Աստվածահայտնություն
Աստվածահայտնություն (հուն․՝ Θεοφάνια — Թեոֆանիա), ավելի հին անվանումը` Հայտնություն (հուն․՝ Επιφάνια — Էպիֆանիա), մեկ այլ անվանում` Լուսավորություն (հուն․՝ Φώτως), քրիստոնեական հին տոներից մեկն է (Զատկի և Պենտեկոստեի շարքում), որը նվիրվել է Հիսուս Քրիստոսի ծննդյանը և դրան ուղեկցող իրադարձություններին, ինչպես նաև Հորդանանում Հիսուս Քրիստոսի մկրտությանը[1][2]։ Աստվածահայտնության վերաբերյալ առաջին տեղեկությունները վերաբերում են 2-րդ դարին և հիշատակում են գնոստիկներին և Կլիմենտ Ալեքսանդրացուն։
Պատմության ընթացքում տոնը կրել է բազմաթիվ փոփոխություններ (մասնավորապես Սուրբ Ծնունդը դարձել է առանձին տոն), որի արդյունքում ներկայումս պատմական եկեղեցիները տոնում են տարբեր ձևերով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Επιφάνια» (Էպիֆանիա) բառը կապվում էր Քրիստոսի հայտնության, այսինքն՝ նրա ծննդյան փաստի հետ[2]։ Նախապես տոնը նվիրվել է ավետարանական 3 իրադարձությունների` Քրիստոսի ծնունդին, Մոգերի երկրպագությանը, ինչպես նաև Քրիսոսի մկրտությանը Հորդանանում։ Տոնը նշվում էր հունվարի 6-ին։ Աստվածահայտնության տոնի մասին խոսվում էր օրինակ Գրիգոր Հրաշագործի, Գրիգոր Նազիանզացու քարոզներում և հին դասախոսություններում[3].
Տոնին վերաբերող առաջին տեղեկությունները վերաբերում են 2-րդ և 3-րդ դարերին[4][5]։ IV դարի սկզբում Աստվածահայտնության տոնակատարությունը լայն տարածում է գտնում Արևելքում, իսկ մի փոքր ավելի ուշ՝ Արևմուտքում։ Նույն դարի սկզբին Արևմուտքում և Արևելքում Քրիստոսի Ծնունդը առանձնանում է որպես ինքնուրույն տոն։
Տոնի ամսաթիվը և իմաստը պահպանվել է Հայ առաքելական եկեղեցում, որը չի ընդունում 451 թվականի Քաղկեդոնի ժողովի որոշումները, իսկ արդեն 6-րդ դարում Ներսես 2-րդ կաթողիկոսը վերջնականապես ընդունում է որոշում Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը նույն օրը տոնելու մասին[6]
4-5-րդ դարերում եկեղեցում սկսում են Քրիստոսի ծնունդը նշել դեկտեմբերի 25-ին, իսկ Աստվածահայտնությունը` հունվարի 6-ին, որպես հիշատակություն մոգերի գալստյան և Քրիստոսի մկրտության։ Այնուամենայնիվ, հռոմեացի պատմիչ Դիոն Կասսիոսը նկարագրում է, որ Եգիպտոսում 5-րդ դարում շարունակում էին տոները նշել միասին` հունվարի 6-ին[7].
Միջնադարում ողղափառ եկեղեցու հետևորդները տոնը կոչեցին «Θεοφάνια» (Թեոֆանիա), իսկ կաթոլիկները` Manifestatio (Հայտնություն)։
Տոնի իմաստի հետագա զարգացումը ուղղափառների և կաթոլիկների մեջ տարբեր ձևերով ընթացավ։ Ուղղափառների մոտ, Էպիֆանիա տոնը ավելի շատ կապվում էր Մկրտության հետ և կորցնում կապը Սուրբ Ծննդյան իրադարձությունների հետ։ Ներկայումս ուղղափառների մոտ Աստվածահայտնությունը և Մկրտությունը ունեն տարբեր անուններ մեկ տոնի համար։ Այդ կապակցությամբ ուղղափառների մոտ առաջանում է «Աստվածահայտնություն» բառի նոր մեկնաբանություն (որը բացակայում էր հնում)` որպես Աստծո հայտնություն Մկրտության ժամանակ ամբողջությամբ (Աստված Որդին մկրտվեց, Աստված Հայրը խոսեց երկնքից, Աստված Սուրբ Հոգին իջավ աղավնու ձևով)։
Կաթոլիկության մեջ, ընդհակառակը, Աստվածահայտնություն տոնը ավելի ու ավելի էր կապվում ավետարանական իրադարձությունների հետ, հիմնականում` Մոգերի երկրպագության։ Վատիկանի երկրորդ ժողովի իրականացրած պատարագային փոփոխությունից հետո հռոմեացիների մոտ նշվում է Աստվածահայտնության հաջորդ կիրակի օրը, մինչդեռ ավանդապաշտ կաթոլիկները շարունակում են այն տոնել հունվարի 13-ին։ Սխալ կլիներ ասել, որ սրանով լատինական ծեսում մկրտության տոնը ամբողջովին առանձնացվել է Աստվածահայտնություն տոնից։ Պատարագային տարվա շրջանակներում դրա բովանդակության մեջ աստիճանաբար փոփոխություններ են կատարվում։ Այսպես, օրինակ՝ Աստվածահայտնությունից հետո երկրորդ կիրակի օրը կարդում են ավետարանի՝ Կանայի հարսանիքի մասին հատվածը։ Այս իրադարձությունը հիշատակվում է նաև տոնի պատարագային տեքստերում (տե'ս Մատինների և Վեսպերի վրա գտնվող հակատիպերը)[8][9].
Ժամանակակից տոնակատարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հին արևելյան եկեղեցիներ - հունվարի 6, «Աստվածահայտնություն» -Քրիստոսի ծննդյան, մոգերի երկրպագության և մկրտության հիշատակություն։ Առանձին տոներ գոյություն չունեն։ Ղպտիների ուղղափառ եկեղեցին տոնում է միասնական Աստվածահայտնության տոնը հունվարի 7-ին։
- Ուղղափառներ - հունվարի 7 կամ դեկտեմբերի 25, Քրիստոսի ծնունդ, Աստվածահայտնություն - հունվարի 6 կամ 19-ը։ Ուղղափառները պատարագի համար օգտագործում են հուլյան տոմարը կամ նոր հուլյան օրացույցը։ 20-21-րդ դարերում հուլյան տոմարի հունվարի 6-ը համապատասխանում էր գրիգորյան տոմարի հունվարի 19-ին, իսկ դեկտեմբերի 25-ը` հունվարի 7-ին։
- Հռոմեացի կաթոլիկներ - դեկտեմբերի 25, Քրիստոսի ծնունդ, հունվարի 6 - Աստվածահայտնություն (մոգերի գալուստը), հունվարի 6-ին հաջորդող կիրակի օրը` Մկրտություն։
Ավանդույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուլղարիայում և Ռուսաստանում Աստվածահայտնության տոնին օրհնում են ջուրը։ Երբեմն օծումը կատարվում է սառույցի մեջ փորված անցքերում, որոնք կոչվում են «հորդանան»` ի հիշատակ Հորդանանում Քրիստոսի մկրտության։ Այս սառցե անցքերի մեջ լողանալու ավանդույթ էլ կա։
- Կաթոլիկ եկեղեցիներում, Աստվածահայտնության տոնի առթիվ, օծում են ջուրը, կավիճը և խունկը։ Մի շարք երկրներում կա եկեղեցիների և տների դռների վրա ԿՄԲ տառերը գրելու ավանդույթ, որը երբեմն մեկնաբանվում է որպես երեք մոգերի անունների առաջին տառերը` Կասպար, Մելխիոր և Բալթազար, իսկ երբեմն որպես լատինական «Christus mansionem benedicat» արտահայտության առաջին տառերը, որոնք նշանակում են «Աստված օրհնի այս տունը»։
- Իսպանիայում և իսպանալեզու շատ երկրներում հենց Աստվածահայտնության տոնին են երեխաները նվերներ ստանում։ Ենթադրվում է, որ դրանք բերում են մոգերը (իսպաներեն - «Los Reyes Magos» - արքա -մոգերը)։
- Ֆրանսիայում և եվրոպական մի շարք այլ պետություններում պատրաստվում է ավանդական աղանդեր՝ «մոգերի կարկանդակը»։ Կարկանդակի բաղադրատոմսերը տարբեր են ըստ տարածքի։ Ընդհանուրն այն է, որ բոլորն էլ անակնկալ են դնում կարկանդակի մեջ, նոր թխում (լոբի, կերպար, մետաղադրամ և այլն)։ Ֆրանսիայում այն մարդը, ում բաժին է հասնում անակնկալը, հռչակվում է օրվա «թագավոր» կամ «թագուհի», Իսպանիայում կարծում են, որ հարուստ և հաջող տարի սպասվում է հաջողակներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Васильев П. П. (1890–1907). «Богоявление». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 2,0 2,1 «Богоявление» // Католическая энциклопедия. Т.1. М.:2002, ст.649-650
- ↑ Богоявление
- ↑ «Празднование Рождества и Крещения Иисуса Христа согласно древним свидетельствам и памятникам полемической письменности середины XI века». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «6 января — Богоявление». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Дионисий (Шленов). Празднование Рождества и Крещения согласно древним свидетельствам и памятникам полемической письменности середины XI века Արխիվացված 2009-01-20 Wayback Machine См. «8. СОВМЕСТНОЕ ПРАЗДНОВАНИЕ РОЖДЕСТВА И КРЕЩЕНИЯ В АРМЯНСКОЙ ЦЕРКВИ».
- ↑ «Праздник Богоявления по описанию древних христианских авторов». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Святое Богоявление. Крещение Господне». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Санкт-Петербургский Католический Информационно-просветительский Центр «MILITIA DEI»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վասիլև Պ.Պ. (1890–1907). «Աստվածահայտնություն». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաթոլիկ Աստվածահայտնություն
- Քրիստոսի մկրտությունը (Սուրբ Աստվածահայտնություն)
- արխ. Իոանն (Մասլով). Քրիստոսի մկրտությունը (հունվարի 6)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստվածահայտնություն» հոդվածին։ |
|