Գեռերո
Գեռերո իսպ.՝ Guerrero | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Մեքսիկա | ||||
Կարգավիճակ | նահանգ | ||||
Մտնում է | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||||
Վարչկենտրոն | Չիլպասինգո դե լոս Բրավո | ||||
ԲԾՄ | 1161 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Congress of Guerrero? | ||||
Բնակչություն (2012) | 3․442․564[1] | ||||
Տարածք | 63596[2] | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 3550 մ | ||||
Հիմնադրված է | 1849, հոկտեմբերի 27[3] թ. | ||||
Սահմանակցում է | Մեխիկո, Մորելոս, Պուեբլա, Օախակա և Միչոական | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
ISO 3166-2 կոդ | MX-GRO | ||||
Փոստային ինդեքսներ | 39-41 | ||||
Ինտերնետ-դոմեն | .mx | ||||
Անվանված է | Վիսենտե Գերերո | ||||
Պաշտոնական կայք | |||||
Գեռերո, (իսպ.՝ Guerrero, (Իսպաներեն արտասանություն՝ [ɡeˈreɾo]), պաշտոնական անվանումը՝ Գեռերոյի ազատ և ինքնիշխան նահանգ (իսպ.՝ Estado Libre y Soberano de Guerrero), Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է, Դաշնային օկրուգի հետ միասին համալրում են Մեքսիկայի վարչական կազմը։ Նահանգն ունի 81 համայնք, մայրաքաղաքն է Չիլպասինգոն, ամենամեծ քաղաքը՝ Ակապուլկոն։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեռերո նահանգը գտնվում է հարավարևմտյան Մեքսիկայում։ Հյուսիսում և արևմուտքում սահմանակից է Միչոական, հյուսիսում՝ Մեքսիկա և Մորելոս, հյուսիս-արևելքում՝ Պուեբլա և արևելքում՝ Օախակա նահանգներին։
Նահանգն անվանվել է ի պատիվ Վինսենտ Գեռերոյի, ով Մեքսիկայի անկախության պատերազմի ամենաակնառու դեմքերից է և եղել է Մեքսիկայի երկրորդ նախագահը[4]։ Սա Մեքսիկայի միակ նահանգն է, որ անվանվել է ի պատիվ Մեքսիկայի որևէ նախագահի։
Բացի մայրաքաղաք Չիլպասինգոյից մեծ քաղաքների շարքին են դասվում Ակապուլկոն, Պետատլան, Ալտամիրանո քաղաքը, Տասկո դե Ալարկոն, Իգուալան, Իքստապան, Սիուատանեխոն և Սանտո Դոմինգոն։
Աշխարհագրական առումով նահանգը լեռնային է և խորդուբորդ։ Հարթ տարածքները սահմանափակ են, հիմնականում ափամերձ հատվածներն են, որոնք կարևոր են նահանգի տնտեսության համար. գաղութային, ապա հետ-անկախացման տարիներին մեծ կարևորություն ուներ և ունի Ակապուլկո նավահանգիստը։ Ներկայումս տուրիզմը նահանգի տնտեսության ամենակարևոր ճյուղն է։ Տուրիստական վայրերից են Ակապուլկոն, Սիուատանեխոն, Իքստապան։
Նահանգում առկա է աշխատանքի պակաս, որն էլ հանգեցնում է դեպի ԱՄՆ արտագաղթի։
Մեծ համայնքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի տվյալների համաձայն Գեռերոյի բնակչությունը կազմել է 3 388 768մարդ։ Գեռերոն շուրջ 390 000 հնդկացիների բնօրրան է, որոնց մեծ մասն ապրում էլեռնային շրջաններում։ Շրջանի առավել տարածված հնդկացիական լեզուներն են՝ ացտեկական լեզուներ (38,9 %), միշտեկսկական լեզուներ (27 %) և տլապանեկ (21,9 %)։ Հնդկացիական բնակչության մեծամասնությունը իսպաներենին չի տիրապետում։
Բնակչության թվաքանակի դինամիկան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1940 — 732 910 մարդ
- 1950 — 919 386 մարդ
- 1960 — 1 186 716 մարդ
- 1970 — 1 597 360 մարդ
- 1980 — 2 109 513 մարդ
- 1990 — 2 620 637 մարդ
- 2000 — 3 079 6493 մարդ
- 2010 — 3 388 768 մարդ
Գեռերոյի բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ENOE». Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Resumen». Cuentame INEGI. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Erección del Estado de Guerrero» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Estado de Guerrero Nomenclatura» [State of Guerrero Nomenclature]. Enciclopedia de los Municipios de México (Spanish). Mexico: Instituto Nacional para el Federalismo y el Desarrollo Municipal. 2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (Իսպաներեն)—Գեռերոյի պետական կառավարումը Արխիվացված 1998-12-02 Wayback Machine
- Գեռերո նահանգի պաշտոնական կայքը Արխիվացված 1998-12-02 Wayback Machine
- INEGI: Աշխարհագրական տվյալներ Գեռերո նահանգի մասին
- INEGI: Գեռերոյի ժողովրդագրական վիճակագրությունը
- Երկրաշարժը Մեքսիկայում վնասվել է ավելի քան հինգ հարյուր շենքեր Лента.ру, մարտի 21, 2012
- Գեռերո հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեռերո» հոդվածին։ |
|