Jump to content

Սեպտեմբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեպտեմբեր (այլ կիրառումներ)
<< Սեպտեմբեր >>
Կի Եկ Եք Չո Հի Ու Շա
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
2024

Սեպտեմբեր, տարվա իններորդ, աշնան առաջին ամիսը։ Սեպտեմբերին հարավային կիսագնդում սկսվում է գարունը։ Ունի երեսուն օր։

Ներկայիս տարվա բաժանումը ամիսների գոյություն ունի ավելի քան երկու հազար տարի։ Նա մեզ մոտ է եկել Հուլիոսյան օրացույցի հետ՝ Հին Հռոմից։ Այդտեղից էլ եկել են ամիսների անունները։

Ինչպես հայտնի է, հռոմեացիների Նոր տարին սկսվում էր գարնանը, և ամիսները սկզբում պարզապես համարակալվում էին, առաջինը այն ամիսն էր, որը հիմա կոչվում է մարտ։ Բայց ժամանակի ընթացքում միայն չորս ամիս մնացին թվական անուններով։ Այսինքն յոթերորդից մինչև տասներորդը ներառյալ՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր, իհարկե, մարտը հաշվելով որպես առաջին ամիս։ Մնացած ամիսները վերանվանվեցին։

Սեպտեմբեր ըստ Les Très Riches Heures du duc de Berry

Սեպտեմբերը շարունակում է հաջորդ երեք ամիսների նման պահել թվային անվանումը. լատիներեն սեպտիմ՝ յոթ բառից է։

Հայկական տոմարում համընկնում է հոռի ամսվա հետ։

Կենդանաշրջանի նշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Սեպտեմբերին ծնվածների կենդանաշրջանի նշաններն են Կույսը (մինչև սեպտեմբերի 22-ը) և Կշեռքը (սեպտեմբերի 22-ից հետո)։

Իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Սեպտեմբերը շատ երկրներում համարվում է ակադեմիական տարվա սկիզբը։

Մի շարք երկրներ Սեպտեմբերին նշում են իրենց ազգային տոները՝

Միջազգային տոներ և օրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • սեպտեմբերի 10-ը Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրն է;
  • տարվա 256-րդ օրը (սեպտեմբերի 12-ը կամ 13-ը) Ծրագրավորողների օրն է;
  • սեպտեմբերի 19-ը Ծովահենների միջազգային օրն է;
  • սեպտեմբերի 21-ը Խաղաղության միջազգային օրն է;
  • 4-րդ կիրակին Խուլերի միջազգային օրն է;
  • սեպտեմբերի 26-ը Լեզուների եվրոպական օրն է;
  • սեպտեմբերի 26-ը Կոնտրացեպցիայի համաշխարհային օրն է;
  • սեպտեմբերի 30-ը Թարգմանչի միջազգային օրն է։
  • սեպտեմբերի 1-ից սկսվում է ակադեմիական տարին;
  • սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության օր;

Եկեղեցական տոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Սեպտեմբեր ամսվա 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածի կիրակի օրը Հայ առաքելական եկեղեցին (ՀԱԵ) տոնում իր ամենագլխավոր՝ տաղավար տոներից մեկը՝ Սուրբ Խաչը կամ Խաչվերացը։ Նրան հաջորդող օրը նշվում է որպես մեռելոց և պետականորեն հայտարարված է ոչ աշխատանքային։