Jump to content

Ճակատագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ճակատագիր» (նկարիչ՝ Ալֆոնս Մուխա)

Ճակատագիր, ոչ գիտական ըմբռնմամբ առասպելաբանության և իռացիոնալիստական փիլիսոփայության մեջ դեպքերի, անհատների և ամբողջ ժողովուրդների ապագայի կանխորոշվածություն։ Ճակատագիրը ընկալվում է իբրև անխուսափելիություն, այն իր բնությամբ ինքնին «կույր» է և «մութ»։ Ճակատագիրը կարելի է միայն գուշակել (միստիկա կան միջոցներով՝ աստղագուշակություն, հմայություններ և այլն), բայց ոչ ճանաչել։ Ճակատագրի ըմբռնումը կապված է նաև խիստ դետերմինիզմի հետ (տես Ֆատալիզմ)։ ճակատագրի խաղի մեջ իմաստ և նպատակ չկա (դրանով այն տարբերվում է աեւեուոգիայից), և անխուսափելի է (հետևաբար՝ ազատության հակոտնյան է)։

Ճակատագիրը ընկալվում է կամ իբրև դրսից (բնություն, հասարակություն) անհատին պարտադրվող ուժ, կամ՝ անհատի կենսաֆիզիկական հատկություններով, նրա ժառանգականությամբ պայմանավորված անխուսափելիություն։ Այսպես, ըստ ավանդության մարդու գանգի կարանը (ճակատի գիրը) մարդու համար նախախնամության կանխորոշած ուղին է։ Հունահռոմեական մտածողությունը և գեղարվեստական գրականությունը (Հոմերոս, Էսքիլես, Եվրիպիդես) ներծծված են ճակատագրի ըմբռնումով։ Նույնիսկ աստվածները ենթակա են ճակատագրին։ Եթե հունահռոմեական դիցաբանության մեջ ճակատագիրը անձնավորված էր (Մոյրաներ, Պարկաներ), անհատից օտարված, ապա հայերի աշխարհընկալմամբ ճակատագիրը ուներ անձնական անհատական բնույթ, ծագում է անհատից և անձնավորված չէ (Եզնիկ Կողբացի)։ Ճակատագիրը սովորաբար դիտվում է որպես չար ուժերի ներգործություն։ Երբեմն ճակատագրը նույնացվում է բախտին, մինչդեռ բախտը ենթադրում է նաև երջանիկ վախճան։ Աշխարհում իշխող մութ և չար ուժերի կողքին տեղ է տրվում նաև լույսին և բարուն, թեև վերջիններս թեական են, պատահական։ Քրիստոնեությունը ճակատագրի մերժում է, որովհետև ընդունում է զղջալու և քավության միջոցով անխուսափելիից ազատվելու և փրկության հասնելու հնարավորությունը։ Հայ եկեղեցին դատապարտել է հեթանոսության շրջանից ժողովրդի մեջ պահպանված ճակատագրի պատկերացումը, որն ընդունում է միստիկական միջոցներով դեպքերի, իրադարձությունների վրա ազդելու հնարավորություն։ Իռացիոնալիստական փիլիսոփայության մեջ (Ֆրիդրիխ Նիցշե, կյանքի փիլիսոփա յություն, Օսվալդ Շպենգլեր) ճակատագիրը կապվում է մարդկային գոյության անիմաստության, հասարակական և մարդկային հարաբերությունների իռացիոնալության և անհատի լքվածության հետ։ Այսպիսով, ճակատագիրը ստանում է ընդգծված սոցիալական բնույթ՝ դառնալով կապիտալիստական հասարակության ճգնաժամի արտահայտություններից մեկը։

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ճակատագիր հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 58