Մեծ Արջ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Համաստեղություն | |
Լատիներեն անվանում | Ursa Major |
---|---|
Հապավում | UMa |
Մասն է | Հյուսիսային երկնային կիսագունդ |
Կազմված է | Big Dipper? |
Հակում | +55.38 |
Մակերես | 1280 քառակուսի աստիճան[1] |
Հիմնական աստղեր | 7, 20 |
Բայեր/Ֆլեմստիդ աստղեր | 93 |
Ճանաչված մոլորակներով աստղեր | 9 |
Պայծառ աստղեր | 6 |
Ամենապայծառ աստղ | Ալիոտ (1.7124մ) |
Ամենամոտիկ աստղ | Lalande 21185 (8.29 լտ) |
Մեսյեի առարկաներ | 7 |
Ասուպային հոսքեր | Alpha Ursa Majorids Leonids-Ursids |
Հարևան համաստեղությունները | Վիշապ Ընձուղտ Լուսան Փոքր Առյուծ Առյուծ Վերոնիկայի վարսերը Որսկան Շներ Եզնարած |
Անվանված է | արջեր |
Տեսանելի է +90° և −30°. լայնությունների միջև: Ամենատեսանելին է ապրիլ ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին): Յոթ սանամոր աստղերը՝ Մեծ Արջի համաստեղության ամենապայծառ աստղերը |
Մեծ Արջը (Լատիներեն՝ Ursa Major, հապավումը՝ UMa), հյուսիսային կիսակամարի համաստեղություն, որը հյուսիսային կիսագնդում երևում է ամբողջ տարին։ Ամենալավ տեսանելիությունն ապրիլ ամսին է։ Իր չափերով երկնքում երրորդն է՝ Հիդրայից և Կույսից հետո և իր յոթ պայծառ աստղերով ստեղծում է շերեփի նմանվող պատկեր։
Աստղերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Արջի Մերաք (β UMa, Մեծ Արջի բետա) և Դուբհե (α UMa, Մեծ Արջի ալֆա) աստղերն ամենապայծառն են, գտնվում են «շերեփի» առջևի մասում և նրանցով կարելի է գտնել Բևեռային աստղը։ Բևեռային աստղը գտնվում է այդ երկու աստղերը միացնող գծի վրա՝ նրանց միջև եղած տարածքի հնգապատիկի հեռավորության վրա։
Շերեփի բոլոր աստղերն ունեն արաբերեն անուններ՝ վերը նշված Մերաքը նշանակում է «գոտկատեղ», իսկ Դուբհեն՝ ուղղակի «արջ»։
Մյուս նշանավոր աստղերից է Մեծ Արջի 47-ը (47 UMa), որը երեք մոլորակներով արեւանման աստղ է։ Մոլորակային համակարգերից այս աստղի համակարգն առավել նմանություն ունի Արեգակնային համակարգի հետ։ Գտնվում է Երկրից 46 լուսատարի հեռավորության վրա։
Արտաերկրային քաղաքակրթությունների որոնման ծրագրով 2001 և 2003 թթ. դեպի Մեծ Արջի 47 աստղ են ուղարկվել Երկիր մոլորակի վրա ապրողների ռադիոուղերձները։
Դիցաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ հունական ավանդույթի, կնամոլ Զևսը իր սիրուհի Կալիստոյին փրկելով իր խանդոտ կնոջ՝ Հերայի զայրույթից, իր հրապուրանքի առարկային դարձրել է արջ։
Հայերենում Մեծ Արջ համաստեղությունը նաև կոչվում է Յոթ սանամոր աստղեր։ Ըստ Հայկական ավանդույթի, ժամանակին յոթ սանամայր են եղել, ունեցել են մի քավոր։ Սանամայրերից յուրաքանչյուրը մտածել է, թե մյուսը կհոգա քավորի հոգսերը։ Քավորը մնացել է առանց խնամքի և քաղցից մեռել։ Աստված, բարկանալով սանամայրերի վրա, նրանց դարձրել է յոթ աստղ։
-
Մեծ Արջը 1825 թ. Լոնդոնում հրատարակված Urania's Mirror համաստեղությունների քարտեզների վրա։
-
Յոհան Հեվելիուսի քարտեզներում պատկերված Մեծ Արջը։
-
Մեծ շերեփը Ալյասկա նահանգի դրոշի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|