Jump to content

Մայամի Պիչ

Մայամի Պիչ
Miami Beach
Դրօշակ

Երկիր Ամերիկայի Միացեալ Նահանգներ ԱՄՆ
Mayor of Miami Beach, Florida? Steven Meiner?[1]
Հիմնադրուած է՝ 26 Մարտ 1915 թ.
Տարածութիւն 39,414777 քմ² քմ²
ջրայինը 49,7414 տոկոս
ԲԾՄ 1 մեթր մ
Բնակչութիւն 82 890 մարդ (1 Ապրիլ 2020)[2]
Կը գտնուի ափին Biscayne Bay եւ Ատլանտեան ովկիանոս
Ժամային գօտի Հիւսիս-ամերիկեան ժամային գօտի
Հեռախօսային ցուցանիշ 305 եւ 786
Փոստային ցուցանիշ 33109, 33139, 33140 եւ 33141
Պաշտօնական կայքէջ miamibeachfl.gov

Մայամի Պիչ (անգլերէն՝ Miami Beach), առողջարանային քաղաք ԱՄՆ Ֆլորիտա նահանգի մէջ, Մայամիի արուարձան է[3]։

Կը գտնուի Պիսքէյնի ծոցի եւ Ատլանտեան ովկիանոսի միջեւ ինկած կղզիի մը մէջ։ Ծոցը կը բաժնէ Մայամի Պիչը Մայամի քաղաքէն:

Քաղաքը յաճախ կը յիշատակուի Մայամի քաղաքի հետ՝ «Մայամի» ընդհանրացուած հասկացութեամբ՝ հակառակ անոր, որ այն առանձին քաղաքապետարան է։ 2000 թուականի մարդահամարի տուեալներով՝ քաղաքը ունեցեր է 87.933 բնակչութիւն, որուն 55,5%-ը այլ երկրներէ արտագաղթածներ էին: 2005 թուականին բնակչութեան թիւը նուազեր է մինչեւ 87 925 մարդ։ 1982 թուականին բնակչութեան մեծամասնութիւնը (60 հազար կամ 62%) հրեաներ էին, իսկ 2004 թուականին ՝ ընդամէնը 19%-ը կամ 16.5 հազարը[4]։

Մայամի Պիչը Միացեալ Նահանգներու ամենայայտնի հանգստավայրերէն է։

1979 թուականին Մայամի Պիչի պատմական շրջան Art Deco-ն ընդգրկուեր է պատմական վայրերու ազգային գրանցամատեանին մէջ: Art Deco շրջանը Արթ Տեքօ ճարտարապետութեան ամենամեծ հաւաքածոն է աշխարհի մէջ եւ կը ներառէ հարիւրաւոր պանդոկներ, հիւրանոցներ, տուներ եւ այլ վայրեր, որոնք կառուցուած են 1923-1943 թուականներուն[5]:

Մայամի Պիչի մէջ սպանուած է (իտալ.՝ Gianni Versace) Ճիաննի Վերսաչէն։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. https://www.miamibeachfl.gov/staff/mayor-steven-meiner/
  2. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / խմբ. ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո
  3. Carson Ruby Leach (1955)։ «40 Years of Miami Beach»։ Tequesta (Historical Association of Southern Florida) XV 
  4. Waves of change disperse Miami Beach’s Jewish community — The New York Times
  5. «Miami Art Deco District – Official Art Deco District Visitors Guide»։ Miamiandbeaches.com։ դեկտեմբերի 31, 2012։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ Սեպտեմբեր 1, 2010-ին։ արտագրուած է՝ հունիսի 30, 2013 

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կաղապար:Ֆլորիտա