Սումատրա (Sumatra), կղզի Մալայանկղզեխմբի արևմտյան մասում, Մեծ Զոնդյան կղզեխմբում։ Գտնվում է հասարակածի երկու կողմերում։ Պատկանում է Ինդոնեզիային։ Տարածությունը մոտ 435 հազար կմ2 է, բնակչությունը՝ ▲60 000 000 մարդ (2021)[2]։ Ափագծերը կտրտված են թույլ, դրանց երկարությամբ հանդիպում են կորալային խութեր, հարավարևմտյան․ ափի երկարությամբ ձգվում է Բարիսան լեռնահամակարգը։ Կան բազմաթիվ հրաբուխներ, այդ թվում՝ Կերինչի գործող ամենաբարձր հրաբուխը (3805 մ)։ Հանդիպում են ցեխային հրաբուխներ, կարստային սարահարթեր։ Կղզու արևելքում տարածված է ալյուվիալ հարթավայր (մեծ մասամբ ճահճապատ)։
Զբաղվում են ձկնորսությամբ։ Հիմնական քաղաքներն են Մեդանը, Պալեմբանգը, Պադանգը։ Սումատրայի գեղարվեստական մշակույթը նշանակալի դեր է ունեցել ինդոնեզական արվեստի զարգացման գործում։ Սումատրայի ժողովրդի․ բնակելի տների բնորոշ տիպեր են․ բարձր երկլանջ թամբաձև տանիքով (տոբա-բատակ ժողովուրդ), քառալանջ տանիքով և ճակտոններով դեկորատիվ վերնակառույցով (կարո-բատակ ժողովուրդ), մի քանի բարձր թամբաձև տանիքներով և զարդապատկերներով հարդարված (մինանգկաբաու ժողովուրդ) հաստաբեստ սյուների վրա կառուցված տները։ Պահպանվել են բուդդայական ոչ մեծ աղյուսաշեն տաճարներ («բիարո», 11-14-րդ դարեր)։ Դեկորատիվ կիրառական արվեստի ավանդական տեսակներ են հյուսումը, ջուլհակությունը, ոսկերչությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 189)։