«Map of the Soul: 7», հարավկորեական BTS խմբի չորրորդ (ընդհանուր յոթերորդ) ստուդիական ալբոմը։ Այն թողարկվել է 2020 թվականի փետրվարի 21-ին Big Hit Entertainment լեյբլում։ Սա 2019 թվականին թողարկված «Map of the Soul: Persona» մինի ալբոմի շարունակությունն է։ Խումբն ալբոմը «խորապես անձնական» է նկարագրել, ինչպես նաև նշել է, որ ալբոմը ոգեշնչված է իրենց դեբյուտից յոթ տարիների ընթացքում անցած ճանապարհից ու փորձից։ «Map of the Soul: 7»-ը նկարագրվել է որպես փոփ, R&B և հիփ հոփ ժանրերի ալբոմ, որում նաև առկա են ռոքի, թրեպի և EDM-ի տարրեր։ Ալբոմի երգերի տեքստերում շոշափվում են կշռադատության, ինքնադիտողության և ինքդ քեզ ընդունելու թեմաները։
Ալբոմի վրա BTS-ը աշխատել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Հոլզին, Էդ Շիրանը, Թրոյ Սիվանը և Սիան։ Ձայնապնակը հիմնականում պրոդյուսերավորված է Pdogg-ի կողմից, պրոդյուսերների շարքում են նաև Շուգան, Ջիմինը, Ֆրեդ Գիբսոնը, Hiss Noise-ն, El Capitxn-ը, Supreme Boi-ն, Arcades-ը և ուրիշները։ «Map of the Soul: 7» ալբոմի թողարկումից հետո այն արժանացել է քննադատների բարձր գնահատականներին։
«Map of the Soul: 7» ալբոմն հսկայական առևտրային հաջողության է հասել, ավելի քան 20 երկրների չարթերում զբաղեցնելով առաջին հորիզոնականը և դարձել է 2020 թվականի ամենավաճառված ալբոմը։ BTS-ը դարձել է առաջին ասիական խումբը, որը կարողացել է գլխավորել աշխարհի հինգ լավագույն երաժշտական շուկաների չարթերը։ ԱՄՆ-ում այն դարձել է խմբի չորրորդ ալբոմը, որը գլխավորել է Billboard 200 չարթը, թողարկման առաջին շաբաթում վաճառվելով ալբոմի 422,000 (ներառյալ 347,000 վաճառքները) համարժեք միավոր։ Թողարկումից ինը օրվա ընթացքում ալբոմը Gaon Album Chart չարթի պատմության մեջ առաջին անգամ վաճառվել է 4.1 միլիոն օրինակով՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդ որպես Հարավային Կորեայի ամենավաճառված ալբոմ և Korea Music Content Association-ի կողմից հավաստագրվել է քառակի միլիոն վաճառքով։ Այն պլատինե է հավաստագրվել ԱՄՆ-ում և Ճապոնիայում և ոսկե է հավաստագրվել յոթ երկրներում։
Ալբոմին աջակցելու համար թողարկվել են երկու սինգլներ, որոնք ընդգրկվել են ԱՄՆ-ի Billboard Hot 100 չարթում։ Առաջին սինգլը՝ «Black Swan»-ը դեբյուտ է կատարել 57-րդ հորիզոնականում, մինչդեռ «On» սինգլը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, դառնալով խմբի թոփ 5-ում ընդգրկված առաջին երգը։ «Map of the Soul: 7» ալբոմը հաղթել է 2020 թվականի Genie Music Awards, Mnet Asian Music Awards, Melon Music Awards և People's Choice Awards մրցանակաբաշխությունների «Տարվա ալբոմ» անվանակարգում, մինչդեռ «On»-ը հաղթել է 2020 թվականի MTV Video Music Awards մրցանակաբաշխության «Լավագույն փոփ», «Լավագույն խորեոգրաֆիա» և «Լավագույն քեյ փոփ» անվանակարգերում։ Խումբն ալբոմն աջակցելու համար ելույթ է ունեցել «Ուշ երեկոյան շոու Ջեյմս Քորդենի հետ» և «Ջիմի Ֆելոնի երեկոյան շոու» հեռուստատեսային նախագծերում, ինչպես նաև հարավկորեական տարբեր երաժշտական նախագծերում, ներառյալ «M Countdown»-ում, «Երաժշտական բանկում» և «Inkigayo»-ում։ Խումբը նաև հայտարարել է իր չորրորդ՝ «Map of the Soul Tour» շրջագայության մասին։
«Map of the Soul: 7»-ը հանդիսանում է նրանց նախորդ՝ «Map of the Soul: Persona» մինի ալբոմի շարունակությունը։ Այս ալբոմը ընդլայնում է մարդու հոգեբանությունը՝ «պերսոնա», «ստվեր» և «էգո» ու ներկայացնում է խմբի յոթ տարիների ընթացքում անցած ճանապարհը։ Քսան երգերից բաղկացած ալբոմը հանդիսանում է խմբի սկավառակագրության ամենաերկարատև ալբոմը։ Խոսելով ստեղծման գործընթացի մասին, Շուգան նշել է՝ «Մեզ բավականին երկար ժամանակ պահանջվեց և սա մեր առաջին ստուդիական ալբոմն է երկար ժամանակ անց։ Սակայն ալբոմի ստեղծումը դա միայն երաժշտության ստեղծումը չէ։ Մենք ունենք երգեր, խորեոգրաֆիաներ և այլ տարրեր, որոնք կապված են դրա հետ, այդ պատճառով մեզնից որոշ ժամանակ պահանջվեց այն թողարկելու համար»։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
↑"Czech Albums – Top 100". ČNS IFPI. Note: On the chart page, select 202009 on the field besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data.
↑«Top 100 Album-Jahrescharts 2020» [Top 100 Annual Album Charts] (գերմաներեն). GfK Entertainment Charts. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
↑«Top Of The Music 2020: 'Persona' Di Marracash È L'album Piú Venduto» [Top Of The Music 2020: Marracash's 'Persona' Is The Best-selling Album] (Download the attachment and open the albums file) (իտալերեն). Federazione Industria Musicale Italiana. 2021 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
↑«BTS – Map Of The Soul: 7» (գերմաներեն). Sony Music Germany, Big Hit. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին – via MediaMarkt.
↑«BTS – Map of the Soul: 7» (գերմաներեն). Sony Music Germany, Big Hit. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին – via Saturn.
↑«BTS – Map of the Soul: 7» (գերմաներեն). Sony Music Germany, Big Hit. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին – via Exlibris.