Ար-դեկո
Ար-դեկո[1] կամ արտ-դեկո[2][3] (ֆր.՝ art déco, բառացի՝ դեկորատիվ արվեստ, 1925 թվականի փարիզյան ցուցահանդեսի անունից ֆր.՝ Exposition Internationale des Arts Décoratifs et Industriels Modernes), ազդեցիկ ուղղություն կերպարվեստում և դեկորատիվ արվեստում 20-րդ դարի առաջին կեսին։ Ուղղությունն առաջացել է Ֆրանսիայում 1920-ական թվականներին, իսկ 1930-1940-ական թվականներին միջազգային ճանաչում ձեռք բերեց՝ դրսևորվելով ճարտարապետության, նորաձևության, գեղանկարչության մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն դադարեց ակտուալ լինելուց։ Սա էկլեկտիկ ոճ է, որն իրենից ներկայացնում է մոդեռնիզմի և նեոկլասիցիզմի համադրում։ Ար-դեկո ոճը իր զգալի ազդեցությունն է ունեցել նկարչական այնպիսի ուղղությունների վրա, ինչպիսիք են կուբիզմը, կոնստրուկտիվիզմը և ֆուտուրիզմը։
Ար-դեկոյի տարբերակիչ առանձնահատկություններն են խիստ օրինաչափությունը, երկրաչափական համարձակ ձևերը, երկրաչափական էթնիկ նախշերը, գունային հարստությունը, զարդապատկերների առատությունը, շքեղությունը, ժամանակակակից թանկարժեք նյութերը՝ փղոսկր, կոկորդիլոսի կաշի, ալյումին, հազվագյուտ ծառատեսակներ, արծաթ։ ԱՄՆ-ում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում ար-դեկո ոճը աստիճանաբար զարգացավ դեպի ֆունկցիոնալիզմ։
Տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1925 թվականին Փարիզում անցկացված միջազգային ցուցահանդեսում է առաջացել ար-դեկո եզրույթը։ Այս ցուցահանդեսի ժամանակ աշխարհին ներկայացվեցին ֆրանսիական արտադրության շքեղ առարկաներ՝ ապացուցելով, որ Փարիզը մնացել է ոճ թելադրող միջազգային կենտրոն նաև Առաջին համաշխարհային պատերազմից հետո։
Ար-դեկո ուղղությունը գոյություն է ունեցել և մինչ 1925 թվականի ցուցահանդեսի բացումը. այն նշանակալի հոսանք է եղել 1920-ական թվականների եվրոպական արվեստում։ 1928 թվականին միայն ուղղությունը հասել է ամերիկյան ափերին, ուր 1930-ական թվականներին ձևափոխվեց Streamline Moderne-ի։
Փարիզը շարունակում էր մնալ ար-դեկո ոճի կենտրոնը։ Կահույքի մեջ այն կիրառել է Ժակ-Էմիլ Ռուլմանը՝ այդ ժամանակաշրջանի կահույքի ամենահայտնի դիզայներներից մեկը, գուցե վերջինը փարիզյան «կարմիրփայտագործներից» (ֆր.՝ ébéniste)։ Բնորոշ են նաև Ժան-Ժակ Ռատոյի, «Süe et Mare» ընկերության աշխատանքները, Էդգար Բրանդտի՝ կռած երկաթից գործերը, եվրոպական ծագումով շվեյցարացի Ժան Դյունանի աշխատանքները մետաղից և էմալից, հանարահռչակ Ռենե Լալիկի և Մորիս Մարինոյի՝ ապակուց պատրաստված գործերը, ինչպես նաև Cartier ընկերության ժամացույցները և ոսկերչական իրերը։
Դեկորատիվ կիրառական արվեստում ար-դեկոյի խորհրդանիշ դարձավ բրոնզից և փղոսկրից քանդակը։ Ոգեշնչվելով Դյագիլևի «Ռուսական եղանակներով», եգիպտական, արևելյան արվեստով, ինչպես նաև «դարի մեքենաների» տեխնոլոգիական ձեռքբերումներով՝ ֆրանսիացի և գերմանացի վարպետները 1920-1930-ական թվականներին փոքր պլաստիկայում ստեղծեցին առանձնահատուկ ոճ, որը դեկորատիվ քանդակագործությունը բարձրացրեց արվեստի մակարդակի։ Քանդակագործության մեջ ար-դեկոյի դասական ներկայացուցիչներ են Կլեր Ժան Ռոբեր Կոլինեն, Դմիտրի Չիպարուսը, Պոլ Ֆիլիպը, Ֆերդինանդ Պրայսը, Օտտո Պոերցելը, Բրունո Զակը։
Չնայած ար-դեկո եզրույթը ծագել է 1925 թվականին, այն հաճախ չի օգտագործվել մինչ 1960-ական թվականներին այդ ժամանակաշրջանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխումը։ Ար-դեկոյի վարպետները չէին միավորված ինչ-որ առանձին ընկերության մեջ։ Ուղղությունը էկլեկտիկ էր համարվում՝ ենթարկվելով մի շարք ազդեցությունների.
- Վաղ շրջանի «Վիեննական սեցեսիոն» (անգլ.՝ Vienna Secession)
- Աֆրիկայի, Եգիպոսի և հնդկացիների պրիմիտիվ արվեստ
- Հին հունական արվեստ (արխայիկ դարաշրջան)
- Կուբիզմի և ֆուտուրիզմի բազմաբնույթ բյուրեղային ձևեր
- Ֆովիզմում օգտագործվող գունային երանգներ
- Նեոկլասիցիզմի կոպիտ ձևվածքներ
- Լուծվող և կենդանի ձևեր
Ար-դեկոյի պահպանվածությունը տարբեր աշխարհամասերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անգոլայում և Մոզամբիկում պորտուգալական տիրապետության ժամանակ մի շարք շինություններ կառուցվեցին արտ-դեկո ոճով
- Աֆրիկայում արտ-դեկո շենքեր պահպանվել են հիմնականում Էրիթրեայում իտալական տիրապետության ժամանակ
-
Իմպերո կինոթատրոն, Էրիթրեա, Ասմարա,
-
Ֆիաթ Տագլիերո շենքը Էրիթրեայում
Ասիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանգլադեշում կարելի է ար-դեկո շենքեր գտնել Չիտագոնգ և Ռայշիջի քաղաքներում
- Չինաստանում մոտ 60 ար-դեկո շենքերի ճարտարապետ է հանդիսացել հունգարացի Լասլո Հուդեկը
- Ճապոնիայում 1933 թվականին ար-դեկո ոճով է կառուցվել Ասակա թագավորի նտավայրը
- Ար-դեկո շենքեր են պահպանվել Ֆիլիպիններում։ Այս ոճով է կառուցված Մանիլայի մետրոպոլիտենը և համալսարանը
-
Ար-դեկո շենք Չինաստանում
-
Մանիլայի մետրոպոլիտենը
Կենտրոնական և Հարավային Ամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արգենտինայում ճարտարապետ Ալեքսանդր Վիրասորո ներկայացրել է ար-դեկոն 1926 թվականին և զարգացրել այն՝ իր շենքերում օգտագործելով բետոն։ Արգենտինայում ար-դեկոյի լավ օրինակ է Կավանաղի շենքը (1934)։ Այն բոլոր ժամանակների ամենաբարձր բետոնե շենքն է։
- Ար-դեկոյի բազմաթիվ օրինակներով մեկ այլ երկիր է Բրազիլիան՝ հատկապես Պորտո Ալոգրո, Գոյանիա, Բահիա, Իրայ և Ռիո դե Ժանեյրո քաղաքներում։
- Ար-դեկո ճարտարապետության լավ օրինակ է Չիլիի Սանտիագո քաղաքի Կարերա հյուրանոցը
- Ար-դեկո շենքերը բազմաթիվ են Մոնտեվիդեոյում՝ այդ թվում Պալացիո Սալվո շենքը, որը Հարավային Ամերիկայի ամենաբարձր շենքն է և կառուցվել է 1920-ական թվականներին
-
Կավանաղի շենքը Արգենտինայում
-
Ար-դեկո տուն Բրազիլիայում
-
Էլվադոր Լակերդա շենքը Բրազիլիայում
Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ար-դեկո շենք Ֆրանսիայի Սեյն Դենիս քաղաքում
-
Ֆորում կինոթատրոնը Նորվեգիայում
ԱՄՆ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ար-դեկո հյուրանոց Վաշինգթոնում
-
Ջոն Ադամսի շենքը
Հայաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պատանի հանդիսատեսի թատրոն
-
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Philips ռադիո ար-դեկո ոճով
-
Փենսիլվանիայի լոկոմոտիվը
-
Կանսան, 1935
-
Ջոն Վագների պատրաստած ար-դեկո պաստառը
-
Լիսաբոն, 1931
-
Մայամի ծովափ, 1947
-
Մեխիկո
-
Ֆիլադելֆիա
-
Իմփայր սթեյթ բիլդինգ
-
Գոյանիայի երկաթուղին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ար-դեկո թանգարան Մոսկվայում». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
- 1925 թվականի ար-դեկո ցուցադրությունը Փարիզում
- Ոճի մանրամասն նկարագրությունը Արխիվացված 2014-01-16 Wayback Machine
- Ար-դեկոյի առաջացման պատմությունը Արխիվացված 2015-12-08 Wayback Machine