Jump to content

Կուղբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրոպական կուղբ
Կուղբը արևային լոգանք ընդունելիս

Կուղբ, ջրշուն (Castor fiber), կրծողների կարգի կաթնասուն կենդանի։ Մարմնի երկարությունը՝ մինչև 100 սմ, պոչինը՝ 30 սմ, քաշը՝ 30 կգ։ Պոչը տափակ է, համարյա մերկ, եղջերացած թեփուկներով պատված։ Ետին վերջավորությունների մատները միացած են լայն լողաթաղանթով։ Լավ հարմարվել է կիսաջրային կյանքին։ Մորթին թանկարժեք է, տաք, գեղեցիկ և դիմացկուն։ Մազածածկույթը կազմված է փայլուն քիստամազերից ու մետաքսանման շատ խիտ աղվամազից։ Կուղբը ունենում է բաց շագանակագույն, մուգ գորշ կամ սև գույն։ Ապրում է անտառային հանդարտ գետերում, գետնափոր բներում, սնվում է կեչու, կաղամախու, բարդու ընձյուղներով ու արմատներով։ Մոնոգամ է, հղիությունը 105-107 օր է։ Ձագերը (3-4) ծնվում են խիստ մազապատված և 1-2 օր անց կարող են լողալ ջրում։ Ապրում է մինչև 35 տարի։ Սովորաբար, կուղբերի որսը խիստ սահմանափակ է։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուղբ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուղբ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 11