Կան սյուր Մեր
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կան սյուր Մեր | |||||
ֆր.՝ Cagnes-sur-Mer[1] | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Համայնք | Գրաս | ||||
Մակերես | 17,95 կմ² | ||||
ԲԾՄ | 93 մետր, 0 մետր, 187 մետր | ||||
Բնակչություն | ▲52 580 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 06800[3] | ||||
Պաշտոնական կայք | cagnes-sur-mer.fr(ֆր.) և cagnes.fr(ֆր.) | ||||
| |||||
Կան սյուր Մեր (ֆր.՝ Cagnes-sur-Mer, օքս.՝ Canha de Mar), քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Պրովանս-Ալպեր-Լազուր ափ երկրամասի Ծովափնյա Ալպեր գավառի Գրաս շրջանում․ կանտոններ՝ Կան սյուր Մեր 1 և Կան սյուր Մեր 2[4]։ Մինչև 2015 թվականի մարտը համայնքի բնակչությունը բաշխված էր 3 լուծարված կանտոնների միջև՝ Արևելյան Սեն Լորան դյու Վար Կան սյուր մեր, Արևմտյան Կան սյուր Մեր և Կենտրոնական Կան սյուր Մեր։
Համայնքի տարածքը 17,95 կմ2 է, բնակչությունը՝ 48 313 մարդ (2006)՝ աճման միտումով[5][6], 46 686 մարդ (2012)[7]։ Բնակչության խտությունը 2600,9 մարդ/կմ2 է։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան սյուր Մեր համայնքը տեղակայված է Միջերկրական ծովի ափին՝ Կաննից արևելք և Նիսից արևմուտք (Նիսի միջազգային օդանավակայանից 6 կմ հեռավորության վրա), և համարվում է հարավային Ֆրանսիայի զբոսաշրջային կենտրոններից մեկը։
Քաղաքը կազմված է ժամանակակից կենտրոնից և երկու թաղամասից՝ «Վերին Կան» և «Կանական խաչ»։ Քաղաքի կենտրոնական մասով հոսում է Կան գետը, որից էլ առաջացել է քաղաքի անվանումը, իսկ արևելյան մասով հոսում է Միջերկրական ծով թափվող Լուպ գետը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վերին Կան» թաղամասը տեղակայված է Ալպերին մոտիկ գտնվող բլրի վրա։ Թաղամասը լի է նեղ նրբանցքներով, հին շինություններով։ Այստեղ է գտնվում Գրիմալդիների միջնադարյան ամրոցը (կառուցվել է 13 - 14-րդ դարերում), իսկ նրա առջև՝ ամրոցի հրապարակը և Սուրբ Պիեր միջնադարյան եկեղեցին։ Կենտրոնում գտնվող ավտոկայանից դեպի բլուր բարձրանում է անվճար ավտոբուս։
«Կանական խաչ» թաղամասը գտնվում է հենց ափին։ Այստեղ կան շատ ռեստորաններ, զբոսավայրեր, ձկնորսական նավահանգիստ։ Թաղամասի և քաղաքի կենտրոնի միջև անցնում է Կանն - Նիս երկաթուղային գիծը և մայրուղին։
Քաղաքում գտնվում է Ռենուարի թանգարանը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին համայնքի բնակչությունը կազմում էր 46 632 մարդ[8], իսկ 2012 թվականին՝ 46 686[7].
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2006 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|
15392 | 22110 | 29538 | 35214 | 40902 | 43942 | 48313 | 46632 | 46686 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին աշխատանքային տարիքի (15-64 տարեկան) հասած 28 195 մարդուց 20 963-ը եղել է տնտեսապես ակտիվ, իսկ 7232-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը՝ 74,4 %, իսկ 1999 թվականին՝ 69,2 %)։ 20 963 ակտիվ աշխատունակ բնակիչներից աշխատում էր 18 465-ը (9615 տղամարդ և 8850 կին), 2498-ը թվագրվել է որպես գործազուրկ (1163 տղամարդ և 1335 կին)։ 7232 աշխատունակ ոչ ակտիվ քաղաքացիներից 2130-ը աշակերտ կամ ուսանող էր, 2615-ը՝ թոշակառու, իսկ 2487-ը ակտիվ չէր այլ պատճառներով[10][11]։
2010 թվականի ընթացքում համայնքում գործում էր 23 352 հարկատու տնային տնտեսություն, որոնցում ապրում էր 46 169,0 մարդ։ Ընդ որում, մեկ հարկատուի միջին եկամուտը կազմում էր 20 հազար 633,5 եվրո[12]։
Նշանավոր քաղաքացիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռենուարից բացի, Կան սյուր Մերում ապրել են այլ նշանավոր նկարիչներ, դերասաններ և գրողներ, այդ թվում՝ Ռաուլ Դյուֆին, Ամեդեո Մոդիլիանին, Վիկտոր Վազարելին, Ժորժ Սիմենոնը, Մոիսեյ Կիսլինգը, Սյուզի Սոլիդորը, Ֆելիքս Զիմը, Ցուգուհարու Ֆուձիտան, Վիլլի Գուգենհայմը, Իվ Քլեյնը, Բրիժիտ Բարդոն, Խայիմ Սուտինը, Մարիա Վասիլևան։
Քույր-քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Décret n° 2014-227 du 24 février 2014 portant délimitation des cantons dans le département des Alpes-Maritimes». Директива от 24 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Վերցված է 17 августа 2015-ին.
- ↑ 5,0 5,1 «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). Национальный институт статистики и экономических исследований Франции. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 17 августа 2015-ին.
- ↑ «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). Национальный институт статистики и экономических исследований Франции. Վերցված է 17 августа 2015-ին.
- ↑ 7,0 7,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). Национальный институт статистики и экономических исследований Франции. Վերցված է 17 августа 2015-ին.
- ↑ «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). Национальный институт статистики и экономических исследований Франции. Վերցված է 17 августа 2015-ին.
- ↑ «Население коммуны Кань-сюр-Мер» (ֆրանսերեն). cassini.ehess. Վերցված է 17 августа 2015 года-ին.
- ↑ «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). Национальный институт статистики и экономических исследований Франции. Վերցված է 17 августа 2015-ին.
- ↑ «Base chiffres clés: emploi - population active 2010». Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն). Национальный институт статистики и экономических исследований Франции. Վերցված է 17 августа 2015-ին.
- ↑ «Revenus fiscaux des ménages en 2010». Облагаемые налогом доходы домашних хозяйств (2010) (ֆրանսերեն). Национальный институт статистики и экономических исследований Франции. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 17 августа 2015-ին. Примечание: дети и внуки, которые проживали в двух местах учтены как 0,5 человека. Глава домашнего хозяйства — один налогоплательщик (НП), другие взрослые члены семьи — по 0,5 НП, дети до 14 лет — по 0,3 НП.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կան սյուր Մեր» հոդվածին։ |
|