Բոյ բենդ
Բոյ բենդ boy band | |
---|---|
Ոճային հիմքեր | փոփ երաժշտություն, R&B, հիփ հոփ, էլեկտրոփոփ, դենս փոփ |
Ճանաչում | 90-ականների վերջ — 2000-ականների սկիզբ ԱՄՆ-ում և Եվրոպայում, ներկայումս Ճապոնիայում և Կորեայում |
Տես նաև | |
Գըրլ բենդ |
Բոյ բենդ կամ բոյբենդ (անգլ.՝ boy band կամ boyband, բառացի թարգմ.՝ «տղաների խումբ»), սովորաբար տարբերակվում է որպես վոկալ փոփ խումբ[1], որը բաղկացած է երիտասարդ տղաներից։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բոյ բենդ» տերմինը ինքնին առաջացել է 90-ական թվականներին, և երևույթի հանրաճանաչությունը ԱՄՆ-ում և Եվրոպայում հասել է իր գագաթնակետին 90-ականների երկրորդ կեսին, երբ նմանատիպ խմբերը առաջանում էին սնկերի պես և զբաղեցնում էին հիթ շքերթների առաջին հորիզոնականները[2][3]։ Սակայն այս ձևաչափը ծագել է ավելի վաղ։
Էություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես կանոն, բոյ բենդներ ստեղծվում են պրոդյուսերի կողմից՝ զուտ առևտրային նպատակով, ի տարբերություն այն խմբերի, որոնք ստեղծվում են ընկերների միավորման ընթացքում, և իրենք էլ գրում են երգերի բառերը։ Պրոդյուսերը մտածում է բոյ բենդի հայեցակարգը, իսկ խմբի անդամները հավաքագրվում են մի շարք լսումների արդյունքում։ Բացի այդ, պրոդյուսերը զբաղվում է երգացանկի ընտրությամբ։ Չնայած կան բացառություններ. մասնակիցներից չի ակնկալվում, որ նրանք կարող են խաղալ երաժշտական գործիքների վրա ոչ բեմում և ոչ էլ ստուդիայում, բայց առանձնակի ուշադրություն է տրամադրվում պարային պատրաստությանը։
Բոյ բենդերի ելույթները իրենցից ներկայացնում են երաժշտական համարներ՝ տպավորիչ պարերով, որոնք նախատեսված են տղաների ֆիզիկական տվյալները ներկայացնելու համար։
Ներկայումս Արևմուտքում աղջիկների ուշադրությունը տեղափոխվել է դեպի տղաների փոփ ռոք խմբերը[4]։ Արևելյան Ասիայում, որտեղ բոյ բենդերը կոչվում են իդոլ խմբեր, շատ սիրված են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «boy band». Collins English Dictionary - Complete & Unabridged 11th Edition. Retrieved October 05, 2012 from CollinsDictionary.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Lamb, Bill. «Top 10 Boy Bands» (անգլերեն). About.com Guide. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 6 ноября 2011 года-ին.
- ↑ «Концерт Backstreet Boys. Time Out Москва» (ռուսերեն). Time Out Москва. 4 декабря 2009 года. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 6 ноября 2011 года-ին.
- ↑ «The New Boy Bands» (անգլերեն). MTV.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 6 ноября 2011 года-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «boy band» // Collins English Dictionary - Complete & Unabridged 11th Edition. (անգլերեն). Հասանելի է առցանց. boy-band.
- «boy band» // Dictionary.com's 21st Century Lexicon. — Dictionary.com, LLC.(անգլերեն). Հասանելի է առցանց. http://dictionary.reference.com/browse/boy_band.
- Lamb, Bill. «Top 10 Boy Bands Արխիվացված 2012-11-10 Wayback Machine» — About.com Guide. (անգլերեն).
- Sullivan, Caroline. «Wherefore art the boy bands?» — guardian.co.uk, 28 ապրիլի 2008.(անգլերեն)
- Morley, Paul. «The boybands are always back in town» — guardian.co.uk, 26 նոյեմբերի 2010.(անգլերեն).
- Wilson, Lisa. «NKOTBSB to lasso hearts at the Stampede Արխիվացված 2013-10-06 Wayback Machine». Calgary Sun, 12 հուլիսի 2011. (անգլերեն).
- Kaufman, Gil. «The New Boy Bands Արխիվացված 2012-02-24 Wayback Machine». MTV.com. (անգլերեն).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The New Boy Bands Արխիվացված 2012-02-24 Wayback Machine - MTV.com (անգլերեն)
|