Jump to content

Թուրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Թուրին
իտալերեն՝ Torino
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզՊիեմոնտ
ԳավառԹուրին
ՀամայնքMetropolitan City of Turin?
Մակերես130 կմ²
ԲԾՄ240 մ
Պաշտոնական լեզուիտալերեն
Խոսվող լեզուներիտալերեն
Բնակչություն910 293 մարդ (2008)
Խտություն6630 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+39 011
Փոստային ինդեքս10100
Փոստային դասիչ10121–10156
Ավտոմոբիլային կոդTO
Պաշտոնական կայքcomune.torino.it
Թուրին (Իտալիա)##
Թուրին (Իտալիա)
Թուրին (Պիեմոնտ)##
Թուրին (Պիեմոնտ)

Թուրին (իտալ.՝ Torino), կարևոր արդյունաբերական քաղաք հյուսիս-արևմտյան Իտալիայում, Պիեմոնտ մարզի մայրաքաղաքն է, որն հիմնականում ընկած է Պո Գետի արևմտյան ափին։ Քաղաքի բնակչությունն է՝ 908000 (2000 թ. մարդահամարով), որի թվով Իտալիայում չորրորդն է՝ Հռոմից, Միլանից և Նեապոլից հետո։ Թուրինում անց էր կացվել 2006 թ. Ձմեռային Օլիմպիական Խաղերը, ինչպես նաև նույն 2006 թ. անցկացվող 37-րդ Շախմատի Օլիմպիադան։

Թուրինի անվանումը գալիս է Կելտերեն Tau բառից, որն նշանակում է՝ լեռներ։ Քաղաքի Իտալերեն անվանումը՝ Torino, ունի թարգմանված ցլիկ նշանակությունը, որն և բացատրում է զինանշանի ու քաղաքի սիմվոլի ընտրությունը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրինն գտնվում է Իտալիայի հյուսիս-արևմուտքում։ Հյուսիսային և արևմտյան ճակատներից այն շրջապատված է Ալպերով, իսկ հարավից՝ Մոնֆերրատոի բլուրներով։ Քաղաքի միջով են հոսում չորս հիմնավոր գետեր՝ Պոն, սրա երկու վտակները՝ Դորա Ռիպարիան ու Ստուրա դի Լանզոն, և Սանգոնը։

Թուրինի կլիման մոտ է միջերկրածովայինին, սակայն, տարբերվելով այդ կլիմայի տիպից, տեղումները քաղաքում թափվում են ամբողջ տարին, իսկ առավելագույնը տեղում է գարնանային ամիսներին։ Այդ պատճառով Թուրինի կլիման նման է Սոչիի կլիմային, սակայն ձմեռները քաղաքում ավելի սառն են, հաստատուն գիծերային սառնամանիքներով և ձնածածկույթով։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին 3 տարիների ընթացքում Թուրինի բնակչությունը աճել է միայն 0.88%-ով, որն վերագվում է քաղաքի ցածր ծնելիությանը, հանգեցնելով բնակչությանը ծերացմանը։ Բնակչության մոտ 16.4% 14 տարեկանից ցածր է, այն դեպքում երբ թոշակի տարիքի բնակչությունը կազմում է 18.8%։ Վերջին տարիների ընցաքում քաղաքն, ինչպես նաև նրա արվարձանները, ներգաղթի աճի ականատես են դարձել։ Թերևս բնակչությունը գերակշռորեն կազմված է իտալացիներից (96.1%), ընդգրկելով նաև այնպիսի ազգախմբեր, ինչպիսին են՝ Ռումինացիներ (2.3%), Մարոկկացիներ (1.5%)Պերուվացիներ (0.5%), Ալբանացիներ (0.4%) և այլն...


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Torino/Caselle (TO)» (PDF). Atlante climatico. Servizio Meteorologico. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  2. «STAZIONE 059-TORINO CASELLE: medie mensili periodo 61 – 90» (Italian). Servizio Meteorologico. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Torino Caselle: Record mensili dal 1946» (Italian). Servizio Meteorologico dell’Aeronautica Militare. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Popolazione Residente al 1° Gennaio 2017Italian National Institute of Statistics.
  5. Popolazione Residente al 1° Gennaio 2018Italian National Institute of Statistics.
  6. 6,0 6,1 Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտ — 1926.
  7. https://demo.istat.it/?l=it

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 248