Jump to content

Ատիշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ատիշա Դիպանկարա Շրիջնանա (բենգ.՝ অতীশ দীপঙ্কর শ্রীজ্ঞান Ôtish Dipôngkor Srigên, IAST: Atiśa Dīpaṃkara Śrījñāna, Վայլի՝ a ti sha dpal mar me mdzad ye shes, տիբեթ.՝ ཨ་ཏི་ཤ་དཔལ་མར་མེ་མཟད་ཡེ་ཤེས, 982[2][3][4][…], Բիկրամփուր, Պալա - 1054[1][1][1][…], Նյեթանգ, Չշու, Լհասա, Չինաստան), հնդիկ բուդդայական մտածող և քարոզիչ, ով վերականգնել է բուդդիզմը Տիբեթում՝ Լանգդարմա թագավորի հետապնդումներից հետո՝ Տիբեթական բուդդիզմի «Կադամ» դպրոցի հիմնադիր:

Ատիշա
բենգալերեն՝ অতীশ দীপঙ্কর
Դիմանկար
Ծնվել է982[2][3][4][…]
ԾննդավայրԲիկրամփուր, Պալա
Մահացել է1054[1][1][1][…]
Մահվան վայրՆյեթանգ, Չշու, Լհասա, Չինաստան
ՔաղաքացիությունՊալա
Կրոնբուդդայականություն
Մասնագիտությունվանական, խմբագիր, գրող, Tertön, թարգմանիչ և compiler
 Atisha Վիքիպահեստում

Ատիշան ծնվել է 982-ին Բենգալիայի Պալա կայսրության մայրաքաղաք Բիկրամպուրում՝ արիստոկրատ ընտանիքում։ Մանուկ հասակում նա կրում էր Չանդրագարբա անունը։ Վաղ հասակից նա մեծ հետաքրքրություն ուներ բուդդիզմի նկատմամբ և, ըստ ավանդույթի, սովորում էր 100 ուսուցիչների մոտ։ Ատիշայի ամենահայտնի ուսուցիչներն էին Ռաթնաքարաշանթին (Շանտիպա), Ջնիանա Շրիմատին և Նարոպան՝ Վիկրամաշիլայի բուդդիստական համալսարանի հայտնի պանդիտները։

21 տարեկանում Աթիշան դարձավ վանական՝ ստանալով Դիպանկարա Շրիժնանա («Արժանի Իմաստուն Լույսի Աղբյուր») բուդդայական անունը։

Մինչև 30 տարեկան հասակը գիտնականը ուսումնասիրում էր Տրիպիտակը և Բուդդայական տարբեր դպրոցների փիլիսոփաների դասական գործերը։

1011 թվականին Ատիշան իր հարյուր աշակերտների հետ գնաց Շրիվիջայա նահանգի Սումաթրա կղզի և սկսեց ուսանել Դարմակիրտիի մոտ, որին տիբեթցիները նաև անվանում են Սիրլինգպա (Gser-gling-pa) և ստացավ խրատներ բոդխիչիտայի վերաբերյալ։ Այնտեղ նա սովորեց 12 տարի և վերադարձավ Մագադա, որտեղ ճանաչում ստացավ հայտնի բուդդայական գիտնականների կողմից։

Դրանից հետո նրան բազմիցս հրավիրեցին Տիբեթ, մինչև որ նա վերջապես 1024 թ. ընդունեց հրավերը։

Ատիշա անունը կապված է Տիբեթում բուդդիզմի վերածննդի հետ։ Ատիշան հայտնվեց Սամյեի վանքի գրադարանում և զարմացավ՝ տեսնելով նման թանկարժեք ձեռագրեր։ Նա ակտիվորեն սկսեց կատարել թարգմանություններ և կարգավորել գրականությունը՝ օգտագործելով իր հետ բերած գրքերը և այն գրքերը, որոնք պահպանվել էին Տիբեթում։ Ատիշայի ժամանակաշրջանից ի հայտ եկած Քադամի, Սաքյայի և Կագյուի դպրոցները կոչվեցին Նոր թարգմանության դպրոցներ՝ ի տարբերություն նախկին Նիմանմայի դպրոցի, որը համարվում է Հին թարգմանությունների դպրոց, և այդ ժամանակ գրեթե ավերվել էր Լանդարմա արքայի կողմից։

Նրա իրավահաջորդը դարձավ Դրոմտոնպան, ով ձևավորեց ավանդույթ, որը հետագայում ստացավ կադամպա (bKa'-gdams-pa) անվանումը։ Ավելի ուշ Ջե Ցոնկապան Կադամի ուսմունքի հիման վրա հիմնեց գելուգի (dGe-lugs) դպրոցը, որը կոչվում էր նաևւ նոր Կադամպա։

Սկզբում Բոդհիչիտեի ուսմունքը գաղտնի էր պահվում, և Աթիշայի կողմից տրվեց միայն մեկ աշակերտի՝ Դրոմտոնպեին։ Հետագայում ուսմունքը տարածվեց Տիբեթում որպես Մտքի Պրակտիկա (Լոչժոնգ) և ընդունվեց բոլոր բուդդայական դպրոցների կողմից։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոմապուրա Մահավիհարան, որտեղ ապրում և աշխատում էր Աթիշան:

Ատիշան գրել, թարգմանել և խմբագրել է մեծ թվով ստեղծագործություններ, ինչպես նաև թարգմանել է տիբեթերեն սանսկրիտ գրքեր՝ հայտնաբերված իր կեղմից Տիբեթում։ Նրա գործերից 79-ը պահպանվել են Թենգյուրի բուդդայական կանոնակում։ Ահա առավել հայտնի գրքերը.

  • Bodhipathapradipa
  • Charyasanggrahapradipa
  • Satyadvayavatara
  • Vodhisattvamanyavali
  • Madhyamakaratnapradipa
  • Mahayanapathasadhanasanggraha
  • Shiksasamuchchaya Abhisamya
  • Prajnaparamitapindarthapradipa
  • Ekavirasadhana
  • Vimalaratnalekha

Ատիշան մահացել է 1054-ին՝ 30 տարի անցկացնելով Տիբեթում՝ Լհասայի մերձակայքում գտնվող Լեթհան գյուղում, որտեղ այժմ տեղադրված է ստուպան: Նրա աճյունը 1978 թ.-ի հունիսի 28-ին տեղափոխվել է Դաքքա (ք. Բանգլադեշ) և թաղված է Դարմարաջիկա Բաուդդա Վիհարայի տարածքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատիշա» հոդվածին։