Յոենսուու
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Յոենսուու | |||||
ֆիններեն՝ Joensuun kaupunki | |||||
| |||||
Երկիր | Ֆինլանդիա | ||||
Համայնք | Հյուսիսային Կարելիա | ||||
Հիմնադրված է | 1848 թ. | ||||
Մակերես | 2381,79 կմ² | ||||
Պաշտոնական լեզու | ֆիններեն[1][2] | ||||
Բնակչություն | ▲78 175 մարդ (փետրվարի 29, 2024)[3] | ||||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||||
Փոստային դասիչ | 80100–80199 և 80200–80299 | ||||
Պաշտոնական կայք | joensuu.fi(ֆին.)(անգլ.)(ռուս.) | ||||
| |||||
Յոենսուու կամ Յոենսու[4] (ֆիններեն՝ Joensuu՝ «գետաբերան»), քաղաք Ֆինլանդիայի արևելքում, գտնվում է Պիելիսիոկի գետի գետաբերանում և Պյուհասելկայա լճի ափին (ֆիններեն՝ Pyhäselkä)՝ Սայմա լճերի համակարգի ամենահյուսիսային լիճը, ինչպես նաև համանուն համայնքի։ Հյուսիսային Կարելիա նահանգի վարչական կենտրոնը 75 հազար բնակչությամբ (այդ ցուցանիշով Ֆինլանդիայի 12-րդ քաղաքը) (2015)[5], իսկ հարակից տարածքները հաշված 115 հազար[6]։ Քաղաքը հանդիսանում է բարձրագույն կրթության խոշոր կենտրոն (15 հազար ուսանող)[7] և առևտրատրանսպորտային հանգույց։ Փայտեղենի լաստառաքման լճային նավահանգիստը կապված է տարածքի համար ավանդական սղոցանյութերի և նրբատախտակ արտադրության (UPM) հետ, քաղաքում զարգացած է պլաստմասե և մետաղաձուլական արտադրությունները (Abloy), մեքենաշինությունը (John Deere), տպարանային ծառայությունները (Punamusta), սննդի արտադրությունը (Valio), էներգետիկան (Fortum) և տեղեկատվական ու օպտիկական տեխնոլոգիաների ոլորտներում մշակումները։ Հասարակության մեջ գլխավոր տպագրական կազմակերպությունը դա «Կարյալաինեն» թերթն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոենսուուի բնակչությունը ըստ տարիների | |
---|---|
1850 | 284 |
1900 | 2 984 |
1910 | 4 789 |
1920 | 4 946 |
1930 | 5 196 |
1940 | 5 146 |
1950 | 7 845 |
1960 | 27 383 |
1970 | 36 281 |
1980 | 44 325 |
1990 | 47 215 |
2000 | 51 514 |
2004 | 52 659 |
2005 | 57 587 |
2006 | 57 650 |
2007 | 57 408 |
2008 | 58 087 |
2009 | 72 669 |
2013 | 74146 |
2015 | 75244 |
Քաղաքը հիմնադրվել է 1848 թվականին ռուս կայսր Նիկոլայ I-ի կողմից Պիելիսիոկի գետի գետաբերանին։ XIX դարում Յոենսուուն համարվում էր արդյունաբերական և առևտրային քաղաք։ 1860 թվականին քաղաքն առևտրով զբաղվելու իրավունք ստացավ, որի հետ կապված արդյունաբերական ձեռնարկությունների սահմանափակումները վերացվեց և տեղի փայտասղոցման գործարանները սկսեցին ծաղկել։ Ուտրա բնակավայրում հայտնվեց ապակու արդյունաբերություն, ընդ որում քաղաքի 11 % կազմում են օտարազգիները, բնակավայրում գտնվում է շվեդալեզու դպրոց։ 1856 թվականին կառուցվեց Սայմենյան ջրանցքը, որը էականապես բարելավեց բեռնափոխադրումների հնարավորությունը։ Ջրանցքի շնորհիվ ակտիվ զարգանում է Հյուսիսային Կարելիայի, Սանկտ Պետերբուրգի և Կենտրոնական Եվրոպայի միջև առևտուրը։
1870-ական թվականների վերջերին, ի շնորհիվ Պիելիսկիոկի գետի վրա ջրանցքների շինարարության, նավագնացության հնարավորությունները զգալիորեն մեծացավ։ Պիելիսիկոկի գետը, որը միացնում է ուրիշ խոշոր լճի՝ Պիելինեն, դարձել էր փայտեղենի լաստառաքման կարևոր ուղղություն և Ֆինլանդիայի փայտասղոցման գործարաններին և անտառտնտեսային արդյունաբերությանը մատակարարել է նյութեր։ XX դարի սկզբին Յոենսուուն դարձավ Ֆինլանդիայի ներքին խոշոր նավահանգիստներից մեկը։
Վերջին տասնամյակի ընթացքում ոչ այնքան մեծ, մեծ մասամբ գյուղատնտեսական և անտառարդյունբերական քաղաքը դարձավ Հյուսիսային Կարելիայի աշխույժ կենտրոնը։ 1954 թվականին Յոենսուուի բնակչությունը կազմում էր 24 հազար մարդ։ Սկսած 1960-ական թվականներից արագացավ Ֆինլանդիայի տնտեսական աճը։ Դրա հետ մեկտեղ սկսվեց ուրբանիզացիայի գործընթացը։ 1960-ական թվականներին քաղաքի բնակչությունը ավելացավ 28 %-ով և 1970 թվականին կազմեց 36 հազար մարդ։ 1960-ական թվականներին Հյուսիսային Կարելիային տրվեց անկախ վարչական տարածքի կարգավիճակ և Յոենսուու քաղաքը դարձավ նրա մայրաքաղաքը։ 1970-ական թվականներին քաղաքում կատարվել է զգալի բարելավումներ սոցիալական ապահովության ոլորտում[8]։
1969 թվականին Յոենսուում հիմնվեց համալսարան։ Համալսարանի գործունեությունը միչև հիմա մեծ դեր է խաղում քաղաքի կյանքում։ Ներկայումս համալսարանում կա ութ ֆակուլտետ և իննը ինքնուրույն ստորաբաժանում, իսկ ուսանողների քանակը կազմում է մոտավորապես 9 հազար մարդ։ Գիտության բնագավառում ակտիվ միջազգային համագործակցությունը, արդյունաբերությունը և առևտուրը օգուտ են բերում ամբողջ տարածաշրջանին։
Քաղաքի աճի հետևանքով Յոենսուուի կազմի մեծ մտան հարևան գյուղերը։ 1954 թվականին միացվեց Պիելիսենսուու համայնքը (ֆիններեն՝ Pielisensuu), իսկ 2005 թվականի հունվարի 1-ին քաղաքի կազմի մեջ մտան Կիիհտելյուսավաարա (ֆիններեն՝ Kiihtelysvaara) և Տուուպովաարա (ֆիններեն՝ Tuupovaara)։
2009 թվականի սկզբին Յոենսուուի կազմում ներառվեցին մոտակա երկու մունիցիպալիտետները՝ Էնո (ֆիններեն՝ Eno) և Պյուխյասելկայա (ֆիններեն՝ Pyhäselkä)։ Այդ միացման հետևանքով Յոենսուուի բնակչությունը հասավ մոտավոր 72 հազար մարդու։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոենսուուն գտնվում է Ֆինլանդիայի արևելքում, Հյուսիսային Կարելիայի նահանգի կենտրոնում, որի ադմինիստրատիվ կենտրոնն է հանդիսանում։ Քաղաքը տեղակայված է Պյուհյասեկայա (ֆիններեն՝ Pyhäselkä) լճի հյուսիսային ափին, Պիելիսիոկի (ֆիններեն՝ Pielisjoki) գետի գետաբերանում։ Քաղաքի կոորդինատներն են 62°36′00″ հս․ լ. 29°45′50″ ավ. ե.HGЯO։
Քաղաքի ամբողջ մակերեսը կազմում է 312,1 կմ², որից՝
- ցամաքի մակերոսը 1173,4 կմ²
- ջրային օբյեկտների մակերեսը 138,7 կմ²
Զուտ քաղաքի մակերեսը 120 կմ²։
Գետը քաղաքը բաժանում է երկու մասի, արևմտյան մասում գտնվում է քաղաքի կենտրոնը, իսկ հարավարևելյան հատվածում երկաթուղին և ավտոկայարանը։ Քաղաքի կենտրոնի պլանավորումը կանոնավոր ուղղանկյունի է։ Հիմնական փողոցը համարվում է Սիլտակատուն (ֆիններեն՝ Siltakatu), որը դուրս է գալիս կամուրջ Պիելիսյոկիով, որը տանում է դեպի կայարաններ, և Կաուպպակատուն (ֆիններեն՝ Kauppakatu), որն անցնում է գետին զուգահեռ։
Յոենսուուի հասարակությունը սահմանակցում է Իլոմանտսի և Էնոի հասարակությունների հետ հյուսիսարևելքում, Կոնտիոլահտի հյուսիսում, Պյուհյասեկյա հարավում և Տոհմայարվի հարավ արևելքում։
Ֆինլանդիայի հիմնական բնակավայրերից հեռավորությունը՝
|
|
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոենսուուն բաժանված է 30 շրջանի։ I-IV-րդ շրջանները կազմում են քաղաքի կենտրոնը։ Վերջին հինգ շրջաններն առաջացել են Յոենսուուի կազմում Կիիհտելյուսավաարայի (ֆիններեն՝ Kiihtelysvaara), Տուուպովաարայի (ֆիններեն՝ Tuupovaara), Էնոի (ֆիններեն՝ Eno) և Պյուխյասելկայայի (ֆիններեն՝ Pyhäselkä) մունիցիպալիտետների հայտնվելուց հետո։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոենսուու (1981-2010 Նորմա)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 6.7 (44.1) |
7.8 (46) |
12.8 (55) |
23.5 (74.3) |
28.7 (83.7) |
32.0 (89.6) |
37.2 (99) |
31.4 (88.5) |
25.8 (78.4) |
16.6 (61.9) |
10.5 (50.9) |
8.3 (46.9) |
37.2 (99) |
Միջին բարձր °C (°F) | −6.4 (20.5) |
−6.2 (20.8) |
−0.5 (31.1) |
6.0 (42.8) |
13.9 (57) |
18.8 (65.8) |
21.8 (71.2) |
18.8 (65.8) |
12.8 (55) |
6.0 (42.8) |
−0.5 (31.1) |
−4.3 (24.3) |
6.7 (44.1) |
Միջին օրական °C (°F) | −9.9 (14.2) |
−10.0 (14) |
−4.6 (23.7) |
1.7 (35.1) |
8.6 (47.5) |
13.9 (57) |
17.1 (62.8) |
14.6 (58.3) |
9.2 (48.6) |
3.5 (38.3) |
−2.8 (27) |
−7.5 (18.5) |
2.9 (37.2) |
Միջին ցածր °C (°F) | −13.4 (7.9) |
−13.7 (7.3) |
−8.6 (16.5) |
−2.7 (27.1) |
3.3 (37.9) |
8.9 (48) |
12.3 (54.1) |
10.3 (50.5) |
5.6 (42.1) |
1.0 (33.8) |
−5.2 (22.6) |
−10.6 (12.9) |
−1.0 (30.2) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −34.7 (−30.5) |
−32.1 (−25.8) |
−23.3 (−9.9) |
−13.0 (8.6) |
−4.6 (23.7) |
2.9 (37.2) |
7.4 (45.3) |
5.6 (42.1) |
−1.6 (29.1) |
−11.6 (11.1) |
−23.0 (−9.4) |
−31.9 (−25.4) |
−34.7 (−30.5) |
Տեղումներ մմ (դյույմ) | 51.8 (2.039) |
37.1 (1.461) |
41.7 (1.642) |
39.1 (1.539) |
42.4 (1.669) |
68.7 (2.705) |
80.7 (3.177) |
80.7 (3.177) |
65.3 (2.571) |
64.2 (2.528) |
59.9 (2.358) |
58.7 (2.311) |
690.2 (27.173) |
Աղբյուր #1: Météo Climat[9] | |||||||||||||
Աղբյուր #2: Météo Climat[10] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Յոնսուու քաղաքի տնտեսության կարևոր ուղղությունը հանդիսանում է պլաստմասե և մետալուրգիական արդյունաբերությունը, փայտմշակման և փայտարդյունաբերական ոլորտը, տեղեկատվական տեխնոլոգիաները և հաղորդակցումը, ինչպես նաև միջսահմանյան համագործակցությունը։ Յոենսուու քաղաքի զարգացման «JOSEK Ltd» գործակալությունը մնացած շահագրգիռ կողմերի հետ զբաղվում է տարածաշրջանի տնտեսական գործունեության զարգացմամբ։
Քաղաքի խոշոր ձեռնարկությունները հանդիսանում են կողպեքների և Abloy-ի մուտքի համակարգեր արտադրող գործարանը ու ամերիկյան John Deere տրակտորների գործարանը։ Քաղաքում կա նաև շինարարական նյութերի և սնունդի պատրաստման (Valio) ձեռնարկություններ։
Յոնեսուուն համարվում է Եվրոպայի անտառատնտեսական մայրաքաղաքը, այստեղ անցկացվում են այդ բնագավառի գիտական հետազոտություններ՝ քաղաքում գտնվում է Անտառների եվրոպական ինստիտուտը, որը ունի այդ բնագավառում զգալի մշակումներ, որը տեղակայված է ամբողջությամբ փայտից կառուցված «METLA talo» եռհարկանի շենքում (բետոնյա է միայն վերելակի հորանը)։ Շենքը համարվում է քաղաքի ճարտարապետական հարստություններից մեկը։
2012-ից 2013 թվականներին քաղաքում կառուցվեց առաջին բիովառելիքի (նավթ) արտադրության գործարանը։ Fortum կազմակերպությունը ներդրել է գործարանի կառուցման համար 20 մլն եվրո, աշխատանքի և տնտեսական զարգացման նախարարությունը 8 մլն եվրո[11]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոենսուու քաղաքում զարգացած է տեղի և միջքաղաքային ավտոբուսային կապը, փակ երկաթուղային կայարան, գետային և առևտրային նավահանգիստներ և օդանավակայան։ Ուղիղ ավտոբուսային երթուղիներով քաղաքը միացված է Հելսինկի, Իյոսալմի, Յուվյասկյուլյա, Կուպիո, Կուխմո, Նուրմես և Սավոնլինա քաղաքների հետ։ Դրանից բացի քաղաքով անցնում է համար 6 Հելսինկի-Կայանի ազգային մայրուղին։ 2013 թվականի օգոստոսի 2-ին բացվել է ուղիղ ավտոբուսային հաղորդակցություն Յոենսուուի և Պետրոզավոդսկի միջև (շաբաթական երեք անգամ՝ հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ)[12]։ Կա նաև ավտոբուսային հաղորդակցություն Սանկտ Պետերբուրգի հետ (№995 երթուղի)։
Օդային հաղորդակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոենսուուի օդանավակայանը (միջազգային գաղտնաբառը՝ ICAO-ում EFJO, IATA-ում JOE), որը գտնվում է քաղաքից 11 կմ հյուսիսարևմուտք, հանդիսանում է Ֆինլանդիայի 9-րդ օդանավակայանը ուղևորների քանակով (153 889 ուղևոր 2005 թվականին)։ Օդանավակայանը սպասարկում է «Finnair» ընկերությունը և կապում է Յոենսուուն Հելսինկիի (օրական 3-ից 6 չվերթ) և ուրիշ քաղաքների հետ[13]։
Երկաթուղային հաղորդակցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոենսուուից գնում են գնացքներ ուղիղ երթուղիով Իմատրու, Լապպենարանտու, Կոուվոլու, Լախտի՝ մինչև Յուվյասկյուլյա։ Յոենսուուից կանգառով կարելի է հասնել Տեմպերե, Տուրկու, Օուլու, Կայանի, Ռիիխիմյակի, Ռովանիեմի, Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա[14]։ Յոեմսուուից մինչև Հելսինկի ճանապարհը տևում է միջինը 4,5 ժամ։
Ծովային հաղորդակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոենսուուի շլյուզը Կուուրնաի և Կալտիմոի շլյուզների հետ միացնում է Պիելինեն և Պյուխյասելկայա լճերը։ Յոենսուուի անմիջապես կենտրոնում գտնվում է գետային նավահագիստը, փոքրաչափս նավերի համար 50 կայանման տեղերով։ Յոենսուուիի առևտրային նավահանգիստը, տեղակայված է Ուկոննիեմի հրվանդանում և ունենալով հինգ նավակառանման վայր, իրականացնում է ծովային հաղորգակցություն Վոլգայով Կասպից և Սև ծովերի հետ։
Մշակույթ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտություն և թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յոենսուուի քաղաքային նվագախումբ՝ նրա ռեպերտուարում կա սիմֆոնիկ և թեթև երաժշտության համերգներ, ինչպես նաև հատուկ ծրագրեր։ Նվագախումբը ելույթ է ունենում «Carelia sali» դահլիճում չորեքշաբթի օրերին։ Ներկա պահին նրա գեղարվեստական ղեկավարը հանդիսանում է Հաննու Կոիհուլան։ Դրանից բացի, փետրվարին Յոնեսուում իրականացվում է «Joensuun Musiikkitalvi» երաժշտական օրերը։
- Յոնեսուուի քաղաքային թատրոն (ֆիններեն՝ Kaupunginteatteri, Rantakatu 20)՝ թատրոնը գտնվում է ռատուշաի շենքում։ Ներկայացումներ տալիս են երկու բեմերում։ Բոլոր ներկայացումները ֆիներենով են։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոնեսուուն քաղաք է հարուստ կրթական հնարավորություններով։ Բացի հիմնական դպրոցներից և քոլեջներից, որոնց մեջ կան նաև պրոֆիլային դպրոցներ ուղղորդված ռուսաց լեզվի և մշակույթի ուսուցմանը, Յոնեսուում գործում է կիրառական գիտությունների համալսարան «Կարելիյա» (ֆիններեն՝ Karelia-ammattikorkeakoulu)։ 1969 թվականին հիմնված համալսարանը 2010 թվականին բարձրագույն կրթության համակարգի փոփոխության ժամանակ միավորվեց Կուոպիոի համալսարանի հետ Արևելյան Ֆինլանդիայի համալսարան անվանումով (ֆիններեն՝ Itä-Suomen Yliopisto)[15]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եկեղեցական փողոց (Կիրկկոկատու՝ ֆիններեն՝ Kirkkokatu), որն անցնում է Յոնեսուուի կենտրոնով քաղաքի երկու հիմնական եկեղեցիների միջև՝ հյուսիսում Սբ․ Նիկոլայի ուղղափառ եկեղեցին և հարավում ավետարանալյութերական։
- «Բոտանիա» բուսաբանական այգի (ֆիններեն՝ Joensuun yliopiston kasvitieteellinen puutarha, Heinäpurontie 70), այգին պատկանում է Յոնեսուուի համալսարանին։ Հայտնի է հասարակածային և արևադարձային բույսերի մեծ հավաքածուով (ավելի քան 1000 տեսակ)։ Նրանց մեջ են բամբուկ, լիաններ, միջատակեր բույսեր և բույսեր, որոնք արձագանքում են հպումներին։ Դրանից բացի էքսպոզիցիայում կան նաև թիթեռների, բզեզների հավաքածու, թեմատիկ ցուցադրափեղկեր և խոսացող թիթեռներ[16]։
- Արհեստավորական թաղամաս (ֆիններեն՝ Taitokortteli, Koskikatu 1)։ Այստեղ գտնվում է հուշանվերների և արհեստագործական խանութներ, ոչ մեծ պատկերասրահ, ինչպես նաև «առևտրային խորհրդականի մոտ» սրճարանը ու կիրառական գործի կենտրոնը։
-
Առևտրային հրապարակ
-
Արհեստավորական թաղամաս
-
Եկեղեցական փողոց
Յոենսուուի եկեղեցիները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յոնեսուուի ավետարանալյութերական եկեղեցի (ֆիններեն՝ Joensuun evankelis-luterilainen kirkko, Kirkkokatu-ի հարավային եզրը)։ Եկեղեցին 1903 թվականին Իոսեֆ Ստենբեկի նախագծով կառուցվել է նեոգոթիկան ոճով հյուսիսային մոդեռնի տարրերով։ Տարբերվում է գծերի յուրահատուկ նրբաճաշակությամբ և գլխավոր մուտքով կասկադային զբոսապուրակ տեսքով։ 2002 թվականին կատարվել է եկեղեցու ամբողջական վերակառուցում։ Գտնվում է պետության կողմից պահպանության տակ, որպես համազգային նշանակության ճարտարապետական հուշարձան[17]։
- Սուրբ Նիկոլաի ուղղափառ եկեղեցի (ֆիններեն՝ Pyhän Nikolaoksen kirkko, Kirkkokatu հյուսիսային եզրին)՝ փայտե եկեղեցին կառուցվել է 1887 թվականին։ Նրա ամենաարժեքավոր հատվածը հանդիսանում է պատկերակալները, որոնք կառուցվել են Սանկտ Պետերբուրգում՝ Ալեկսանդրա Նևյան դափնիներից։
- Իոհան Բոգոսլովի ուղղափառ եկեղեցի (ֆիններեն՝ Pyhän Johannes Teologin kirkko), ուղղափառ եկեղեցու թեմական դպրոցի կազմում (ֆիններեն՝ Ortodoksinen seminaari, Torikatu 41)։ Եկեղեցին կառուցվել է բյուզանդական եկեղեցական ճարտարապետության ավանդույթներով։
- Պիելիսենսուուի եվանգելալյութերական եկեղեցի (ֆիններեն՝ Pielisensuun kirkko), որը կառուցվել է 1960 թվականին Նիինիվաարա շրջանում ճարտարապետ Վեիյկկո Լարկասաի նախագծով։
- Ռանտակյուլյա քահանաի եվանգելալյութերական եկեղեցի (ֆիններեն՝ Rantakylän kirkko)՝ կառուցված 1981 թվականին։
- Նոլյակկա քահանաի եվանգելալյութերական եկեղեցի (ֆիններեն՝ Noljakan kirkko)։
- Ուտրա քահանայի եվանգելալյութերական եկեղեցի (ֆիններեն՝ Utran kirkko, Väisälänkatu 2), հին փայտյա եկեղեցի գոթական «ատաղծագործական ոճի»։ Կառուցվել է 1895 թվականին։ Գտնվում է պետության պահպանության տակ[17]։
- Կիիհտելյուսվաարա ավետարանալյութերական եկեղեցի (ֆիններեն՝ Kiihtelysvaaran kirkko), կավարածածքից կտուրով եկեղեցին կառուցվել է 1770 թվականին Խյագերա ճարտարապետի նախագծով։
- Ուղղափառ վանքեր Վալկեվաարայում և Պեինյավարարյում (Կիիհտելյուսվաարա)։
- Տուուպովաարա ավետարանալյութերական եկեղեցի (ֆիններեն՝ Tuupovaaran puukirkko, Koulutie 5), կառուցվել է 1902 թվականին Մյակինենաա ճարտարապետի նախագծով։
- Խոիլոլա ավետարանալյութերական եկեղեցի (ֆիններեն՝ Hoilolan rajaseutukirkko, Hoilolantie 133B), կառուցվել է 1950 թվականի ճարտարապետ Վոիկկո Լարկասայի նախագծով։
- Խոիլոլի սուրբ Նիկոլայ ուղղափառ եկեղեցի (ֆիններեն՝ Hoilolan ortodoksinen kirkko, Tsiikontie 6A)՝ կառուղվել է 1957 թվականին։
- Խոիլոլի սուրն Աննա մարգարեուհու ուղղափառ եկեղեցի (Kirkkotie 3)։
- Պոգոստ Պյետսյամյե (ֆիններեն՝ Pörtsämön kalmistossa), ռունեչական երգիչ Պետրի Շեմեիկկայի գերեզմանը Յելլյելյայում։
-
Յոնեսուուի ավետարանալյութերական եկեղեցի'
-
Սուրբ Նիկոլաի ուղղափառ եկեղեցի
-
Պիելիսենսուուի եվանգելալյութերական եկեղեցի
-
Յոնեսուուի ավետարանալյութերական եկեղեցի
Հետաքրքիր ճարտարապետական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի եկեղեցական ճարտարապետությունից Յոենսուում կարելի է գտնել մոդեռնի, հյուսիսային դասականության, ֆունկցիոնալիզմի և ժամանակակից քաղաքային ոճի մի քանի հետաքրքիր կառույցներ։
- Ռատուշա (ֆիններեն՝ Kaupungintalo, Rantakatu 20)՝ շենք քաղաքի կենտրոնում գետափն, կառուցվել է 1914 թվականին «ժամանակակից մոդեռնի» ոճով, արդեկոի մասնիկներով ճարտարապետ Էլիելյա Սաարինենայի կողմից։ Ներկայումս շենքում գտնվում է քաղաքային թատրոնը։ Շենքը գտնվում է պետության պահպանության տակ, որպես ազգային արժեք ունեցող ճարտարապետական հուշարձան։
- Քաղաքային խորհրդի տունը (ֆիններեն՝ Pörtsämön kalmistossa), քաղաքի ամենահին քարե շենքը կառուցվել է 1852 թվականին։
- Հյուսիսային Կարելիի կենտրոնական հիվանդանոց (ֆիններեն՝ Pohjois-Karjalan keskussairaala), բազմահարկ շենք ֆինական ֆունկցիոնալիզմի ոճով, կառուցված 1953 թվականին Յուսսի Պաատտելայի և Օլլի Պկոկոիրկոի ճարտարապետական նախագծով։
- Մետլա տալո (ֆիններեն՝ Metla-talo)՝ ինստիտուտի շենքը, որը կառուցվել է 2004 թվականին բացառապես սուզագերանի փայտերից (Ճարտարապետ Անտտի Մատտի Սիիկալա)։
-
Ռատուշա Յոենսուու
-
Հյուսիսային Կորելիայի կենտրոնական հիվանդանոց
-
Մետլա տալոի տեսքը Յուլիոպիստոկատուից
Թանգարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կարելիկում» Մշակույթա տուրիստական կենտրոն (ֆիններեն՝ Carelicum, Koskikatu 5), ընդարձակ շենք առևտրային հրապարակի մոտ, որտեղ տեղաբաշխված են թանգարաններ, ցուցադրության ներկայացված էքսպոնատներ և թատերական դրամարկղ։ Այստեղ է գտնվում քաղաքապետարանի սպասարկման, մշակույթի, սպորտի, երիտասարդության հետ աշխատանքների և քաղաքպետարանի ազգային կրթության բաժինները։ Կարելիկումում միշտ գործում է Հյուսիսկարելյան էքսպոզիցիայի թանգարանը (ֆիններեն՝ Pohjois-Karjalan museo) «Ամեն ինչ Կարելիայի մասին», որը պատմում է ռւսական և ֆինական Կարելիայի մշակույթի, պատմության և ավանդույթների մասին[18]։
- Երկարաժամկետ կրակակետերի թանգարան (ֆիններեն՝ Bunkkerimuseo, Virranaus 7, Marjala), գտնվում է Մարյալա շրջանում, մոտավորապես 8 կմ քաղաքի կենտրոնից հեռու Կուոպիոի ուղղությամբ, թանգարանը իրենից ներկայացնում է Ֆինլանդիայի խոշոր պաշտպանական կառույցը՝ Սալպաի գիծը։ Թանգարանի տարածքում ներկայացված են երկու համալրված տաք բունկեր, նրանց կից խրամատներ կրակակետեր և հակատանկային եզրաքարեր[19]։
- Կերպարվեստի թանգարան (ֆիններեն՝ Joensuun taidemuseo, Kirkkokatu 23)՝ թանգարանի մշտական էքսպոզիցիաներից են անտիկ արվեստը, Չինաստանի արվեստը, XIX դարի ֆինական գեղանկարչությունը ֆինական սրբապատկերները և Ռենեսանսի ժամանակաշրջանի տիրամայրը։ Թանգարանում անց են կացվում ժամանակակից ցուցահանդեսներ[20]։
- «Taidekeskus Ahjo» ցուցասրահ (Kirkkokatu 23), հիմնադրվել է 1997 թվականին և իրենից ներկայացնում է բազմաոճ կենտրոն, որտեղ իրականացվում են պարային ներկայացումներ, թատերական բեմադրություններ, գրականության ընթերցանություն և ցուցահանդեսներ։
- «Joensuun Taidetalo» պատկերասրահ (Kauppakatu 35)՝ ֆին նկարիչների մշտական ցուցահանդես վաճառք։
- Էվի Սաուրիի ստեղծագործությունները (Nepenmäenkatu 2)՝ Էվի Սաուրրիոի խճանկարային աշխատանքների ցուցահանդես։
- Տուրտիաինենի տնային արհեստանոց (Killintie 22)՝ ֆին հայտնի գեղանկարիչ Յորմի Տուրտիաինենի աշխատանքների և արհեստանոցի ցուցահանդես։
- Տուուպովաարա գեղանկարչության սրահ (Virastotie 26)՝ XX դարի երկրորդ կեսի ֆին նկարիչների աշխատանքների ցուցահանդես, այնպիսին ինչպիսին Տապանի Ռաիտտիլա, Աիմո Կաներվա, Ուլլա Ռանտանեն, Նինի Տերնո և այլն։
- Կիիղտելյուսվաարա գավառագիտական թանգարան՝ ստեղծվել է 1959 թվականին 1861-ին կառուցված ամբարի շենքում։ Մոտավորապես 1500 էքսպոնատ։
- Կոսկեննիսկա թանգարան (Koskenniskantie 14)՝ 1870 թվականի իջևանատան ջրաղացի մոտի թանգարան։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոֆ (Զալե), Գերմանիա
- Իսաֆարդարբաիր, Իսլանդիա
- Լինչոպինգ, Շվեդիա
- Ռոսկիլդե, Դանիա
- Տյոնսբերգ, Նորվեգիա
- Վիլնյուս, Լիտվա
- Պետրոզավոդսկ, Ռուսաստան
- Սորտավալա, Ռուսաստան
- Սույարվի, Ռուսաստան
Հայտնի բնիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Insomnium (1997 թվականից մեր ժամանակները)՝ ֆինական երաժշտական խումբ։
- Իրյե Վյաիսյալյա (1891—1972) — Ֆին աստղագետ։
- Folkswagen (2000 թվականից մեր ժամանակները)՝ Ֆին ֆոլկ ռոք խումբ։
- Հելի Կեինոնեն (ծնված 1943 թվականին)՝ ֆին երգիչ։
- Յուկկա Նեվալաինեն (ծնված 1978 թվականին)՝ Nightwish խմբի ֆին թմբկահարը։
- Կաիսա Մյակյարյաինեն (ծնված 1983 թվականին)՝ ֆին ձմեռային երկամարտուհի, աշխարհի չեմպիոն։
- Սաննա կուրկի Սուոնիո՝ ֆին երգչուհի, Hedningarna խմվի վոկալիստը։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական իրադարձությունը, որը շատ հայտնի էր ԽՍՀՄ-ում և Ռուսաստանին ֆին գրող Մաիյու Լասսիլայի «լուցկիների հետևից» ստեղծագործության իրադարձությունները կատարվում են հենց Յոնեսուում, որը գրքում անվանվում էր Յոկի։ Յոնեսուուից ոչ հեռու գտնվում է Լիպերի և Կիիխտելյուս (Կիիծտելյուսվվարա) համայնքները, որտեղ փախել է Յուսսի Վատանենի ձին և այնտեղից էր ծնունդով ոստիկան Տորվելաինենը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
- ↑ Kuntien ja kielisuhdeluokituksen 2024 välinen luokitusavain, Klassificeringsnyckeln mellan kommuner och språklig indelning år 2024, The correspondence table between municipalities and language distribution in 2024 — Statistics Finland, 2024.
- ↑ Finland's preliminary population figure was 5,608,218 at the end of February 2024 — Statistics Finland.
- ↑ Топокарты Генштаба
- ↑ «Suomen asukasluvut kuukausittain — Kunnittain aakkosjärjestyksessä 31.8.2015. Väestörekisterikeskus. Viitattu 31.8.2015». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «City of Joensuu» (PDF). Welcoming Guide. North Karelia University of Applied Sciences. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «История Йоэнсуу на официальном сайте города». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Liperi Joensuun Lentoasema 1981-2010 normals». Météo Climat. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Liperi Joensuun Lentoasema Extreme values». Météo Climat. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
- ↑ Fortum построит единственный в своем роде завод биотоплива в Йоэнсуу // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 8 марта 2012.(Ստուգված է 8 Մարտի 2012)
- ↑ Открывается регулярное автобусное сообщение между Йоэнсуу и Петрозаводском // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 31 июля 2013.(Ստուգված է 31 Հուլիսի 2013)
- ↑ Сайт авиакомпании «Finnair»
- ↑ «Внутренние рейсы железных дорог Финляндии». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Общие сведения об университете на сайте Университета Йоэнсуу». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Страница ботанического сайта «Botania»
- ↑ 17,0 17,1 «Объекты города Йоэнсуу, находящиеся под охраной (на фин. языке)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Страница Северо-Карельского музея». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Страница музея дотов». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Страница музея изобразительных искусств». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- , ISBN 5-98652-043-2։
- Северная Карелия. Joensuu. — Йоэнсуу: KareliaExpert, 2007.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт города (ֆին.)(ռուս.)(շվեդ.)(անգլ.)
- Йоэнсуу — сердце Северной Карелии (ռուս.)
- Все о городе Йоэнсуу и финской Карелии (ռուս.)
- Город Йоэнсуу (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոենսուու» հոդվածին։ |
|