Jump to content

Հիլոզոիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիլոզոիզմ, փիլիսոփայական տեսակետ, համաձայն որի ամենը (ներառյալ տիեզերքը որպես ամբողջություն) ինչ-որ առումով կենդանի է։ Այն կարող է ներառել նաև այն տեսանկյունը, որ անկենդան սուբյեկտները պարունակում են ինքնածնության թաքնված ուժեր։ Գաղափարը ծնունդ է առել Միլետոսական դպրոցի նախասոկրատեսյան փիլիսոփաների մոտ, իսկ անգլերեն եզրը առաջարկել է Ռալֆ Կադվորթը 1678 թվականին։

Տարբերությունը նմանատիպ տեսություններից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած որ տարբերություն կա միտք ունենալու (պանպսիցիզմ) և կյանք ունենալու(հիլոզոիզմ) երկու գաղափարների միջև, սակայն գործնականում այս տարբերությունը դժվար է պահպանել, քանի որ հին ժամանակների հիլոզոիստները ոչ միայն ընդունում էին նյութական տիեզերքի հոգիները և բուսական աշխարհի կենդանի լինելը, այլ նաև ինչ-որ չափով գիտակցականությունը։ Եթե անիմիզմը հակված է կյանքը ցույց տալ վերացական հոգիների ձևով, իսկ պանպսիցիզմը՝ խիստ փիլիսոփայական տեսանկյունից, ապա հիլոզոիզմը մեծապես վերաբերում է դրան այնպիսի տեսանկյուններից, ինչպիսին են հին հույն փիլիսոփաներինը(Ք.Ա. 5-6-րդ դարեր), որոնք մագնիսը համարում էին կենդանի՝ նրա ձգողական ուժերի շնորհիվ, կամ օդը աստվածային՝ նրա շարժման սպոնտան ուժերի շնորհիվ կամ կենդանական աշխարհի կյանքում նրա կարևոր դերի շնորհիվ։ Ավելի ուշ հասարակ հիլոզոիզմը նորից հայտնվեց ձևափոխված ձևերով։ Որոշ գիտնականներ պնդում էին, որ հիլոզոիզմ տերմինը պետք է ճիշտ կերպով կիրառվի միայն այն դեպքերում, երբ մարմինը և հոգին հստակորեն տարանջատված են, տարբերակում, որը ավելի ուշ անվավեր համարվեց։ Այնուամենայնիվ, հիլոզոիզմը տրամաբանորեն առանձնանում է անիմիզմի սկզբնական ձևերից, որոնք անձնավորում էին բնությունը, և պանպսիցիզմից, որը ամեն ինչին վերագրում էր գիտակցության կամ զգայության ինչ որ ձև։

Հին շրջանի հիլոզոիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հույն փիլիսոփաներից շատերը հիլոզոիզմի ձև էին ուսուցանում, քանի որ նրանք աղոտ կերպով ընդունում էին տարրերային նյութը որպես կենդանի նյութ, եթե ոչ իրականում գիտակից և կոնատիվ(ուղղված ջանք, պայքար կամ միտում.ջանքեր(nisus))[1] Թեյլսը, Անաքսիմենեսը և Հերակլիտուսը, բոլորն էլ կարծում էին, որ նյութական բոլոր օբյեկտների մեջ պարունակվում է կյանքի ձև, իսկ ստոիկները կարծում էին, որ աշխարհի հոգին տիեզերքի կենսական ուժն է։ Կարևոր հանգամանք է այն, որ այս բոլոր փիլիսոփաները անպայմանորեն չէին կարծում, որ նյութական օբյեկտները առանձին կյանք ունեն կամ ինքնություն, այլ որ նրանք ունեն կյանք՝ որպես գերակա անձի մի մաս կամ անզգա կենդանի սուբյեկտներ են։

Վերածննդի կամ վաղ արդիական դարաշրջանի հիլոզոիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերածննդի դարաշրջանում Բերնարդինո Թելեյսիոն, Պարացելսուսը և Ջորդանո Բրունոն վերականգնեցին հիլոզոիզմի ուսմունքը։ Օրինակ, Բրունոն քրիստոնեական պանթեիզմի հետևորդ էր։ Աստված ամենի աղբյուրը, պատճառը, միջոցն ու վերջն է, և այսպիսով ամենը մասնակցություն է ունենում Աստծու գլխում։ Նրա գաղափարները այնքան արմատական էին, որ նա ամբողջովին մերժվեց հռոմեական կաթոլիկական եկեղեցու կողմից, ինչպես նաև վտարվեց մի քանի բողոքական խմբերից և ի վերջո նրան այրեցին հերետիկոսության համար։ Ի տարբերություն Բրունոյին, Թելեյսիոն սկսեց արիստոտելյան հիմունքներով և արմատական էմպիրիզմով և եկավ այն բանին, որ ամենի հիմքում ընկած է կենդանի ուժը։ Ի տարբերություն Արիստոտելի ինտելեկտուալ ունիվերսալի, նա կարծում էր, որ կյանքը առաջացած ձև է։ Անգլիայում քեմբրիջյան որոշ պլատոնիստներ նույնպես անդրադարձել են հիլոզոիզմին։ Հենրի Մորը և Ռալֆ Քադվորթը, իրենց պլատոնյան իդեալիզմի և աստվածային սերնդի քրիստոնեական ուսմունքների հետ համաձայնվելով, աստվածային կյանքի ուժը տեսնում էին որպես աշխարհում իրազեկող սկզբունք։ Այսպիսով Բրունոյի նման, սակայն ոչ ծայրահեղականորեն նրանք նույնպես տեսնում էին Աստծու առաջացնող իմպուլսի՝ գոյություն ունեցող ամենին կյանք շնորհելը։ Համապատասխանաբար Քադվորթը, ով Քեմբրիջի պլատոնիստական ավանդույթների ամենահամակարգված մետաֆիզիկն էր, պայքարում էր հիլոզոիզմի դեմ։ Նրա աշխատանքը ուղղակիորեն քննադատում է այն, ինչը նա համարում է աթեիզմի երկու հիմնական ձև՝ մատերիալիզմ և հիլոզոիզմ։ Նա առանձնացնում էր Հոբբեսին ոչ միայն հիլոզոիկ աթեիզմի դեմ պայքարող լինելու համար, այլ նաև մեկին, ով անցնում է դրա միջով։ Քադվորթը փորձում էր ցույց տալ, որ Հոբբեսը վերականգնել է Պրոտագորասի ուսմունքները, որը ենթակա էր քննադատության Պլատոնի կողմից։ Քադվորթի հոլանդացի ընկերները նրան տեղեկացնում են Սպինոզայի տեսակետների վերաբերյալ, որոնք վերջինս շրջանառության մեջ էր դրել ձեռագրերի տեսքով։ Քադվորթը իր նախաբանում նշում է, որ նա կանտեսեր հիլոզոիզմը, եթե չտեղեկանար, որ նրա նոր տարբերակը շուտով հրատարակվելու է[2]։ Սպինոզայի իդեալիզմը նույնպես ձգտում է դեպի հիլոզոիզմի։ Մատերիայի և մտքի միջև հավասարակշռությունը պահելու համար, Սպինոզան համադրեց մատերիալիստական և պանթեիստական հիլոզոիզմները՝ երկուսն էլ իջեցնելով անսահման նյութի զուտ հատկանիշների մակարդակի։

Ժամանակակից հիլոզոիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանուիլ Կանտը հիլոզոիզմի դեմ փաստարկներ է բերում իր "Բնական գիտությունների առաջին մետաֆիզիկական սկզբունքերը" (Metaphysische Anfangsgründe der Naturwissenschaften) գրքում, ինչպես նաև իր հայտնի "Անխառն պատճառի քննադատություն" (Kritik der reinen Vernunft) գրքում։ Մինչդեռ մեր օրերում գիտական հիլոզոիզմը թե ձևափոխված և թե պահպանելով միտումը՝ համապատասխանեցնելով ամենը ինչ -որ միատես տարրի, որին ձգտում է Հերբերթ Սպենսերի, Հերման Լոթզեի և Էռնստ Հեկկելի այն գաղափարը, որը հաճախ համարվում է աշխարհի մեխանիստական տեսակետի դեմ բողոք[3]։ 19-րդ դարում Հեկկելը ստեղծեց հիլոզոիզմի մատերիալիստական ձևը, հատկապես Ռուդոլֆ Վիրչովսի և Հերմանն վոն Հելմհոլթզի մարդկության և բնության մեխանիկական տեսակետներին հակառակ։ Հեկկելը իր "Տիեզերքի առեղծվածը" գրքում խրախուսում է օրգանական և անօրգանական բնության միասնության գաղափարը և ըստ նրա մատերիայի երկու տեսակների բոլոր գործողությունները բխում են բնական պատճառներից և օրենքներից։ Այսպիսով, նրա հիլոզոիզմի ձևը հակադարձում է սովորական ընթացքը՝ հաստատելով, որ կենդանի և անկենդան առարկաները էականորեն նույնն են, և վերացնելով այն տարանջատումը, որ առկա է երկոսիւ միջև և սահմանելով, որ նրանք գործում են միևնույն օրենքներին հետևելով։ Ի տարբերություն, արգենտինական-գերմանական նեվրոբիոլոգիական ավանդույթները սահմանում են հիլոզոիկ բացթողումները բնության բոլոր մասերով։ Այսպիսով, հիլոզոիկ բացթողումները հակադրվում են մտքին, որը ի վիճակ է բացել նոր պատճառահետևանքային շարքեր։ Հիլոզոիզմը այս ժամանակակից նեվրոբիոլոգիական ավանդույթում սահմանափակված է բնության այն մասերով, որոնք սովորական են գործում մտքում, այն է մտքի զգայական ռեակցիաները, որոնց միջոցով միտքը արձագանքում է հիլոզոիկ բացթողումներից կամ մտավորից դուրս բխող խթթաններին[4][5]։ Մարտին Բուբերը նույնպես ունի համարյա հիլոզոիկ մոտեցում։ Նա ամեն ինչում հոգի է տեսնում՝ հաստատելով, որ իրերի էությունը ճանաչելի է և առանձին, սակայն ոչ նախապես գոյություն ունեցող։ Ֆրանսիացի ալքիմիկոս Ֆրանսուա Ժոլլիվետ Կաստելոտը (1874-1937) հիմնել է հիլոզոիկ էզոտերիկ դպրոց՝ համատեղելով սպագիրիկ, քիմիական, ֆիզիկական, փոխարկելի և մետաֆիզիկական հայացքները։ Նա հրատարակել է մի շարք գրքեք։ Նրա կարծիքով ոչ մի տարբերություն չկա հոգու և մատերիայի միջև, բացի հաճախականությունից և մյուս վիբրացիոն դրույթներից։ Ալիս Բեյլին գրել է "Ատոմի գիտակցությունը" գիրքը[6]։ Ոգեշնչվելով Ալիս Բեյլիից, Չարլզ Վեբսթեր Լիդբիթերից և նրանց նախորդ՝ մադամ Բլավատսկիից, Հենրի Լորենսը ստեղծել է հիլոզոիկ փիլիսոփայությունը նկարագրող լայնածավալ գրվածքները[7]։ Ոգեշնչվելով Ջորջ Իվանովիչ Գուրջիեֆից՝ անգլիացի փիլիսոփա և մաթեմատիկոս Ջոն Գոդոլֆին Բեննեթը իր չորս հատորով գրված "Արհեստական տիեզերք" և "Էներգիաներ" գրքերում ստեղծել է վեցաչափ շրջանակ, որում մատերիա-էներգիան ունի հիլոզոիկ որակի 12 մակարդակը։ Կեն Վիլբերը ընտրում է հիլոզոիզմը՝ բացատրելու համար սուբյեկտիվ փորձը և տերմիններ է հատկացնում, որով նկարագրում է սուբյեկտիվ փորձին հասնելու միջոց, որը փորձարկված է սուբյեկտների կողմից՝ ատոմներից մինչև մարդիկ, իր համալիր փիլիսոփայության աղյուսակում[8]։ Ֆիզիկոս Թոմաս Բրոֆին "Մեխանիզմը միստիցիզմի կարիք ունի" գրքում ընտրում է հիլոզոիզմը որպես հենքի հիմունք՝ վերաինտեգրացվող ժամանակակից ֆիզիկական գիտության համար՝ հավիտենական հոգևոր փիլիսոփայության հետ մեկտեղ։ Նա հնարել է երկու հավելյալ բառ, որոնք դրել է հիլոզոիզմի կողքին՝ որպես երեք հնարավոր օնթոլոգիական դիրքորոշումներ, որոնք համահունչ են ժամանակակից ֆիզիկային. հիլոստատիզմ (տիեզերքը որոշելի է, այսպիսով այն ստատիկ է չորսաչափ իմաստով), հիլոստոկաստիմզ(տիեզերքը պարունակում է սկզբունքորեն պատահական բաղադրիչ) և հիլոզոիզմ (տիեզերքը պարունակում է սկզբունքորեն կենդանի ասպեկտ)։ Ճարտարապետ Քրիստոֆեր Ալեքսանդրը առաջ է քաշել կենդանի տիեզերքի տեսություն, որտեղ կյանքը նկարագրվում է որպես համատարած օրինակ, որը տարածվում է այն առարկաների վրա, որոնք սովորաբար համարվում են անկենդան, մասնավորապես շենքեր։ Նա գրել է 4 հատորանոց աշխատանք, որը կոչել է "Կարգի բնույթը", որտեղ մանրամասնորեն նկարագրել է այս ուսմունքը։ Փիլիսոփա և բնապահպան Դեյվիդ Աբրամը պարզաբանում և մշակում է հիլոզոիզմի մի տեսակ, որի հիմքում ընկած է զգայական փորձի ֆենոմենոլոգիան։ Իր "Կենդանի դառնալով" և "Զգայականի հմայությունը" գրքերում Աբրամը առաջարկում է, որ մատերիան երբեք ամբողջապես պասիվ չէ մեր ուղիղ փորձում՝ ասելով, որ մատերիական առարկաները ակտիվորեն պահանջում են մեր ուշադրությունը կամ մեր ուշադրության կենտրոնում եմ ցանկանում լինել՝ հորդորելով գիտակցական մարմնին մտնել շարունակական մասնակցության մեջ այդ առարկաների հետ։ Միջամտական տեխնոլոգիաների բացակայության դեպքում զգայական փորձը ինքնին անիմիստիկ է՝ մերկացնելով մատերիալ դաշտը, որը կենդանի է։ Հենվելով ժամանակակից ճանաչողական և բնական գիտությունների վրա, ինչպես նաև տարբեր տեղի, բանավոր մշակույթների հեռանկարային աշխարհայացքների վրա Աբրամը ներկայացնում է առատորեն բազմակարծ և պատմականորեն հիմնված տիեզերագիտություն, որում մատերիան կենդանի է։ Նա ասում է, որ այսպիսի օնթոլոգիան սերտ համաձայնության մեջ է մեր սպոնտան ընկալական փորձի հետ. այն մեզ կտանի ետ դեպի մեր զգայարաններ և զգացական տեղանքի գերակայություն՝ պահանջելով ավելի հարգալից և բարոյական կապ ավելին քան մարդկային համայնքի հետ՝ կենդանիներ, բույսեր, արեգակ, սարեր, ջուր և եղանակային պայմաններ, որոնք նյութապես աջակցում են մեզ[9]։ Բրունո Լատուրի դերասան-ցանցային թեորիան, որը հիմնված է գիտության սոցիոլոգիայի վրա, անկենդան առարկաներին վերաբերվում է որպես ակտիվ գործիչներ, այսպիսով այն որոշակի նմանություններ ունի հիլոզոիզմի հետ։ Այս աշխատանքը հիմք է դրել մի շարժման, որը կոչվում է Օբյեկտի վրա կենտրոնացած փիլիսոփայություն, որը առաջ է քաշում օբյեկտների դեմոկրատիա գաղափարը[10]։

Հիլոզոիզմը ժամանակակից մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլոզոիկ շարք. "Սիբիլ" կանադացի արվեստագետ և ճարտարապես Ֆիլիպ Բիսլիյի ինտերակտիվ ծրագիրը։ Ներկայացվել է Սիդնեյի "18-րդ Բիեննալում" և ցուցադրվել է մինչև 2012 թվականի սեպտեմբեր ամիսը։ Կիրառելով սենսորներ, լուսադիոդներ՝ Բիսլին ստեղծել է ինտերակտիվ շրջակայք, որը պատասխանում է հանդիսատեսի գործողություններին՝ առաջարկելով այն մտապատկերը, թե ինչպես ապագայում շենքերը կարող են շարժվել, մտածել կամ զգալ[11]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթեմատիկոս և գրող Ռուդի Ռակերսի "Պոստեզակի" ("Postsingular") և "Հիլոզոիկ" վեպերում նյութական բոլոր առարկաների զարգացող նախադասությունը նկարագրվում է որպես տեխնոլոգիական եզակիության հատկություն։ "Հիլոզոիստը" մշակութային նավերից մեկն է, որը նշված է Յան Բենքսի "Մակերևույթային մանրամասներ" վեպում. համապատասխանաբար այս նավը Կոնտակտների ճյուղի անդամ է, որը գործ ունի խելացի նյութական բռնկումների հետ։

Զանգվածային մուլտիփլեյեր առցանց դերային խաղեր(MMORPGs)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեշ "Հիլոզոիստը" զանգվածային մուլտիփլեյեր առցանց դերային խաղ"Ռագնարոկի" մեջ պլյուշային ճագար տիկնիկ է, որի բերանը կարված է և որի մեջ մտել է երեխայի ոգի։ Չնայած հիլոզոիզմը կապ չունի տիրապետման հետ, պարզ է որ անվանումը վերցվել է նրա հնադարյա փիլիսոփայությունից։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

"Հիլոզոիստներ"-կանադական երաժշտական խումբ "Սոնիկ Յութը" (Sonic Youth) հիշատակում է հիլոզոիզմը "Սիսթեր Էլ ՊԻ"-ի(Sister LP) 4-րդ երգի երկրորդ հատվածում[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Oxford English Dictionary ((CD-ROM ver. 3.0) 2nd ed.). Oxford University Press. 2002. «1. An effort, endeavour, striving. 2. transf. A force, impulse, or tendency simulating human effort; a nisus.»
  2. The True Intellectual System of the Universe: The First part; wherein, All the Reason and Philosophy of Atheism is Confuted; and Its Impossibility Demonstrated. By Ralph Cudworth, D.D. London, Printed for Richard Royston, 1678
  3. «Hylozoism and Dogmatism in Kant, Leibniz, and Newton». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  4. Comment l’ hylozoïsme scientifique contemporain aborde-t-il la sélection naturelle du parenchyme neurocognitif? (French)
  5. «On minds' localization». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  6. Bailey, Alice A. The Consciousness of the Atom—1922
  7. "Introduction to the Works of Henry T. Laurency". The Official Website of the Henry T. Laurency Publishing Foundation. Henry T. Laurency Publishing Foundation. 12 July 2009 <http://www.laurency.com/introduc.htm>
  8. Wilber Ken A Brief History of Everything, 1st ed. 1996, 2nd ed. 2001: ISBN 1-57062-740-1
  9. Abram, David The Spell of the Sensuous: Perception and Language in a More-than-Human World, Pantheon, 1996; Vintage 1997: ISBN 978-0-679-77639-0 and Abram, David: Becoming Animal: An Earthly Cosmology Pantheon, 2010; Vintage 2011: ISBN 978-0-375-71369-9
  10. Latour, Bruno Pandora's Hope: Essays on the reality of Science Studies, 1999: ISBN 0-674-65335-1
  11. Sibyl by Philip Beesley
  12. Sonic Youth: Lyrics