BTS
BTS | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 방탄소년단 |
Նաև հայտնի է որպես | BTS • Bulletproof Boy Scouts • Beyond The Scene • Bangtan Sonyeondan |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | Քեյ փոփ, Հիփ հոփ, R&B, EDM |
Գործունեություն | 2013 ― ներկա |
Լեյբլ | Big Hit Entertainment • Pony Canyon • Def Jam Japan • Columbia |
Պարգևներ | Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության մրցանակ լավագույն փոփ, ռոք բենդ, դուետ, խմբի համար [1]Ամերիկյան երաժշտական մրցանակ տարվա լավագույն համերգային շրջագայության համար [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9]MTV եվրոպական երաժշտական մրցանակ լավագույն փոփ երաժշտության համար [10] ևԱմերիկյան երաժշտական մրցանակաբաշխության մրցանակ լավագույն փոփ, ռոք բենդ, դուետ, խմբի համար [10] |
Կայք | bts.ibighit.com |
Անդամներ | |
RM Շուգա Ջեյ Հոփ Ջին Ջիմին Վի Չոնգուկ | |
BTS Վիքիպահեստում |
BTS (հանգըլ՝ 방탄소년단, Բանգթան Սոնյոնդան, հայտնի նաև որպես՝ Bangtan Boys և Beyond The Scene), յոթ անդամից բաղկացած հարավկորեական բոյ բենդ։
Սեպտետը, որը կազմված է RM-ից, Ջին-ից, Շուգա-ից, Ջեյ Հոփ-ից, Ջիմին-ից, Վի-ից և Չոնգուկ-ից, արտադրում է իրենց սեփական երաժշտությունը։ Նրանց երգերի բառերը խոսում են հոգեկան առողջության թեմաների, երիտասարդության խնդիրների, կորուստների և ինքնասիրության մասին։
Խումբը դեբյուտը կատարել է 2013 թվականի հունիսի 13-ին, իրենց առաջին 2 Cool 4 Skool ալբոմի «No More Dream» երգով, որի համար ստացել է մի քանի «Տարվա նոր արտիստ» մրցանակներ, ներառյալ 2013 թվականի MelOn Music Awards և Golden Disc Awards մրցանակաբաշխությունները և 2014 թվականի Seoul Music Awards մրցանակաբաշխությունը։ Դեբյուտից մեկ տարի անց նրանք ստացան նշանակալի Բոնսանգ մրցանակներ իրենց հետագա` Dark & Wild և The Most Beautiful Moment In Life, Part 1 ալբոմների համար։
Խումբը շարունակեց գերազանցել ինքն իրեն, իրենց երկրորդ ամբողջական ալբոմի` Wings-ի թողարկումով, որը ավելի քան 27 երկրների iTunes-ում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ալբոմը նաև դեբյուտ արեց Billboard 200-ում 26-րդ հորիզոնականով, որը նշանավորեց ամենաբարձր հորիզոնականը, որը երբևէ Քեյ փոփ ալբոմը գրավել էր, ինչպես նաև BTS-ին որպես առաջին Քեյ փոփ աստղեր, ովքեր մտան այդ չարթ 3 անգամ և մնացին չարթում մեկ շաբաթից ավել։ Հայրենիքում, Հարավային Կորեայում, վաճառքների առաջին ամսում, վաճառվեց «Wings»-ի 681924 օրինակ, կոտրելով նախկին ռեկորդը, առաջին ամսվա վաճառքների համար Gaon-ի չարթում, և հետևաբար դառնալով լավագույն վաճառվող ալբոմը Gaon-ի պատմությունում։ Ալբոմի գլխավոր երգը՝ Blood Sweat & Tears-ը (կորեերեն՝ 피 땀 눈물), դարձավ խմբի առաջին երգը, որը գրավեց Gaon Digital Chart-ում առաջին հորիզոնականը։ Խմբի հաջորդ գլխավոր երգը՝ Spring Day-ը (կորեերեն՝ 봄날), նույնպես գրավեց այդ հորիզոնականը, իսկ դրա համապատասխան ալբոմը՝ You Never Walk Alone-ը, գրանցեց ավելի քան 700,000 նախնական պատվեր։ Ընդհանուր, «Wings»-ը վաճառել է 1.5 միլիոն օրինակ, դառնալով BTS-ի առաջին «միլիոն վաճառվողը»։
Ճանաչված լինելով իրենց սոցիալական կայքերի ակտիվության համար, BTS-ը Ֆորբս-ի կողմից ճանաչվել է 2016 թվականի մարտի Թվիթթեր-ում ամենաշատ Ռեթվիթ եղած արտիստը։ Այս դեպքերից հետո Թվիթթերը ստեղծեց առաջին Քեյ փոփ Էմոջի-ն, BTS-ի մասնակցությամբ։ 2016 թվականի հոկտեմբերին Billboard-ը տեղադրեց BTS-ին Social 50 չարթի առաջին հորիզոնականում, դարձնելով նրանց առաջին Քեյ փոփ աստղերը, ովքեր եղան այս չարթում։ Social 50-ի չարթի հորիզոնականում նրանք մնացել են 23 հաջորդական շաբաթ։ 2017 թվականին BTS-ը ստացավ նոմինացիա Billboard Music Award-ի «Թոփ սոցիալական արտիստ» անվանակարգում։ Հայտնի լինելով իրենց մեծ միջազգային Ֆանդոմով և ամբողջապես վաճառված համերգներով Ասիայում, Եվրոպայում, Ավստրալիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում, BTS-ի ակնառու ելույթները նրանց շնորհել են «Best World Performer» մրցանակը 2015 թվականի Mnet Asian Music Awards-ի ժամանակ։ Ընդամենը մեկ տարի անց BTS-ը ստացավ 2016 թվականի «Mnet Asian Music Awards»-ի «Տարվա արտիստ» մրցանակը։
Նրանք 2017 թվականին դարձան առաջին կորեական խումբը, ով ստացավ սերտիֆիկացում Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիա (RIAA)-ից իրենց «Mic Drop» սինգլի համար, ինչպես նաև առաջին կորեական արվեստագետը, ով գլխավորեց Billboard 200 աղյուսակը իրենց Love Yourself: Tear ստուդիական ալբոմով։ 2020-ին BTS-ը դարձավ կորեական առաջին արվեստագետը, ով հասավ Billboard Global 200-ի և Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականին իրենց Dynamite սինգլով և «Savage Love (Laxed - Siren Beat)» ռեմիքսով։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ իրենց «Love Myself» քարոզարշավը հիմնելուց հետո Հարավային Կորեա-ի նախագահի կողմից մշակութային շքանշան ստացան։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան դեբյուտը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբի առաջին անդամները ընտրվել են «Hit It» լսումների միջոցով, որը BigHit ընկերությունը կազմակերպում էր Հարավային Կորեայի շատ քաղաքներում 2010 և 2011թթ․։ Դեբյուտը պետք է լիներ 2011թ., սակայն խմբի անդամների շարունակական փոփոխությունների պատճառով նրանց դեբյուտը անընդհատ հետաձգվում էր և, վերջապես, 2012թ. խմբի վերջնական անդամները հաստատվեցին։ Իրենց դեբյուտից կես տարի առաջ խումբը սկսեց իրենց անունը կերտել և ֆաների հետ հարաբերություններ ստեղծել Թվիթթերի, վիդեո բլոգերի, ֆանկաֆեի փոստերի ու Յություբ-ում և SoundCloud-ում cover-ներ հրապարակելու միջոցով։
Նախքան դեբյուտը RM-ը արդեն ելույթներ էր ունենում որպես ռեփեր և ուներ մի քանի ոչ պաշտոնական երգեր, ներառյալ համագործակցություն Զիկո-ի հետ։ Ջին-ը Կոնկուկի համալսարանի ֆիլմի ֆակուլտետի աշակերտ էր, Շուգա-ն ռեփեր էր Դեգուում։ Ջեյ Հոփ-ը, ով NEURON պարային խմբի անդամ էր, ակտիվ էր պարի ասպարեզում և մասնակցում էր պարային մարտերի և մրցույghթների։ Մինչև Big Hit-ին միանալը, Ջիմին-ը Բուսանի արվեստների ավագ դպրոցի ժամանակակից պարերի լավագույն աշակերտն էր, սակայն հետո տեղափոխվեց Կորեայի արվեստների ավագ դպրոց Վի-ի հետ, ով Դեգուից էր։ Չոնգուկ-ը հրավերներ էր ստացել 7 գործակալությունների կողմից, բայց վերջում ընտրեց Big Hit-ը, RM-ի ռեփը լսելուց հետո։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2013: 2 Cool 4 Skool և O!RUL8,2?
[խմբագրել | խմբագրել կոդը]2 Cool 4 Skool — դեբյուտային մինի առաջին ալբոմնն է, բաց է թողնվել 2013 թվականի հունիսի 12-ին:
Մայիսի 21, 2013-ին Big Hit Entertainment-ը տեղադրեց հետհաշվարկ ժամացույց պաշտոնական BTS կայքում և դեբյուտ թրեյլեր թողարկեցին Յություբում՝ ժամացույցի հաշվարկի ավարտից հետո։ Թրեյլերում Հիփ-հոփ ժանր երաժշտություն է լսվում, իսկ տեսահոլովակում «Finally BTS will make their debut!» բառերն է երևում։ Ժամացույցի հաշվարկի ավարտին նաև BTS-ի անդամների նկարներ BTS-ի պաշտոնական Ֆեյսբուքյան էջ գցեցին, Big Hit Entertainment-ը թրեք լիսթը թողարկեց սպասվող ալբոմի համար իրենց Թվիթթերյան էջում, ու թողարկեցին ալբոմի դիզայնը և մանրամասնությունները։ Շուտով առաջին թիզերը թողարկեցին, բացահայտելով որ «No More Dream» անունով երգ կլիներ գլխավոր սինգլը։
O!RUL8,2? — BTS-ի առաջին երկարացված պիեսն է։ Թողարկվել էր Սեպտեմբերի 11, 2013-ին, որպես իրենց երկրորդ ալբոմը։ Ալբոմը բաղկացած է տաս թրեքերից, գլխավոր թրեքը լինելով՝ «N.O» երգը։
Օգոստոսի 27, 2013-ին Big Hit Entertainment-ը տեղադրեց հետհաշվարկ ժամացույց պաշտոնական BTS կայքում և դեբյուտ թրեյլեր թողարկեցին Յություբում՝ ժամացույցի հաշվարկի ավարտից հետո։ Այն ներկայացնում է RM-ի մենախոսություն։ Երեք օր հետո, O!RUL8,2?-ի թրեք լիսթը և հայեցակարգային լուսանկարները թողարկեցին իրենց պաշտոնական Թվիթթերյան և Ֆեյսբուքյան էջերում։ Big Hit Entertainment-ը ավելի ուշ թողարկեց թրեյլեր ալբոմի համար։ Շուտով առաջին թիզերը թողարկեցին, բացահայտելով որ «N.O» անունով երգ կլիներ գլխավոր սինգլը։
2014— Skool Luv Affair, Dark & Wild և Wake Up
[խմբագրել | խմբագրել կոդը]Skool Luv Affair: BTS-ի երկրորդ մինի ալբոմը։ Թողարկվել է 2014 թվականի փետրվարի 11-ին։ Կազմված է 10 երգից՝ ներառյալ գլխավոր «Boy in Luv» սինգլը։ Ապրիլին խումբն զբաղվել է «Just One Day» երգի գովազդով։ Վերահրատարակությունը թողարկվել է 2014 թվականի մայիսի 14-ին «Miss Right» և «I Like It (좋아요) [Slow Jam Remix]» նոր երգերով։ «Skool Luv Affair» ալբոմը եղել է 2014 թվականի 20 ամենավաճառվող ալբոմներից մեկը Կորեայում։
Dark & Wild։ խմբի առաջին ամբողջական ստուդիական ալբոմը։ Թողարկվել է 2014 թվականի օգոստոսի 19-ին։ Կազմված է 14 երգից, որտեղ գլխավորը «Danger» սինգլն է։ Հետո խումբը «War of Hormone» սինգլի գովազդումը։ 2014 թվականին «Dark & Wild»-ը դարձավ Կորեայի ամենաշատ վաճառվող 14 ալբումներից մեկը։
Wake Up։ BTS-ի ճապոնական առաջին ստուդիական ալբոմը։ Այն թողարկվել է 2014 թվականի դեկտեմբերի 24-ին։ Բաղկացած է 13 երգից, ներառյալ՝ «No More Dream», «Boy in Luv» և «Danger», ինչպես նաև՝ «The Stars» և «Wake Up» ճապոնական նոր երգերը։ Ալբոմը Oricon չարթերում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։
2015: The Most Beautiful Moment in Life, համերգային շրջագայություն և աճող հեղինակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015թ. փետրվարի 10-19-ը BTS-ը առաջին անգամ շրջագայեց Ճապոնիայով, Wake Up: Open Your Eyes տուրի շրջանակներում։ Նրանք ելույթ ունեցան 25000 երկրպագուների համար Տոկիոյում, Օսակայում, Նագույայում և Ֆուկուոկայում։ Մարտի 28-ին տղաները ունեցան իրենց երկրորդ սոլո համերգը Կորեայում, BTS Live Trilogy – Episode 1: BTS Begins անվանումով։
Խմբի 3-րդ մինի-ալբոմը՝ The Most Beautiful Moment In Life, Part 1-ը, թողարկվել է 2015թ. ապրիլի 29-ին։ Հունիսին այն ընդգրկվել էր «27 Best Albums of 2015 So Far» ցուցակում և ընդգրկված միակ կորեական ալբոմն էր։ 2015թ. մայիսի 5-ին, ալբոմի գլխավոր երգը՝ I Need U-ն, գրավեց առաջին հորիզոնականը SBS-ի The Show-ում, ինչը նշանավորեց խմբի առաջին հաղթանակը դեբյուտից սկսած։ Իր թողարկումից «The Most Beautiful Moment In Life, Part 1»-ը վաճառվել է 200000 օրինակով:
Հունիսի 4-ին BTS-ը թողարկեց իրենց 4-րդ ճապոնական սինգլը՝ For You-ն, որպեսզի տոնեն իրենց ճապոնական դեբյուտի առաջին տարեդարձը, թողարկելով երգի տեսահոլովակը նույն օրը։ Սինգլը բարձրացավ Oricon-ի չարտի առաջին հորիզոնական և առաջին օրվա ընթացքում վախառվեց 42611 օրինակով։
Հունիսի 23-ին BTS-ը թողարկեց «Dope» երգի տեսահոլովակը, որը «The Most Beautiful Moment in Life, Part 1» ալբոմից էր։ Այն դարձավ BTS առաջին տեսահոլովակը, որը հատեց 100մլն. դիտում սահմանը։ «Dope»-ը հասավ իր հայտնիության գագաթնակետին, երբ հայտնվեց Billboard-ի World Digital Chart-ի 3-րդ հորիզոնականում, չնայած նրան որ դուրս է եկել 2 ամիս առաջ։
Խմբի 2015 Live Trilogy Episode: The Red Bullet շրջագայությունը շարունակվեց Մալազիայում, Լատինական Ամերիակայում, Ավսրալիայում և Միացյալ Նահանգներում և ավարտվեց Հոնկ Կոնգում օգոստոսի 29-ին։
BTS-ը մասնակցել է Ճապոնիայում 2015 Summer Sonic Festival-ին, ելույթ ունենալով Տոկիոյի QVC Marine Field-ում օգոստոսի 15-ին և Օսակայում 16-ին։ Սեպտեմբերի 8-ին հայտարարվեց, որ BTS-ը կվերադառնա բեմ The Most Beautiful Moment in Life, Part 2 ալբոմով, նոյեմբերի 30-ին։ Նրանք նաև ունեցան 3 օր տևողությամբ համերգներ՝ The Most Beautiful Moment in Life: On Stage՝ նոյեմբերի 27-29, որտեղ առաջին անգամ ներկայացան իրենց նոր գլխավոր երգով՝ Run-ով։
2015 Mnet Asian Music Awards-ի ժամանակ նրանք ստացան Best World Performer մրցանակը։ Մրցանակաբաշխության ժամանակ նրանք կատարեցին «Run»-ը, և ունեցան ելույթ GOT7-ի հետ։ Որպես իրենց 5-րդ ճապոնական սինգլ, խումբը թողարկեց «I Need U»-ն։
2016: The Most Beautiful Moment in Life: Young Forever, Youth և Wings
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հունվարին Nexon խաղերի արտադրման գործակալությունը հովանավորել է, որպեսզի թողարկվեն անձնանշաններ Elsword խաղի կերպարների համար, որոնց նախատիպներ կդառնան խմբի անդամները[11]։ Նրանք նաև ընտրվել են որպես մոդելներ SK Telecom-ի համար և BBQ Chicken-ի դեմք ապրիլին[12][13]։
Մարտի 15-ին թողարկվել է խմբի վեցերորդ ճապոնական Run սինգլը[14]։ Մայիսի 2-ին թողարկվել է հատուկ հրատարակում The Most Beautiful Moment in Life: Young Forever ալբոմի համար։ Խումբը անցկացրել է երկու համերգ Սեուլում՝ Olympic Gymnastics Arena հրապարակում մայիսի 7-ին և 8-ին որպես աջակցություն ալբոմին։ Շոուին ներկա է գտնվել 24,000 մարդ[15]։ Դրանից հետո խումբը սկսել է շրջագայություն Ասիայում, և վաճառվել է իրենց համերգի 144000 տոմս[16]։ BTS-ը նաև եղել է հեդլայներներ Լոս Անջելեսում կայացած KCON փառատոնում հունիսին և Նյու Յորքում հուլիսին, և երկու անգամ էլ ամբողջովին վաճառվել են[17]։
Սեպտեմբերի 7-ին թողարկվել է երկրորդ ճապոներեն՝ Youth ալբոմը, որը թողարկումից հետո մեկ օրում վաճառվել է 44,000 կրկնօրինակ և զբաղեցրել է ճապոնական հիթ շարքերի բարձր հորիզոնականները[18]։
Հոկտեմբերի 10-ին խումբը թողարկել է իր երկրորդ ամբողջական ալբոմը՝ Wings անվանումով և Blood Sweat & Tears գլխավոր երգով։ Սեպտեմբերի 28-ին սկսվե է ալբոմի նախնական պատվերները, որը բաղկացած է 15 երգերից, և առաջին շաբաթում նրանց քանակը կազմել է 500000 օրինակ[19]։ Խումբը հասել է «ուղիղ հարվածի» կորեական հիթ շարքերում[20], ինչպես նաև զբաղեցրել է առաջին հորիզոնականը iTunes-ում, ավելի քան 27 երկրներում՝ ամբողջ աշխարհով[21]։ Մեկ օրում «Blood Sweat & Tears» երգի տեսահոլովակը հավաքել է 6000000 դիտում։ Այն դարձել է նոր ռեկորդ կորեական խմբերի մեջ[22]։ Ալբոմին նաև հաջողվել է հայտնվել Մեծ Բրիտանիայի ալբոմների հիթ շարքում, որը դարձել է պատմական իրադարձություն, դեռ ոչ մի կորեական խմբի ալբոմ չէր հայտնվել այնտեղ[23]։ Այն նաև հայտնվել է 26-րդ հորիզոնականում ամերիկյան գլխավոր՝ Billboard 200 հիթ շարքում, որը թարմացրել է ռեկորդը (ռեկորդը պատկանել է 2NE1 խմբի Crush ալբոմին, որը հասել է 61-րդ հորիզոնականին 2014 թվականին[24]։ Մի քանի օր անց հայտնի է դարձել, որ ալբոմը գլխավորել է համաշխարհային ալբոմների հիթ շարքը, համաշխարհային սինգլների հիթ շարքը և թոփ 50 հայտնի արտիստների հիթ շարքը (Social 50)[25]։
Նոյեմբերի 12-13 տեղի է ունեցել BTS-ի մասշտաբային ֆեն միթինգը Գոչոկ Սքայ Դոմում։ Բոլոր 38000 տոմսերը վաճառված էին։
Նոյեմբերի 19-ին BTS-ը հաղթել է «Տարվա ալբոմ» անվանակարգում, «The Most Beautiful Moment in Life: Young Forever» ալբոմով, MelOn Music Awards մրցանակաբաշխությունում։ Այդ կերպ, նա ստացել է իր Դեսանգը, կամ ամենաբարձր մրցանակը առաջնաելույթի պահից հետո[26]։ Դեկտեմբերի 2-ին հաղթել է «Տարվա արտիստ» անվանակարգում, Mnet Asian Music Awards մրցանակաբաշխությունում[27]։ Դեկտեմբերի 15-ին հայտարարվել է, որ 2017 թվականի փետրվարի 18-ին սկսվում է 2017 BTS Live Trilogy Episode III The Wings Tour շրջագայությունը[28]։
2017: Wings: You Never Walk Alone
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի փետրվարի 13-ին BTS-ը թողարկել է Wings ալբոմի ընդլայնված տարբերակը, Wings: You Never Walk Alone անվանումով։ Նախնական պատվերների քանակը կազմել է 700000 օրինակ[29]։ Գլխավոր Spring Day սինգլը զբաղեցրել է ամենաբարձր հորիզոնականները Կորեայի 8 գլխավոր հիթ շարքերում, չափազանց շատ բեռնումների պատճառով՝ տեղի է ունեցել թվային ներբեռնման աշխատանքի խափանում Melon հիթ շարքում[30][31]։ «Not Today» սինգլը հասել է 11-րդ հորիզոնականին iTunes-ում, ԱՄՆ, այն ժամանակ, երբ «Spring Day» երգը 8-րդ տեղում, BTS-ին դարձրել է առաջին կորեական խումբը, որը հայտնվել է թոփ տասնյակում[32][33]։ Սինգլը նաև գրավել է Բրունեյի, Ֆինլանդիայի, Հոնկոնգի, Ինդոնեզիայի, Լիտվիայի, Մալազիայի, Ֆիլիպինների, Սինգապուրի, Թայվանի, Թաիլանդի և Վիետնամի հիթ շարքերում, ալբոմը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Հայաստանում, Բրունեյում, Ֆինլանդիայում, Ինդոնեզիայում, Ղազախստանում, Լատվիայում, Մալազիայում, Ֆիլիպիններում, Սինգապուրում, Շվեդիայում, Թայվանում, Թաիլանդում և Վիետնամում[34]։ Թողարկման առաջին օրը «Spring Day» երգի տեսահոլովակը հավաքել է 9 միլիոն դիտում, սահմանելով բացարձակ ռեկորդ կորեական խմբերի շարքում[35], այն նաև հավաքել է 20 միլիոն դիտում ընդամենը 4 օրվա ընթացքում, որը նույնպես համարվում է ռեկորդ[36]։ Առաջին անգամ նոր երգերը կատարել են 2017 BTS Live Trilogy Episode III: The Wings Tour շրջագայության շրջանակներում, որը սկսվել է փետրվարի 18-ին Սեուլում։ Փետրվարի 19-ին կայացել է «Not Today» երգի տեսահոլովակի պրեմիերան, որը հավաքել է 10 միլիոնից ավելի դիտում թողարկումից հետո մեկ օրում, որը դարձրել է նրանց ամենադիտվող տեսահոլովակը կորեական խմբերի շարքում, բոլոր ժամանակներում[37]։ Փետրվարի 22-ին «Spring Day» երգը առաջնաելույթ է կատարել Billboard Bubbling Under Hot 100 հիթ շարքի 15-րդ հորիզոնականում՝ դարձնելով BTS-ին միակ կորեական տղամարդկանց խումբը, որը երբևիցե հայտնվե է այդ հիթ շարքում[38]։
2017—2018: Love Yourself: Her, Love Yourself: Tear, Love Yourself: Answer և Face Yourself
[խմբագրել | խմբագրել կոդը]Love Yourself: Her։ BTS-ի 5-րդ մինի-ալբոմը։ Թողարկվեց 2017 թվականի սեպտեմբերի 18-ին Big Hit Entertainment լեյբլի կողմից։ կազմված է 4 տարբերակներից («L», «O», «V» и «E»), DNA գլխավոր սինգլով։ Ինչպես նաև ֆիզիկական օրինակների վրա մատչելի էին 2 գաղտնի թրեքեր՝ «Skit: 망설임과 두려움 (Skit: Hesitation and Fear)» и «바다 (Sea)»:
«Love Yourself 承 'Her'»-ը դարձավ BTS-ի առաջին ալբոմը, որը թողարկվեց պաշտոնական լոգոյի փափոխությունից հետո։ Պրոմոուշենը սկսեց օգոստոսի 10-ին։ Օգոստոսի 21-ին հայտվեց առաջին տեղեկությունը խմբի առաջիկա քոմբեքի մասին՝ սեպտեմբերի 18-ին, իսկ ընկերությունը հաստատեց այդ լուրերը։ Սեպտեմբերի 4-ին թողարկվեց թրեյլեր, որը իր մեջ ընդգրկված էր Serendipity ներածական երգը։ Երգացանկը ներկայացրին սեպտեմբերի 12-ին։ «DNA» տեսահոլովակի թիզերները հայտնվեցին սեպտեմբերի 14-ին և 15-ին։ Սեպտեմբերի 18-ին ալբոմը պաշտոնապես թողարկվեց ֆիզիկական և հոսքային տարբերակներով։
Love Yourself: Tear։ BTS-ի երրորդ ստուդիական ալբոմը։ Այն թողարկվել է 2018 թվականի մայիսի 18-ին՝ Big Hit Entertainment լեյբլով։ Սա խմբի երրորդ կորեական ամբողջական ալբոմն է՝ 2016 թվականին թողարկած Wings ալբոմից հետո։
«Love Yourself 轉 'Tear'» -ը առաջին անգամ ազդարարվել է 2018 թվականի ապրիլի 14-ին՝ «Euphoria: Theme of Love Yourself 起 Wonder» մինի-ֆիլմի թողարկումով՝ ապրիլի 5-ին։ Թրեյլերն իր մեջ պարունակում էր Euphoria սինգլը, որը ձայնագրվել էր Չոնգուկի կողմից։ Երգի պրոդյուսերն էին՝ DJ Swivel-ը, Քենդիս Նիկոլ Սոսա-ն, Բան Շիհյոկ-ը, Supreme Boi-ը, Adora-ն և RM-ը։ Այն ձայնագրվել է սինթի փոփի և դիփ հաուսի տարրերի կիրառմամբ։
Love Yourself: Answer։ Կորեերեն լեզվով կազմված երրորդ ամբողջական ալբոմն է BTS-ի թողարկած։ Ալբոմը թողարկվել է 2018-ի օգոստոսի 24-ին Big Hit Entertainment-ի կողմից և այն հասանելի է 4 տարբերակներով՝ «S», «E», «L» և «F»: Idol թրեքը ծառայում էր որպես գլխավոր սինգլ։ Երգերի մեծ մասը Love Yourself: Her և Love Yourself: Tear ալբոմներից էին։ Ալբոմը առաջին տեղը գրավեց Հարավային Կորեայում, Կանադայում, Ճապոնիայում և Միացյալ Նահանգներում՝ դառնալով BTS-ի երկրորդ ամենահայտնի ալբոմը ԱՄՆ աղյուսակներում։
2018-ի նոյեմբերի 9-ին Love Yourself: Answer-ը դարձավ առաջին կորեական ալբոմը, որը «gold certified» եղավ Միացյալ Նահանգներում։ Այն նաև վաճառել է 60,000 օրինակ Միացյալ Թագավորությունում՝ BTS-ին դարձնելով ասիական առաջին խումբը, որը երկրում հավաստագրված «Silver» է։
2019 թվականի նոյեմբերի 7-ին հաղորդվեց, որ «Love Yourself: Answer» ալբոմը մնացել է գծապատկերների վրա 52 շաբաթների ընթացքով, դարձնելով ալբոմը առաջինը, իսկ ներկայումս՝ միակ Քեյ-փոփ ալբոմը, որը մնացել է Billboard-ի հիմնական ալբոմների աղյուսակում մի ամբողջ տարի։
Face Yourself։ BTS-ի երրորդ ճապոնական ամբողջական ստուդիական ալբոմը։ Այն թողարկվել է 2018 թվականի ապրիլի 4-ին Big Hit Entertainment լեյբլի կողմից՝ Universal Music Group-ի, Virgin Records-ի և Def Jam Records-ի աջակցությամբ։ Բաղկացած է 12 սինգլից՝ ներառյալ Wings (2016 թիվ) և Love Yourself 承 `Her` (2017) ալբոներից երգեր։ Ալբոմում ներառված են նաև ճապոական երեք երգ՝ «Don’t Leave Me», «Let Go» և «Crystal Snow»։
2019—2020: Map Of The Soul: Persona, Map Of The Soul: 7, Dynamite, Map of the Soul: 7 – The Journey և Be
[խմբագրել | խմբագրել կոդը]Map Of The Soul: Persona։ BTS-ի վեցերորդ մինի ալբոմը։ Թողարկվել է 2019 թվականի ապրիլի 12-ին Big Hit Entertainment լեյբլում։ Թողարկումը դարձել է առաջինը, 2018 թվականի օգոստոսին թողարկված Love Yourself: Answer-ից հետո։
Առաջին անգամ ալբոմի անվանումը ներկայացնող ներածական տեսանյութը ցուցադրվել է Հոնկոնգում, 2018 թվականի դեկտեմբերին Mnet Asian Music Awards-ում BTS-ի ելույթի ժամանակ։ Ալբոմը կնշանավորի խմբի կարիերայում նոր սերիայի սկիզբը, ինչպես «The Most Beautiful Moment In Life»-ը (2015-2016) և «Love Yourself»-ը (2017-2018)։
Map Of The Soul: 7։ BTS-ի չորրորդ ամբողջական ստուդիական ալբոմն է։ Ալբոմը թողարկվեց 2020 թվականի փետրվարի 21-ին ՝ Big Hit Entertainment-ի կողմից։ Դա նրանց 2019-ի Map of the Soul: Persona- ի շարունակությունն է։ BTS-ի կողմից նկարագրված է ալբոմը որպես «խորապես անձնական»։ Նկարագրվել է որպես փոփ, R&B և հիփ-հոփ ձայնագրություն ունեցող։ Քնարերգորեն այն շոշափում է արտացոլման, ներհայացքի և ինքն-ընդունման թեմաներ։
«Map Of The Soul: 7»-ին աջակցում էին երկու սինգլներ, երկուսն էլ մտան Billboard Hot 100: Black Swan-ը հասավ 57-րդ հորիզոնականին, իսկ On-ը հասավ 4-րդ հորիզոնականին։ Ալբոմը ստացել է Album of 2020 անվանակարգը People's Choice 46-րդ մրցանակաբաշխության ժամանակ։
Dynamite։ Թողարկվել է 2020 թվականի օգոստոսի 21-ին՝ Big Hit և Sony Music լեյբլների միջոցով։ Սինգլը խմբի առաջին երգն է, որն ամբողջությամբ ձայնագրված է անգլերենով։ Dynamite-ը ուրախ դիսկո փոփ երգ է, համադրված ֆանկի և սոուլի տարրերով։
2020 թվականի սեպտեմբերի 1-ին երգը դեբյուտ է կատարել Billboard Hot 100 չարթի առաջին հորիզոնականում, դառնալով խմբի առաջին համար մեկ սինգլը ԱՄՆ-ում։ Խումբը նաև դարձել է հարավկորեական առաջին բոյ բենդը, որը գլխավորել է Hot 100-ը։ Երգն առաջին շաբաթում վաճառվել է 265,000 ներբեռնումներով, որը դարձել է լավագույն ցուցանիշը Թեյլոր Սվիֆթի «Look What You Made Me Do» (2017) երգից հետո։
Map of the Soul: 7 – The Journey։ BTS-ի չորրորդ ճապոներեն ամբողջական ստուդիական ալբոմը, որը թողարկվել 2020 թվականի հուլիսի 14-ին։ Այն առաջին ճապոներեն թողարկումն է 2018 թվականի Face Yourself ալբոմի թողարկումից հետո։ Ալբոմն ներառում է Love Yourself: Answer (2018), Map of the Soul: Persona (2019) և Map of the Soul: 7 (2020) ալբոմներից երգերի ճապոներեն տարբերակներ, ինչպես նաև նոր բնօրինակ ճապոներեն երգեր՝ «Intro: Calling»-ը, գլխավոր սինգլ «Stay Gold»-ը, «Your Eyes Tell»-ն ու «Outro: The Journey»-ն։ Ինչպես նաև ալբոմում ներառվել է ավելի վաղ թողարկված, 2019 թվականի Lights սինգլը։
2021-ներկա։ BTS, the Best և «Butter»
[խմբագրել | խմբագրել կոդը]BTS-ը գրավեց երեք հորիզոնական «Global Album Sales Chart of 2020»-ում։ Map of the Soul: 7-ը առաջին հորիզոնականում, Be (Deluxe Edition)-ը երկրորդ հորիզոնականում՝ և Map of the Soul: 7 – The Journey-ը ութերորդ հորիզոնականում։ BTS-ը առաջին անգամ դասվեց «Global Digital Single Chart of 2020»-ում իրենց «Dynamite» սինգլով։ Մարտի 14-ին, իրենց երրորդ Գրեմմի այցելությանը, BTS-ը բեմադրեց իրենց «Dynamite» սինգլը, դառնալով առաջին կորեական խումբը ով ունեցավ Գրեմմիի բեմ։ Խմբի վեցերորդ հավաքածու ալբոմ՝ BTS, the Best-ը թողարկվելու է հունիսի 16, 2021 թվականին։ Ապրիլի 1-ին, BTS-ը թողարկեց հավաքածու ալբոմի գլխավոր սինգլ՝ Film Out-ը։ Ապրիլի 26-ին, BTS-ը հեռարձակեց 1 ժամանոց հետհաշվարկ՝ կարագի հալվող խորանարդով։ Երբ կարագը հալվեց, պարզվեց որ նրանք վերադառնում են մայիսի 21-ին իրենց երկրորդ անգլալեզու սինգլ՝ Butter-ով։ Այնուհետև նրանք նույն թվականին թողարկեցին իրեն երրորդ անգլալեզու սինգլը` "Premission To Dance"-ը (Պարի Թույլտվություն), որը գրել է հայտնի երգիչ Ed Sheeran ը։ Որից հետո հայտնի ամերիկյան Coldplay խումբը հայտարարեց որ ցանկանում է BTS-ի հետ նոր երգ թողարկել որի անունն էր "My Universe"։
Անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմական անուն | Իրական անուն | Կարգավիճակը խմբում | Ծննդյան օր[39] | |
---|---|---|---|---|
Ռոմանականացում | Ռոմանականացում | հանգըլ | ||
RM - Առ Էմ | Kim Nam-Joon | 김남준 | լիդեր, գլխավոր ռեփեր, երգերի հեղինակ, ինչպես նաև ամեն ինչ կործանող․ | սեպտեմբերի 12, 1994 (30 տարեկան) |
Jin - Ջին | Kim Seok-Jin | 김석진 | վոկալիստ, խմբի վիժուալ, հաց սարքող, կատակչի | դեկտեմբերի 4, 1992 (31 տարեկան) |
Suga - Շուգա | Min Yoon-Gi | 민윤기 | ռեփեր, կոմպոզիտոր, քնած 2րդ խոհարար․ | մարտի 9, 1993 (31 տարեկան) |
J-Hope - Ջեյ Հոուփ | Jung Ho-Seok | 점호석 | գլխավոր պարող, ռեփեր, լավ մարդա․ | փետրվարի 18, 1994 (30 տարեկան) |
Jimin - Ջիմին | Park Ji-Min | 박지민 | գլխավոր պարող, առաջատար վոկալիստ, հորս արև ճիշտա․ | հոկտեմբերի 13, 1995 (29 տարեկան) |
V- Վի | Kim Tae-Hyung | 김태형 | պարող, վոկալիստ, միստր դրամա․ | դեկտեմբերի 30, 1995 (28 տարեկան) |
Jungkook - Չոնգուկ | Jeon Jung-Kook | 전정국 | գլխավոր պարող և վոկալիստ, սաբ-ռեփեր, ով ասե՞ց նա նապաստակիկն է․ | սեպտեմբերի 1, 1997 (27 տարեկան) |
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կորեական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ճապոնական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://celebrity.okezone.com/read/2022/11/21/205/2711596/bts-raih-2-trofi-di-american-music-awards-2022-ukir-sejarah-baru
- ↑ https://www.idntimes.com/korea/kpop/khairunnisa-lit/bts-di-american-music-awards-c1c2
- ↑ https://www.billboard.com/music/awards/bts-video-top-social-artist-win-billboard-music-awards-2017-7801216/
- ↑ https://www.billboard.com/music/awards/bts-wins-top-social-artist-2018-billboard-music-awards-8456936/
- ↑ https://www.cnbcindonesia.com/lifestyle/20190502170429-33-70149/kalahkan-maroon-5-bts-menang-di-billboard-awards-2019
- ↑ https://www.cnbcindonesia.com/lifestyle/20220516145419-33-339346/bts-cetak-sejarah-borong-3-piala-billboard-music-awards-2022
- ↑ https://www.billboard.com/articles/news/awards/9442281/mtv-vmas-winners-list-2020
- ↑ https://www.kompas.com/hype/read/2022/11/14/112735966/bts-kembali-raih-penghargaan-biggest-fans-mtv-european-music-awards-2022
- ↑ https://www.cnbcindonesia.com/lifestyle/20211115083617-33-291448/bts-borong-daftar-lengkap-pemenang-mtv-european-music-awards
- ↑ 10,0 10,1 https://www.billboard.com/music/awards/2021-amas-winners-list-1235000924/
- ↑ «넥슨, '엘소드'에 인기 그룹 '방탄소년단' 신규 아바타 추가». naver.com. 2016 թ․ հունվարի 21. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «BTS Selected as the New Face for SK Telecom». snoopi.com. 2016 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «BTS are now the faces of 'BBQ Chicken'!». AllKPop. 2016 թ․ ապրիլի 10. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «防弾少年団、日本6thシングル「RUN-Japanese Ver.-」の発売が決定!». KStyle. 2016 թ․ փետրվարի 15. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Kpop News: BTS successfully holds epilogue concert in Seoul and reveals new goals». newseveryday.com. 2016 թ․ մայիսի 10. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «BTS Sells Out All The Concerts On Their Asia Tour». soompi.com. 2016 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «BTS To Headline KCON 2016 LA, BTOB and DAY6 Join NY Concert». soompi.com. 2016 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «デイリー CDアルバムランキング». web.archive.org. 2016 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «BTS Sells A Whopping 500,000 Copies Of "WINGS" In 1st Week Of Pre-Sale». soompi.com. 2016 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Bangtan Boys second EP "Wings" tops 8 music charts». Younhap News. 2016 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «BTS Sweeps Worldwide iTunes Charts With "WINGS," MV Hits 3 Million Views In Less Than 10 Hours». swoompi.com. 2016 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «BTS reaches new milestone in views for their 'Blood Sweat & Tears' MV». AllKPop. 2016 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «BTS makes history on the Official UK Album charts». sbs.com. 2016 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «BTS' 'Wings' Sets New U.S. Record for Highest-Charting, Best-Selling K-Pop Album». Billboard. 2016 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «BTS Seriously Slays And Overtakes Several Billboard Charts». soompi.com. 2016 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «BTS Wins Best Album Of The Year At The 2016 Melon Music Awards». soompi.com. 2016 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «161202 BTS - Won Artist of The Year Daesang Award @2016 MAMA». YouTube. 2016 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «BTS announces more tour dates; 95,000 tickets for America tour sold out». Yibada News. 2016 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «방탄소년단 '윙스 외전', 선주문 70만장 돌파..사상 최다». Naver. 2017 թ․ փետրվարի 10. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «BTS Breaks US Itunes Kpop Record With 'Spring Day'». Korea Portal. 2017 թ․ փետրվարի 13. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «[차트톡] 방탄소년단 '봄날', 8개 차트 1위 올킬! 방탄 신곡 출시로 '멜론 접속지연'». Naver. 2017 թ․ փետրվարի 13. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «BTS hits US iTunes chart with 'Spring Day'». Inquirer. 2017 թ․ փետրվարի 13. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «[美친차트] 방탄소년단 '봄날', 차트 올킬+줄세우기..美친 위력». Naver. 2017 թ․ փետրվարի 13. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «방탄소년단 '봄날', 美 아이튠즈 메인차트 8위 기록». Naver. 2017 թ․ փետրվարի 13. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «BTS break their own YouTube record for most views in 24 hours with 'Spring Day'». All K-Pop. 2017 թ․ փետրվարի 13. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «방탄소년단 '봄날' MV, K팝 그룹 최단 시간 2000만 뷰 돌파». Naver. 2017 թ․ փետրվարի 16. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «BTS Surpasses Their Own Records With "Not Today" MV». Soompi. 2017 թ․ փետրվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «BTS Crack the Bubbling Under Hot 100 With 'Spring Day,' Conquer Multiple Charts With 'You Never Walk Alone'». Billboard. 2017 թ․ փետրվարի 21. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «BTS Profile». BTS Official Website. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- BTS. Առաջին կորեական խումբը, որ գրավել է աշխարհը Արխիվացված 2017-08-31 Wayback Machine
- Bangtan Boys խմբի պաշտոնական կայք
- Bangtan Boys խմբի ճապոնական պաշտոնական կայք
- Bangtan Boys խմբի պաշտոնական Facebook-ը
- Bangtan Boys խմբի Twitter-ը նորությունների համար
- Bangtan Boys խմբի պաշտոնական Twitter-ը անդամների համար
- Bangtan Boys խմբի Weibo-ն (ճապոնական)
BTS էջը Վիքիպահեստում |
|
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «BTS» հոդվածին։ |
|