Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/91/Sumerian_26th_c_Adab.jpg/200px-Sumerian_26th_c_Adab.jpg)
Համաշխարհային պատմություն, այլ կերպ՝ մարդկության պատմություն, հիմնվում է հնագիտության, մարդաբանության, գենետիկայի, լեզվաբանության և գիտության այլ ճյուղերի, գրի գյուտից հետո ստեղծված գրավոր պատմության և երկրորդական աղբյուրների և ուսումնասիրությունների վրա։
Մարդկության գրավոր պատմությանը նախորդել է նրա նախապատմությունը՝ սկսած պալեոլիթից (վաղ քարե դար), որին հաջորդել է նեոլիթը (նոր քարի դար)։ Նեոլիթի դարաշրջանում սկսվել է գյուղատնտեսության հեղափոխությանը, որ տեղի է ունեցել մեր թվարկությունից 8000-5000 տարի առաջ Միջին Արևելքի Բարեբեր մահիկի տարածքում։ Այս ժամանակաշրջանում մարդիկ սկսել են զբաղվել համակարգված գյուղատնտեսությամբ` մշակելով բույսեր և պահելով ընտանի կենդանիներ։ Գյուղատնտեսության զարգացմանը զուգահեռ մարդկանց մեծամասնությունը քոչվորությունից անցում է կատարել նստակյաց կյանքի՝ որպես երկրագործներ, որոնք ունեին իրենց մշտական բնակավայրերը։ Հարաբերական անվտանգությունն ու գյուղատնտեսության հետզհետե աճող արտադրողականությունը համայնքներին թույլ է տվել ընդարձակվելու՝ վերածվելով համեմատաբար ավելի մեծ համայնքների, ինչին նպաստել է տեղափոխության միջոցների զարգացումը։
Ե՛վ նախապատմական ժամանակներում, և՛ մեր թվարկության ընթացքում մարդիկ մշտապես ստիպված են եղել գտնվել խմելու ջրի հաստատուն աղբյուրի մոտ։ Բնակավայրերը զարգացել են գետերի ափերին արդեն մեր թվարկությունից 3000 տարի առաջ Միջագետքում, Եգիպտոսի Նեղոս գետի ափին, Ինդոս գետի հովտում և Չինաստանի գետերի ափերին։ Հողագործության զարգացմանը զուգահեռ զարգացել է հացահատիկային բույսեր մշակումը և խթանել աշխատանքի բաժանումը, որպեսզի սնդամթերքը պահպանվի այն աճեցնելու սեզոնների միջև ընկած ժամանակահատվածների ընթացքում։ Աշխատանքի բաժանումը հանգեցրել է հարուստ վերնախավի բարգավաճմանն և քաղաքների զարգացմանը, ինչը հիմք է դարձել քաղաքակրթության ձևավորման համար։ Մարդկային հասարակության կառուցվածքի բարդացումն առաջացրել է հաշվման ու գրի համակարգերի ստեղծման անհրաժեշտություն։
Քաղաքակրթության զարգացմանը զուգահեռ հին աշխարհը (հին ժամանակներ, ներառյալ անտիկ դարաշրջանը մինչև մ.թ.ա. 500 թվականը) ականատես է եղել կայսրությունների վերելքների և անկումների։ Հետդասական ժամանակաշրջանում (Միջնադար, 500-1500 թվականներ) տեղի են ունեցել քրիստոնեության վերելքը, Իսլամի ոսկեդարը (750-1258 թվականներ) և վաղ իտալական Վերածնունդը (1300-ականներ)։ 15-րդ դարի կեսերին հայտնաբերվել է ժամանակակից տպագրությունը շարժական տպագրերի օգտագործմամբ հեղափոխություն է կատարել հաղորդակցման ոլորտում և խթանել ինֆորմացիայի ավելի լայն տարածմանը՝ նպաստելով միջնադարի վերջանալուն և Գիտական հեղաշրջման սկսվելուն։ Վաղ ժամանակակից շրջանը, որ հաճախ կոչվում է նաև «Եվրոպական դարաշրջան» և տևել է 1500-ականներից մինչև 1800-ական թվականնները, ներառել է Լուսավորության դարաշրջանը և Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանը։ 18-րդ դարում գիտելիքի և տեխնոլոգիաների կուտակումը հասել է կրիտիկական զանգվածի, ինչն էլ հանգեցրել է Արդյունաբերական հեղափոխության, և սկսվել է ուշ ժամանակակից դարաշրջանը, որ սկիզբ է առել 1800-ականներին և շարունակվում է մինչ օրս։
Պատմության պարբերացման նախագիծը (պատմության բաժանումն անտիկ, հետդասական, վաղ ժամանակակից և ուշ ժամանակակից շրջանների) հիմնականում վերաբերում է Հին աշխարհին, մասնավորապես Եվրոպային և Միջագետքին։ Այս տարածաշրջանից դուրս, ներառյալ հին Չինաստանը և հին Հնդկաստանը, պատմական ժամանակաշրջանները տարբեր ձև են դրսևորվել։ Այնուամենայնիվ, մինչև 18-րդ դար միջազգային առևտրի և գաղութացման շնորհիվ շատ քաղաքակրթությունների պատմություններ դարձել են գլոբալ։ Անցած քառորդ հազարամյակում բնակչության աճի տեմբերի մեծացումը, գիտելիքի, տեխնոլոգիաների, հաղորդակցման, առևտրի, կործանիչ զենքերի զարգացումը և միջավայրի անկումը զգալիորեն արագացել են՝ ստեղծելով հնարավորություններ և վտանգներ, որոնք ներկայում ծառացած են մարդկանց համայնքների առաջ... Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/49/Commander_of_the_Lebanese_Armed_Forces_Gen._Joseph_K._Aoun_Participates_in_an_Armed_Forces_Full_Honors_Wreath-Laying_at_the_Tomb_of_the_Unknown_Soldier_%28cropped%29.jpg/150px-thumbnail.jpg)
- փետրվարի 4-ին Շվեդիայի Էռեբրու քաղաքի Campus Risbergska կրթական կենտրոնում տեղի ունեցած զանգվածային սպանության հետևանքով զոհվել է 11 մարդ, իսկ 15-ը՝ վիրավորվել։
- հունվարի 29-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել է 67 մարդ։
- հունվարի 24-ին Իռլանդիայում և Միացյալ Թագավորությունում սկսվել է Էովին փոթորիկը (լուսանկարում), որի քամու ռեկորդները ուժգնությամբ գերազանցել են այդ տարածքի նախկին փոթորիկների 80-ամյա ռեկորդը։
- հունվարի 14-ին ԱՄՆ-ի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խարտիա։
- հունվարի 9-ին Լիբանանի նախագահ է ընտրվել լիբանանցի քաղաքական և պետական գործիչ, զինված ուժերի գեներալ Ժոզեֆ Աունը (լուսանկարում)։
- հունվարի 8-ին անտառային հրդեհ է սկսել և տարածվում է Հարավային Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի Ալտադենա շրջանում:
Վերջերս մահացածներ՝ Ավետիք Իշխանյան • Օլեգ Ստրիժենով • Դենիս Լոու • Դեյվիդ Լինչ
Գիտե՞ք, որ․․․
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4f/Guenter_Wetzel%2C_Doris_Strelzyk_and_Peter_Strelzyk.jpg/150px-Guenter_Wetzel%2C_Doris_Strelzyk_and_Peter_Strelzyk.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/84/James_Meredith.jpg/150px-James_Meredith.jpg)
- ․․․1979 թվականին ութ հոգի Արևելյան Գերմանիայից ինքնաշեն օդապարիկով փախել է (լուսանկարում) Արևմուտք։
- ...գեր կատվին մերժել են ընդգրկել Գինեսի ռեկորդների գրքում՝ նրա ցեղակիցներին գերսնումից պաշտպանելու նպատակով։
- ...Վրաստանում ռեգբին հայտնվել է այս մարսելահայի շնորհիվ։
- ․․․աննկարագրելի ախորժակի տեր այս ֆրանսիացին կերել է գրեթե ամեն ինչ։
- ․․․աֆրիկյան այս երկրի բնակչության մեկ հինգերորդը մեր օրերում փաստացի ստրուկ է։
- ․․․Միսիսիպիի համալսարանի առաջին սևամորթ ուսանողը (լուսանկարում) ուսումը կարողացել է սկսել միայն ԱՄՆ-ի զինված ուժերի միջամտությունից հետո։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
316 800 հոդված |
619 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b8/Univ_Logo.jpg/50px-Univ_Logo.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8d/%D4%B5%D5%8A%D5%80_%D4%BB%D5%BB%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%B3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%AB_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7.jpg/50px-%D4%B5%D5%8A%D5%80_%D4%BB%D5%BB%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%B3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%AB_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2e/%D5%94%D5%A1%D5%B2%D6%81%D6%80_%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB.png/55px-%D5%94%D5%A1%D5%B2%D6%81%D6%80_%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB.png)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e5/Book_PNG2116.png/50px-Book_PNG2116.png)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0c/Translators_corner.svg/55px-Translators_corner.svg.png)
- ԲՊՀ պրակտիկա Վիքիպեդիայում
- Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ
- Քաղցր Վիքի
- Երիտասարդ կենսագիր
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
- 1918 թ. – Լիտվան հռչակեց իր անկախությունը Գերմանիայից ու Ռուսաստանից։
- 1919 թ. – Նյու Յորքում ցուցադրվեց Հայոց Ցեղասպանության մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդ»։
- 1934 թ. – Ավստրիայում ավարտվեց 4 օր տևած քաղաքացիական պատերազմը։
- 1953 թ. – ծնվել է Թաներ Աքչամը, թուրք պատմագիր, սոցիոլոգ, առաջին թուրք գիտնականներից մեկն է, որ ճանաչում և բացահայտորեն քննարկում է Հայոց Ցեղասպանությունը։
- 1965 թ. – ծնվել է Ռոբերտ Էմմիյանը, հայազգի հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր։
- 1968 թ. – ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Հեյլեվիլ քաղաքում սկսեց գործել «911» փրկարար ծառայության առաջին ստորաբաժանումը։
- 1999 թ. – Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցան ահաբեկչական պայթյուններ, որոնց հետևանքով զոհվեց 16 մարդ, վնասվածքներ ստացան մոտ 100-ը։
- 2005 թ. – սկսեց գործել Կիոտոյի արձանագրությունը։
- 2006 թ. – Եվրոպառլամենտը բանաձև ընդունեց, որտեղ դատապարտում էր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը։
Օրվա պատկեր
![Կաղապար:Potd/2025-02-16 (hy)](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f0/Photo_-_Festival_de_Cornouaille_2012_-_Graeme_Allwright_en_concert_le_28_juillet_-_003.jpg/245px-Photo_-_Festival_de_Cornouaille_2012_-_Graeme_Allwright_en_concert_le_28_juillet_-_003.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/81/Wikimedia-logo.svg/45px-Wikimedia-logo.svg.png)