Պասաու (գերմ.՝ Passau), քաղաք Ստորին Բավարիայում, կամ Արևելյան Բավարիայում, հայտնի որպես երեք գետերի՝ Դանուբի, Ինի և Իլցի քաղաք։ Այդ երեք գետերը հատվում են մի վայրում, որը կոչվում է Դրայֆլյուսե Էք (գերմ.՝ Dreiflüsse-Eck)։
Բնակչությունը 50 000 մարդ է, որոնցից 10 000-ը Պասաուի համալսարանի ուսանողներ են։ Համալսարանը հիմնվել է 1978 թվականին աստվածաբանական համալսարանի հիման վրա, որը գոյություն է ունեցել Պասաուում՝ 1622 թվականից սկսած։
Սուրբ Ստեփանոսի տաճար (գերմ.՝ Dom St. Stephan)։ Տաճարում է գտնվում Եվրոպայի ամենամեծ երգեհոնը (եկեղեցական ստեղծագործությունները կատարվում են ամեն օր պատարագի ժամանակ, իսկ մայիսից հոկտեմբեր ամիսներին յուրաքանչյուր հինգշաբթի՝ բոլոր ցանկացողների համար)։