Jump to content

Կորալպե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորալպե
Տեսակalpine supergroup?
Երկիր Ավստրիա
ԼեռնաշղթաSouth-Western Styrian Prealps?
Բարձրություն (ԲԾՄ)2141 մետր
Մեծագույն գագաթGrosser Speikkogel?
Քարտեզ
Քարտեզ

Կորալպե (Կորալպեր, Կորալմ) (գերմ.՝ Koralpe, սլովեն.՝ Golica), լեռնաշղթա Ավստրիայի հարավում, որը արևելյան Կարինթիան բաժանում է Շտիրիայից[1]։ Հարավային մասում լեռնաշղթան ձգվում է Սլովենիա[2]։ Հյուսիսից ձգվում է հարավ, արևմուտքում սահմանակցում է Լավանտ գետին, իսկ արևելքում՝ Զյուլմ գետին։ Հարավում՝ Սլովենիայի տարածքում, Կորալպեն սահմանակցում է Կոզյակ լեռնաշղթային։ Կորալպե լեռնաշղթայի արևելյան լանջերին ձգվում է Զեկար Բերենտալի՝ պահպանության տակ գտնվող տարածքը[3]։

Լեռնագագաթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնաշղթային ամենաբարձր գագաթը Գրոսեր Շպայկոգելն է՝ 2140 մ բարձրությամբ։ Այն արշավային զբասաշրջության հանրաճանաչ վայր է։ Լեռան վրա տեղադրված են հեռուստա-ռադիո ալեհավաքներ, նաև ավստրիական բանակի ռադիոտեղորոշիչ սարքեր։ Լեռնաշղթայի հյուսիսարևելյան հատվածում է խոյանում Ռայնիշկոգել գագաթը (1463 մ)։ Այն զբոսաշրջային կարևոր ուղղություն է Գրաց քաղաքի բնակիչների ու զբոսաշրջիկների համար։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորալպե լեռնաշղթան բաղկացած է հիմնականում մետամորֆ հանքապարներից, որոնց որոշ տեսակներ զգալի հետաքրքրություն են ներկայացնում աշխարհագրագետների ու կիսաթանկարժեք քարերի հավաքորդների համար։ Միջին հատվածում և Վայնեբենի շրջակայքում (հանրաճանաչ զբոսաշրջային ուղղություններ են) կան պեգմատիտային շերտեր, որոնք պարունակում են զգալի քանակությամբ սպոդումեն, ինչի շնորհիվ այն լիթիումի ծագման ամենահայտնի տեղն է Եվրոպայում։ Դաշտային սպաթների ու քվարցի հանքաշերտերը և խիտ անտառները ապակու, կերամիկայի, ճենապակու և մեկուսիչ նյութերի արդյունաբերական արտադրության հիմք են հանդիսացել նախկինում[4]։

Երկաթուղային տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապագա թունելի արևմտյան հատվածը

Կորալպեում երկաթուղին կառուցման ընթացքում է։ Այն պետք է կապի նահանգային մայրաքաղաքներ Կլագենֆուրտը և Գրացը Կորալպեի թունելի միջոցով։ Շինարարության ավարտը նշված է 2022 թվականը։ Թունելի նախագծային երկարությունը 32,9 կմ է։ Շինարարութան ավարտից հետո այն պետք է դառնա աշխարհի ամենաերկար թունելներից մեկը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Koralm» im Landesgesetzblatt Nr. 37/2005.
  2. Drago, Perko Analiza površja Slovenije s stometrskim Digitalnim modelom reliefa. — Založba ZRC, 2001. — С. 181.
  3. Naturschutzgebiet Seekar-Bärental (abgerufen 30. Juni 2015).
  4. Leopold Weber (Hrsg.): Handbuch der Lagerstätten der Erze, Industrieminerale und Energierohstoffe Österreichs. Erläuterungen zur metallogenetischen Karte von Österreich 1 : 500.000 unter Einbeziehung der Industrieminerale und Energierohstoffe. Archiv für Lagerstättenforschung Band 19 Wien 1997. Geologische Bundesanstalt ISBN 3-900312-98-2 ISSN 0253 — 097X. (Verzeichnis der bearbeiteten Rohstoffvorkommen, nach ÖK-Blättern geordnet, Seite 25). [1] Արխիվացված 2012-01-30 Wayback Machine (43 MB)
  5. Johannes Fleckl-Ernst: Geodätische Herausforderungen beim Projekt „Koralmtunnel“. In: Felsbau, Heft 5/2010, S. 315–321, ISSN 1866-0134
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորալպե» հոդվածին։