Քաղաքը հաճախ հիշատակվում է Մայամի քաղաքի հետ՝ «Մայամի» ընդհանրացված հասկացությամբ՝ չնայած որ այն առանձին մունիցիպալիտետ է։ 2000 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքն ունեցել է 87.933 բնակչություն, որի 55,5%-ն այլ երկրներից արտագաղթածներ էին։ 2005 թվականին բնակչության թիվը նվազել է մինչև 87 925 մարդ։ 1982 թվականին բնակչության մեծամասնությունը (60 հազար կամ 62%) հրեաներ էին, իսկ 2004 թվականին ՝ ընդամենը 19%-ը կամ 16.5 հազարը[3]։
Մայամի Բիչը Միացյալ Նահանգների ամենահայտնի հանգստավայրերից է։
1979 թվականին Մայամի Բիչի պատմական շրջան Art Deco-ն ընդգրկվել է պատմական վայրերի ազգային գրանցամատյանում։ Art Deco շրջանը Ար-դեկո ճարտարապետության ամենամեծ հավաքածուն է աշխարհում և ներառում է հարյուրավոր հյուրանոցներ, տներ և այլ օբյեկտներ, որոնք կառուցվել են 1923-1943 թվականներին[4]։