Jump to content

Ստանդարտացման միջազգային կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանդարտացման միջազգային կազմակերպություն
Изображение логотипа
Տեսակստանդարտավորման կազմակերպություն և միջազգային ոչ կառավարական կազմակերպություն
ՀապավումISO
Հիմնադրվածփետրվարի 23, 1947[1]
Գլխադասային գրասենյակԺնև, Շվեյցարիա[2]
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն[3], ֆրանսերեն[3] և ռուսերեն[3]
Կամավորներ165 երկիր[4]
Կայքiso.org(անգլ.), iso.org/fr/(ֆր.) և iso.org/ru/(ռուս.)

Ստանդարտացման միջազգային կազմակերպություն (անգլ.՝ International Organization for Standardization, ֆր.՝ Organisation internationale de normalisation, ISO կամ ԻՍՕ), ստանդարտացման ազգային մարմիններից բաղկացած միջազգային կազմակերպություն է։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1947 թ. փետրվարի 23-ին։ Գրասենյակը գտնվում է Ժնևում, Շվեյցարիա։ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմակերպության անդամ է 164 երկիր։ Կազմակերպությունն ունի անդամակցության երեք կատեգորիա՝

  • լիիրավ անդամ- կազմակերպություններ են, որոնք իրենց երկրում պետական կառուցվածքի մաս կազմող կամ պետության կողմից լիազորված ստանդարտացման ոլորտում լիարժեք գործունեություն իրականացնող մարմիններն են և Ստանդարտացման միջազգային կազմակերպությունում ունեն քվեարկելու իրավունք;
  • թղթակից անդամ- կազմակերպություններ են, որոնք իրենց երկրում դեռևս չեն իրականացում ստանդարտացման լիարժեք գործունեություն։ Այս անդամները ստանում են տեղեկատվություն ԻՍՕ-ի աշխատանքների վերաբերյալ, սակայն չեն մասնակցում ստանդարտների մշակման աշխատանքներին;
  • բաժանորդ անդամ- փոքր տնտեսություն ունեցող երկրներն են, որոնք վճարում են քիչ անդամավճար և չեն կարող մասնակցել միջազգային ստանդարտացման աշխատանքներին։

Համարվում է աշխարհում ստանդարտներ մշակող ամենամեծ կազմակերպությունը։ Կազմակերպության անվանումն ընտրելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ անվանումը բոլոր լեզուներով հնչի նույնը։ Այդ իսկ պատճառով օգտագործվել է հունարեն,,isos,, բառը, որը թարգմանաբար նշանակում է հավասար և Ստանդարտացման միջազգային կազմակերպության անվանումը բոլոր լեզուներով հնչում է ISO (ԻՍՕ)։ Ստանդարտացման միջազգային կազմակերպության պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը և ռուսերենը։ Գործունեությունը տարածվում է տնտեսության բոլոր ճյուղերի վրա, բացառությամբ էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի, որոնք Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (ԻԷԿ, IEC) իրավասության ոլորտում են։ Ստանդարտացման միջազգային կազմակերպության կառուցվածքը կազմված է ղեկավար և աշխատանքային մարմիններից։ Ղեկավար մարմիններն են Գլխավոր Վեհաժողովը, Խորհուրդը (որի կազմում գործում է քաղաքականության մշակման երեք կոմիտե՝ ԿԱՍԿՈ, ԴԵՎԿՈ, ԿՈՊՈԼԿՈ), տեխնիկական ղեկավար բյուրոն։ Աշխատաքային մարմիններն են տեխնիկական կոմիտեները (ՏԿ), ենթակոմիտեները (ԵԿ), տեխնիկական խորհրդատվական խմբերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]