA/story/
  2. https://www.andorradifusio.ad/noticies/inaki-rubio-escriu-pau-goso-capitols
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Broadway Database — 2000.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Пикассо Пабло // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1975. — Т. 19 : Отоми — Пластырь. — С. 527—528.
  7. 7,0 7,1 7,2 http://www.nytimes.com/2008/08/14/business/worldbusiness/14madrid.html
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 RKDartists (նիդերլ.)
  9. 9,0 9,1 9,2 Կերպարվեստի արխիվ
  10. 10,0 10,1 10,2 The Other Interface
  11. McCully M. Encyclopædia Britannica
  12. 12,0 12,1 https://hedendaagsesieraden.nl/2023/02/19/galerie-minimasterpiece/
  13. Barr A. H. Cubism and Abstract Art — 1936. — P. 26.
  14. 14,0 14,1 Barr A. H. Cubism and Abstract Art — 1936.
  15. https://news.artnet.com/art-world-archives/maria-prymachenko-3-things-2083134
  16. PICASSO DOCTEUR " HONORIS CAUSA " (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1972. — P. 40. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  17. PICASSO DOCTEUR MAIS ABSENT (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1972. — P. 4. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  18. Olga Khokhlova Biography
  19. https://www.dhm.de/lemo/biografie/pablo-picasso
  20. https://www.masterworksfineart.com/bio/marie-therese-walter

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաբլո Պիկասո» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաբլո Պիկասո» հոդվածին։