Հոքու
Արտաքին տեսք
Հոքու, հոկու կամ հայքու, հայկու (ճապոներեն՝ 俳句, բառացի՝ «սկզբնական, առաջին բանատողեր»), ճապոնական պոեզիայի ժանր (եռատող, 17-վանկանի (5-7-5), հաճախ երկրորդ բանատողից հետո դադարով (ցեզուրա)։
Առաջացել է 15-րդ դարում որպես եռատող կատակային ռենգայի նախերգ։ Ժառանգաբար ծագում է նաև թանկայի առաջին կիսատողերից։ 17-րդ դարում Մացուո Բասյոն սկզբնավորեց դասական (ոչ կատակայաին) հոքուները և մշակեց ժանրի ձևական ու գեղագիտական սկզբունքները։ Հոքուի ձևերի կատարելագործումն առնչվում է Թանիգուտի Բուսոնի ստեղծագործության, Կոբայասի Իսսայի թեմատիկայի դեմոկրատացման հետ։
Գոյություն են ունեցել հոքուների մի քանի դպրոցներ։ 19-րդ դարի վերջերին Մասաոկա Սիկին նոր զարկ տվեց հոքուի զարգացմանը՝ նրան կցելով գեղանկարչությունից փոխառած «ուրվանկար բնօրինակից» սկզբունքը[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ 144.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոքու» հոդվածին։ |
|